Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայոց լեզվին նվիրված տողեր

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է,չիմացողը՝ թշվառ,ծառից
    ընկած մի տերև,որ տատանվում է ամեն մի պատահական քամուց...
    Ստեփան Զորյան

    Ճոխ է հայոց լեզուն, և կվարձատրվի նա,ով կուսումնասիրի այն...
    Ջորջ Բայրոն

    «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն
    եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր
    նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»:
    Վիկտոր Հյուգո

    ...Իմ իմացած լեզուների մեջ հայերենը բացառիկ է,նախ`որպես զարմանալի
    տրամաբանական լեզու,ապա նաև`իր ճկունությամբ,նոր բառերի կազմելու
    դյուրություններով:
    Միքայել Նալբանդյան
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

    Comment


    • #47
      Ա՛խ,լեզո՛ւն,լեզուն որ չըլլայ,մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ: Ազգը պահողը,իրար հետ միացնողը լեզուն է ու
      հավատքը: Լեզուդ փոխէ՛, հավատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես:
      Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ,ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ,տասը
      լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հավատքը ամուր պահեցէ՛ք:
      Խաչատուր Աբովյան

      Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք,ապրում,իսկ օտար լեզվինը՝ սովորում,հասկանում,հիշում...
      Ավետիք Իսահակյան

      Մեսրոպ Մաշտոցի գյուտը,անտարակույս,այն հզոր զենքն էր,որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր
      գոյությունը 5-րդ դարի մեծ պայքարում և մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի
      մեջ,զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու շատ հարուստ գրականությունը:
      Հակոբ Մանանդյան
      Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 13-02-18, 15:32.
      Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
      Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

      Comment


      • #48
        Հայոց լեզուն
        Մի հայրենադարձ պատանու
        Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
        Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս.
        Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,
        Թե պիտ խոսես օտար լեզվով,
        Խմես հայոց գինին նեկտար՝

        Կենաց կանչես օտար լեզվով,
        Քաղես հայոց վարդերն ու հեզ՝
        Աղջիկ կանչես օտար լեզվով։
        Իրավ,քանի լեզու գիտես,
        Այնքան մարդ ես,իրավն ասին,
        Բայց որ քո հայ լեզուն չունես,
        Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
        Որ թողել ես քո մայրենին՝
        Հարամ է քեզ հայոց գինին,
        Հարամ է քեզ աղջիկն հայոց,
        Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց։
        Մայր հայրենին էլ ի՞նչ սրտով
        Քո ոտքերն էլ գրկե վարդով…
        …Ա՜խ,չէ,Մասիսը հալալ է քեզ,
        Հայոց վշտում դու մեղք չունես,
        Հալալ է քեզ հողն հայրենի,
        Թող քեզ ջուրն էլ դառնա գինի։
        Քանզի հայոց վայ սփյուռքում
        Պանդխտությունն է դեռ պոկում
        Հայ բերանից հայոց լեզուն,
        Օտարն հայոց մահն է ուզում,
        Բայց նա հայ է,ով հովազի
        Արնախում երախումն էլ
        Իր մայրենի լեզվով խոսի,
        Մոր կաթի հետ ծծած լեզվով,
        Որ հայ գետը ծով ծնի, ծով,
        Ժխորում էլ Բաբելոնի —
        Խոսի լեզվով իր մայրենի,
        Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
        Մեզ բյուր դարեր հայ է պահել։
        Հովհ. Շիրազ
        Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 13-02-18, 15:58.
        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

        Comment


        • #49
          «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին:Ամեն մեկը պետք է
          իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս
          է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն,
          այլ գաղափարներ և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:Այդ կապակցությամբ յուրաքանչյուր
          սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:Գիտցեք,որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու
          կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ»:
          Վիկտոր Համբարձումյան

          Շնորհավո՛ր տոնդ իմ Մայրենի լեզու:
          Այն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբեր ամսին
          և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից, որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության
          աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:
          Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 21-02-18, 14:54.
          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

          Comment


          • #50
            Հայտնի է, որ հայ այբուբենը գլուխգործոց մըն է․․․․․
            ․․․․․․Այդ լեզվին ճոխությունն ու ճկունությունը ուժ մը եղած է հայ ազգին համար։
            ԱՆՏՈՒԱՆ ՄԵՅԵ/ ֆրանսիացի լեզվաբան/

            Comment


            • #51
              Ծերանում է մարդը,
              Ծերանում է իրը,
              Չի ծերանում երբեք
              Իմ մայրենի գիրը։
              Ամեն սերնդի հետ
              Նույն ջահելն է կրկին։

              Մտքի գանձերն առած՝
              Պահ է տալիս գրքին։
              Եվ Մաշտոցի սերը
              Իր ճամփեքին վառած՝
              Դարից դար է գնում՝
              Ջահելությունն առած։

              Պատվական Խաչատրյան

              Comment


              • #52
                Հայոց լեզու

                Դու հնաբառ,
                Մեսրոպատառ,
                Աղբյուրի պես
                Ջինջ ու կայտառ։
                Դու մոր նման
                Միշտ տուն կանչող,
                Մայր հողի պես
                Միշտ կանաչող։

                Դու այնպես կուռ,
                Այնպես անբիծ։
                Եվ ինչ լավ է
                Հասել ես ինձ։
                Թե կորչեիր
                Հանկարծ անհետ
                Ինչպե՞ս խոսեր
                Մայրս ինձ հետ։

                Պատվական Խաչատրյան

                Comment


                • #53
                  Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

                  Հովհաննես Թումանյան



                  Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը:


                  Վահան Տերյան


                  Բավական չէ ազգասեր և հայրենասեր լինել, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել. պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն, այս սերը միայն կբանա մեր առջև լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը:


                  Ղազարոս Աղայան

                  Comment


                  • #54
                    Ավետիք Իսահակյան
                    Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…

                    Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:

                    Comment


                    • #55
                      Նիկողայոս Մառ
                      Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է “ Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:

                      Comment


                      • #56
                        Հարգելի գործընկերներ, լիահույս եմ, որ համահավաք այս հատընտիրը օգտակար կլինի ընթերցողների լայն շրջանակի համար ու կնպաստի մատաղ սերնդին՝ տոգորվելու հայրենասիրական ջերմ զգացումներով և սովորողների հոգում սերմանելու մարդկային վեհ ու նուրբ, ազնիվ ու բարի զգացումներ ու գաղափարներ:

                        Comment


                        • #57
                          Մեծերը Մեսրոպ Մաշտոցի, Հայերեն գրերի և Հայոց լեզվի մասին

                          Եթե բոլոր մայրերը այնքան հայրենասեր և ազգասեր լինեն, որ իրենց զավակների հետ մայրենի լեզվով խոսեն, նրանց սրտի մեջ ազգային պատվասիրություն ձգեն, հայրենիքի սեր, էլ այնուհետև ի՞նչ մահ կարող է սպառնալ մեզ:
                          Ղազարոս Աղայան

                          Ո՝վ մեր լեզուն, հայելի մաքրության, գորովի և արիության, որուն մեր հոգին և արյունն ես, դուն մեր զրահն ու մեր փառքն ես:
                          Արշակ Չոպանյան

                          Հայոց լեզուն, որքան ավելի եմ զբաղվում նրանով, ինձ թվում է ճոխության հրաշք և ոսկու հանք, որքան մշակում են, այնքան զտվում է և շողշողում, որքա՜ն գույներ ունի և արտահայտչական հնարավորություններ:
                          նար - Դոս

                          Փա՜ռք հայ տառերուն...
                          Հայ լեզուն այդ տառերու սանդղամատերուն վրա ոտն առ ոտն բարձրացավ ամեն դարու ճակատին վրա՝ հոն փորագրելու համար անմահությունը մեր ցեղի:
                          Դանիել Վարուժան

                          Comment


                          • #58
                            Նիկողայոս Մառ
                            Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է “ Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:

                            Comment


                            • #59
                              Լեզուն ազգի հոգին է . կենդանի է այդ հոգին՝ կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն՝ կենսունակ է և երկրորդը:
                              Վահան Տերյան

                              ***
                              Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ հասկանում, սովորում, հիշում:
                              Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնած լեզու է՝ բարձունքների և խորությունների լեզու:
                              Լեզուն փոխարինել է և՛ պետություն, և՛ բանակ, և՛ բերդ: Ժողովուրդների պատմական փորձը ապացուցեց, որ երբ մի ոտնահարված, ստրկացած ժողովուրդ պահում է իր լեզուն, նա ունի իր ազատության բանալինիր ձեռքում:
                              Հայոց լեզվի մեջ մարմնացած է հայ ժողովրդի հոգին: Ամեն մի բառը նրա հոգու մի կտորն է :
                              ... Նրա համար ծով արյուն են թափել մեր նախնիները:

                              Ավետիք Իսահակյան

                              ***

                              Լեզուն ժողովրդի սիրտն է, լեզուն գիտակցություն է, լեզուն հուր է և սուր:
                              Լեզուն, իրոք, մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն...Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց...

                              Ստեփան Զորյան

                              ***

                              16- դարյա մի բարձունքից նայելով՝ Մաշտոցը մեզ երևում է նախ և առաջ իբրև մի վիթխարի քաղաքագետ, որի շահած անարյուն ճակատամարտի հետ չի կարող համեմատվել մեր սպարապետների փառավոր հաղթանակներից և ոչ մեկը:

                              Պարույր Սևակ

                              Comment


                              • #60
                                ***
                                Քերականությունը հրամայում է նույնիսկ թագավորներին:

                                Մոլիեր

                                ***

                                Յուրաքանչյուր մարդ մայրենի լեզվի կարիքը պետք է զգաայնպես, ինչպես հանապազօրյա հացինը: Լեզուն ազգի հոգևոր հացն է: Լեզուն էլ հացի նման է՝ ո՛չ հնանում է, ո՛չ թառամում:

                                Գ. Մագիստրոս

                                ***

                                Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի ուսումնասիրողին:

                                Բայրոն

                                Comment

                                Working...
                                X