Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները

    ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

    Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

    Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

    Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

    1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

    XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

    1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

    Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
    Վերջին խմբագրողը՝ manush; 18-02-19, 18:32.

  • #2
    Ստեղծագործությունները

    Չափածո

    Բանաստեղծություններ





    Քառյակներ








    Մանկական բանաստեղծություններ


    Բալլադներ





    Պոեմներ



    Արձակ

    Պատմվածքներ









    Հեքիաթներ


    Հոդվածներ



    Նամակներ


    Փոխադրություններ և թարգմանած ստեղծագործություններ











    Ստեղծագործությունները այլ կայքերում

    Վերջին խմբագրողը՝ Կարապետ; 09-05-10, 11:30.

    Comment


    • #3
      ՆԿԱՐՆԵՐԸ


      Վերջին խմբագրողը՝ Կարապետ; 09-05-10, 11:48.

      Comment


      • #4
        Բանաստեղծություններ

        Մեր ուխտը
        Հայոց լեռներում
        Հրաժեշտ
        Իմ սերը
        Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի...
        Գարնան հիշողություն
        Մոռացված սեր
        Տրտունջ
        Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր. այդ ի՞նչ ես երգում...

        Պոեմներ

        Սասունցի Դավիթ (также на русском)
        Ախթամար (также на русском)

        Պատմվածքներ

        Աղքատի պատիվը
        Լեռների հովիվը
        Գիքորը
        Արջաորս
        Գաբո բիձու շերամապահությունը
        Երկու հայր

        Հեքիաթներ

        Անհաղթ աքլորը (также на русском)
        Պոչատ աղվեսը (также на русском)
        Անխելք հիմարը (также на русском)
        Խելոքն ու հիմարը
        Ձախորդ Փանոսը
        Ծիտը
        Չախչախ թագավորը (также на русском)
        Ճամփորդներ
        Տերն ու ծառան (также на русском)
        Ոսկու կարասը (также на русском)
        Խոսող ձուկը (также на русском)
        Սուտասանը (также на русском)
        Կռնատ աղջիկը
        Բարեկենդանը (также на русском)
        Քեֆ անողին քեֆ չի պակսիլ (также на русском)
        Կացին ախպեր
        Եդեմական ծաղիկը
        Կիկոսի մահը
        Անբան Հուռին
        Սուտլիկ որսկանը
        Ուլիկը (также на русском)
        Քաջ Նազարը (также на русском)

        Հեքիաթներ (թարգմանություններ)

        Անտառի տնակը (Գրիմմ Եղբայրներ)
        Երեք արջի հեքիաթը (Լև Տոլստոյ)
        Փոքրիկ ձկնորսը (ճապոնական)
        Ոսկի քաղաքը (հնդկական)
        Որոտ թագավորը
        Լեզուն կտրած ծիտիկը (ճապոնական)
        Աստղերից իջած կինը (հնդկական)
        Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետը (իտալական)
        Կախարդի տնակը (իռլանդական)
        Գեղեցկուհի Վասիլիսան (ռուսական)
        Անգին քարը (արաբական)
        Լուսերեսն ու Վարդերեսը (Գրիմմ Եղբայրներ)
        Սագարած աղջիկը (Գրիմմ Եղբայրներ)
        Զարմանալի աշուղը (Գրիմմ Եղբայրներ)
        Գորտը (Գրիմմ Եղբայրներ)
        Հենզելն ու Գրետելը (Գրիմմ Եղբայրներ)
        Կարմրիկը (Գրիմմ Եղբայրներ)
        Մոխրոտը (Գրիմմ Եղբայրներ)
        Ճերմակ օձը (Գրիմմ Եղրայրներ)
        Կարմիր Ծաղիկը (ռուսական)
        Աներևույթ թագավորությունը (գերմանական)

        Հրապարակախոսական

        Դառնացած ժողովուրդ (также на русском | in English)
        Վերջին խմբագրողը՝ Կարապետ; 09-05-10, 11:55.

        Comment


        • #5
          Կեցցես, Կարապետ ջան, շատ շնորհակալություն այս գրառումը տեղադրելու համար։

          Քո գրառումը լրացնելու և ընդհանրացնելու նպատակով ցանկանում եմ տեղադրել ՎԻՔԻԴԱՐԱՆԻ «Հեղինակներ» էջի հասցեն, որտեղ կարելի է գտնել շատ հայ հեղինակների ստեղծագործություններ, ինչպես նաև արտասահմանյան հեղինակների ստեղծագործությունների թարգմանություններ։

          Իսկ հայ–վիքիդարանից ճանապարհ է բացվում եպի անեզր բազմալեզու–վիքիդարան։
          Մանուշակ Ավետիսյան
          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
          ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

          Comment


          • #6
            Նկարներ

            Picture%201[1].jpg479[1].jpgpicture34[1].jpgmain20100324_9[1].jpgtumanjan[1].jpg

            Comment


            • #7
              Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց
              Երկար դարերով, ահեղ հարվածով,
              Թեպետեվ էսպես ցրվեց, տարածվեց,
              Ձգեց հողեհող, փռեց ծովեծով:

              Վկա է սակայն բովանդակ երկիր,
              Որ մենք կարեվեր ապրում ենք կրկին,
              Եվ ուր հասնում է հայի գիրքն ու գիր`
              Կենդանի է դեռ հայության ոգին:

              Եվ թարմ աղմուկով մանկունք մեր մատաղ
              Առաջ են խաղում լուսավոր տենչով,
              Եվ թնդում են դեռ հայի երգն ու տաղ
              Հարազատ լեզվով, հայրենի շնչով:

              Եվ իր փլատակ տների տակից
              Ելնում է ահա հզոր ժողովուրդ
              Իր վեհ ճակատին տանջանք ու թախիծ,
              Խորունկ հայացքում մեծ կյանքի խորհուրդ:

              Ո~վ դուք սրբազան Մասիս, Արագած,
              Էդ ձեր երկնամուխ գոհար թագերով,
              Եվ որ նրանցից վերև խոյացած
              Փայլատակում եք լույս-պսակներով:

              Սահակ ու Մեսրոպ, և շատ պանծալիք,
              Որ լցրիք Հայոց աշխարքն ու սրտեր
              Լուսավոր կյանքի սիրով երջանիկ
              Ու ձգտում տվիք` ձգտել դեպի վեր:

              Քանի որ դուք կաք, քանի կմնաք,
              Հոյակապ սյուներ հայության ոգու,
              Մենք միշտ անսասան առաջ պիտ գնանք,
              Ինչքան մեր ճամփան լինի ահարկու:

              Comment


              • #8
                ԱԽԹԱՄԱՐ

                Ծիծաղախիտ Վանա ծովի
                Փոքրիկ գյուղից առափնյա,
                Ծովն է մըտնում գաղտագողի
                Ամեն գիշեր մի տըղա:

                Ծովն է մըտնում առանց նավակ,
                Բազուկներով առնացի
                Ջուրը ճողփում, լող է տալի
                Դեպի կըղզին դիմացի:

                Խավար կըղզուց պարզ ու պայծառ
                Մի լույս կանչում է նըրան,
                Մի վառ փարոս նըրա համար,
                Չըմոլորի իր ճամփան:

                Սիրուն Թամարն ամեն գիշեր
                Այնտեղ կըրակ է անում,
                Եվ ըսպասում է անհամբեր
                Այնտեղ` մոտիկ դարանում:

                Ծըփում ծովն ալեծածան,
                Ծըփում է սիրտը տըղի.
                Գոռում է ծովն ահեղաձայն,
                Նա կըռվում է կատաղի:

                Եվ Թամարը սըրտատըրոփ
                Արդեն լըսում է մոտիկ
                Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
                Սիրուց այրվում է սաստիկ:

                Լըռեց: Ծովի խավար ափին
                Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր...
                Ահա եւ նա... իրար գըտան...
                Կասկածավո՜ր լուռ գիշեր...

                Միայն ալիքը Վանա ծովի
                Մեղմ դիպչում են ափերին,
                Հըրհըրելով հեռանում են
                Շըշունջներով անմեկին:

                Նըրանք ասես փըսփըսում են...
                Ու աստղերը կամարից
                Ակնարկելով բամբասում են
                Լիրբ, անամոթ Թամարից...

                Բամբասում են կուսի սըրտում...
                Ժամ է արդեն... ու կըրկին
                Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
                Մյուսն աղոթում եզերքին...

                «Ո՞վ է ջահել էն խիզախը,
                Որ հենց հարբած իր սիրով,
                Սըրտից հանած ահն ու վախը
                Ծովն անցնում է գիշերով։

                Ծովն անցնում է մյուս ափերից
                Մեր Թամարին համբուրում...
                Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց...
                Ի՞նչի տեղ է մեզ դընում...»։

                Էսպես ասին վիրավորված
                Կըղզու միջի ջահելներ
                Ու Թամարի ձեռքով վառած
                Լույսը հանգցրին մի գիշեր:

                Մոլորվեցավ խավար ծովում
                Լողորդ տըղան սիրահար,
                Ու բերում է հողմը, բերո՜ւմ
                Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»։

                Մոտ է ձայնը. խոլ խավարում,
                Ժայռերի տակ սեպացած,
                Ուր ամեհի ծովն է գոռում,
                Մերթ կորչում է խլացած,
                Ու մերթ լըսվում ուժասպառ.
                «Ա՜խ, Թամա՜ր...»։

                Առավոտյան ծովը ծըփաց,
                Ափը ձըգեց մի դիակ,
                Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
                Ասես մեռած ժամանակ
                Սառել էին երկու բառ.
                «Ա՜խ, Թամա՜ր...»։

                Այն օրվանից սըրա համար
                Կըղզին կոչվեց Ախթամար։

                Հովհաննես Թումանյան

                Comment


                • #9
                  Հայոց լեռներում

                  Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
                  Ու մենք անհատնում
                  էն անլույս մըթնում
                  Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
                  Հայոց լեռներում,
                  Դըժար լեռներում։

                  Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
                  Մեր գանձերը ծով,
                  Ինչ որ դարերով
                  Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
                  Հայոց լեռներում,
                  Բարձըր լեռներում։

                  Բայց քանի անգամ շեկ անապատի
                  Օրդուները սև
                  Իրարու ետև
                  Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
                  Հայոց լեռներում,
                  Արնոտ լեռներում։

                  Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
                  Թալանված, ջարդված
                  Ու հատված-հատված
                  Տանում է իրեն վերքերն անհամար
                  Հայոց լեռներում,
                  Սուգի լեռներում։

                  Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
                  Հեռու աստղերին,
                  Երկընքի ծերին,
                  Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
                  Հայոց լեռներում,
                  Կանաչ լեռներում։

                  Հովհաննես Թումանյան

                  Comment


                  • #10
                    Ժպտուն աչքեր

                    Դու մի՜ հավատա ժըպտուն աչքերին.
                    Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
                    Բուսած կորըստյան անդունդի ծայրին,
                    Միամիտ մարդկանց քարշելու համար:

                    Ահա պոետն էլ պատրանքով հարբած՝
                    Գերվեց մի անգամ ժըպտուն աչքերի,
                    Ու որքա՛ն տանջվեց, տառապեց խաբված,
                    Եվ որքա՛ն սըրտում գանգատներ ունի...

                    Դու շատ մի՜ խաբվիր ժըպտուն աչքերից.
                    Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
                    Ծըլում են սըրտի ավերակներից,
                    Տըխուր հատակը ծածկելու համար:

                    Ահա պոետն էլ՝ տառապած մի մարդ,
                    Որ սրտում այնքան գանգատներ ունի,
                    Բայց հաճախ այնպես ժըպտում է զըվարթ,
                    Ասես թե քեզնից բախտավոր լինի:
                    Հովհաննես Թումանյան

                    Comment


                    • #11
                      ***
                      Լսո՞ւմ ես դու էլ, թե ինչ են խոսում
                      Մեր մասին ամբողջ ամարանոցում.
                      Աչքերի տակից, տեսնո՞ւմ ես, ինչպես
                      Ծածուկ նայելով հետևում են մեզ,

                      Մեր ամեն խոսքին ականջ են դնում
                      Եվ կասկածավոր աչքով են անում...
                      Մեզանից հետո էլ մեկը մյուսին
                      Կասեն. «Հիշո՞ւմ եք դուք այն երկուսին,
                      Ազգական չէին, ոչ քույր ու եղբայր,

                      Ման էին գալիս անընկեր, անմայր...
                      Եվ գիշերները այս ծառերի տակ
                      Երգ էին ասում ձայնով ներդաշնակ,
                      Եվ նրանց երգը զգացմունքով լի,
                      Որ կախարդանք էր գիշերին տալի,

                      Որ ծավալվում էր այնքան հեշտալուր,
                      Լցված սրտերի զեղմունք էր մաքուր։
                      Նկատո՞ւմ էիք, անտառի մթին
                      Ստվերում երգը ընդհատում էին.
                      Այն լռությունը հասկանո՞ւմ էիք...

                      Մտաբերո՞ւմ եք դեմքը գեղեցիկ
                      Վայելչահասակ այն աղջկանը.
                      Երբ երիտասարդ օտարականը
                      Ագահ աչքերը վրան հառում էր,
                      Իսկույն շիկնելով նա խոնարհում էր

                      Սիրուն գլուխը և ձեռքին բռնած
                      Ծաղկափնջին էր նայում շփոթված...
                      Ուրախ հնչյո՜ւնը նորա ծիծաղի,
                      Որ տարածվում էր այնքան դյուրալի
                      Այս ամայացած, խուլ շրջակայքում

                      Եվ սուր ճիչերով սրտերը ծակում...
                      Հիշո՞ւմ եք արդյոք
                      Այն ախտաբորբոք,
                      Միշտ զվարթ զույգին.
                      Սիրահար էին...»։
                      Հ. Թումանյան

                      Comment


                      • #12
                        ԱՆԿԵՂԾ ՉԵՆՔ

                        Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

                        Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:

                        Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահա –ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

                        Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

                        Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:

                        Այդպես պիտի լիներ մարդը, առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:

                        Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:

                        Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:

                        Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

                        Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:

                        Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և [ 151 ] ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․

                        Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:

                        Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․

                        Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:

                        Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:

                        ԵՎ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը:

                        Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարքը քանդվի:

                        Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

                        Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

                        Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողովուրդն այդպես է կամենում․․․

                        «Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»

                        Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում․․․

                        Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:

                        ― Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։

                        Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից։




                        Տպագրվել է «Փայլակ», Թիֆլիս, 1907, ապրիլի 14, N 6։
                        Վերջին խմբագրողը՝ Արմեն; 03-09-10, 17:44.
                        Արմեն Կուլախսզյան
                        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                        Տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ

                        Comment


                        • #13
                          Ա՛խ, ո՜րքան փարթամ կյանքը ծաղկում է
                          Մատաղ կրծքի տակ.
                          Աչքերի մթնում փայլատակում է
                          Կենդանի կրակ.

                          Հեշտախտի տապից այրվող շրթունքը
                          Խոսում են անբան,
                          Եվ արբեցնում է անույշ բուրմունքը
                          Նորա թարմության.
                          Եվ այս բոլորը քեզ պատմում են ճոխ

                          Սիրո գաղտնիքը,
                          Բայց, ափսո՛ս, չըկա նաև մի պատմող,
                          Թե այս աղջիկը
                          Տերն է պոետի
                          Հոգու և սրտի։


                          1892
                          http://dproc.armweb.info
                          http://hayschool.yolasite.com
                          http://vpmivarj-s.blogspot.com
                          http://english.your-talk.com

                          Comment


                          • #14
                            Վաղուց թողած բարձր ու կանաչ
                            Գահը իրենց հանգըստության
                            Երկու սև ամպ, հողմի առաջ,
                            Գընում էին հալածական։

                            Հողմը սակայն չար հոսանքով
                            Բաժնել, ջոկել չէր կարենում,
                            Ինչքան նըրանց լայն երկնքով
                            Դես ու դեն էր քըշում, տանում։

                            Ու անդադար գընում էին
                            Քըշված հողմի կատաղությամբ,
                            Իրար կըպած ու միասին,
                            Երկու սև ամպ, երկու սև ամպ․․․
                            http://dproc.armweb.info
                            http://hayschool.yolasite.com
                            http://vpmivarj-s.blogspot.com
                            http://english.your-talk.com

                            Comment

                            Working...
                            X