Հանելուկը որպես մտավոր զարգացման միջոց

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Էմմա Խաչատրյան
    Մոդերատոր
    • Oct 2017
    • 1400

    #91
    Գարնան հետ գալիս,աշնանը՝ գնում,
    Բարձրիկ տեղերում իր բույնն է դնում,
    Երբ կեր է տալիս նա իր ձագերին՝
    Թևն է դեմ անում բարկ արեգակին:
    /Արագիլ/

    Ունի սենյակներ, օթյակներ բազում,
    Այն ի՞նչ կղզի է ջրերում վազում,
    Նա պատրաստվում է մարդու ձեռքերով,
    Ջրում է լողում՝ հանգիստ,ապահով:
    /Նավ/

    Ի՞նչ թռչուն է՝ սրաթև,
    Շարժուն է նա ու թեթև,
    Ինքը սև է՝ սաթի պես,
    Կուրծքը՝ ճերմակ,կաթի պես:
    /Ծիծեռնակ/

    Շարժվող սար է՝ շատ ուժեղ,
    Գերան ունի քթի տեղ,
    Չունի ատամ ու ծամիչ,
    Թե տաս՝ կուտի և չամիչ,
    Արձակում է ահեղ ճիչ՝
    Ջունգլիների բնակիչ:
    /Փիղ/

    Թեև այգին պաշտպանում,
    Բայց այգուց է կեր տանում,
    Աչքեր ունի՝ մութ գիշեր,
    Հագին՝ ասեղ,սուր փշեր:
    /Ոզնի/
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

    Comment

    • Ա. Գինոսյան
      Ավագ մասնակից
      • Feb 2018
      • 229

      #92
      Մի հանելուկ էլ ես ասեմ

      Անձրևից հետո կապույտ երկնքում
      Գույնզգույն սիրուն կամար հայտնվեց:
      Ամպիկը ծածկեց արևին,
      Կամարն այդ սիրուն փլվեց:

      tsiatsan.jpg

      Comment

      • Ա. Գինոսյան
        Ավագ մասնակից
        • Feb 2018
        • 229

        #93
        Հանելուկ

        Ողջ աշխարհը ջերմացնում է,
        Ջերմ ժպտում է բոլորին:
        Ամռանը նրանից փախչում ենք,
        Իսկ ձմռանը կարոտում ենք:

        arev.jpg

        Comment

        • Ա. Գինոսյան
          Ավագ մասնակից
          • Feb 2018
          • 229

          #94
          Հանելուկներ բնական երևույթների մասին

          Գիշերային երկնքում զբոսնում է այդ լուսատուն,
          Օրոր երգում աստղերին, փոխարինում է արևին:
          moon.jpg


          Քույր ու եղբայր են ապրում,
          Քույրը միայն աղմկում, վախեցնում է ամենքին,
          Իսկ եղբայրը սուս ու փուս լուսե նետեր է նետում։
          kaytsak.jpg

          Նա գալիս է, մենք փախչում ենք,
          Թաքնվում ենք տան ներսում,
          Նա հասնում է մեզ, գտնում է,
          Ու լուսամուտն է թակում:
          andzev.jpg

          Comment

          • Էմմա Խաչատրյան
            Մոդերատոր
            • Oct 2017
            • 1400

            #95
            Ա. Գինոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Ողջ աշխարհը ջերմացնում է,
            Ջերմ ժպտում է բոլորին:
            Ամռանը նրանից փախչում ենք,
            Իսկ ձմռանը կարոտում ենք:

            [ATTACH=CONFIG]5249[/ATTACH]

            Շնորհակալություն հարգելի՛ Գինոսյան գեղեցիկ և գունեղ նկարներով հանելուկների համար։
            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

            Comment

            • Էմմա Խաչատրյան
              Մոդերատոր
              • Oct 2017
              • 1400

              #96
              Անի Ղարիբյան-ի խոսքերից Նայել գրառումը
              1. Ի՞նչն ունի արմատներ, որ ոչ ոք չի տեսնում,
              Բարձր է ծառերից
              Վերև ու վերև է այն ձգվում,
              Սակայն երբեք չի աճում:

              2. Երեսուն սպիտակ ձի կարմիր բլրի վրա,
              Սկզբում վազում են,
              Հետո իրար բախվում,
              Ու հետո հանդարտ կանգնում:

              3. Անձայն գոռում է,
              Անթև թռչում
              Ատամ չունի՝ կծում է
              Բերան չունի` փնթփնթում:

              4. Աչքը` կապույտ դեմքին,
              Տեսավ աչքը` կանաչ դեմքին
              - Այդ աչքը նման է իմ աչքին,-ասաց առաջին աչքը,
              -Բայց ներքևում է այն, ոչ բարձունքում:

              5. Այն հնարավոր չէ տեսնել և ոչ էլ զգալ,
              Հնարավոր չէ լսել և ոչ էլ հոտը զգալ,
              Այն աստղերի հետևում է ու բլուրների տակ,
              Լցնում է դատարկ անցքերը,
              Գալիս սկզբում ու հետո վերջում,
              Վերջացնում է կյանքն ու սպանում ծիծաղը:

              6. Արկղ է՝ առանց ծխնի կամ կափարիչ,
              Սակայն ոսկի գանձ կա թաքնված դրա ներսում:

              7. Կենդանի է, բայց չի շնչում,
              Ու սառն է՝ ինչպես մահը:
              Երբեք ծարավ չէ, բայց միշտ խմում է,
              Զրահավորված է ու անձայն:

              8. Մի ոտքի վրա ոչ մի ոտք չկա,
              Երկու ոտք նստած են դրա մոտ՝ երեք ոտքի վրա,
              Չորս ոտքը իրենց բաժինը ստանում են դրանից:

              9. Այս բանը խժռում է ամեն ինչ`
              Թռչուններ, կենդանիներ, ծառեր ու ծաղիկներ:
              Մաշում է երկաթը, խայթում պողպատը
              Աղում է պինդ քարերը,
              Սպանում արքաներին, քանդում քաղաքներ,
              Ու բարձր լեռները հավասարեցնում գետնին:

              Հանելուկների պատասխանները
              1. Լեռներ
              2. Ատամներ
              3. Քամի
              4. Արևը երիցուկներին
              5. Մթություն
              6. Ձու
              7. Ձուկը
              8. Ձուկը փոքր սեղանին, մարդը դրա մոտ աթոռին, ու կատուն, որ ստանում է ոսկորները
              9. Ժամանակը
              Շնորհակալություն հարգելի՛ Անի գեղեցիկ հանելուկների համար։
              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

              Comment

              • Անուշ Առաքելյան
                Ավագ մասնակից
                • Feb 2018
                • 106

                #97
                Հանելուկներ
                1.Ինձ առանձին չեն ուտում,
                Եվ առանց ինձ չեն ուտում:
                2.Ապրում եմ քեզ հետ
                Մշտական, սիրով,
                Եթե չեմ թափվում ,
                Ծածկվում եմ ձյունով:
                3. Կար է անում ծնված օրից,
                Բայց զուրկ է նա մի ձեռք շորից:

                Comment

                • Անի Ղարիբյան
                  Մոդերատոր
                  • Dec 2017
                  • 374

                  #98
                  Գրաճանաչության շրջանում կարելի է հանելուկների միջոցով խաղալ հետևյալ խաղը:

                  Հանելուկի գուշակում

                  Ոսոցիչը կարդում է որևէ հանելուկ և աշակերտներին հանձնարարում.
                  - Գուշակե՛ք հանելուկի պատասխանը, այն <<գրե՛ք >> տառադարանի տառերով: Հաղթում է նա, ով առաջինը և ճիշտ կկազմի պատասխան բառը:
                  Հարկավոր է թողնել, որ բոլոր աշակերտները կազմեն հանելուկի համապատասխան բառը, նոր երեխաներին կարդալ հարցնել:

                  Comment

                  • Վ. Հովհաննիսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2018
                    • 1375

                    #99
                    Անի Ղարիբյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հանելուկի միջոցով կարելի է հաղորդել այնպիսի գիտելիքներ, ինչպիսիք բառի ուղիղ և փոխաբերական իմաստներն են, ձևավորել բառիմաստը բացատրելու, համեմատելու, բառարանային հոդվածն ( առանց տվյալ հասկացությունների սահմանման) ընկալելու ունակություններ, հնարավոր է նաև տարաբնույթ առարկաների և երևույթների մասին երեխաներին նոր տեղեկություններ հաղորդել, նպաստել ընդհանրացնող անունների, խոսքի մասերի վերաբերյալ գործնական գիտելիքների ձեռքբերմանը:
                    Շատ ճիշտ ես Անի ջան, կա նաև մի շատ հետաքրքիր հանելուկների շարք, որոնք ուղեղի աշխատանքն են մարզում, ընդլայնում մարդու մտահորիզոնը, բարձրացնում վերջինիս ինտելեկտուալ մակարդակը:

                    Comment

                    • Արևիկ Ոսկանյան
                      Մոդերատոր
                      • Feb 2018
                      • 582

                      Արքա չունեն, սակայն արագ
                      Կազմում են մեծ, ահեղ բանակ,
                      Հենց մտնում են արտը հասած՝
                      Բերքն են հնձում առանց դանակ:

                      (Մորեխ)

                      Comment

                      • Պողոսյան Ալինա
                        Սկսնակ մասնակից
                        • Jun 2017
                        • 29

                        Եսայան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Այն ինչն է, ինչը,
                        Շնչավորից անշունչն ելավ,
                        Անշունչից էլ` շնչավորը:
                        Հավը և ձուն

                        Comment

                        • Պողոսյան Ալինա
                          Սկսնակ մասնակից
                          • Jun 2017
                          • 29

                          Նանե-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Ալինա համամիտ եմ,խաչբառերը նույնպես հետաքրքիր են դարձնում ուսումնական գործընթացը, պատրաստում եմք այս հրաշալի առցանց գործիքով և լուծում ամփոփիչ դասերի ժամանակ՝ https://learningapps.org/createApp.php
                          Հարգելի Նանե, համամիտ եմ ձեզ հետ , քանի որ ինչպես հանելուկները, այնպես էլ խաչբառերը երեխային մտածելու և միտքը մարզելու հնարավորություն են տալիս:

                          Comment

                          • Պողոսյան Ալինա
                            Սկսնակ մասնակից
                            • Jun 2017
                            • 29

                            Լ ի ա-ի խոսքերից Նայել գրառումը
                            Կաթ ու ձվից կյանք եմ առնում,
                            Անուշաբույր սառույց դառնում,
                            Շրջում եմ գյուղ ու քաղաք,
                            Անվանում են ինձ -?
                            Պաղպաղակ

                            Comment

                            • Պողոսյան Ալինա
                              Սկսնակ մասնակից
                              • Jun 2017
                              • 29

                              Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Երեսունվեց քաջ,արի եղբայրներ
                              Մեր ուղեցույցն են բյուրավոր դարեր,
                              Ծաղիկ են դառնում,բացվում մեր շուրթին՝
                              Մենք փոխանցում ենք մեր սերունդներին:
                              Մեսրոպյան տառեր

                              Comment

                              • Պողոսյան Ալինա
                                Սկսնակ մասնակից
                                • Jun 2017
                                • 29

                                Լ ի ա-ի խոսքերից Նայել գրառումը
                                Ի՞նչ երկրաչափական պատկեր կստանաք, եթե հինգ հատված միացնեք այնպես, որ ունենան տաս հատման կետ։
                                Աստղ

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information