Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայ գրողների կյանքն ու ստեղծագործությունները

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ում համար իմ ուշքը գնաց,
    Նա ինձ համար երազ մնաց,
    Բայց երբ հետո ուշքի եկավ,
    Որ ջուր պիտի շաղեր վրաս,
    Ուշքի բերեր ժամանակին,
    Ուշացել էր…Ուշ էր արդեն:
    Ով ինձ համար ուշքը կորցրեց,
    Ով գիտի ում սիրտը կոտրեց:
    Չտեսնելու տվի անցա,
    Բայց երբ հետո ուշքի եկա,
    Թե ես ինչ եմ կորցրել անդարձ,
    Անվերադարձ, ուշ էր արդեն:
    Եվ ապրում ենք ափսոսալով,
    Եվ դժվար ենք ուշքի գալիս,
    Որ ուշացած ուշքի գալով
    Մի ողջ կյանք ենք տանուլ տալիս:

    Համո Սահյան

    Comment


    • ԼՍԻ՛Ր, ՍԻՐԵԼԻՍ

      Քեզ պիտի գաղտնիք բացեմ ես հիմա,
      Ես կգամ քեզ մոտ -
      Գուցե խենթացած սիրուց ու բախտից,
      Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ,
      Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի
      Սևից ու ստից:
      Սակայն իմացիր,
      Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով.
      Կգամ ինչպես կամ -
      Սիրիր, ինչպես կամ -
      Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր
      Լուսապսակով,
      Եղիր ինչպես կաս,
      Սիրիր ինչպես կաս.
      Քեզանից առաջ
      Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս,
      Դու եկար,
      Եվ ես լցված եմ մի ծովի նման,
      Բայց, աղաչում եմ,
      Շողում խոսքերով ինձ մի ամոքիր,
      Ատում եմ կեղծը -
      Ինձ իսկականն է հարկավոր միայն:
      Հրդեհ մի խաղա -
      Եթե կրակդ մարել է իրավ.
      Մի քաշվիր ցավից -
      Խաբվելու ցավը ավելի է մեծ.
      Ստից շնչահեղձ այս աշխարհի մեջ
      Արի գոնե մենք չխաբենք իրար...

      Ս.Կապուտիկյան

      Comment


      • Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Եկեք քննարկենք հայ գրողների կենսագրության և ստեղծագործությունների մասին։
        Հարգելի Էմմա, հայ մեծերն անսպառ են, տիեզերական: Շնորհակալություն թեմայի համար

        Comment


        • Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Էմմա, հայ մեծերն անսպառ են, տիեզերական: Շնորհակալություն թեմայի համար
          https://www.youtube.com/watch?v=1cZA_Q1hU4E

          Comment


          • Կեղծանուն, Անուն ազգանուն
            1 Ղևոնդ Ալիշան
            Քերովբե Ալիշանյան
            2 Գևորգ Էմին
            Կարլեն Մուրադյան
            3 Ակսել Բակունց
            Ալեքսանդր Թևոսյան
            4 Համո Սահյան
            Հմայակ Գրիգորյան
            5 Վահան Տերյան
            Վահան Տեր Գրիգորյան
            6 Համաստեղ
            Համբարձում Կելենյան
            7 Նաիրի Զարյան
            Հայաստան Եղիազարյան
            8 Րաֆֆի
            Հակոբ Մելիք Հակոբյան
            9 Պերճ Պռոշյան
            Հովհաննես Տեր Առաքելյան
            10 Սահակ Պարթև
            Պարթև Պահլավունի Մամիկոնյան
            11 Դերենիկ Դեմիրճյան
            Դերենիկ Դեմիրճօղլյան
            2 Հովհաննես Շիրազ
            Օնիկ Կարապետյան
            13 Նար Դոս
            Միքայել Հովհաննիսյան
            14 Շիրվանզադե
            Ալեքսանդր Մովսիսյան
            15 Կոմիտաս
            Սողոմոն Սողոմոնյան

            Comment

            Working...
            X