Հանելուկը որպես մտավոր զարգացման միջոց

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Ա. Գինոսյան
    Ավագ մասնակից
    • Feb 2018
    • 229

    Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Պանամա
    Իրավացի եք հարգելի՝ Էմմա։

    Comment

    • Lianna Manukyan
      Մոդերատոր
      • Jun 2017
      • 187

      Խոսում է նա, լեզու չունի,
      Շրջում է նա, ոտքեր չունի,
      Բայց մտնում է ամեն մի տուն,
      Ուրախ լուրեր բերում մարդուն:

      Comment

      • Էմմա Խաչատրյան
        Մոդերատոր
        • Oct 2017
        • 1400

        Lianna Manukyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Խոսում է նա, լեզու չունի,
        Շրջում է նա, ոտքեր չունի,
        Բայց մտնում է ամեն մի տուն,
        Ուրախ լուրեր բերում մարդուն:
        Նամակ
        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

        Comment

        • Էմմա Խաչատրյան
          Մոդերատոր
          • Oct 2017
          • 1400

          Հանելուկի ժանրի դրսևորումները Պարույր Սևակի պոեզիայում

          Ժողովրդական բանարվեստի գանձարանում հանելուկը ամենամասսայական և ամենասիրված տեսակներից մեկն
          է եղել,որը պայմանավորված էր նրա՝ թե՛ իբրև ժամանցի ու մրցության,թե՛ մտավարժության նպատակներով
          կիրառությամբ: Բանահյուսության այլ տեսակների նման հանելուկն էլ է ներթափանցել գրականություն՝ ներկայացնելով
          ոչ միայն որպես ինքնուրույն ժանր,այլև հանելուկաբնույթ խաղեր:
          Միջնադարի բանաստեղծները,գրողներն ու գիտնականներն իրենց գործերում մեծ տեղ են հատկացրել հանելուկին:
          Պ.Սևակն իր նախորդների գրական ավանդույթների շարունակողն էր ու նաև՝ «ավանդախախտը» (Թումանյանին
          գնահատելիս սևակյան բնորոշումն է):Նրա ստեղծագործություններում հանելուկի 23 կիրառության ենք հանդիպում և
          բոլորն էլ՝ չափածո խոսքում:Դրանք ոչ թե բանահյուսական նյութի գրական մշակումներ են,այլ այդ տեսակի տարաբնույթ
          դրսևորումներ:Սևակյան հանելուկատիպ գործածությունները բխում էին բանաստեղծի՝ պոեզիայում նոր խոսք ասելու և
          ապրածն ու զգացածը նորովի վերարտադրելու նպատակամղումից:Նման պարագաներում դրանք ո՛չ ժամանցի ու մրցության
          նպատակ են հետապնդում և ո՛չ էլ մտավարժության:Պ. Սևակի ստեղծագործություններում հանելուկային կիրառությունները
          դառնում են բանաստեղծի ներաշխարհը բացահայտելու յուրատեսակ միջոց և նպաստում անկեղծ ու մտերմիկ միջավայր
          ստեղծելուն:
          Բազմաշերտ հանելուկային կառույցի եզակի օրինակ է «Եվ ուրիշ ոչի՞նչ» բանաստեղծությունը:Առանց հարցման ու հարցադրման
          երանգի, ընթերցողին է ներկայացվում հինգ «հանելուկ-առաջադրանք»՝ իրենց բանաստեղծական «պատասխան-լուծումներով».

          Ձորից թռչելիս,
          Ժայռից ցատկելիս,
          Որպես կենդանի – շնչող արարած,
          Նա խեղանդամվում
          Ու տնքտնքոցով քարշ տալով ոտը ՝
          Փոշի է հանում ճանապարհներին…
          – Իսկ մենք պարզապես կոչում ենք… քամի՛.
          Եվ ուրիշ ոչի՞նչ:

          Նա էլ, մարդու պես,
          Ունի ամոթի զգացումը նույն,
          Դրա համար էլ
          Հագուստ է գործում խոտից ու թփից,
          Որպեսզի ծածկի իր մերկությունը…
          -Մենք ընդամենը կոչում ենք… առո ՛ւ,
          Եվ ուրիշ ոչի՜նչ:

          Առասպելական հսկա մարջաններ,
          Որ վզնոց դարձած ՝
          Զուգում են վիզը պատըշգամբների,
          Մի բան էլ էլ ավե՜լ –
          Ունեն համ ու հոտ…
          – Իսկ մենք կոչում ենք… պղպե ՛ղ կամ տաքդե՛ղ.
          Եվ ուրիշ ոչի՜նչ:

          Զուգված ավազի դեղին կապրոնով
          Եվ անձեռագործ նեյլոնով կանաչ ՝
          Հնչեցնում է նա իր ջինջ սոպրանոն…
          – Իսկ մենք պարզապես կոչում ենք… աղբյո ՛ւր.
          Եվ ուրիշ ոչի՜նչ:

          Մի մե՜ծ երփներանգ յուղաներկ կտավ,
          Որ ժամեր հետո փոխվում է հանկարծ
          Սև ու միագույն խորանկարի…
          - Իսկ մենք կոչում ենք լոկ… օ՛ր ու գիշե ՛ր.
          Եվ ուրիշ ոչի՜նչ։

          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

          Comment

          • Էմմա Խաչատրյան
            Մոդերատոր
            • Oct 2017
            • 1400

            Պատմության 9 ամենահետաքրքիր ու ինտրիգային հանելուկներն ու գլուխկոտրուկները

            Դարեր շարունակ հանելուկները այս կամ այն կառուցվածքով գոյություն են ունեցել պատմության
            մեջ:Դրանք կարող են հանգավորված տների կառուցվածք ունենալ կամ էլ մի քանի բառից բաղկացած
            կարճ նախադասություններ լինեն:Այս հոդվածում առանձնացված են պատմության ամենահայտնի
            սիրված ու դժվար հանելուկները:

            Ջեստամբլինդիի հանելուկները,Սկանդինավիա
            Նորվեգական սկանդինավյան առասպելաբանությունը աշխարհին տվել է հզոր Թորին,սակայն դրանից
            բացի այն մեզ նաև բազմաթիվ հետաքրքիր հանելուկներ է տվել,հատկապես կարելի է նշել Օդին աստծու
            հանելուկները:Լեգենդների համաձայն Ջեստամբլինդին քիչ էր մնում բանտարկվեր Հեյդրեկ արքայի կողմից,
            եթե նա չկարողանար այնպիսի հանելուկներ ասել արքային,որոնք նա չէր կարողանա գուշակել:Իր կյանքի
            համար վախենալով`նա աղոթեց Օդին աստծուն,ով նրա աղոթքները լսելով, Ջեստամբլինդի կերպարով
            թագավորի մոտ է գնում ու մի շարք հանելուկներ ասում նրան,որոնք թագավորը հեշտությամբ կարողանում
            է գուշակել:Այդ թվում նաև այս մեկը`
            Չորսը կախված են,
            Չորսը քայլում են,
            Երկուսը ճանապարհ են ցույց տալիս,
            Երկուսը շներից են պաշտպանվում,
            Մեկ կախված այս ու այն կողմ է գնում ու
            Միշտ կեղտոտ է:
            Ի՞նչն է դա:

            Ի վերջո Օդինին հաջողվում է այնպիսի հանելուկ ասել արքային` մի բան,որ միայն ինքը Օդինը գիտեր,
            որ արքան չի կարողանում պատասխանել ու Ջեստամբլինդին փրկվում է:

            Պատասխանը`կով:
            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

            Comment

            • Էմմա Խաչատրյան
              Մոդերատոր
              • Oct 2017
              • 1400

              Նկար-հանելուկ

              Խաղի նպատակն է`զարգացնել մտածողությունը և խոսքը:Խաղի ևնթացքը հետևյալն է` երեխաներից ընտրվում
              է առաջին խաղացող, իսկ խաղավարը լինում է մեծահասակներից մեկը:Վերջինս մոտեցնում է մի տուփ,որի մեջ
              պատկերված են տարբեր առարկայական նկարներ:Առաջին խաղացեղը մոտենում է և վերցնում նկարներից
              մեկը:Ընդ որում,նկարը նա երեխաներից գաղտնի է պահում և փորձում է տարբեր կերպ բացատրել նկարի
              առարկան:Այն երեխան,ով առաջինը կկարողանա գտնել ճիշտ պատասխանը,դառնում է հաջորդ բացատրողը:
              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

              Comment

              • Էմմա Խաչատրյան
                Մոդերատոր
                • Oct 2017
                • 1400

                Գտնենք ճիշտ խաղալիքը

                Խաղի նպատակն է`զարգացնել երեխաների տրամաբանական հիշողությունը և մտածողությունը:Խաղի
                ընթացքը հետևյալն է՝ երեխաներից յուրաքանչյուրը իր հետ բերում է իր խաղալիքներից մեկը:Ընտրվում
                է խաղավար:Այնուհետև երեխաներից մեկը դուրս է գալիս սենյակից,իսկ մյուսները խաղավարի օգնությամբ
                ընտրում են բերված խաղալիքներից մեկը և դրա հիման վրա կազմում են փոքրիկ պատմություն:Ապա ներս է
                մտնում մյուս երեխան,որը կազմված պատմության հիման վրա փորձում է կռահել,թե շարված խաղալիքներից
                որի մասին են երեխաները պատմում:
                Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                Comment

                • Էմմա Խաչատրյան
                  Մոդերատոր
                  • Oct 2017
                  • 1400

                  Լուծիր հանելուկներ

                  Խաղի նպատակն է՝ զարգացնել երեխաների խոսքը և մտածողությունը:Խաղի ընթացքը հետևյալն է.
                  երեխաների համար խաղավարը կարդում է հանելուկներ,իսկ նրանք պետք է հերթով գտնեն դրանց
                  պատասխանները:
                  Շնչում է ցողունով,
                  Սնվում արմատով
                  Ծնվելիս մեռնում է,
                  Մեռնելիս` ծնվում
                  /Բույս,սերմ/
                  Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 02-04-18, 11:55.
                  Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                  Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                  Comment

                  • Lianna Manukyan
                    Մոդերատոր
                    • Jun 2017
                    • 187

                    Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Նամակ
                    Ճիշտ է,հարգելի Էմմա:

                    Comment

                    • Էմմա Խաչատրյան
                      Մոդերատոր
                      • Oct 2017
                      • 1400

                      Ձեռքեր չունի,
                      Ներկեր չունի,
                      Դաշտն է ներկում
                      Հազար գույնի:
                      Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                      Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                      Comment

                      • Heghin
                        Մոդերատոր
                        • Apr 2017
                        • 953

                        Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է։Գրականության մեջ մշակվել է
                        5-րդ դարից։Չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է,մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում
                        լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց,իսկ
                        մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։
                        Հին ժամանակներում հանելուկները մեծ նշանակություն են ունեցել. պատանու հասունությունը ստուգում էին՝ նրան հանելուկներ առաջադրելով: Երբեմն նաև հարսնացուն ամուսնությունից առաջ իր փեսացուին էր ստուգում, հարցուփորձ անում հանելուկներով:
                        Հանելուկների հնագույն նմուշներ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում, գրավոր ու բանավոր այլ աղբյուրներում: Առասպելներում, ավանդապատումներում և հեքիաթներում հրեշները նույնպես հերոսներին ամենախրթին հանելուկներն էին առաջադրում: Ըստ հին հունական հանրահայտ առասպելի՝ Սֆինքսը՝ թևավոր առյուծի մարմնով և կնոջ գլխով հրեշը, հանելուկ էր առաջարկում անցորդներին, և, քանի որ ոչ ոք չէր կարողանում պատասխանել, բոլորին սպանում էր: Թեբեի արքա Էդիպոսին Սֆինքսն առաջադրում է հետևյալ հանելուկը. «Ո՞վ է, որ առավոտյան չորս ոտքի վրա է, կեսօրին՝ երկու, երեկոյան՝ երեք»: Էդիպոսը պատասխանում է. «Մարդն է՝ երեխա ժամանակ չորեքթաթ անող, երիտասարդ ժամանակ զույգ ոտքով քայլող, ծերացած ժամանակ ձեռնափայտով շարժվող»: Էդիպոսը, ճիշտ պատասխանելով հանելուկի հարցերին, հաղթում է Սֆինքսին:
                        Հայերը և արևելյան շատ ժողովուրդներ անցյալում ունեցել են հնամենի մի սովորույթ՝ աշուղները մրցում էին՝ միմյանց հանելուկներ առաջադրելով:
                        Հանելուկը շատ սիրված ու տարածված էր ժողովրդական խոսքում, որից էլ փոխանցվել է գեղարվեստական գրականություն: Հանելուկներ են գրել և՜ միջնադարի, և՜ նոր ժամանակների բազմաթիվ հեղինակներ:
                        Հայ մատենագրության մեջ հանելուկը հիշատակվում է VII դարից: Նշանավոր են Անանիա Շիրակացու և հատկապես XII դարի բանաստեղծ, երաժիշտ-երգահան Ներսես Շնորհալու՝ ամենաբազմազան առարկաների ու երևույթների ճանաչմանը նվիրված հարյուրավոր հանելուկներ: Մեր օրերում հանելուկներ են գրել մանկական գրողներ Մկրտիչ Կորյունը, Յուրի Սահակյանը, Սուրեն Մուրադյանը և ուրիշներ:

                        Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                        Ադոլֆ Դիստերվեգ


                        https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                        https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                        Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                        Comment

                        • Heghin
                          Մոդերատոր
                          • Apr 2017
                          • 953

                          Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Լուծիր հանելուկներ

                          Խաղի նպատակն է՝ զարգացնել երեխաների խոսքը և մտածողությունը:Խաղի ընթացքը հետևյալն է.
                          երեխաների համար խաղավարը կարդում է հանելուկներ,իսկ նրանք պետք է հերթով գտնեն դրանց
                          պատասխանները:
                          Շնչում է ցողունով,
                          Սնվում արմատով
                          Ծնվելիս մեռնում է,
                          Մեռնելիս` ծնվում
                          /Բույս,սերմ/
                          Ապակյա տարան դրված է սեղանին: Այն այնպես է դրված, որ մի մասը գտնվում է օդում, իսկ մյուսը՝ սեղանին: Ի՞նչ է դրված տարայի մեջ, եթե կես ժամ հետո այն ընկնի: Եվ ինչո՞ւ:
                          / Պատասխան՝ սառույց/
                          Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                          Ադոլֆ Դիստերվեգ


                          https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                          https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                          Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                          Comment

                          • Heghin
                            Մոդերատոր
                            • Apr 2017
                            • 953

                            Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ապակյա տարան դրված է սեղանին: Այն այնպես է դրված, որ մի մասը գտնվում է օդում, իսկ մյուսը՝ սեղանին: Ի՞նչ է դրված տարայի մեջ, եթե կես ժամ հետո այն ընկնի: Եվ ինչո՞ւ:
                            / Պատասխան՝ սառույց/
                            Թռչուն անթև ու անփետուր,
                            Բայց շրջում է նա ամենուր,
                            Նրա համար սահման չկա
                            Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:
                            (Միտք)
                            Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                            Ադոլֆ Դիստերվեգ


                            https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                            https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                            Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                            Comment

                            • Էմմա Խաչատրյան
                              Մոդերատոր
                              • Oct 2017
                              • 1400

                              Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
                              Թռչուն անթև ու անփետուր,
                              Բայց շրջում է նա ամենուր,
                              Նրա համար սահման չկա
                              Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:
                              (Միտք)
                              Շնորհակալություն հարգելի՛ Հեղինե թեմայիս անդրադառնալու և հանելուկների համար։
                              Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 02-04-18, 14:43.
                              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                              Comment

                              • Էմմա Խաչատրյան
                                Մոդերատոր
                                • Oct 2017
                                • 1400

                                Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հին ժամանակներում հանելուկները մեծ նշանակություն են ունեցել. պատանու հասունությունը ստուգում էին՝ նրան հանելուկներ առաջադրելով: Երբեմն նաև հարսնացուն ամուսնությունից առաջ իր փեսացուին էր ստուգում, հարցուփորձ անում հանելուկներով:
                                Հանելուկների հնագույն նմուշներ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում, գրավոր ու բանավոր այլ աղբյուրներում: Առասպելներում, ավանդապատումներում և հեքիաթներում հրեշները նույնպես հերոսներին ամենախրթին հանելուկներն էին առաջադրում: Ըստ հին հունական հանրահայտ առասպելի՝ Սֆինքսը՝ թևավոր առյուծի մարմնով և կնոջ գլխով հրեշը, հանելուկ էր առաջարկում անցորդներին, և, քանի որ ոչ ոք չէր կարողանում պատասխանել, բոլորին սպանում էր: Թեբեի արքա Էդիպոսին Սֆինքսն առաջադրում է հետևյալ հանելուկը. «Ո՞վ է, որ առավոտյան չորս ոտքի վրա է, կեսօրին՝ երկու, երեկոյան՝ երեք»: Էդիպոսը պատասխանում է. «Մարդն է՝ երեխա ժամանակ չորեքթաթ անող, երիտասարդ ժամանակ զույգ ոտքով քայլող, ծերացած ժամանակ ձեռնափայտով շարժվող»: Էդիպոսը, ճիշտ պատասխանելով հանելուկի հարցերին, հաղթում է Սֆինքսին:
                                Հայերը և արևելյան շատ ժողովուրդներ անցյալում ունեցել են հնամենի մի սովորույթ՝ աշուղները մրցում էին՝ միմյանց հանելուկներ առաջադրելով:
                                Հանելուկը շատ սիրված ու տարածված էր ժողովրդական խոսքում, որից էլ փոխանցվել է գեղարվեստական գրականություն: Հանելուկներ են գրել և՜ միջնադարի, և՜ նոր ժամանակների բազմաթիվ հեղինակներ:
                                Հայ մատենագրության մեջ հանելուկը հիշատակվում է VII դարից: Նշանավոր են Անանիա Շիրակացու և հատկապես XII դարի բանաստեղծ, երաժիշտ-երգահան Ներսես Շնորհալու՝ ամենաբազմազան առարկաների ու երևույթների ճանաչմանը նվիրված հարյուրավոր հանելուկներ: Մեր օրերում հանելուկներ են գրել մանկական գրողներ Մկրտիչ Կորյունը, Յուրի Սահակյանը, Սուրեն Մուրադյանը և ուրիշներ:

                                Խնդրում եմ ուսումնասիրեք թեման,մի կրկնեք։Եթե չկա այդ հանելուկը կամ իր մասին նյութը,նոր դրեք։
                                Կա այս նյութը։
                                Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                                Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information