Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հատվածներ արձակ ստեղծագործություններից

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Ինչ–որ մեկն ասաց իր որդուն

    ԻՆՉ-ՈՐ ՄԵԿՆ ԱՍԱՑ ԻՐ ՈՐԴՈւՆ

    «Բարի մարդը չի կարող ժլատ լինել, բայց բարի մարդը կարող է նաև խելացի լինել և չթողնել, որ իր շռայլությունը չարաշահեն»: Այսպես ասաց մի տղամարդ մի մանչուկի, որն հավանաբար իր որդին էր:

    Հետո շարունակեց.
    «Բարի մարդը, որը խելացի չէ, կարող է վախկոտ լինել: Խելացի մարդը, որը բարի չէ, հիմնականում վախկոտ է: Բայց մարդը, որը և բարի է, և խելացի, չի կարող վախկոտ լինել: Մեկ կամ երկու, գուցե երեք անգամ վախը հաղթահարելու խնդիր կլինի, հետո արդեն պարզապես զգույշ եղիր, բայց ոչ երբեք վախկոտ»:

    Մանչուկը ուշադիր լսում էր և վստահ հայացքով նայում տղամարդուն, որն հավանաբար իր հայրն էր:

    «Քո շուրջը շատ մարդիկ կան, սովորականից շատ: Պատճառը գուցե քո անկեղծությունն է, քո անշահախնդրությունն ու առատաձեռնությունը, բայցևայնպես բոլորը քո ընկերները չեն: Ոմանք պարզապես ծանոթներ են, ոմանց կարող ես համարել մտերիմներ, մի քանիսը խաղընկերներ են, կլինեն համախոհներ, շատերը օգտվում են քո շռայլությունից, մյուսները՝ քծնում, ուրիշները ծրագրեր են կապում հետդ, որովհետև դու անպայմանորեն խելացի ես: Քո սիրտը մեծ է, և դու բոլորին տեղավորում ես այնտեղ: Միայն թե իմացիր, որ մի օր ցավեցնելու են սիրտդ ու հիմիկվանից փորձիր հոգ տանել, որ ցավն ուժեղ չլինի»,- բացատրեց տղամարդը մանչուկին, որը վստահ իր որդին էր և ավելացրեց. «Եթե մեկը քո կողքին է, ասենք՝ դպրոցում, բակում կամ թենիսի խմբակում, ու դու պիտի ընկերություն չանես հետը միայն նրա համար, որ նա քեզանից պակաս խելացի է, կամ ավելի քիչ գիտի աշխարհագրություն, կամ խիստ անճաշակ է, կամ անճոռնի ականջներ ունի, կամ թենիս վատ է խաղում, ապա դա առնվազն անազնիվ է: Իհարկե, բարդ կամ անհնար է անխելքին խելացի դարձնել կամ փոխել մեկի ականջները, և գուցե հարկավոր էլ չէ այդպես վարվել, սակայն դա չի նշանակում, որ պետք չէ հետն ընկերություն անել: Իսկ եթե հակառակն է, այսինքն՝ եթե կողքինդ քեզանից խելացի է կամ համակրելի, ապա թող ինքը մտածի: Պետք չէ մեծամիտ լինել: Այլ հարց է, երբ կողքինդ չար սիրտ ունի կամ անազնիվ է: Բայց ոչ թե այն առումով, որ նրանց հետ պետք չէ ընկերություն անել: Այլ այն առումով, որ նրանց կարելի է փոխել: Եվ պետք է»:

    Մանչուկը շարունակում էր վստահ նայել տղամարդուն, որը վստահ իր հայրն էր:

    «Ու ամենակարևորը. շատ-շատերը մտածում են նախևառաջ իրենց մասին, հետո նոր մյուսների. բայց ճիշտը հակառակն է. պետք է նախ մտածել մյուսների, այսինքն բոլորի մասին, հետո միայն քո»,- ասաց տղամարդը մանչուկին և համբուրեց ճակատը:

    Ու հավանաբար դեռ այնքա՜ն բան մնաց ասելու:

    Ա.Մ.
    Մի քանի ամիս առաջ կարդացել եմ Report.am կայքում։
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment


    • #17
      Մանուշ ջան, շատ շնորհակալություն:

      Շուտվանից ոչ մի պատմություն ինձ էդպես չէր հուզել: Ահա ճշմարիտն ու ուղիղ ճանապարհը:

      manush-ի խոսքերից Նայել գրառումը
      Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
      Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
      Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
      – Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, – ասաց առաջինը, - և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
      – Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
      – Իսկ ինչ մնում է ինձ, – ասաց երրորդը, – ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:
      Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
      Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին:
      Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
      Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:


      Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:

      Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
      Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
      Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
      Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:
      Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
      Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
      Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:


      Թարգմանությունը` Արտակ Վարդանյանի


      Բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոն ծնվել է 1947թ. Ռիո Դե Ժանեյրոյում: Նախքան հանրաճանաչ արձակագիր դառնալը աշխատել է որպես հեռուստալրագրող, սցենարիստ, դրամատուրգ, թատերական բեմադրիչ, երգերի տեքստեր է գրել բրազիլական պոպ երաժշտության աստղերի համար:
      Մեր օրերի ամենակարդացվող գրողներից մեկն է: Ստեղծագործություններից հայտնի են «Մոգի օրագիրը» (1986), «Ալքիմիկոսը» (1998), «Բրիդա» (1990), «Վալկիրիա» (1992), «Մակտուբ» (1994), «Պյեդրա գետի մոտ նստեցի, արտասվեցի» (1994), այլ բեստսելերներ: Թարգմանվել է աշխարհի ավելի քան 120 երկրներում` 45 լեզուներով: Ամենանշանավոր երկերից մեկի` «Ալքիմիկոսի» հիման վրա ֆիլմ է նկարահանում «Ուորներ Բրադերս» հայտնի կինոընկերությունը:
      Պաուլո Կոելյոն վերջին տարիներին ընթերցողին է ներկայանում նաեւ իր սուրբծննդյան հեքիաթ-առակներով, որոնք տպագրվում են աշխարհի առաջատար թերթերում ու հանդեսներում:
      Ռուզան Ստեփանյան
      ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

      Comment


      • #18
        ո?վ և ին?չ բառերի մեջ ինչու է դրված ? նշանե

        Comment

        Working...
        X