Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայոց լեզվին նվիրված տողեր

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    ***
    Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
    Արքայական խոսքը մեր կմնա հավետ:

    Վ. Տերյան

    ***

    Շատ լեզուներ իմանալ՝ նշանակում է միևնույն դղյակի շատ բանալիներ ունենալ:

    Վոլտեր

    ***

    Լեզվի՛ մեջ, ինչպես մաքուր հայելու մեջ, ցոլում է մի ազգի առանձնահատկությունը, նրա կուլտուրան, մինչև անգամ նրա քաղաքական վիճակը:

    Խ. Աբովյան

    Comment


    • #62
      ***
      Հայերենը հայուն խորհուրդն է:

      Վ. Սարոյան

      ***

      Կմոլորվեր մեր քարավանն ամպրոպաշունչ գիշերներին, կկորչեինք, եթե ճամփինչբոցկլտար հայոց լեզուն:

      Ն. Զարյան

      ***

      Բարևից ցտեսություն գրաբար ենք խոսոււմ:

      Գ. Ղափանցյան


      ***

      Թոնրի վերանալու հետ հայերեն լեզվից դուրս է գալիս 120 բառ:

      Հ. Սահյան

      Comment


      • #63
        ***
        Ա՜խ, լեզուն, լեզուն, լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի: Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ինչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես:

        Խ. Աբովյան

        ***

        Ուսումնասիրելով մայրենի լեզուն՝ միայն... հնչյուններ չէ, որ սովորում է երեխան, այլև հոգևոր կյանք և ուժ է ըմպում մայրենի լեզվի մայրական կրծքից:

        Կ. Ուշինսկի

        Comment


        • #64
          ***

          Մաշի ձեռս, դառնա ի հող,
          Գիրս մնա հիշատակող:

          Հայկական

          ***

          Գրքերը լավագույն բարեկամներն են: Նրանց կարելի է դիմել կյանքի բոլոր դժվար րոպեներին: Նրանք երբեք չեն դավաճանի:

          Ա. Դոդե

          ***

          Լեզվի դեմ տկար ու անօգնական են եղել բարբարոսների սվինները...

          Մ. Նալբանդյան

          ***

          Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է :

          Հայկական

          ***

          Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
          Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
          Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
          Վառված հրով անշեջ դարերում հին:

          Չարենց

          Comment

          Working...
          X

          Debug Information