Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայոց լեզվին նվիրված տողեր

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

    Մայրենի' լեզու, մայրենի' բարբառ,
    Ախորժ,ընտանի իմ հոգու համար.
    Առաջին դու խոսք, ականջիս հասած,
    Դու սիրո քաղցրիկ առաջին հոդված,
    Մանկական լեզվիս թոթովանք տըկար,
    Հնչում ես իմ մեջ դու միշտ անդադար:

    Ոհ, ինչպես պղտոր էր սըրտիս օրը.
    Երբ պանդուխտ էի օտարի տանը,
    Եթե հարկ էր ինձ այլազգի լեզվով
    Իմ միտքը հայտնել օտար բառերով,
    Որ երբեք սիրելի կարելի չէ ինձ,
    Որ ձայն ողջյունի բնավ իսկ չեն ինձ:

    Գեղեցիկ լեզու, հրաշալի լեզու,
    Այդ ինչպես քաղցըր հընչում ես ինձ դու…
    Կամիմ ավելի քաջ ծանոթանալ
    Քո ճոխ գանձերին, հոգով հայանալ.
    Ասես թե ահա կանչում էին ինձ
    Պապեր ու հայրեր խոր գերեզմանից:

    Հնչի′ր դու, հընչի′ր այժմ և հավիտյան
    Մայրենի լեզու, բարբառ սիրեկան,
    Արի, բարձրացիր հնության փոշուց,
    Դու իմ հայ լեզու, մոռացված վաղուց:
    Զգեցիր նոր կյանք սուրբ գրվածներով,
    Որ ամենայն սիրտ վառվի քո սիրով:

    ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԶԱՐՅԱՆ

    Comment


    • #17
      ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ

      Այբուբեն չէ սա՝
      Բերդ է անմատույց,
      Գանձ է աննվաճ.
      Դուռ է փրկության,
      Ելք, երբ հույս չկա,
      Զարթոնքի նվագ։
      Էությունն է մեր,
      Ընթացքն ու ուղին,
      Թագ ու զորավար.
      Ժողովող մի կանչ,
      Իմաստուն խորհուրդ,
      Լինելու հնար։
      Խարիսխը նավի,
      Ծառը դպրության,
      Կնիքն ինքնության,
      Հացն հանապազօր հայի սեղանի,
      Ձիրքերի հնձան։
      Ղողանջը երգի, ղեկը ընթացքի,
      Ճեմարան ճառի,
      Մարզարան մտքի, մատյան հավատքի,
      Յուղ՝ անմար ջահի։
      Նախահիմքն է մեր,
      Շողը մեր հույսի,
      Ոգին մեր ճարտար.
      Չինարին այգու,
      Պարիսպը մեր տան,
      Ջրաղացն արդար…
      Ռումբն է մեր ռազմի, ռունգը բնազդի, ռահվիրան փառքի,
      Սերն ու սիրտն է մեր, սերմը միշտ ծլող,
      Վեմ ու վիմագիր։
      Տունը ցամաքում, տապանը ջրում,
      Րոպեն սլացքում.
      Ցորյանը արտում,
      Ուղին անհայտում,
      Փառքը սխրանքում։
      Քիստ ու քաղն է մեր, քանքար ու քնար, քարավան ու ափ.
      ԵՎ
      Օջախն անմար, օժիտն անհատնում,
      Ֆե–ից մինչև Այբ։

      Գ. Էմին

      Comment


      • #18
        Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:

        Միքայել Նալբանդյան

        Comment


        • #19
          ՄԻԱԿ ՄԱՅՐԵՆԻՆ

          Լեզուներ գիտես, գիտես, իմացիր.
          Եվ ո՞վ չի ուզում,
          Բայց հասկանո՞ւմ ես ի՞նչն է ինձ հուզում.
          -Ավա՜ղ, համր ես դու,
          Քանզի չգիտես միակ մայրենին՝
          Քո հայոց լեզուն։

          Գուցե կարծում ես այդ միևնո՞ւյն է,
          Բայց ինձ թվում է
          Արար աշխարհը
          Քեզ համար միայն թարգմանություն է…

          Միքայել Հարությունյան

          Comment


          • #20
            Ո՜վ մեր լեզուն, հայելի մաքրության, գորովի և արիության, դուն մեր հոգին ու մեր արյունն ես, դուն մեր զրահն ու մեր փառքն ես:
            ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ

            Comment


            • #21
              Մեծ ու փոքր ազգերը պիտի ծաղկեն իրենց մայրենիներով ու մշակույթով, ինչպես ծաղկում են անտառում և' փոքրիկ մանուշակը, և' հսկա կաղնին, և' մասրենու թփուտը, և' բարձր բարդին: Ոչ մեկն ավելորդ չէ, և բոլորն իրար հավասար են` ինչպես աչքս-աչքիս:

              Comment


              • #22
                Կա մի հոգեմաշ հիվանդություն–
                Հայրենի երկրի կարոտը մեծ.
                Շատերն են խնդրել՝ մահից հետո
                Գեթ հայրենիքում թաղեն իրենց։

                Հնարավոր չէ տանն օտարի
                Մարդ իրեն տանտեր զգա իրոք,
                Որտեղ լեզուն է քո մայրենի
                Քո հայրենիքը այնտեղ է լոկ։

                Ա. Սահակյան

                Comment


                • #23
                  Լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները:

                  Comment


                  • #24
                    Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:
                    ԲԱՅՐՈՆ

                    Comment


                    • #25
                      ՀԱՅ ՄԵԾԵՐԻ ԳՐԱԾ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ

                      Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում...
                      Ավետիք Իսահակյան

                      Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տաըանվում է ամեն մի պատահական քամուց...
                      Ստեֆփան Զորյան

                      Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին...
                      Երվանդ Շահազիզ

                      Ճոխ է հայոց լեզուն և կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն...
                      Ջորջ Բայրոն

                      Ուր որ հայրենի երգեր կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է...
                      Ղևոնդ Ալիչան
                      :)

                      Comment


                      • #26
                        Հայրենիքը, թերևս, նախ և առաջ լեզուն է։

                        Ռոժե Մարտեն դյու Գար

                        Comment


                        • #27
                          ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ

                          Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
                          Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս,-
                          Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,
                          Թե պիտ խոսես օտար լեզվով,
                          Խմես հայոց գինին նեկտար,
                          Կենաց կանչես օտար լեզվով,
                          Քաղես հայոց վարդերն ու հեզ
                          Աղջիկ կանչես օտար լեզվով:

                          Իրավ քանի լեզու գիտես՝
                          Այնքան մարդ ես՝ իրավն ասին,
                          Բայց, որ քո հայ լեզուն չունես,
                          Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
                          Որ թողել ես քո մայրենին՝
                          Հարամ է քեզ հայոց գինին,
                          Հարամ է քեզ աղջիկն հայոց,
                          Հայոց սիրտը, Մասիսն հայոց:
                          Մայր հայրենիքն էլ ի՞նչ սրտով
                          Քո ոտքերն էլ գրկե վարդով...

                          ... Ա՜խ, չէ, Մասիսն հալալ է քեզ,
                          Հայոց վշտում դու մեղք չունես,
                          Հալալ է քեզ հողն հայրենի,
                          Թող քեզ ջուրն էլ դառնա գինի:
                          Քանզի հայոց վայ սփյուռքում
                          Պանդխտությունն է դեռ պոկում:
                          Հայի բերանից հայոց լեզուն,
                          Օտարն հայոց մահն է ուզում...
                          Բայց նա է հայ, ով հովազի
                          Արնախում երախումն էլ
                          Իր մայրենի լեզվով խոսի,
                          Մոր կաթի հետ ծծած լեզվով,
                          Որ հայ գետը ծով ծնի, ծով,-
                          Ժխորում էլ Բաբելոնի
                          Խոսի լեզվով իր մայրենի
                          Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
                          Մեզ բյուր դարեր հայ է պահել:

                          Հ. Շիրազ

                          Comment


                          • #28
                            Մեր շուրջը լեզուներ նոր ու հին,
                            Մեր շուրջը խոսում են այլորեն,
                            Եկ խոսենք, եղբայր իմ, հայերեն:
                            Կուլ չերթանք այս ահեղ լափումին,
                            Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,
                            Եկ խոսենք, միշտ խոսենք հայերեն:

                            Խաչիկ Դաշտենց

                            Comment


                            • #29
                              Մեր տառերը

                              Տեսիլքից են ծնվել տառերը մեր,
                              Հողմերով են սնվել տառերը մեր,
                              Ջրդեղվել են, դարձել երկաթագիր,
                              Քարերին են գրվել տառերը մեր...
                              Երբ փորձել են ջնջել ու եղծանել,
                              Կայծակին են տվել տառերը մեր...


                              Վահագն Դավթյան
                              Մանուշակ Ավետիսյան
                              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                              Comment


                              • #30
                                Մեսրոպ Մաշտոցի գյուտը, անտարակույս, այն հզոր զենքն էր, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը 5-րդ դարի մեծ պայքարում եւ մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի մեջ, զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու շատ հարուստ գրականությունը:

                                Հակոբ Մանանդյան
                                Մանուշակ Ավետիսյան
                                Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                                ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                                Comment

                                Working...
                                X