Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Առած-ասացվածքներ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Առած-ասացվածքներ

    Սկսեցինք
    Լավ է կույր լինես աչքով, քան մտքով
    Փոս փորողը ինքն է փոսն ընկնում
    Ով աշխատի, նա կուտի
    Last edited by Մարիետա; d.m.Y, H:i.

  • #2
    Մեկ ծաղկով գարուն չի գա:
    Մինչև չգա ետինը, չի հիշվի առաջինը:
    :)

    Comment


    • #3
      Աղքատն ասավ` կատուն ջիգյար կերավ, չհավատացին, հարուստն ասավ` մուկն երկաթ կերավ, հավատացին:

      ***
      Ագռավի ճուտը իր մոր համար քաղցր է:

      ***
      Անխիղճ մարդի հացը երկաթ կդառնա:

      ***
      Արհեստը կաթ-կաթ աղբյուր է, եթե չվարարի, չի էլ պակասի:

      ***
      Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը` մինչև իրիկուն:

      ***
      Աշխատողը անոթի չի մնա:

      Comment


      • #4
        Գայլի բնում մանր ոսկոր չի մնա:

        ***
        Գայլի հետ ընկերացի, դագանակը ձեռիցդ մի' գցիր:

        ***
        Գայլի հետ ախպերություն չի արվի:

        ***
        Գայլը երբեք չի կշտանա:

        ***
        Գայլի անունն է դուրս եկել, աղվեսը աշխարհը քանդեց:

        Comment


        • #5
          Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
          *
          Հարգելի Լիլիթ դուք մոդերատոր եք: Խնդրում եմ վերնագրի տառասխալը ուղղեք:
          Առակներ և ասացվածքներ

          Comment


          • #6
            Կարապետ-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Լիլիթ դուք մոդերատոր եք: Խնդրում եմ վերնագրի տառասխալը ուղղեք:
            Առակներ և ասացվածքներ
            Կարապետ ջան, վերնագրում սխալ, տառասխալ չկա, ամեն ինչ ճիշտ է` <<Առածներ և ասացվածքներ>>, չնայած կարելի է դարձնել <<Առած-ասացվածքներ>>:
            Առակներն այլ ժանրի գործեր են, և այստեղ չէ, որ պիտի դրանք լինեն: Եթե դու ուզում ես առակներ ևս գրել, ապա առանձին <<Առակներ>> թեմա բացիր և առակներ տեղադրիր:

            Comment


            • #7
              Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
              Կարապետ ջան, վերնագրում սխալ, տառասխալ չկա, ամեն ինչ ճիշտ է` <<Առածներ և ասացվածքներ>>, չնայած կարելի է դարձնել <<Առած-ասացվածքներ>>:
              Առակներն այլ ժանրի գործեր են, և այստեղ չէ, որ պիտի դրանք լինեն: Եթե դու ուզում ես առակներ ևս գրել, ապա առանձին <<Առակներ>> թեմա բացիր և առակներ տեղադրիր:
              Ես էլ հենց դա նկատի ունեմ. Կամ պիտի լինի Առած-ասացվածքներ կամ էլ Առակներ և ասացվածքներ

              Comment


              • #8
                Մունջ կատուն շատ մուկ կբռնի, քան խոսունը:

                ***
                Ճիշտ խոսողի ձին պիտի թամքած լինի:

                ***
                Մարդու քաշածը իր խելքից է:

                Comment


                • #9
                  Ինչ որ ցանես այն կհնձես:

                  Comment


                  • #10
                    Երկար լեզու ունեցողը կարճ մտքեր է ունենում։

                    Առարկայի նորն է լավ, իսկ ընկերոջ՝ հինը։

                    Առյուծը առյուծ է մնում նույնիսկ վանդակում։

                    Սերը մի ծուխ է , որ բարձրանում է հառաչանքների գոլորշիներից։

                    Comment


                    • #11
                      Եթե չգիտես ինչ անես, ոչինչ մի արա...

                      Comment


                      • #12
                        Մինչև ամպը չգոռա, անձրև չի գա:

                        Ամեն խաչի առաջ ծնկի չեն գա:

                        Երեխուն գործի դիր, հետևից գնա:

                        Մեղրի մեջ խեղդվում է, կառծում է արքայություն է ընկել:

                        Խոսքի վերջը սկզբից է երեւում:

                        Comment


                        • #13
                          ԱՅԼ ԱԶԳԵՐԻ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ

                          ''Մենք հպարտ մարդիկ չենք, հաց չունես` կարկանդակ մատուցիր": Ռուսական
                          "Աղքատ է նա, ով ընկերներ չունի": Անգլիական
                          "Աղքատությունը ամոթալի չէ, ամոթալի է ամաչել աղքատությունից": Անգլիական
                          "Մի անտառում երկու վագռ չեն ապրի": Չինական
                          "Խոսողը չի վախենում, վախեցողը չի խոսում": Չինական
                          "Մինչև մեկը չմեռնի, մյուսը չի ապրի" Թուրքական
                          "Օրենքը խիստ է, բայց օրենք է" Հունական
                          "Օրենքն այնպիսի մի պարան է, որ բարձրահասակները վրայից են շրջանցում, իսկ ցածրահասակները տակով են անցնում" Անգլիական
                          " Մենք հպարտ մարդիկ չենք, հաց չունես` կարկանդակ մատուցիր": Ռուսական
                          :)

                          Comment


                          • #14
                            Ծառին որ քար անես, հասածները կթափվեն:
                            *
                            Շնից մազ պոկելն էլ է օգուտ:
                            *
                            Թանկից էժանը չկա:
                            *
                            Փեշակը ոսկի ա:
                            *
                            Արհեստավորի երեխան միչև կեսօր սոված կմնա:
                            *
                            Թամբալը գիտի, թե հացը ծառի վրա է աճում:
                            *
                            Ձիուն նայում են նալը խփում:
                            :)

                            Comment


                            • #15
                              Ձիուն նայում են գարին տալիս:
                              *
                              Երկու դռան շունը սոված կմնա:
                              *
                              Մեղրի մեջ խեղդվում է, կարծում է արքայություն է ընկել:
                              *
                              Մեջքդ ծուռ քարի դեմ անես, մեջքդ ել կծռվի:
                              *
                              Լեզուդ կարճ պահես՝ կապդ երկար կլինի:
                              *
                              Ամեն խաչի առաջ ծնկի չեն գա:
                              :)

                              Comment

                              Working...
                              X