Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Արցախ

    Լեռների մեջ ծվարած,
    Դու աշխարհ ես փակ ու բաց,
    Անտառներով շրջապատված,
    Հպարտ ու միշտ վեհ կանգնած:

    Խաչեն, Արցախ, վեհ Ղարաբաղ,
    Կամք, ուժ ու հաղթանակ,
    Դու ապրես հավերժ խաղաղ,
    Ստեղծելով հզոր բանակ:

    Պատնեշներդ կուռ ու պիրկ,
    Դու պատմության մի ողջ գիրք,
    Դու դեռ հնուց Հայքի նահանգ,
    Հայկի հետնորդ և մեծ ժառանգ:

    Հրաշք աշխարհ, դու իմ Արցախ,
    Այս կյանքում դու ապրես անվախ,
    Եվ պատմության մեջ քո հետագա,
    Պիտի ցնծա քեզ պայծառ ապագա:

    Comment


    • Ապրիլի 2
      Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները[20][21]։
      Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին[21]։
      Ժամը 10։00-ի կողմերը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց[21]։
      Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել

      Comment


      • Քառօրյա_պատերազմ#Ապրիլի_2

        Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։
        Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը[22][23]։
        Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա[Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։
        Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով[
        Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Հայկական զինված ուժերի այ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ[25]։
        ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաև երկու գյուղապետ[Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ[27][28][29]։
        Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները[30]։ Զինադադար հայտարարելու համար ընթանում են բանակցային գործընթացներ[31]։
        Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով[31]։
        Ըստ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի ԶԼՄ–ներում տարածված տեսակետների՝ Ապրիլյան պատերազմը կանգնեցրել է Ռուսաստանը

        Comment


        • Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը[33]։
          Ժամը 18։30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը,Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել

          Comment


          • Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվե.Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվել է 18 զինծառայողի մարմին[37][38]։

            Պատերազմի անակնկալությունը հայկական ռազմաքաղաքական ղեկավարության համար,նկատմամբ և քաղաքական նպատակները
            Պատերազմից ընդամենը երկու շաբաթ անց՝ 2016 թվականի ապրիլի 18-ին ռուսական «Իզվեստիա» թերթը, հղում կատարելով դիվանագիտական անանուն աղբյուրի վրա, հրապարակեց Արցախի 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախյան կամ «ղարաբաղյան» հանգույցը լուծելու Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ, Ռուսաստանի Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի «նոր» ծրագիրը։[40]։ Ընդ որում, Պուտինի անազնիվ խաղն ընդդեմ Ռուսաստանի ռազմաքաղաքական պաշտոնական դաշնակից Հայաստանի՝ հօգուտ Ռուսաստանի համար պաշտոնապես դաշնակից չհանդիսացող Ադրբեջանի՝ ներկայացված էր որպես հայ–ադրբեջանական հակամարտության հանգույցը թուլացնելու փորձ, իսկ իրականում դա Հայաստանի հաշվին Ադրբեջանին տարածքներ զիջելու ռազմական ագրեսիայի համատեղ փորձ էր։

            Aquote1.png «Կարգավորման ռուսական ծրագիրը կայանում է նրանում, որպեսզի Ադրբեջանին վերադարձվի տարածքների մի մասը, հակամարտության գոտի մտցվեն խաղաղապահներ, վերադարձվեն փախստականներն ու լեգիտիմացվի Ղարաբաղը (այսինքն՝ ապահովվի սահմանների բացումը և վերականգնվեն տնտեսական կապերը), իսկ հետո, երբ կրքերը կհանդարտվեն, տարածաշրջանի պատկանելութան հանրաքվե անցկացվի: Սակայն կողմերից ոչ մեկը չի ցանկանում համաձայնել այդպիսի ծրագրին, եթե հանրաքվեի ելքը կանխորոշված չլինի իր օգտին»: Դրանից օրեր առաջ՝ ապրիլի 14-ին, ՌԴ նախագահ Վ.Պուտինն ավանդական ուղիղ կապի ժամանակ էր հայտարարել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ թե՛ միջազգային կառույցերի շրջանակներում, թե՛ երկկողմ կարգով Մոսկվայի ջանքերը շարունակելու մտադրության մասին:[41][42] Պուտինյան Ռուսաստանի այս անազնիվ խաղն ընդդեմ իր սեփական դաշնակցի Հայաստանի ի հայտ բերեցին մի շարք քաղաքական և ռազմաքաղաքական վերլուծաբաններ, մասնավորապես՝ Միջազգային և անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։[11] Aquote2.png
            [43]

            Այդ ժամանակ Ռուսաստանի դիրքորոշումն առավել թուրքամետ և ադրբեջանամետ դարձավ և Արևմուտքի դեմ իր ծրագրերում թուրք–ադրբեջանական երկյակին օգտագործելու համար Կրեմլը որոշեց հերթական անգամ զոհաբերել իր դաշնակից Հայաստանին։

            Aquote1.png Ռուսաստանի համար այժմ «Ղարաբաղի ճանաչման հարցն ակտուալ չէ», և ռուսական աջակցությունը կարող է թեքվել դեպի Ադրբեջանի կողմը. «այժմ Ադրբեջանից ու Թուրքիայից շատ բան է կախված»՝ տարածաշրջանում «ատլանտյան ստրատեգիաները դուրս մղելու հարցում» և այդ գործում Մոսկվան ակնկալում է «նվազագույնը Թուրքիայի ռազմավարական չեզոքությունը և Ադրբեջանի հետ դաշինքը»: Ըստ որում, հարաբերությունների այդպիսի նոր մոդելը Մոսկվայի համար «այժմ ավելի հեռանկարային է թվում, քան նախկինում», երբ «Ռուսաստանը պաշտպանում էր ստատուս-քվոն, խոսում էր խնդրի խաղաղ և իրավական կարգավորման մասին, սակայն, իհարկե, շեշտը դնելով հայկական կողմի վրա»:
            - «Ռուսաստանի մեծ խաղը Կովկասում և ԼՂ խնդիրը (2008-2016)»։ Ստյոպա Սաֆարյան։ Միջազգային և անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար։[12]։ Անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։

            Comment


            • Գերմանիա Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա ընդգծել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ և խորհուրդ է տվել վերադառնալ բանակցությունների[58]
              Իրան Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել բախումները։
              Aquote1.png Երբ տարածաշրջանն ականատեսն է ծայրահեղական խմբավորումների ավերիչ գործողություններին և կարիք ունի խաղաղության ու կայունության, Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների էսկալացիայի մասին հաղորդագրուությունները Իրանի Իսլամական Հանրապետության համար խոր մտահոգության աղբյուր են:
              - Հոսեյն Ջաբերի Անսարի, Իրանի ԱԳՆ խոսնակ[59]
              Aquote2.png
              Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ղարաբաղյան շփման գծի երկայնքով հրադադարի լայնածավալ խախտումները խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։
              Aquote1.png Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, խուսափել իրավիճակի հետագա սրումից և խստորեն պահպանել հրադադարը…Կրկին շեշտում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Որպես համանախագահ երկիր` ԱՄՆ հանձնառու է կողմերի հետ աշխատանքին` բանակցային ճանապարհով տևական խաղաղության հասնելու համար[59]: Aquote2.png
              Ֆրանսիա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել հրադադարի ռեժիմի պահպանման կոչով։ Նա նշել է, որ Արցախյան հակամարտությունը կարելի է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։
              Aquote1.png Բանակցայինից բացի` չկա այլ ուղի[59]։ Aquote2.png
              Թուրքիա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կրած մարդկային կորուստների համար և աջակցություն էր հայտնել պաշտոնական Բաքվի գործողություններին[59][60]։
              Բելգիա Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճը։ Դիդիե Ռեյնդերսը նաև զսպվածության և հրադադարը հարգելու կոչ է արել[61]։
              Բելառուս Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին հայտնվել է, որ ադրբեջանական քաղաքականությանը սատարելը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։[62]։ Բելառուսի արտգործնախարարությունը ապրիլի 2-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր.
              Aquote1.png Բելառուսի Հանրապետությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շրջանում մարտական ակտիվ գործողությունների վերսկսմամբ` ծանր տեսակի սպառազինությունների կիրառմամբ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր` հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին` համապատասխան համընդհանուր ճանաչում ունեցող սկբունքներին և միջազգային իրավունքի նորմերին, նախևառաջ` պետությունների սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտության հարգման և ապահովման, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան որոշումների հիման վրա: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և խուսափել ցանկացած քայլից, որոնք հանգեցնում են լարվածության աճի և մարդկային կորուստների: Հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ բոլոր երկրների աջակցությամբ, կօգտագործեն իրենց հեղինակությունն ու ազդեցությունը` լարվածությունը թուլացնելու և ղարաբաղյան խնդրի լուծման որոնումը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար Aquote2.png
              Ղազախստան Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրլան Իդրիսովը հանդես գալով Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության անունից հանդես է եկել Արցախյան գծում տեղի ունեցողի մասին մեկնաբանելով։ Մասնավորապես նա ասել է՝
              Aquote1.png Արտգործնախարարությունն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությանը: Լուրջ մտահոգություն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման և մարդկային կորուստների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և խստորեն պահպանել կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները: Սատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ջանքերին` ևս մեկ անգամ հաստատում ենք հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մեր դիրքորոշումը: Ղազախստանի Հանրապետությունը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների որոնման գործընթացի ինտենսիվացման օգտին և հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հարցում շահագրգիռ կողմերի կառուցողական տրամադրվածության հույս ունի[59][63] Aquote2.png
              Վրաստան Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին հեռախոսազանգ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Վրացի պաշտոնյան նշել է, որ երկուստեք կարևորվել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։
              Նորվեգիա Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բյորգե Բրենդեն անընդունելի է համարել լարվածության սրացումը Արցախում և կոչ արել կողմերին դադարեցնել կրակը։ Մասնավորապես նորվեգացի պաշտոնյան ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական անթույլատրելի սրացում է։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ ապահովեն ռազմական գործողությունների ավարտը և հետևեն կրակի դադարեցմանը[64]։
              Իսրայել Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ և կոչ է արել հաստատել խաղաղություն։ Կնեսետի պատգամավորները նշել են, որ խնդրի միակ լուծումը խաղաղությունն է, որը երկարատև գործընթաց է[65]։
              Հայաստան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով[66]։
              Կիպրոսի Հանրապետություն Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը և դրա հետևանքով առաջացած մարդկային կորուստը։ Մասնավորապես Կիպրոսի Արտաքին գործերի նախարարը մեղադրել է Ադրբեջանի կառավարությանը՝ հրադադարի ռեժիմի խախտման համար և նշել[67]․
              Aquote1.png Կիպրոսի Հանրապետության կառավարությունն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում/Արցախում այս մտահոգիչ իրադարձությունների զարգացմանը, որոնք առաջ եկան Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ Aquote2.png

              Կիպրոսի արտաքին գործերի նախարարը նաև հորդորել է Թուրքիային զերծ մնալ որևէ միջամտությունից։

              Կազմակերպություններ
              Եվրամիություն Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել կողմերին անմիջապես դադարեցնել պայքարը և պահպանել հրադադարի ռեժիմը[68]։
              ՄԱԿ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել անմիջապես դադարեցնել ղարաբաղա-ադրբեջանական գոտում ընթացող ռազմական գործողությունները և պահպանել հրադադարի ռեժիմը[69]։

              Հայաստանի եզդիները դատապարտում են ադրբեջանական բանակի գործողությունները
              Արցախյան հիմնախնդրի փորձագետ, ամերիկյան Քարնեգի հիմնադրամից Թոմաս դե Վաալը այս դեպքերին առնչվող իր «Վտանգավոր օրեր Ղարաբաղում» հոդվածում գրել է՝
              Aquote1.png Առավել հավանական է, որ հակամարտության երկու կողմերից մեկը, ավելի մեծ հավանականությամբ՝ Ադրբեջանը, որն ավելի մեծ շահագրգռվածություն ունի ռազմական գործողությունների վերսկսման հարցում, փորձում է իրավիճակը փոխել հօգուտ իրեն՝ սահմանափակ ռազմական գործողություններով[59][70]: Aquote2.png

              «Սինջար» եզդիների ազգային միավորումը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ահաբեկչական հարձակումները։ Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը ձգել Ադրբեջանի սանձերը և պատրաստակամություն հայտնում զորակոչվել հայկական բանակ[71]
              Aquote1.png Մենք` հայաստանաբնակ եզդիներս, դատապարտում ենք Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները և կոչ ենք անում միջազգային հանրությանը ձգել Ադրբեջանի սանձերը, հակառակ պարագայում մեզ չմեղադրել Ադրբեջան հորինված պետության ոչնչացման մեջ:
              - Սինջար եզդիների ազգային միավորում

              Comment


              • Քառօրյա պատերազմում զոհվածների ցանկ (2016)

                Սասուն Մկրտչյան

                Քյարամ Սլոյան
                Հ/հ Զինծառայող Զինվորական
                կոչում Ծննդյան
                թվական Տարածքային զինվորական կոմիսարիատ (ՏԶԿ)
                1 Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան կրտսեր սերժանտ 1996 Արաբկիր
                2 Տիգրան Արամի Աբգարյան շարքային 1996 Գյումրի
                3 Արամ Արայիկի Աբրահամյան շարքային 1996 Արտիմետ
                4 Հարություն Հովհաննեսի Աբրահամյան շարքային 1985 Արեգունի
                5 Ռոբերտ Աբրահամի Աբրահամյան սերժանտ 1993 Տափերական
                6 Էդուարդ Յուրիկի Ալեքսանյան ազատամարտիկ 1955 Սիսիան
                7 Բագրատ Արթուրի Ալեքսանյան շարքային 1995 Քանաքեռ-Զեյթուն
                8 Վլադիմիր Վարուժանի Ալիխանյան շարքային 1996 Դիլիջան
                9 Միշա Կամոյի Աղաջանյան շարքային 1996 Վարդաբլուր
                10 Յուրի Փարամազյան Անատոլիի սերժանտ 1996 Մարտունի (ԼՂՀ)
                11 Արման Սեյրանի Անդրիասյան սերժանտ 1996 Մեծ Մանթաշ[1]
                12 Ալեքսան Գևորգի Առաքելյան փոխգնդապետ 1982 Գյումրի
                13 Աղասի Սարմենի Ասատրյան շարքային 1996 Մասիս
                14 Սեդրակ Սերգեյի Ասրյան ազատամարտիկ 1972 Դարբաս
                15 Ազնաուր Ռաֆիկի Բալայան շարքային 1987 Մոխրենես
                16 Արմեն Մինասի Բեգլարյան ազատամարտիկ 1973 Ախլաթյան
                17 Տիգրան Էդուարդի Բերակչյան շարքային 1997 Քանաքեռ-Զեյթուն
                18 Արգիշտի Արծվիի Գաբոյան կապիտան 1991 Մեծ Մանթաշ[2][3][4][5][6][7]
                19 Սաշա Վաչագանի Գալստյան կրտսեր սերժանտ 1996 Մեծամոր
                20 Հրաչյա Վարդանի Գալստյան ավագ լեյտենանտ 1991 Գյումրի
                21 Արմեն Կառլենի Գասպարյան ազատամարտիկ 1974 Կապան
                22 Նորիկ Ժորայի Գասպարյան սերժանտ 1996 Կապան
                23 Դավիթ Յուրիկի Գասպարյան ավագ ենթասպա 1979 Ստեփանակերտ
                24 Արթուր Գառնիկի Գևորգյան շարքային 1997 Աբովյան
                25 Անդրանիկ Մարատի Գրիգորյան ՊԶԾ 1986 Հադրութ
                26 Հայկ Ռուդիկի Գրիգորյան լեյտենանտ 1993 Գիշի
                27 Մաքսիմ Վագիֆի Գրիգորյան ավագ լեյտենանտ 1986 Տումի
                28 Օնիկ Կարոյի Գրիգորյան փոխգնդապետ 1978 Իվանյան
                29 Սերգեյ Գուրգենի Դանղյան ազատամարտիկ 1958 Սիսիան
                30 Կարեն Պարգևի Դավթյան ՊԶԾ 1981 Ազնվաձոր
                30 Բենիամին Ներսեսի Եղոյան ավագ լեյտենանտ 1992 Քանաքեռ-Զեյթուն
                31 Ժորա Արթուրի Եսայան շարքային 1996 Դարբնիկ
                32 Վահե Սամվելի Զաքարյան շարքային 1995 Հրազդան
                33 Անդրանիկ Ատոմի Զոհրաբյան շարքային 1996 Վեդի
                34 Վարդան Սուրիկի Թադևոսյան շարքային 1990 Գետափ
                35 Հայկ Վահանի Թորոյան մայոր 1985 Արաբկիր
                36 Ռուբեն Աշոտի Իսկանդարյան կրտսեր սերժանտ 1993 Մալաթիա-Սեբաստիա
                37 Սարգիս Լազարի Խալաֆյան ազատամարտիկ 1967 Մալաթիա-Սեբաստիա
                38 Գոռ Կարապետի Կիրակոսյան շարքային 1996 Արևիկ
                39 Հովսեփ Գեղամի Կիրակոսյան կապիտան 1988 Ապագա
                40 Ռաֆիկ Խլղաթի Հակոբյան շարքային 1996 Կարմրաշեն
                41 Դավիթ Ռազմիկի Հայրապետյան շարքային 1997 Զոլաքար
                42 Նորայր Միքայելի Հաջիյան ազատամարտիկ 1976 Ստեփանակերտ
                43 Գրիգոր Գևորգի Հարությունյան շարքային 1997 Էրեբունի
                44 Նիկոլայ Սարգսի Հովսեփյան ազատամարտիկ 1953 Վաղարշապատ
                45 Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյան կրտսեր սերժանտ 1996 Մասիս
                46 Հրանտ Սամվելի Ղարիբյան ՊԶԾ 1947 Ստեփանակերտ
                47 Սուրեն Սիսակի Ճարատանյան ազատամարտիկ 1955 Արաբկիր
                48 Հովսեփ Ռաֆիկի Մայիլյան մայոր 1978 Տումի
                49 Նոդարիկ Արտաշի Մարգարյան վարորդ 1963 Գուգարք
                50 Գագիկ Սուրիկի Մելքոնյան ենթասպա 1982 Զոլաքար
                51 Սուրեն Գրիշայի Մելքումյան մայոր 1979 Տումի
                52 Մայիս Երջանիկի Միրզոյան ազատամարտիկ 1956 Դարբաս
                53 Արամայիս Գրիգորի Միքայելյան շարքային 1996 Վաղարշապատ
                54 Նարեկ Վարդանի Մկրտչյան շարքային 1996 Որոտան
                55 Սասուն Ֆահրադի Մկրտչյան շարքային 1989 Կենտրոն
                56 Գեղամ Ռաշիդի Մկրտչյան շարքային 1986 Վանք
                57 Գևորգ Աշոտի Մղդեսյան շարքային 1996 Նոր Հաճն
                58 Ռուդիկ Բախշիի Մովսեսյան մայոր 1976 Ստեփանակերտ
                59 Հրաչյա Սամվելի Մուրադյան շարքային 1983 Աջափնյակ
                60 Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչ շարքային 1997 Գյումրի
                61 Վլադիկ Ստեփանի Նարինյան կրտսեր սերժանտ 1996 Մարտունի (ԼՂՀ)
                62 Կարեն Արտակի Ներսիսյան սերժանտ 1997 Բջնի
                63 Եղիշ Արտավազդի Նիկալյան ազատամարտիկ 1961 Լծեն
                64 Աշոտ Կարապետի Շահբազյան լեյտենանտ 1993 Ախուրյան
                65 Արմենակ Մերսի Ուրֆանյան կապիտան 1990 Նոր-Նորք
                66 Արտակ Այգավարդի Պետրոսյան շարքային 1997 Մեծավան
                67 Ռոման Վլադիմիրի Պողոսյան փոխգնդապետ 1979 Հադրութ
                68 Ղարիբ Հայասերի Սահակայն ավագ սերժանտ 1977 Տող
                69 Սարգիս Արմենակի Սահակյան շարքային 1995 Հրազդան
                70 Ադամ Խաչատուրի Սահակյան սերժանտ 1996 Կենտրոն
                70 Վրեժ Վարդանի Սարգսյան կրտսեր սերժանտ 1989 Փոքր Մասրիկ
                71 Դավիթ Բագրատի Սարգսյան ազատամարտիկ 1956 Բալաք
                72 Նորիկ Զավենի Սարգսյան շարքային 1996 Երանոս
                75 Նվեր Սարոյի Սիմոնյան ավագ սերժանտ 1990 Թաղասեռ
                76 Ազատ Քաջիկի Սիմոնյան շարքային 1996 Կամարիս
                77 Քյարամ Քյալաշի Սլոյան շարքային 1996 Արտաշավան
                78 Մերուժան Արթորի Ստեփանյան ավագ լեյտենանտ 1993 Գյումրի
                79 Գևորգ Գագիկի Վարդանյան շարքային 1996 Գյումրի
                80 Յուրի Անատոլի Փարամազյան սերժանտ 1996 Մարտունի, Արցախ
                81 Գագիկ Կոլյայի Փարսադանյան ազատամարտիկ 1960 Կապան
                82 Բորիս Ռաֆիկի Օզմանյան շարքային 1996 Տարոնիկ
                Քաղաքացիական անձինք
                Հ/հ Զոհ Ծննդյան
                թվական Մահվան
                թվական Բնակության
                վայր
                1 Ռազմելա Խալափյան[8] 2016 Թալիշ
                2 Վալերա Խալափյան[8] 2016 Թալիշ
                3 Մարուսյա Խալափյան[8] 1924 2016 Թալիշ
                4 Վաղինակ Թաթուլի Գրիգորյան 2004 2016 Մարտունի

                Comment

                Working...
                X