Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՍԵՐԸ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Սիրտը կնճիռներ չունի , նրա վրա լինում են միայն սպիեր:
    Կոլետ

    Comment


    • Սերը այն տառապանքներից է, որոնք անհնար է թաքցել. մի բառը, մի անզգույշ հայացքը և նույնիսկ լռությունը բավական է նրան մատնելու համար:
      Աբելյար

      Comment


      • Սերը ոչ մի օրենքի չի հպատակվում և ենթարկվում, այն մարդու ազատ զգացմունքն է:
        Րաֆֆի

        Comment


        • Հավասարությունը սիրո համար ամենաամուր հիմքն է:
          Լեսսինգ

          Comment


          • Ես ծերացա

            Ես ծերացա... մի զարմանար,
            Որ ես թեև դեռահաս,
            Թեև դեմքըն իմ վշտահար
            Նոր է գգվում աղվամազ:
            ՄԻ զարմանար... մտքով արդեն
            Ես մեր կյանքը ապրեցի.
            Ցնորքներում, որպես կյանքում ,
            Ես կռվեցի, սիրեցի:
            Եվ ցնորքում ի՜նչ տագնապով
            Ես կյանքն էի ընդգրկում.
            Եվ գրկեցի. ի՝նչ- արյան ծով,
            Լոկ գոյության մաքառում:

            Ավետիք Իսահակյան

            Comment


            • Ասում են կարոտը խոսել չգիտի
              Բայց իմ կարոտը արտասվել գիտի,
              Ասում են կարոտը լսել չգիտի,
              Բայց իմ կարոտը արարել գիտի,
              Ասում են կարոտը զգալ չգիտի,
              Բայց իմ կարոտը համբերել գիտի,
              Ասում են կարոտը տեսնել չգիտի,
              Բայց իմ կարոտը երազել գիտի,
              Նա ապրել գիտի, նվիրվել գիտի,
              Խավարի միջից խենթ բոցավառվել ու մարել գիտի...
              Ասում են կարոտը ատել չգիտի,
              Բայց իմ կարոտը հանդուրժել գիտի,
              Նա ներել գիտի, ու սիրել գիտի,
              Ամեն նոտայից, ամեն հնչյունից,
              Իր լեզվով գոչել, հառաչել գիտի,
              Ամեն մի բառը ու ամեն տառը,
              Նա համառորեն վերլուծել գիտի...
              Ասե՛ք, կարոտը ոչինչ չգիտի՞,
              Բայց ես էլ կասեմ, որ իմ կարոտը, տանջվել գիտի.

              Comment


              • Տարիներ հետո մենք կհանդիպենք:
                Իմ սիրտը դրան երկար կսպասի:
                Անցորդների պես իրար կնայենք
                Եվ գուցե ոչինչ, ոչինչ չենք ասի:

                Այնպես փոխված ու հասուն կլինես,
                Սիրուն մատներդ` ուրիշի ձեռքում,
                Ինձ կճանաչես, հինը կհիշես,
                Կզգաս` սիրե'լ եմ ու կա'մ աշխարհում:

                Գուցե մանուկ էլ լինի ձեր կողքին,
                Լույս աղավնու պես անմեղ ու արդար,
                Կսիրեմ, արդյոք ես այդ փոքրիկին,
                Որ դիմագծեր կունենա օտար:

                Չգիտեմ` ինչպե'ս կանցնես իմ կողքով,
                Չգիտեմ ինչեր քեզ հետ կտանես,
                Բայց գոնե կանցնի, կանցնի քո մտքով
                Ինչու տխուր եմ շրջում ես այսպես:

                Արամայիս Սահակյան

                Comment


                • Սերն ուժեղ է առյուծից

                  Նույնիսկ առյուծի'ն կարող են խեղդել,
                  Եվ նա կփռվի անզոր, անտարբեր:
                  Սերը միակն է,
                  Որ եթե փորձես խեղդել, խանգարել,
                  Նա կուժեղանա այնքան առավել...

                  Comment


                  • Կինը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ նրան սիրում են:
                    Գուստավ Ֆլոբեր

                    Comment


                    • Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար։

                      Comment


                      • Առաջին սերը

                        Առաջին սերը միշտ լո՜ւռ է լինում,
                        Քնքո՜ւշ է լինում սերը առաջին,
                        Առաջին սերը տխո՜ւր է լինում,
                        Ու հո՜ւշ է մնում սերը առաջին։

                        Առաջին սերը մաքո՜ւր է լինում,
                        Ազնիվ, անարատ՝ սերը առաջին,
                        Առաջին սերը թաքո՜ւն է լինում,
                        Ազնիվ ու... հպարտ՝ սերը առաջին։

                        ...Սիրո՜ւմ են իրար ծառերն ու քամին,
                        Ու նրանց սերը միշտ լո՛ւռ է լինում,
                        Արևը՝ հողին, տերևը՝ ծառին
                        Միշտ էլ առաջին սիրով են սիրում։

                        Լինում է՝ հաճախ լքում են իրար,
                        Հողին՝ արևը, ծառին՝ տերևը,
                        Բայց նրանց միշտ էլ դարձի է բերում
                        Ու կապում իրար՝ առաջին սերը...

                        Առաջին սերը միշտ վե՛հ է լինում,
                        Անկեղծ, անկաշառ՝ սե՛րը առաջին...
                        ...Առաջին սիրո՛վ ապրեք միշտ կյանքում,
                        Ու սիրեք իրար՝ սիրո՜վ առաջին։

                        Արիս Արսենի

                        Comment


                        • Հուզիչ էր բավականին

                          Comment

                          Working...
                          X