Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ու երգն իմ ազգի պիտ թևածի դարեդար...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ու երգն իմ ազգի պիտ թևածի դարեդար...

    Ու երգն իմ ազգի պիտ թևածի դարեդար...
    Ու երգն իմ ազգի պիտ թևածի դարեդար... Ու պիտ երգի հաղթական, պիտ հռչակի հաղթություն, խաղաղություն, խինդ ու սեր, ծաղկուն գարուն...
    Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի անունը ավանդաբար ծագել է Շոշի բերդի անունից: Հնում Արցախ աշխարհի այս ամուր բերդը կոչվել է Շիկաքար, որն անմատչելիության պատճառով անվանվել է նաև Քարագլուխ, Քարագլխի բերդ, կամ ուղղակի Քար:
    Արցախյան ազատագրական պատերազմը մեր ժողովրդի համար դարձավ մի նոր Հայրենական պատերազմ` համազգային գոյապայքար, որը մղեցին Հայկազունների բազկի ամրության պատիվը բարձր պահած քաջարի հայորդիները: Հանուն հայրենի հողի ազատամսրտիկների թափած արյան կոչն է`զենքով ազատագրվածը պահել և պահպանել սրբությամբ:

    Մենք Ձեզ երբեք չենք մոռանա.
    Ու տա Աստված, որ այսուհետ
    Իմ հայրենի օջախում`
    Ոչ մի ծնող վիշտ չունենա,
    Ոչ մի զավակ չորբանա,
    Երջանկությունն ու սերն իշխի,
    Խաղաղությունը թևածի...
    Թո'ղ համայն աշխարհն հասկանա,
    Որ մարդկության դեմ չեն պատերազմում,
    Կենդանին անգամ, որն ունի բնազդ,
    Իրեն նմանին չի ոչնչացնում...

  • #2
    Իմ Ղարաբաղ

    Ղարաբա՛ղ, իմ անուշ հող,
    Ես որդիդ՝ քեզ միշտ կարոտ,
    Դու արև, ես քո մի շող,
    Հայացքս՝ ճամփիդ քարոտ:

    Աշխարհում դու մի պատառ,
    Աշխարհից, սակայն, սիրուն,
    Բարձրության անհաս կատար,
    Աշխարհն եմ քեզնով սիրում:

    Դու Մռավ ու Քիրսա սար,
    Դու՝ Թարթառ խենթ ու խնդուն,
    Աշխարհում քեզ հավասար
    Ես չունեմ մեկ ուրիշ տուն:

    Այդ ինչքա՜ն լավ ես նստած
    Մեր հոգում և ականջում,
    Որ քեզնից դեռ չզատված՝
    Մեզ նորից տուն ես կանչում:

    Գուրգեն Գաբրիելյան

    Comment


    • #3
      ՄԵՐ ՀՈՂԸ ՄԻՇՏ ԷԼ ԱՐՏԱՍՎԵԼ Է ՑԱՎԻՑ...

      Ուզում եմ մեր երկրի հին ու նոր պատմությամբ զգոնության կոչ անել ամենքիս, որ երբեմն կործանվել ենք, զոհեր տվել, երբեմն գաղթ ենք տեսել, հաղթանակ կռել, բայց նորից ոտքի ենք կանգնել, և երբ մենք տուն ենք շինել քարափների վրա, նույնիսկ հողաշեն խրճիթներում ենք ապրել, այդ նույն ժամանակ հեռավոր ափերում տափարակների վրա քաղաքներ են հառել, որ այնտեղից աշխարհի տերերը մեզ հսկեն և բարօրության հերթական քարոզներով դառը ճակատագրի ապավիածներիս բախտը որոշեն:

      Որքան էլ սպառնալիքներով մեր դուռը ծեծել են, համառ կամքով ապրել ենք, երբեմն գոռացել, թնդացել է մեր ձայնը, ինչպես լեռներն են գոռում ահեղամռունչ, երբեմն ըմբոստացել ենք, հենվել գաղթականի ցուպին, տեղից տեղ ենք գնացել, բայց նորից եկել ենք, նոր օջախ ստեղծել, որ նորից ապրենք: Մեր գլխին արկեր են թնդացել, հողն էլ, իր ծոցում գրկած իր զավակներին, արտասվել է ցավից, հացն էլ արնոտվել է արկերի հարվածներից, չքավորության անդունդի մի ափից անցել ենք մի ուրիշ ափ, ուրախացել ու տխրել, կարոտել ու արտասվել, բայց հողը նորից գտել է մեզ, ձյունոտ, թե արևոտ մեր հողը միշտ արտասվել է, ու մենք էլ՝ նրա հետ…

      Հայրենական հողն ամեն պահ մասնակցել է մեր տրամադրություններին, այս օրերին էլ մեր մեջ խոսում է հողի ձայնը, որ այնքան տխուր է, տառապած, բայց նաև հերոսացած, համառ ու անսասան: Որքան էլ քարոտ ու կոշտ է եղել հողը, էլի սիրել ենք այն ու պիտի սիրենք, հենց այդ սերն է, որ երկու պատերազմ տեսած ժողովուրդս շարունակում է արարել մայր հողի վրա՝ հույսի մեղեդին ձուլած մեր հերոսական ոգուն:

      Նատաշա Պողոսյան


      http://usarmenianews.com/am-n-4289.html

      Comment


      • #4
        Շնորհակալություն, հարգելի Նատաշա

        Comment


        • #5
          Երկրորդ աշխարհամարտում Հայաստանը, բարեբախտաբար, մարտական գործողությունների թատերաբեմ չդարձավ: Այդուհանդերձ այն նաև մեր պատերազմն էր, ցավալի էր կորուստներ ունենալը, բայց կարևոր էր նաև հաղթանակը, որին իրենց մասնակցությունն ունեցան հայ նշանավոր մարշալներ , զորահրամանատարներ և քաջարի հայորդիներ... Հիշենք նրանց

          Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծնվել է 1906 թվականին՝ Խաչիսար (Չարդախլու) գյուղում։ Սովորել է ծննդավայրի դպրոցում, 1925-ին ընդունվել է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոց։ 1938-ին նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ (Լենինգրադ), մասնակցել է ֆիննական պատերազմին, ծառայել Կովկասյան ռազմական օկրուգում՝ որպես գնդի հրամանատար։ 1941-42 թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ, հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944), արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պատերազմից հետո ավարտել է ռազմական ակադեմիան (1948)։ 1956-ի նոյեմբերին, ղեկավարել է Հունգարիա ներխուժած խորհրդային բանակի 38-րդ տանկային դիվիզիան՝ որը ներխուժել էր Բուդապեշտ Հունգարական հակակոմունիստական հեղափոխությունը ճնշելու նպատակով: Եղել է Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ։ 1975 թ. նրան շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում։ Վախճանվել է 1977 թվականին, Մոսկվայում։

          Comment


          • #6
            Խորհրդային միության հայ մարշալներից է Հովհաննես Բաղրամյանը: Նա ծնվել է 1897թ. դեկտեմբերի 2-ին՝ Գանձակի Չարդախլու գյուղում։
            1915թ. կամավոր մեկնել է ծառայության զինված ուժերում և մինչ 1917թ. ծառայել է Կովկասյան հեծելազորային ռեզերվային գնդում: Այնուհետև 1918թ. Հայաստանի առաջին հանրապետության բանակի կազմում մասնակցել է Սարիղամիշում և Կարսի նահանգում թուրքերի դեմ մղված ճակատամարտերին, ինչպես նաև Սարդարապատի Մայիսյան հերոսամարտերին:
            1920թ. մտել է Կարմիր բանակի շարքեր: 1938թ. ավարտել է Գլխավոր շտաբի ակադեմիան, որից հետո դասավանդել է այնտեղ` որպես մարտավարության դասախոս:

            Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) նախօրեին գնդապետ Հովհաննես Բաղրամյանը նշանակվել է Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ, ապա՝ Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ:
            Պլանավորել և կազմակերպել է ռազմաճակատի զորքերի նահանջը և Կիևի պաշտպանությունը: Նրա նախաձեռնությամբ է մշակվել Հարավային ուղղությամբ զորքերի հակահարձակումը և Ռոստովի ազատագրումը 1941 թ. նոյեմբերին: Դեկտեմբերին պլանավորել և իրականացրել է Ելեցի ռազմական գործողությունը:
            1942 թ. սկզբին եղել է Հարավարևմտյան ուղղության օպերատիվ խմբի (մայիսից՝ շտաբի) պետ, 1942 թ. հուլիսից՝ ռազմական գործողությունների անմիջական հրամանատար: Նրա գլխավորությամբ 16-րդ բանակը պաշտպանել է Մոսկվայի մատույցները՝ Արևմտյան ռազմաճակատի հարավային թևում, 1943 թ. հուլիս-օգոստոսին աչքի է ընկել Կուրսկի ճակատամարտում և մի շարք հարձակողական ռազմական գործողություններում:
            1943 թ. նոյեմբերի 19-ից, որպես 1-ին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Բելառուսական ռազմական գործողություններին, Գորոդոկի, Վիտեբսկի, Պոլոցկի ազատագրմանը, 1944 թ-ին Մերձբալթիկայում մղված մարտերին:
            Պատերազմից հետո՝ 1945–54 թթ., Բաղրամյանը եղել է Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար, 1954 թ.-ից՝ ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախարարի տեղակալ, 1956–58 թթ.՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ, 1959 թ.-ից՝ ԽՍՀՄ զինված ուժերի թիկունքի պետ, 1968 թ.-ից՝ ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսուչ և տեսուչների խմբի ղեկավար:

            Հայազգի տաղանդավոր զորավարը մահացել է1982 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում: Նա պատմության մեջ մնաց որպես ռազմական գործիչ, ով մեծ ներդրում ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակի գործում։

            Comment


            • #7
              Արցախական

              Նկարեցի լեռներ
              Ու լեռներին կակաչ,
              Եվ գագաթներ ձյունե,
              Աղբյուրների կարկաչ.
              Հայրս նայեց երկար
              Ու գլուխը կախեց.
              - Թթի ծառը չկա,
              Սա ի՞նչ Ղարաբաղ է։

              Նկարեցի արտեր
              Ու հնձաններ հուռթի,
              Հազարագույն վարդեր,
              Հրաշք ծառը թթի.
              Մայրս նայեց դժկամ
              Ու ժպիտը պաղ էր.
              - Մռավ սարը չկա,
              Սա ի՞նչ Ղարաբաղ է։

              Նկարեցի Մռավ՝
              Արևն ուսին թիկնած,
              Նկարեցի Քիրսը՝
              Այգաբացից շիկնած.
              Հորեղբայրս եկավ
              Նայեց, աչքում ծաղր էր.
              - Մեր Թարթառը չկա,
              Սա ի՞նչ Ղարաբաղ է։

              Նկարեցի Թարթառ
              Ու քարակերտ ձորեր,
              Շուրջը զմրուխտ անտառ,
              Արտույտներ ու լորեր.
              Եվ տատս այս անգամ
              Հոնքը դարձրեց աղեղ.
              - Գանձասարը չկա,
              Սա ի՞նչ Ղարաբաղ է։

              Ես հասկացա մի բան,
              Ղարաբաղ իմ անգին,
              Փոքր ես դու, սակայն
              Մե՜ծ է, մեծ քո ոգին.
              Որ մաճառդ մնա
              Ազնիվ գինու մաճառ,
              Արծիվներդ՝ արծիվ,
              Տաճարներդ՝ տաճար.
              Օ՜, տուր ինձ՝ նվաստիս,
              Ռաֆայելի վրձին
              Ու Սարյանի հանճար։

              Վազգեն Օվյան

              Comment


              • #8
                Շնորհավո'ր տոնդ, իմ Հայաստան, իմ սիրելի հայրենիք... Միշտ հպարտ դու եղիր, հաղթական քայլիր դեպի գալիք ապագա, զորացիր Աստծո զորությունով և միշտ բարգավաճիր...

                Comment

                Working...
                X