Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Եղեռնի զոհերի հիշատակին...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Եղեռնի զոհերի հիշատակին...

    Գեղեցիկ գարուն, ես քեզ սիրում եմ, բայց թախիծ կա քո մեջ անսահման... Թախիծ, որն անջնջելի հետք է թողել մեր մտքի, հոգու ու սրտի վրա.


    ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ
    ՂՈՂԱՆՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ
    Խանգարե՞լ, ինչի՞ համար...

    Գարուն էր: Չեկած ամառ՝
    Փուլ եկավ երկնակամար,
    Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
    Ձյուն մաղեց՝ կրակի՛ պես...
    -Գարուն ա, ձուն ա արել...
    Գետերը մեր երերման
    Հոսեցին՝ երակի՛ պես...
    Արունը ջուր ա դառել...
    Ձորերը շիրիմ դարձան,
    Վիհերը՝ գերեզմանոց.
    -Ջուրը մեր տունն ա տարել...
    Ամեն քար՝ լուռ մահարձան,
    Ամեն տուն՝ վառման հնոց.
    -Բնավեր հավք ենք դառել...
    Ինչքան բառ՝ ո՜ղջը մրմունջ,
    Ինչքան երգ՝ ո՜ղջը լալով,
    -Զուլում էր, զուլո՜ւմ, լաո՛...
    Թրի դեմ, սրի, հրի՝
    Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ.
    -Տնավե՜ր-բնավե՜ր լաճ...
    Մեր հողը, մեր հայրենին,
    Մեր երկիրն ամայացավ.
    -Սև՜ հագիր, սևսիրտ մարե...
    Հինավուրց տոհմիկ մի ազգ
    Չմեռա՜վ, այլ...մահացա՛վ.
    -Գարուն ա, ձուն ա արել...

    Գարուն էր: Ամառ եկավ,
    Ձագ հանեց ձորում կաքավ,
    Իսկ հայը զրկվեց ձագից,
    Իր պոռթկան թոնրի տաքից,
    Իր մորից, հորից, յարից,
    Իր բնից ու աշխարհից.
    -Գարուն ա, ձուն ա արել...

    ...Ա՜խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
    Արհավիրքն այն օրերի.
    -Աշխարքում ով մոռանա՝
    Ջուխտ աչքով թող քոռանա...

    Գառնարած - հովիվ - նախրորդ
    Ետ չեկան սար-ձորերից...
    Կեսօրին էլ ո՞վ երգեր.
    -Սարերը հով չեն անում,
    Իմ դարդին դարման անում...
    Հնձվորը արտում մորթվեց
    Իր ձեռքի սուր մանգաղով...
    Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր.
    -Քաղվորին հաց եմ բերում,
    Բերանը բաց եմ բերում,
    Ձկնորսը Վանա ծովում
    Չփրկվեց ճարպիկ լողով...
    Աղջիկը զո՜ւր էր կանչում.
    -Իմ ծամթել տամ լողվորչուն...
    Երկրի մեջ մարդ չմնաց՝
    Մարդ թաղեր մարդու նման...
    Ա՜խ, մնար մե՛կը գոնե
    Ու կանչեր.
    -Դլե յամա՜ն...
    Ա՜խ, ինչպե՜ս, ո՞նց մոռանալ
    Արհավիրքն այն օրերի.
    -Աշխարքում ով մոռանա՝
    Ջուխտ աչքով թող քոռանա...

    ...Ջահերը վառ մնացին
    Ժամերգվող եկեղեցում,
    Ժամհարին կախ տվեցին
    Պարանից զանգակատան...

    Ջաղացից աղուն բերող
    Ալրոտված խեղճ գյուղացուն
    Իր սայլը դագաղ դարձավ,
    Ալյուրը՝ արնոտ պատան...

    Մայրն ընկավ՝ ծիծը թողած
    Իր թմբլիկ մանկան բերնում.
    Ծծի տեղ ցից խրելով՝
    Խեղդեցին մինուճարին...

    Տատն ընկավ՝ ձեռքը մեկնած
    Կչկչան հավի թառին.
    Իր հիվանդ թոռան համար
    Խորոտիկ ճուտ էր բռնում...

    Կալի մեջ պապիկն ընկավ,
    Իր ոսկե թեղն էր էրնում,
    Որպեսզի տուրքը թուրքին
    Օր առաջ շուտ վճարի...

    Ով ծաղիկ հաց էր թխում՝
    Խորովվեց թոնրի ծխում...
    Ով հասել ուխտատեղի,
    Վառել էր մոմը դեղին,
    Մոմի դեմ իջել էր ծունր
    Ու հայցում էր աստըծուն,
    Որ բաշխի մի լաճ տղա,-
    Իր արյամբ մոմը մարեց՝
    Չավարտած «Տե՜ր, քեզ մեղա՛»-ն...
    -Գարուն ա, ձուն ա արել...

    ...Խոցեցին ու ջնջեցին,
    Հատեցին հաստ ու բարակ,
    Հոշեցին ու տանջեցին,
    Փշրեցին, տվին կրակ.
    Վաթեցին արյուն-արցունք,
    Ներկեցին ձոր ու բարձունք,
    Քանդեցին երկինք մի լուրթ,
    Մորթեցին մի ժողովուրդ,
    Հացառատ մի ողջ աշխարհ
    Սարքեցին փշրանք-նշխար,
    Սո՜ւրբ նշխար՝ շա՛ն բերանում,-

    Ուզեցին մի հայ թողնել,
    Եվ այն էլ... թանգարանում...
    -Գարուն ա, ձուն ա արել...

  • #2
    Թեմային համահունչ տեղադրում եմ իմ այս հրապարակումը, որը տեղ է գտել իմ «Մանկավարժի օրագիր» գրքում:

    «Դե՛ ասա՛, տիկի՛ն Պողոսյան, ինչպե՞ս չսպանեմ բարբարոս թուրքին»:

    Այս հարցումը կարդացել էի 11-րդ դասարանում սովորող իմ աշակերտուհու՝ Էդիտա Գասպարյանի շարադրության վերջում: Միանգամից քարացա, արդյոք ճի՞շտ եմ ընթերցել, և նորից ու նորից աչքերս սահում են տողերով… Եղեռնի զոհ դարձած արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյի ստեղծագործությունների վերլուծությունը նրա հոգում ծնել էր պոռթկացող զայրույթ, որն ուներ դեռ շարունակություն:

    «Չգիտեմ` ո՛րն է ճիշտ, ո՛րը` սխալ, դրանով մե՞ղք եմ գործում, թե՞ վրեժ եմ առնում: Դիմում եմ Ձեզ, ասացե՛ք խնդրեմ, սխա՞լ եմ ես…Որտեղ գիշատիչ ու գազան թուրքին տեսնեմ, այնտեղ մորթազերծ արված մարմին կլինի, այնտեղ արյան հորդառատ գետ պիտի հոսի…Նույն ողբի, ցավի, տառապանքի արցունքները նրանք պետք է տեսնեն: Ես դա Ձեզ խոսք եմ տալիս…»:

    Հոգուս ներսում սարսուռ եմ զգում, բայց արտաքուստ ուզում եմ հանգիստ երևալ: Ինձ պատկերանում են գրողի «Պարը» բանաստեղծության մեջ ստորացումից ու հոգնությունից վայր ընկած կույս աղջիկները: «Մահակարոտ» էին նրանք, բայց մահը վրա չէր հասնում: Ստիպում են նրանց պարել, շառաչում են մտրակները, և քսան աղջիկներ, ձեռք ձեռքի տված, իրենց մահվան շուրջպարն են պարում: Թուրք խուժանը նավթ է լցնում նրանց վրա…Այրվում են աղջիկները` մոխրացող մարմիններով պարելով իրենց վերջին պարը: Գրողի խոսքը քաղաքակիրթ աշխարհին պիտի հնչեր այս սարսափին ականատես գերմանուհու խոսքով. «Ով մարդկային արդարություն, թող ես թքնեմ քու ճակատիդ…»:

    Նորից գալիս եմ իրականություն, ուշադիր նայում եմ աշակերտուհուս: Մահ աղերսող կույս աղջիկների տառապա՞նքն էր իմ աշակերտուհու զայրույթի պատճառը, թե՞ եղեռնազարկ բանաստեղծի բզկտված մարմինը: Անթարթ հայացքով նայում եմ նրան…, անխոս եմ, լուռ, իսկ նա հաստատակամ ու շատ զսպված ավելացնում է. «Իսկապես, ես կսպանեմ նրանց, կսպանեմ, որ հանգստանամ, ես լուրջ եմ ասում»:

    Հոգիս տակնուվրա է լինում, քարացած հայացքս հառում եմ նրան և անզորությունից հուսահատ նրան չեմ կարողանում պատասխանել…. Ես նրան չեմ կարողանում ասել, որ մենք մարդասպան չենք, և պետք չէ մեր ձեռքերը թաթախենք արյամբ, չեմ կարողանում ասել, որ մարդասեր ենք մենք և ոչ մարդասպան…Այդ պահին ինձ համար «ամենափրկիչ» դարձած զանգը հնչում է, կարծես փախչում եմ դասարանից...

    Նատաշա Պողոսյան

    Comment


    • #3
      Հարգելի Հռիփսիմե շատ ցավոտ թեմա եք բացել: Այո՛, ՀԻՇՈ՛ՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈ՛ՒՄ ԵՆՔ:
      Ուզում եմ այստեղ ներկայացնել մի քանի նշանավոր մարդկանց գնահատականը հայոց ցեղասպանության մասին.
      Տեղահանության իսկական նպատակը թալանն ու ոչնչացումն էր: Իրականում դա բնաջնջման մի նոր եղանակ էր: Երբ թուրքական իշխանությունների հրաման էին տալիս, փաստորեն, նրանք ամբողջ մի ազգի մահավճիռ էին արձակում:
      ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒ - ԱՄՆ դեսպան Թուրքիայում, 1918թ

      Արևվմտահայերի բռնագաղթը այլ բան չէր քան քողարկված սպանդ: ...Չկա աշխարհում որեվէ լեզու այնքան հարուստ և այնքան գունեղ, որով հնարավոր լիներ նկարագրել նման սարսափները: ԺԱԿ ԴԸ ՄՈՐԳԱՆ - ֆրանսիացի գիտնական, 1917թ.
      Այս ժողովրդի ողբերգությունն աննախադեպ իրադարձություն էր մարդկության պատմության մեջ: Ռազմական անհրաժեշտությամբ պատճառաբանված այդ միջոցառումը միայն պատրվակ էր որպեսզի քողարկվեր ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովրդի լրիվ ոչնչացումը: Հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով: ԱՐՄԻՆ ՎԱԳՆԵՐ - գերմանացի գրող, 1919թ.:
      Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում եվ Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս լինելով Օսմանյան Թուրքիայի առանջնաշնորհյալ դաշնակիցը՝ ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար: ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ - գերմանացի գիտնական

      Comment


      • #4
        Պարույր Սևակ-Եղեռնի Համազանգ

        ՂՈՂԱՆՋ ԸՆԴՀԱՏՎԱԾ
        Եվրոպայից նա վերստին սիրով դարձավ
        Իր Գուսանին և խազերին
        Իր Անուշ-ի նոր մասերին,
        Իր Վարդան-ի գոռ բասերին:

        Հնչյուններից պիտի կերտեր մի հուշարձան,
        Որ հավասար պիտի լիներ
        Իր վեհությամբ Սասնա սարին.
        Պիտի երգով ողորմի տար
        Բաղդասարին, Սանասարին
        Ու նզովեր Մսրա չարին.
        Հորովելով Դավիթ տղան

        Պիտի մենակ՝
        Անեզ-անլուծ`
        Գեղջուկի տեղ գութան քաշեր,
        Հետո՝ զորքին հանգիստ թողած,
        Մսրա տիրոջ սիրտը խաշեր.

        Պիտի՛, պիտի՛…
        Վարդապետի
        Գիշերածալ վեղարի տակ
        Բացվում էին լուսաթաթախ առավոտներ՝
        Մեկը մեկից պայծառ ու տաք,
        Մեկը մեկից վառ ու հստակ:

        Կրծքի ներքո սիրտը թնդուն
        Կարծես անվերջ նույնն էր պնդում՝

        Երաժշտի՛ր:
        Ամենակուլ խորշակի դեմ ու երաշտի՝

        Երաժշտի՛ր :
        Թշնամու դեմ ահեղացող,
        Օղակի դեմ հար նեղացող,
        Ընդդեմ նրա երգի, ձայնի , նրա շեշտի՝

        Երաժշտի՛ր :
        Մինչև մահդ հրաժեշտի՝

        Երաժշտի՜ր:

        Երաժշտում և դեռ պիտի
        Հորդաբխուն երաժշտեր:
        Վիշտ երգելով՝ ցրեր վշտեր,
        Հույս երգելով՝ հավատ շեշտեր,
        Սուտը հերքած՝ ճիշտը ճշտեր,
        Բայց…մի ահեղ գիշերվա մեջ
        Արյուն հագան կանաչ դաշտեր,
        Եվ հույս, հավատ, կյանք ու անուրջ
        Օր-ցերեկով հանկարծ դարձան մի վատ երազ.

        Օդում կախվեց
        Աշխարհակուլ մի պատերազմ:

        Comment


        • #5
          Հարգելի Գայանե, շնորհակալություն ...

          Comment


          • #6
            1915 թվական...Երբեք արնածարավ բարբարոսությունն այդօրինակ վայրենի մոլուցքով դուրս չէր եկել իր ափերից ու գործադրվել մարդկության դարավոր պատմության մեջ այնպես, ինչպես այդ թվականին...
            Պատմության մեջ շատ են եղել ավերածություններ ու կոտորածներ, բայց արևմտահայության ցեղասպանությունն աննախադեպ էր...Գարուն էր, առուն ցնծում էր, ծառերը բողբոջել էին, ծաղիկներ ու կյանք էր բուրում ապրիլը, սակայն պարուրվեց մահվան պատանքով...
            Ապրելու' ապրիլ, ինչու պիտ մեռներ
            Գարնան սպասող մի ողջ ժողովուրդ.
            Գարնան օրերին, օրը ցերեկով,
            Աշխարհին ի տես, աչքի տակ Աստծո:

            Comment


            • #7
              Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին. ջահերով երթի տեսանյութը թռչնի թռիչքի բարձրությունից


              https://armeniasputnik.am/video/2019...tesanyuty.html

              Comment


              • #8
                Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
                Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին. ջահերով երթի տեսանյութը թռչնի թռիչքի բարձրությունից


                https://armeniasputnik.am/video/2019...tesanyuty.html

                https://www.youtube.com/watch?v=txwNKFczfRg

                Comment


                • #9
                  Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին, քանզի ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի 1926թ. օգոստոսի 31-ի որոշմամբ հանձնարարվել է «բանակցություններ վարել կաթողիկոսության հետ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի օրը (24 ապրիլի) նշելը վերացնելու անհրաժեշտության մասին»:

                  file_18220_3785548.jpg

                  Հայտնի է նաև, որ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող առաջին կոթողը` փոքրաչափ մի մատուռ, 1950-ական թվականներին կառուցվել է Անթիլիասում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի վեհարանի տարածքում, ուր ամփոփված են Դեյր Էլ Զոր անապատից բերված ցեղասպանության զոհերի աճյունները:



                  Tzitsernakapert-fon.jpg

                  Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կառուցելու գաղափարն առաջին անգամ արծարծվել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակոբ Զարուբյանի և լիբանանահայ հասարակականգործիչ Անդրանիկ Ծառուկյանի 1962-ին կայացած հանդիպման ժամանակ, որից հետո հուշարձան բացելու մասին առաջարկություն է ուղարկվել Մոսկվա` 1915 թվականին հայերի զանգվածային բնաջնջման 50-ամյակի առթիվ կայանալիք միջոցառումների ցանկում ընդգրկելու մասին:

                  Comment


                  • #10

                    Comment


                    • #11
                      Ծիծեռնակաբերդ20.JPG

                      Comment

                      Working...
                      X

                      Debug Information