Հանելուկը որպես մտավոր զարգացման միջոց

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Պողոսյան Ալինա
    Սկսնակ մասնակից
    • Jun 2017
    • 29

    #16
    Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ գործընկերներ եկեք քննարկենք այս թեման։Ինչպիսի՞ն են Ձեր պատկերացումները հանելուկների
    մասին։Առաջարկեք նաև հետաքրքիր հանելուկներ։
    Փորձես բռնել` չի բռնվի, Փորձես ջնջել` չի ջնջվի, Արևից է այն գալիս, Մեզ ջերմություն է տալիս:

    Comment

    • Լ ի ա
      Ավագ մասնակից
      • Feb 2018
      • 1053

      #17
      Պողոսյան Ալինա-ի խոսքերից Նայել գրառումը
      Փորձես բռնել` չի բռնվի, Փորձես ջնջել` չի ջնջվի, Արևից է այն գալիս, Մեզ ջերմություն է տալիս:
      Ճառագայթ։

      Comment

      • Վ. Հովհաննիսյան
        Մոդերատոր
        • Jan 2018
        • 1375

        #18
        Անի Ղարիբյան-ի խոսքերից
        Հանելուկի միջոցով կարելի է հաղորդել այնպիսի գիտելիքներ, ինչպիսիք բառի ուղիղ և փոխաբերական իմաստներն են, ձևավորել բառիմաստը բացատրելու, համեմատելու, բառարանային հոդվածն ( առանց տվյալ հասկացությունների սահմանման) ընկալելու ունակություններ, հնարավոր է նաև տարաբնույթ առարկաների և երևույթների մասին երեխաներին նոր տեղեկություններ հաղորդել, նպաստել ընդհանրացնող անունների, խոսքի մասերի վերաբերյալ գործնական գիտելիքների ձեռքբերմանը:
        Բացի այդ ամենին Անի ջան, հանելուկներն, անկախ իրենց կենցաղավարման եղանակների տարբերությունից, բոլոր դեպքերում ծառայել են մարդկային խելքն ու հնարամտությունը փորձելու նպատակին, բացի այդ մշտապես զարգացրել ու զարգացնում են մարդկային մտքի ճկունությունը:
        Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 27-03-18, 20:51.

        Comment

        • Էմմա Խաչատրյան
          Մոդերատոր
          • Oct 2017
          • 1400

          #19
          Պողոսյան Ալինա-ի խոսքերից Նայել գրառումը
          Հանելուկներն օգնում են մարզել միտքն ու երևակայությունը, հանդես բերել հնարամտություն և առարկայի կամ երևույթի տիպիկ մի քանի հատկանիշների շնորհիվ ճանաչել այն: Երեխաներից շատերը հույսը դնելով միայն իրենց ուժերի վրա, կարողանում են կռահել ու լուծել շատ հանելուկներ:Դա հատկապես հաջողվում է նրանց, ովքեր վարժել են այլաբանական մտածողությանը, միտքը լարելով հասկանում են, թե խոսքն ինչի կամ ում է վերաբերում:
          Շնորհակալություն հարգելի՛ Ալինա թեմայիս արձագանքելու,օգտակար նյութի և հանելուկների համար։
          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

          Comment

          • Վ. Հովհաննիսյան
            Մոդերատոր
            • Jan 2018
            • 1375

            #20
            Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է։Գրականության մեջ մշակվել է
            5-րդ դարից։Չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է,մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում
            լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց,իսկ
            մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։
            Իրավացի ես Էմմա ջան, ավելացնեմ նաև այն, որ հանելուկը ժողովրդական ստեղծագործության տեսակ է, որտեղ սեղմ վիճակում տրվում է որևէ առարկայի կամ երևույթի բնութագրիչ նկարագրությունը։ Հանելուկները զարգացնում են երեխայի երևակայությունը, վերլուծական կարողությունը, համադրելու կարողությունը։

            Comment

            • Լ ի ա
              Ավագ մասնակից
              • Feb 2018
              • 1053

              #21
              Կաթ ու ձվից կյանք եմ առնում,
              Անուշաբույր սառույց դառնում,
              Շրջում եմ գյուղ ու քաղաք,
              Անվանում են ինձ -?

              Comment

              • Էմմա Խաչատրյան
                Մոդերատոր
                • Oct 2017
                • 1400

                #22
                Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Իրավացի ես Էմմա ջան, ավելացնեմ նաև այն, որ հանելուկը ժողովրդական ստեղծագործության տեսակ է, որտեղ սեղմ վիճակում տրվում է որևէ առարկայի կամ երևույթի բնութագրիչ նկարագրությունը։ Հանելուկները զարգացնում են երեխայի երևակայությունը, վերլուծական կարողությունը, համադրելու կարողությունը։
                Շնորհակալություն հարգելի՛ Հովհանիսյան թեմայումս գրառում անելու և օգտակար նյութի համար։Համամիտ եմ Ձեզ հետ։
                Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 27-03-18, 20:59.
                Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                Comment

                • Էմմա Խաչատրյան
                  Մոդերատոր
                  • Oct 2017
                  • 1400

                  #23
                  Լ ի ա-ի խոսքերից Նայել գրառումը
                  Կաթ ու ձվից կյանք եմ առնում,
                  Անուշաբույր սառույց դառնում,
                  Շրջում եմ գյուղ ու քաղաք,
                  Անվանում են ինձ -?
                  Պաղպաղակ
                  Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                  Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                  Comment

                  • Վ. Հովհաննիսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2018
                    • 1375

                    #24
                    Էմմա ջան ուզում եմ ներկայացնել Ներսես Շնորհալու հանելուկների ընտրացանկից մի քանի հանելուկներ:
                    Ծնվում է ու մեծանում,
                    Հենց նույն օրն էլ՝ մահանում,
                    Հետո նորից կյանք առած
                    Պայծառ շորեր է հագնում։
                    Արև

                    Ամբողջ օրը տանը մնում,
                    Բեհեզ բարձի վրա քնում,
                    Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
                    Բազեի պես որս է անում։
                    Կատու

                    Ճարտարագետ և իմաստուն,
                    Ծաղկի փոշուց շինում է տուն,
                    Լեզուն՝ քաղցր, ինքը՝ բարի,
                    Չունի դադար, հանգիստ ու քուն։
                    Մեղու

                    Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
                    Կանաչ շորեր ունի հագին,
                    Թողեց հետքեր նա ամենուր,
                    Ծաղկով լցրեց դաշտն ու այգին։
                    Գարուն
                    Երեկ տեսա մի քարավան,
                    Ճամփա ելած՝ գնում էր Վան,
                    Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին
                    Մի-մի հատիկ առած մեջքին։
                    Մրջյուն

                    Թռչուն անթև ու անփետուր,
                    Բայց շրջում է նա ամենուր,
                    Նրա համար սահման չկա,
                    Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր։
                    Միտք:

                    Comment

                    • Լ ի ա
                      Ավագ մասնակից
                      • Feb 2018
                      • 1053

                      #25
                      Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հսկայական փռում թխած
                      Մի գաթա կա սիրուն, կլոր,
                      Թխողն ինչքան ծայրից պոկում,
                      Նորից է նա դառնում կլոր:
                      Արև

                      Comment

                      • Էմմա Խաչատրյան
                        Մոդերատոր
                        • Oct 2017
                        • 1400

                        #26
                        Երեսունվեց քաջ,արի եղբայրներ
                        Մեր ուղեցույցն են բյուրավոր դարեր,
                        Ծաղիկ են դառնում,բացվում մեր շուրթին՝
                        Մենք փոխանցում ենք մեր սերունդներին:
                        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                        Comment

                        • Թագուհի Լ
                          Մոդերատոր
                          • Jan 2018
                          • 290

                          #27
                          Այն ինչն է,ինչը
                          Ինքը տան մեջ է
                          Տունն էլ իր մեջ:

                          ԵԿԵ՛ք գուշակենք միասին:

                          Comment

                          • Էմմա Խաչատրյան
                            Մոդերատոր
                            • Oct 2017
                            • 1400

                            #28
                            Թագուհի Լ-ի խոսքերից Նայել գրառումը
                            Այն ինչն է,ինչը
                            Ինքը տան մեջ է
                            Տունն էլ իր մեջ:

                            ԵԿԵ՛ք գուշակենք միասին:
                            Կրիա
                            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                            Comment

                            • Էմմա Խաչատրյան
                              Մոդերատոր
                              • Oct 2017
                              • 1400

                              #29
                              Հազարածալ,հազար թերթիկ՝
                              Ունի անհուն խորհուրդ ու միտք,
                              Ով որ նրան ձեռքն է առնում,
                              Միտքը լույսով է զարդարվում:
                              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                              Comment

                              • Լ ի ա
                                Ավագ մասնակից
                                • Feb 2018
                                • 1053

                                #30
                                Չորս եղ կտրիչ,
                                Չորս ցեխ կտրիչ,
                                Մի ցցիչ,
                                Մի տմբտմբիչ։

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information