Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայոց լեզվին նվիրված տողեր

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետևեն վազենք:


    Միսաք Մեծարենց

    Comment


    • #32
      Այդ մարդուն եմ պարտական ահա՝ իմ մայրենի լեզվի անզուգական գեղեցկության, Նրա անբավ հարստության, անմրցելի ճկունության երջանիկ և առաջին գիտակցումը, որը դավանանք դարձավ ինձ համար հետագայում, երբ տիրապետելով ութ օտար լեզուների՝ եկա այն համոզման, որ հելլեն, լատին և արաբ լեզուներից ավելի հնչեղ ու հարուստ Է մեր լեզուն։ Թող ներվի ինձ, եթե ասեմ՝ օրհնվի քո հիշատակը, տերտեր, որ անգիտակցաբար սովորեցրիր ինձ սիրել այն լեզուն, որ հետագայում մարդկային այլազան կրքերը թարգմանելու անզուգական գործիքը պիտի դառնար ինձ համար։

      Վահրամ Փափազյան
      Մարիետա Դումիկյան
      ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

      Comment


      • #33
        Ո՞ր ազգն ունի այդ լեզուն, որ լեզվի մեջ կարող է միտքը այնքան ազատ շրջիլ, հոգին այնքան ազատ թռչիլ, որքան հայ լեզվի մեջ. փայլակին բեկյալ այլ փայլուն գիծն այն արշավագույն, որ լեզուն կարող է պատկերացնել, որ լեզուն Է՝ ոյր պարբերությունք կրնան մերթ գետի մը չափ երկարիլ, պարբերությունք՝ որք սակավ գետերու նման սկիզբ ունին և վախճան, որք բարձրերեն կբղխին, և գունագեղ բուրումնավետ դաշտաց ընդմեջեն ադամանդներ հոլովելով կամ ժայռեր գլորելով կանցնի գոռալով ու գալարելով, և ուր որ ուրեմն
        ի խորս անդր օվկյանին անդնդախոր կհասնին։

        Եղիա Տեմիրճիպաշյան
        Մարիետա Դումիկյան
        ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

        Comment


        • #34
          Դու մեր մեծ երթի գավազանակիր,
          Եվ մեր պատմության մեծագույն դիվան,
          Մեր ազնվության գովասանագիր,
          Մեր մտքի պահեստ, հոգու օթևան։
          Անցյալին պարզված դու մեր լսափող
          Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված։
          Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,
          Նարեկացիով օծված և յուղված։

          Պարույր Սևակ
          Մարիետա Դումիկյան
          ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

          Comment


          • #35
            Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին... Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեպհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է ազգության:


            Միքայել Նալբանդյան

            Comment


            • #36
              Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն`հզոր, հոնարենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը`պերճ, ալաներենը`գեղեցկազարդ, գոթերենը`հեգնական, եգիպտերենը`տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը`ճռվողական, հայերենը`քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:

              Եղիշե /Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր հ.1267/

              Comment


              • #37
                Հայոց լեզու,դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջաղջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին:
                Ավետիք Իսահակյան
                http://dproc.armweb.info
                http://hayschool.yolasite.com
                http://vpmivarj-s.blogspot.com
                http://english.your-talk.com

                Comment


                • #38
                  ...Իմ իմացած լեզուների մեջ հայերենը բացառկ է, նախ` որպես զարմալալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառերի կազմելու դյուրություններով:
                  Ֆրեդերիկ Ֆեյդի(ֆրանսիացի հայագետ)
                  Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է “ Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:
                  Նիկողայոս Մառ(արևելագետ_ազգրագետ)
                  Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիենավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:
                  Միքայել Նալբանդյան
                  Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
                  Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
                  Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
                  Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

                  Comment


                  • #39
                    Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
                    Հովհաննես Թումանյան
                    Վերջին խմբագրողը՝ Սահակյան Սահականուշ; 22-09-10, 20:38.
                    http://dproc.armweb.info
                    http://hayschool.yolasite.com
                    http://vpmivarj-s.blogspot.com
                    http://english.your-talk.com

                    Comment


                    • #40
                      ...Գրաբարը.... ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ, ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքն էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն:
                      Վահան Տերյան
                      http://dproc.armweb.info
                      http://hayschool.yolasite.com
                      http://vpmivarj-s.blogspot.com
                      http://english.your-talk.com

                      Comment


                      • #41
                        Անտուան Մեյե
                        Հայ այբուբենը գլուխ-գործոց մըն է: Հայ հնչյունաբանության հնչյուններեն յուրաքանչյուրը հատուկ նշանով մը նոթագրված է, և համակարգը այնքան լավ հաստատված է, որ հայ ազգին հայթայթած է հնչաբանության վերջնական արտահայտությունը մը, արտահայտություն, որ պահպանված է մինչև այսօր առանց փոփոխություն մը կրելու: Ատոր հետևանքով` Հայաստան ունեցավ ճկուն գրական լեզու մը, որ հայուն բառապաշարին բոլոր արժեքները կարտաբերե:

                        Comment


                        • #42
                          Հովհաննես Թումանյան
                          Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

                          Comment


                          • #43
                            Հայերն իրենց այբուբենին հուշարձան են կանգնեցրել, հայերն իրենց տառերը ոսկով են պատկերում: Մի՞թե կարելի է ավելի մեծ պատիվ սպասել:
                            Լեոնիդ Դրանկ-Մայսյուկ /բելառուս բանաստեղծ, հրապարակախոս/

                            Comment


                            • #44
                              Եթե լինեին ժամանակակից սրբեր, նրանց տառերը հայերեն կլինեին:
                              Վիլյամ Սարոյան

                              Comment


                              • #45
                                *Եթե աշխարհն իր համար մի նոր Աստվածաշունչ գրելու լիներ, հայերեն կգրեր:
                                *Հայերենը հայուն խորհուրդն է:
                                *Հայերենը ստեղծվել է մարդկային հոգին ազնվացնելու համար:
                                *Բառը, հայերեն բառը, մարդկությանն անմահ բառը` Ապրել:
                                Վիլյամ Սարոյան

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information