Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՍԵՐԸ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ՍԵՐԸ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

    Դու մի՜ հավատա ժպտուն աչքերին.
    Շատ անգամ նրանք ծաղիկներ են վառ,
    Բուսած կորստյան անդունդի ծայրին,
    Միամիտ մարդկանց քարշելու համար:

    Ահա պոետն էլ պատրանքով հարբած՝
    Գերվեց մի անգամ ժպտուն աչքերի,
    Ու որքա՛ն տանջվեց, տառապեց խաբված,
    Եվ որքա՛ն սրտում գանգատներ ունի…

    Դու շատ մի՜ խաբվիր ժպտուն աչքերից.
    Շատ անգամ նրանք ծաղիկներ են վառ,
    Ծլում են սրտի ավերակներից,
    Տխուր հատակը ծածկելու համար:

    Ահա պոետն էլ՝ տառապած մի մարդ,
    Որ սրտում այնքան գանգատներ ունի,
    Բայց հաճախ այնպես ժպտում է զվարթ,
    Ասես թե քեզնից բախտավոր լինի:

    Հովհաննես Թումանյան
    Վերջին խմբագրողը՝ Լ ի ա; 27-02-18, 22:40.

  • #2
    ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ
    Ես եմ,դու ես,ես ու դու
    Գիշերում այս դյութական,
    Մենք մենակ ենք,— ես ու դու
    Ես էլ դու եմ՝ ես չկամ...

    Չկան օրերն ահարկու,
    Չկա ժամ ու ժամանակ,
    Ուրվական ենք մենք երկու
    Միշտ իրար հետ,միշտ մենակ...

    Մոռացել ենք անցյալում
    Տրտունջ,թախիծ ու խավար. —
    Մի ուրիշ լույս է ցոլում
    Մեղմ ու անուշ մեզ համար...

    Ես եմ,դու ես,ես ու դու
    Գիշերում այս դյութական,
    Մենք մենակ ենք — ես ու դու,
    Ես էլ դու եմ՝ ես չկամ...
    ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
    https://youtu.be/5mzKtNCx1Xw
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

    Comment


    • #3
      Հրաշք լիներ


      Հրաշք լիներ, կրկնվեր
      Այն հրաշքը իրական,-
      Առուն ստվերս տաներ
      Ջաղացպանի աղջկան:

      Գար, խափաներ, խաթարեր
      Իմ ջաղացը մանկական,
      Նրա հետ սերս տաներ
      Ջաղացպանի աղջկան:

      Պահեր, գրկի մեջ պահեր
      Կարմիր աստղերը ձկան,
      Կարմիր արևս տաներ
      Ջաղացպանի աղջկան:

      Ա՜խ, ձեն ու ձուն չհաներ
      Իմ ցավերի լուռ վկան,
      Այրող ցավերս տաներ
      Ջաղացպանի աղջկան:

      Ինչ ասեի կատարեր,
      Առներ սերս գեղջկական,-
      Մի անգամ ևս տաներ
      Ջաղացպանի աղջկան:

      Հրաշք լիներ, կրկնվեր
      Այն հրաշքը իրական:

      Համո Սահյան

      Comment


      • #4
        Ես քեզ սիրում եմ` Արդեն կարող եմ ոչ թե շշնջալ աղոթքի նման ,
        Այլ բարձրաձայնել, Կարող եմ նայել քո աչքերի մեջ ու հանդարտ հալվել,
        Հալվել քնքշանքից ու անհուն սիրուց`
        Այն սիրուց, որը զարկն է իմ սրտի, հոսքն է իմ արյան,
        Այն սիրուց, որը կրակի նման շիկացրել է ողջ էությունս`
        Դարձել ինձ համար գոյության իմաստ ու երջանկություն, Դարձել լուսաբաց, կյանքի արշալույս,
        Դարձել է կենաց անմահական ջուր, որ այրվող սրտիս հրդեհն է մարում,
        Որ կարոտ աչքից արցունք է քամում,
        Որ խենթացնում է, բայց և ապրեցնում,
        Ես սիրում եմ քեզ ...

        Comment


        • #5
          Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
          Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
          Երկրպագել քեզ առանց սիրվելու,
          Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...
          Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
          Հոգին կարող է թռիչքով չափել.
          Անանց կարոտում անվերջ տառապել
          Եվ լինել քեզնից բաժանված հավետ...
          Ու գերեզմանում սև հողերի տակ
          Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
          Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
          Ու չըխռովել բերկրանքըդ հստակ... Վ.Տերյան

          Comment


          • #6
            ԵՍ ԱՅՆ ԵՄ ԵՂԵԼ

            Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
            Չեմ հասել երբեք քո որոնածին,
            Քո որոնածը աննյութեղեն էր,
            Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:
            Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
            Իմացիր որ էլ երեսով չտաս,
            Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
            Որ դու աշխարում նեղություն չզգաս:
            Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
            Լռել եմ, տարել, ներել, համբերել…
            Եվ թե պատահմամբ ճանփաս շեղել եմ,
            Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերել:
            Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
            Չեմ հասել երբեք քո որոնածին.
            Քո որոնածը աննյութեղեն էր,
            Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:

            Comment


            • #7
              Հոգուս հատոր, սրտիս կտոր,
              Դասիս համար դու մի հոգար: Թե կան դասեր, կա նաև սեր, Եվ ինչ զարմանք, իմ աղավնյակ,
              Որ կենդանի մի պատանի
              Սերը սրտում դաս է սերտում:

              Comment


              • #8
                Մի մրահոն աղջիկ տեսա
                Ռիալտոյի կամուրջին,
                Հորդ մազերը – գետ գիշերվա,
                Եվ հակինթներ՝ ականջին՛

                Աչքերը սև – արևներ սև,
                Արևների պես անշեջ,
                Գալարում էր մեջքը թեթև
                Ծաղկանկար շալի մեջ:

                Աչքս դիպավ աչքի բոցին,
                Ու գլուխըս կախեցի.
                Ժպտաց ժպտով առեղծվածի,
                Հավերժական կանացի:

                Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
                Տառապանքս փորձ ունի.-
                Մի մրահոն կույս էր քեզ պես,
                Կոտրեց սիրտս պատանի…
                169452_400850783320068_253014695_o.jpg
                Ավետիք Իսահակյան

                Comment


                • #9
                  ՀՐԱՇՔ ԼԻՆԵՐ

                  Հրաշք լիներ, կրկնվեր
                  Այն հրաշքը իրական,
                  Առուն ստվերս տաներ
                  Ջաղացպանի աղջկան:
                  Գար խափաներ, խաթարեր
                  Իմ ջաղացը մանկական,
                  Նրա հետ սերս տաներ
                  Ջաղացպանի աղջկան:
                  Պահեր, գրկի մեջ պահեր
                  Կարմիր աստղերը ձկան,
                  Կարմիր արևս տաներ
                  Ջաղացպանի աղջկան:
                  Ա՜խ, ձեն ու ձուն չհաներ
                  Իմ ցավերի լուռ վկան,
                  Այրող ցավերս տաներ
                  Ջաղացպանի աղջկան:
                  Ինչ ասեի, կատարեր,
                  Առներ սերս գեղջկական
                  Մի անգամ ևս տաներ
                  Ջաղացպանի աղջկան:
                  Հրաշք լիներ կրկնվեր
                  Այն հրաշքը իրական:
                  Համո Սահյան

                  Comment


                  • #10
                    Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
                    Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
                    Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
                    Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...
                    Եղիշե Չարենց

                    Comment


                    • #11
                      Համո Սահյան

                      Դու ինձ թողել էիր մենակ,
                      Նորից գնում էիր հեռու…
                      Հաշտվել էի քո մեղքի հետ,
                      Բայց ուժ չկար քեզ ներելու:

                      Քո հայացքից նայում էր ինձ,
                      Մի անհանգիստ հանդարտություն,
                      Եվ զանգն արդեն մի մեղավոր
                      Հաշտությամբ էր մեզ անջատում:

                      Եվ ժպիտ կար քո աչքերում,
                      Եվ տագնապ կար ուղևորի,
                      Եվ դողում էր քո շուրթերին
                      Թաքուն մի ահ մեղավորի…

                      Դու ինձ թողել էիր մենակ,
                      Նորից գնում էիր հեռու…
                      Գնում էիր մեր դաշինքի
                      Խոսող հավատը բերելու:

                      Comment


                      • #12
                        Սերը մարդկային բոլոր թուլություններից ամենահետաքրքիրն է և ամենաերանելին։
                        Դիկենս

                        Comment


                        • #13
                          Սերը սքանչելի ծաղիկ է, բայց քաջոըթյուն է պահանջում անդունդի եզրին մոտենալու և այն պոկելու համար։
                          Ստենդալ

                          Comment


                          • #14
                            Ասում են, թե ապրած տաիիների խարույկից մարդ պետք է կրակները վերցնի, այլ ոչ թե մոխիրը...

                            Comment


                            • #15
                              Հայտնվեցիր իմ կյանքում,
                              Ինչպես լույսը խավարում
                              Եվ քո պայծառ ժպիտով
                              Վառեցիր կրակն իմ սրտում:

                              Comment

                              Working...
                              X