Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ի՞նչ է ՈՃԻՐԸ, երբ դառնում է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: ՑԵՂԻ հույսերը...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ի՞նչ է ՈՃԻՐԸ, երբ դառնում է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: ՑԵՂԻ հույսերը...

    Կոմիտաս:Հանճար,որն Հայոց մեռնող Ոգեղենի փրկության խարիսխը հանդիսացավ, որին փարվեցին տանջահար ազգի խլյակները և ապրեցին, երբ ապրելու չէր...Կոմիտասն անպարագիծ ու տիեզերածավալ էություն է, որի կարիքը, որի օգնությունն անսահմանորեն զգացվում է այսօր: Զգացվում է նրա նմանի ներկայության կարևորությունը: Մենք կարոտում ենք այդ ներկայությունը, այսօր՝ 21-րդ դարի դեռ անհասկանալի ժամանակների ներսում, փոթորկվող կրքերի միջավայրում:
    Վերջին խմբագրողը՝ Լաուրա Աթանեսյան; 12-04-19, 13:59.

  • #2
    «Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի»… 1869 թվական… ծնվեց Կոմիտասը

    «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»,- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Կոմիտասի մասին:

    1869 թ. սեպտեմբերի 26-ին ծնվել է արհեստավոր Գևորգ Սողոմոնյանի և Թագուհի Հովհաննիսյանի ընտանիքում ծնվել է Սողոմոն Սողոմոնյանը՝ ապագա մեծ երաժիշտ Կոմիտասը:
    Նա սովորել է Էջմիածնի ճեմարանում: Էջմիածնում անցկացրած տարիներին Կոմիտասը հաղորդակից է եղել հայկական մշակույթին և մասնավորապես հայ գրականությանն ու պատմությանը: Բայց նրա վրա ամենամեծ ազդեցություն է թողել հայ գեղջուկ երգն ու երաժշտությունը, և ուսումնառության տարիներից նա իր կյանքը նվիրել է ժողովրդական երգերի ու երաժշտության գրառմանը, ուսումնասիրությանն ու այնուհետև՝ մշակմանը: 1893 թ. ավարտելով ուսումն Էջմիածնում՝ Կոմիտասը նշանակվել է ճեմարանի երաժշտության դասատու և երգչախմբի ղեկավար: Նույն թվականին, աբեղա ձեռնադրվելիս, ստանում է «Կոմիտաս» անունը: Լուրջ մասնագիտական կրթություն ստանալու նպատակով նա 1895 թ. աշնանից Թիֆլիսում պարապում է Մ. Եկմալյանի մոտ, իսկ հաջորդ տարի մեկնում Գերմանիա:

    Ավարտելով ուսումը՝ Կոմիտասը վերադարձել է Էջմիածին և ոգևորությամբ ու ստեղծագործական ավյունով վերսկսել իր գործունեությունը ճեմարանում: Քաջ տիրապետելով արևմտաեվրոաական երաժշտության օրինաչափություններին՝ հայ ժողովրդական երաժշտության գիտակը ստեղծեց հայ ժողովրդական երգի բարձրարժեք մշակումներ, որոնք կատարում էր ճեմարանի երգչախումբը: 1905-1907 թվականների ընթացքում նա դասախոսություններով ու համերգներով հանդես է գալիս Անդրկովկասի և Արևմտյան Եվրոպայի քաղաքներում (Թիֆլիս , Բաքու, Փարիզ, Բեռն, Լոգան, Ժնև): Կոմիտասի համերգային շրջագայությունները նպատակ ունեին հասարակությանը ծանոթացնել հայ ժողովրդական երաժշտությանը և այդ ասպարեզում կատարած ոաումնասիրություններին: Իր դասախոսությունները Կոմիտասը ուղեկցում էր ժողովրդական երգերի ոգեշունչ մեկնաբանմամբ:

    1910 թ. Կոմիտասը հեռանում է Էջմիածնից՝ բնակավայր ընտրելով Պոլիսը: Վաղուց ի վեր երազելով երաժշտանոց ստեղծել հայ երիտասարդության համար՝ Կոմիտասը հույս էր տածում իրականացնել այն Պոլսում: Սակայն երաժշտանոցի փոխարեն՝ շատ ջանք գործադրելուց հետո Կոմիտասին հաջողվել է ստեղծել 300 հոգուց բաղկացած «Գուսան» երգչախումբը, որի կազմակերպմանն օժանդակեցին հայ երիտասարդությունը, արվեստասեր հայրենակիցները: 1914 թ. հունվարին Պոլսում Կոմիտասին այցելել է ռուսական երաժշտական մշակույթի նշանավոր գործիչներից մեկը՝ Մ.Ֆ. Գնեսինը, որը հայ երաժշտին նվիրած իր հուշերում գրել է. «Կոմիտասն ինձ վրա թողեց կատարյալ աշխարհիկ մարդու տպավորություն: Նա շատ լավ է խոսում ռուսերեն: Լսելով, որ ես եղել եմ Ռիմսկի-Կորսակովի աշակերտը, Կոմիտասը, ցույց տալով սեղանի վրա դրված գրքերը և նոտաները, ասաց, որ ինքը խորապես հարգում է նրան: ... Զրուցելով Կոմիտասի հետ, ես զգում էի և´ գիտական կենտրոնացման լրջությունը, և´ մարդկային հմայքի բարյացակամությունը: Միայն ավելի ուշ ծանոթանալով Կոմիտասի ստեղծագործություններին՝ ես համոզվեցի, որքան մեծ էր նրա տաղանդը, ինչ նշանավոր կոմպոզիտոր էր նա, ինչ հետաքրքիր և ինքնատիպ վարպետ, և որքան մեծ էր նրա դերը XIX դ. հայ երաժշտության զարգացման գործում: Որքան թանկ է ինձ համար խոստովանել, որ ես եղել եմ այն փոքրաթիվ ժամանակակիցներից մեկը, որն անձամբ ճանաչել է հայ երաժշտության մեծ սկզբնադիրներից մեկին»:

    1915 թ. ողբերգական իրադարձությունները և աքսորի ճանապարհին կրած անլուր տառապանքները նրան հոգեկան ծանր վիճակի հասցրին: 1919 թ. երաժշտին տեղավորել են Փարիզի մասնավոր հոգեբուժական հիվանդանոցում, ուր նա մնացել է մինչև իր կյանքի վերջը՝ 1935 թ. հոկտեմբերի 22-ը: Մեկ տարի անց Կոմիտասի աճյունը տեղափոխել են Երևան՝ հայ մշակույթի խոշորագույն գործիչների պանթեոն:

    «Հայ ժողովրդի զավակնե՛ր, դուք կարդացեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյան և տեսեք, թե ով ենք մենք»,- Կոմիտասի խորհուրդը հայ ժողովրդին:

    https://www.panorama.am/am/news/2012...komitas/674500

    Comment

    • #3
      Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ Կոմիտասը երկու տասնամյակ տառապում էր հոգեկան խանգարվածությամբ, որն էլ, ի վերջո, դարձել էր նրա մահվան պատճառը փարիզյան հոգեբուժարանում: Սակայն 1991 թվականին պաշտոնական այս վարկածը կասկածի տակ դրվեց:

      «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում լույս է սփռվում Կոմիտասի հիվանդության և մահվան թաքնված հանգամանքների վրա:

      https://www.youtube.com/watch?v=bZ9hGuitRu8

      Comment

      • #4
        Նիհարակազմ, վտիտ ու գունատ այդ պատանուն հարազատ քաղաքում շատերն էին ճանաչում: «Թափառական փոքրիկ երգիչ». այդպես էին անվանում խղճուկ հագուստով խոհեմ ու բարի տղային, որին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած: Թափառականը պատանի Սողոմոնն էր: Նա տարիներ անց պիտի կոչվեր Կոմիտաս Վարդապետ:

        Կոմիտաս Վարդապետի կենսագրությունը ՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով:

        https://www.youtube.com/watch?v=khRmMh9Y6rU

        Comment

        • #5
          Իմ նախորդ գրառումները նվիրված են Կոմիտասի 150 - ամյակին: Ստորև Ձեզ եմ ներկայացնում Հ. Սիրունու հուշերը Կոմիտասի մասին :

          https://forum.armedu.am/showthread.p...BF%D5%B8%D6%81

          Comment

          • #6
            Շնորհակալություն հարգելի Նատաշա թեմային արձագանքելու և արժեքավոր տեղեկություններ ներկայացնելու համար

            Comment

            • #7
              Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ Կոմիտասը երկու տասնամյակ տառապում էր հոգեկան խանգարվածությամբ, որն էլ, ի վերջո, դարձել էր նրա մահվան պատճառը փարիզյան հոգեբուժարանում: Սակայն 1991 թվականին պաշտոնական այս վարկածը կասկածի տակ դրվեց:

              «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում լույս է սփռվում Կոմիտասի հիվանդության և մահվան թաքնված հանգամանքների վրա:

              https://www.youtube.com/watch?v=bZ9hGuitRu8
              1919թվականին Կոմիտասին տանում են Փարիզ: Սկզբում նրան տեղափոխեցին Վիլ-Էվրար հիվանդանոցում, իսկ այնուհետև, մինչ իր վախճանը, Վուլ Ժուիֆում: Թիֆլիսում կազմակերպվում է «Կոմիտաս» ընկերությունը նրա ապաքինմանը օժանդակելու համար:
              Իսկ նրա ախտանիշն էր «Մեկուսացման ձգտում և լռասիրություն»
              Դոկտոր Մորիս Դյուքոստեն, որը շատ լավ էր ճանաչում հիվանդ Կոմիտասին, տասներեք տարի հետո մի նամակ է գրում մեկ ուրիշ հոգեբույժի, որտեղ ասվում էր, թե Վարդապետի հիվանդության մասին դժվար է որևէ բան ասել, եզրակացության գալ, քանի որ Կոմիտասը չի խոսում:Համբավավոր հոգեբույժը շատ լավ ծանոթ էր հոգեկան հիվանդների այն տեսակին, որոնք լռում են: Սակայն Դյուքոստենը գտնում է որ Կամիտասի լռությունը յուրատեսակ լռություն է և ոչ մի կերպ չի կարելի այն շիզոֆրենիայի որևէ տեսակի հետ բաղդատել: Կոմիտասը կարծես սգավոր է ,որը չի ուզում կամ չի կարողանում սգից ելնել:
              Հոգեբույժ Մորիս Դյուքոստենը« Վարդապետի լռությունը հիվանդություն չի համարում»:

              Comment

              • #8
                Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Իմ նախորդ գրառումները նվիրված են Կոմիտասի 150 - ամյակին: Ստորև Ձեզ եմ ներկայացնում Հ. Սիրունու հուշերը Կոմիտասի մասին :

                https://forum.armedu.am/showthread.p...BF%D5%B8%D6%81
                Շնորհակալություն հարգելի Հերմինե այդ անգնահատելի նյութերի համար: Ցեղի հույսերը.... թեման առաջարկելով ես նկատի չեմ ունեցել միայն Մեծն Կոմիտասին, այլ նաև մեր մյուս մտավորականներին, որոնք Ցեղի հույսերն էին և ապրում էին Թուրքիայի հպատակության տակ:
                ....1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը, լույս 25-ին ձերբակալվեց Կոստանդնուպոլսի գրեթե ողջ հայ մտավորականությունը: Զատիկին հաջորդող օրն էր` Կարմիր կիրակին:
                Հայոց լեռնաշխարհում թափառում էր Սարսափի դժնի ուրվականը, որը սակայն Զոհի սահմռկած էության մեջ չէր կարողանում մինչև վերջ սպանելՈգու կորովը: Ոգու կորովը տրտում Վարուժանների, Ռուբեն Սևակների, Սիամանթոների և մյուսների:

                Comment

                • #9
                  Թեմային համահունչ տեղադրում եմ իմ այս հրապարակումը, որը տեղ է գտել իմ «Մանկավարժի օրագիր» գրքում:

                  «Դե՛ ասա՛, տիկի՛ն Պողոսյան, ինչպե՞ս չսպանեմ բարբարոս թուրքին»:

                  Այս հարցումը կարդացել էի 11-րդ դասարանում սովորող իմ աշակերտուհու՝ Էդիտա Գասպարյանի շարադրության վերջում: Միանգամից քարացա, արդյոք ճի՞շտ եմ ընթերցել, և նորից ու նորից աչքերս սահում են տողերով… Եղեռնի զոհ դարձած արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյի ստեղծագործությունների վերլուծությունը նրա հոգում ծնել էր պոռթկացող զայրույթ, որն ուներ դեռ շարունակություն:

                  «Չգիտեմ` ո՛րն է ճիշտ, ո՛րը` սխալ, դրանով մե՞ղք եմ գործում, թե՞ վրեժ եմ առնում: Դիմում եմ Ձեզ, ասացե՛ք խնդրեմ, սխա՞լ եմ ես…Որտեղ գիշատիչ ու գազան թուրքին տեսնեմ, այնտեղ մորթազերծ արված մարմին կլինի, այնտեղ արյան հորդառատ գետ պիտի հոսի…Նույն ողբի, ցավի, տառապանքի արցունքները նրանք պետք է տեսնեն: Ես դա Ձեզ խոսք եմ տալիս…»:

                  Հոգուս ներսում սարսուռ եմ զգում, բայց արտաքուստ ուզում եմ հանգիստ երևալ: Ինձ պատկերանում են գրողի «Պարը» բանաստեղծության մեջ ստորացումից ու հոգնությունից վայր ընկած կույս աղջիկները: «Մահակարոտ» էին նրանք, բայց մահը վրա չէր հասնում: Ստիպում են նրանց պարել, շառաչում են մտրակները, և քսան աղջիկներ, ձեռք ձեռքի տված, իրենց մահվան շուրջպարն են պարում: Թուրք խուժանը նավթ է լցնում նրանց վրա…Այրվում են աղջիկները` մոխրացող մարմիններով պարելով իրենց վերջին պարը: Գրողի խոսքը քաղաքակիրթ աշխարհին պիտի հնչեր այս սարսափին ականատես գերմանուհու խոսքով. «Ով մարդկային արդարություն, թող ես թքնեմ քու ճակատիդ…»:

                  Նորից գալիս եմ իրականություն, ուշադիր նայում եմ աշակերտուհուս: Մահ աղերսող կույս աղջիկների տառապա՞նքն էր իմ աշակերտուհու զայրույթի պատճառը, թե՞ եղեռնազարկ բանաստեղծի բզկտված մարմինը: Անթարթ հայացքով նայում եմ նրան…, անխոս եմ, լուռ, իսկ նա հաստատակամ ու շատ զսպված ավելացնում է. «Իսկապես, ես կսպանեմ նրանց, կսպանեմ, որ հանգստանամ, ես լուրջ եմ ասում»:

                  Հոգիս տակնուվրա է լինում, քարացած հայացքս հառում եմ նրան և անզորությունից հուսահատ նրան չեմ կարողանում պատասխանել…. Ես նրան չեմ կարողանում ասել, որ մենք մարդասպան չենք, և պետք չէ մեր ձեռքերը թաթախենք արյամբ, չեմ կարողանում ասել, որ մարդասեր ենք մենք և ոչ մարդասպան…Այդ պահին ինձ համար «ամենափրկիչ» դարձած զանգը հնչում է, կարծես փախչում եմ դասարանից...

                  Նատաշա Պողոսյան
                  Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 12-04-19, 20:34.

                  Comment

                  • #10

                    Հարգելի Նատաշա ցեղասպանությունը ծանր հետք է թողել հայության հետագա սերունդների կենսագործունեության, բնավորության, ազգային նկարագրի և նպատակների ձևավորման վրա: Ամեն անգամ այս թեման արծարծելիս յուրաքանչյուրս նորից վերապրում ենք այն:

                    Comment

                    • #11
                      Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Նիհարակազմ, վտիտ ու գունատ այդ պատանուն հարազատ քաղաքում շատերն էին ճանաչում: «Թափառական փոքրիկ երգիչ». այդպես էին անվանում խղճուկ հագուստով խոհեմ ու բարի տղային, որին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած: Թափառականը պատանի Սողոմոնն էր: Նա տարիներ անց պիտի կոչվեր Կոմիտաս Վարդապետ:

                      Կոմիտաս Վարդապետի կենսագրությունը ՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով:

                      https://www.youtube.com/watch?v=khRmMh9Y6rU
                      Իզուր չէր Արարիչը նրա անձի մեջ դրել Աստվածային կայծը: Իզուր չէր Արարիչը սքանչելի Առաքելության դրոշմով նախանշել նրա ուղին: Նա դեռ պիտի քայլեր այդ դժվարին ուղիով, ունենալով ժառանգական զգայունությունը հինավուրց ժողովրդի բյուրեղացած հոգու հանդեպ, որով պիտի երևան բերեր նրա շնորհներից շնորհը, թափանցեր նրա խորախորհուրդ գաղտնիքի ընդերքը և արևի լույսին հաներ նրա Հանճարի անուրանալի Գանձերը:

                      Comment

                      • #12
                        «Թափառական փոքրիկ երգիչ». այդպես էին անվանում խղճուկ հագուստով խոհեմ ու բարի տղային, որին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած: Թափառականը պատանի Սողոմոնն էր: Նա տարիներ անց պիտի կոչվեր Կոմիտաս Վարդապետ:
                        Կոմիտաս Վարդապետի կենսագրությունը ՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով:

                        Comment

                        • #13
                          657.jpg
                          Օրեր առաջ՝ ապրիլի 10-ին, մոմավառություն էր մեզ մոտ՝ Մարտակերտից ոչ հեռու Մարաղա գյուղում կատարված ոճրագործությանը զոհ գնացած անմեղ նահատակների հիշատակին:

                          Իմ նախանցած տարվա այս հրապարակումը հարմար եմ գտնում տեղադրել այստեղ:

                          Մարաղա՛…Մի հարազատ ու ջերմ օրրան, որի խաղաղ բնակչությունը դարձավ ցեղասպանության զոհ 92-ի ապրիլի 10-ին: Այդ օրերին մարտակերտցիներս նկուղներում էինք պատսպարվում, բայց լսեցինք արյունարբու բարբարոսի ոճրագործության մասին, մնացինք պապանձված: Մենք ցնցված էինք, ահասարսուռ վայրագությունները` մեզանից ոչ հեռու գյուղում, մեզ գամեցին մեր բնակելի շենքի նկուղի բորբոսնած պատերին: Կցկտուր զրույցներ էին լսվում, որ ազերիների տանկերը կանգնել էին` փողերն ուղղված տների վրա, գոռում էին կատաղած գազանները, որ թաքստոցներից դուրս գան խեղճ բնակիչները…

                          Մեզ կորցրած էինք, չէինք ուզում լսել այն կցկտուր պատմությունները, որ կենդանի մարդուն գլխատել էին, հանել մարդկանց աչքերը, կտրել ականջները, երկաթյա ձողերով տանջամահ արել մեծահասակներին, կանանց ու երեխաներին: Չէինք ուզում հավատալ, բայց ինչու՞…Սումգայիթից ու Բաքվից հետո այդ արյան ծարավ գազանները մեզանից ոչ այնքան հեռու այդ գյուղն էին մտել, նման ոճրագործություն կատարել, և մենք չէինք ուզում հավատալ: Գուցե զգու՞մ էինք, որ կենդանի սպանված էինք, բայց չէինք ուզում մեր ոգին կոտրել: Եվ ամիսներ հետո մենք հասկացանք, որ կառչել պետք չէ այս հողին, մենք պետք է դուրս գանք մեր թաքստոցներից, որ կարողանանք փրկվել: Ու կեսգիշեր էր, երբ մեր նկուղի դռան մոտ կանգնած ոմն մեկը կանչեց շատ բարձր ձայնով. «Դու՛րս եկեք…Մարդ կա՞ այդտեղ, թուրքը մտնում է Մարտակերտ, դու՛րս եկեք...»:

                          Երեսուն բնակարանոց շենքի բնակիչներից երկու ընտանիք էինք մնացել: Սարսափելի էր… Երկինքն էլ ծառս էր եղել, հորդառատ անձրև էր տեղում, կայծակն էր որոտում…Մարաղայի դեպքերն աչքներիս առջև` սարսափահար դուրս եկանք նկուղից: Ութ տարեկան քնաթաթախ երեխայիս լացի աղաղակը միախառնվեց գիշերային մառախլապատ երկնքի որոտընդոստ ձայներին…

                          Մարաղայի սպանդից տաս տարի անց` 2002-ի ապրիլի 10-ի հեռախոսազանգն ինձ անակնկալի բերեց: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Ս. Հովսեփյանի անունից հրավեր ստացա` մասնակցելու Նոր Մարաղայում` զոհերի հիշատակին կազմակերպված միջացառմանը: Այդ օրը շատերի կողքին ես ելույթ ունեցա նահատակների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ…Առանց բարձրախոսի` իմ ձայնը շատ բարձր էր հնչում, որպեսզի հասանելի լինի այն հարակից ճանապարհի մոտ անվասայլակին նստած հաշմանդամ ազատամարտիկին, ով չկարողացավ մոտենալ հուշարձանին: Այդ պահին ես լսում էի տաս տարի առաջ արյունալի սպանդի ենթարկված, մահվան սարսափազդու հայացքի տակ ճչացող, գերության տակ կքած` մի բուռ ժողովրդի շուրթերին քարացած վերջին հառաչանքները:

                          Մեր դպրոցի տնօրենության և մանկավարժական կոլեկտիվի կողմից խոնարհումի խոսք ուղղվեց անհայտ կորածների և նահատակների հիշատակին, երախտագիտության խոսք` նորմարաղացիներին, ովքեր կարողացան մղձավանջային տառապանքների գնով վերընձյուղվել ու ստեղծել իրենց նոր կյանքը: Դա նաև մանկավարժիս ակնածանքի խոսքն էր` ուղղված անսասան կորով, ապրելու սեր, ազատության տենչ և գալիքի նկատմամբ մեծ հավատ ունեցող այդ գյուղի բնակիչներին, որով ողջունում էի նրանց պատմության արևածագը` խաղաղության և լուսավոր կյանքի ակնկալիքով: Այդ օրը ԼՂՀ կրթության և գիտության նախարար Հ. Գրիգորյանի` մանկավարժիս հետ ձեռքսեղմումն ու ինձ ուղղված շնորհակալությունը վկայում էին, որ խոնարհումի խոսքս իր ազդեցությունն էր գործել ներկաների վրա:

                          Մարտակերտից ոչ շատ հեռու է գտնվում Նոր Մարաղա գյուղը, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր չեն մոռանում այն հինը, որի վրա դրոշմված է մի արյունալի սպանդ: Այդ գյուղի անունը միայն Մարաղա էր, մի գյուղ, որ այժմ էլ գերության մեջ է:

                          Նատաշա Պողոսյան

                          http://www.usarmenianews.com/am-n-8600.html

                          Comment

                          • #14
                            Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Նատաշա ցեղասպանությունը ծանր հետք է թողել հայության հետագա սերունդների կենսագործունեության, բնավորության, ազգային նկարագրի և նպատակների ձևավորման վրա: Ամեն անգամ այս թեման արծարծելիս յուրաքանչյուրս նորից վերապրում ենք այն:
                            Շնորհակալություն Ձեզ արձագանքի համար, հարգելի՛ Լաուրա: Որտեղ ոճիր կա, այն դատապարտելի է: Ցավոք, միշտ չէ ճշմարտորեն որակվում որպես ցեղասպանություն անցած դարասկզբի կատարվածը, որը մեզ ուղեկցում է արդեն 104 տարի: Հայի դառը ճակատագիր, որ մեզ հետ է առայսօր էլ:

                            Comment

                            • #15
                              Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              [ATTACH=CONFIG]10147[/ATTACH]
                              Օրեր առաջ՝ ապրիլի 10-ին, մոմավառություն էր մեզ մոտ՝ Մարտակերտից ոչ հեռու Մարաղա գյուղում կատարված ոճրագործությանը զոհ գնացած անմեղ նահատակների հիշատակին:

                              Իմ նախանցած տարվա այս հրապարակումը հարմար եմ գտնում տեղադրել այստեղ:

                              Մարաղա՛…Մի հարազատ ու ջերմ օրրան, որի խաղաղ բնակչությունը դարձավ ցեղասպանության զոհ 92-ի ապրիլի 10-ին: Այդ օրերին մարտակերտցիներս նկուղներում էինք պատսպարվում, բայց լսեցինք արյունարբու բարբարոսի ոճրագործության մասին, մնացինք պապանձված: Մենք ցնցված էինք, ահասարսուռ վայրագությունները` մեզանից ոչ հեռու գյուղում, մեզ գամեցին մեր բնակելի շենքի նկուղի բորբոսնած պատերին: Կցկտուր զրույցներ էին լսվում, որ ազերիների տանկերը կանգնել էին` փողերն ուղղված տների վրա, գոռում էին կատաղած գազանները, որ թաքստոցներից դուրս գան խեղճ բնակիչները…

                              Մեզ կորցրած էինք, չէինք ուզում լսել այն կցկտուր պատմությունները, որ կենդանի մարդուն գլխատել էին, հանել մարդկանց աչքերը, կտրել ականջները, երկաթյա ձողերով տանջամահ արել մեծահասակներին, կանանց ու երեխաներին: Չէինք ուզում հավատալ, բայց ինչու՞…Սումգայիթից ու Բաքվից հետո այդ արյան ծարավ գազանները մեզանից ոչ այնքան հեռու այդ գյուղն էին մտել, նման ոճրագործություն կատարել, և մենք չէինք ուզում հավատալ: Գուցե զգու՞մ էինք, որ կենդանի սպանված էինք, բայց չէինք ուզում մեր ոգին կոտրել: Եվ ամիսներ հետո մենք հասկացանք, որ կառչել պետք չէ այս հողին, մենք պետք է դուրս գանք մեր թաքստոցներից, որ կարողանանք փրկվել: Ու կեսգիշեր էր, երբ մեր նկուղի դռան մոտ կանգնած ոմն մեկը կանչեց շատ բարձր ձայնով. «Դու՛րս եկեք…Մարդ կա՞ այդտեղ, թուրքը մտնում է Մարտակերտ, դու՛րս եկեք...»:

                              Երեսուն բնակարանոց շենքի բնակիչներից երկու ընտանիք էինք մնացել: Սարսափելի էր… Երկինքն էլ ծառս էր եղել, հորդառատ անձրև էր տեղում, կայծակն էր որոտում…Մարաղայի դեպքերն աչքներիս առջև` սարսափահար դուրս եկանք նկուղից: Ութ տարեկան քնաթաթախ երեխայիս լացի աղաղակը միախառնվեց գիշերային մառախլապատ երկնքի որոտընդոստ ձայներին…

                              Մարաղայի սպանդից տաս տարի անց` 2002-ի ապրիլի 10-ի հեռախոսազանգն ինձ անակնկալի բերեց: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Ս. Հովսեփյանի անունից հրավեր ստացա` մասնակցելու Նոր Մարաղայում` զոհերի հիշատակին կազմակերպված միջացառմանը: Այդ օրը շատերի կողքին ես ելույթ ունեցա նահատակների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ…Առանց բարձրախոսի` իմ ձայնը շատ բարձր էր հնչում, որպեսզի հասանելի լինի այն հարակից ճանապարհի մոտ անվասայլակին նստած հաշմանդամ ազատամարտիկին, ով չկարողացավ մոտենալ հուշարձանին: Այդ պահին ես լսում էի տաս տարի առաջ արյունալի սպանդի ենթարկված, մահվան սարսափազդու հայացքի տակ ճչացող, գերության տակ կքած` մի բուռ ժողովրդի շուրթերին քարացած վերջին հառաչանքները:

                              Մեր դպրոցի տնօրենության և մանկավարժական կոլեկտիվի կողմից խոնարհումի խոսք ուղղվեց անհայտ կորածների և նահատակների հիշատակին, երախտագիտության խոսք` նորմարաղացիներին, ովքեր կարողացան մղձավանջային տառապանքների գնով վերընձյուղվել ու ստեղծել իրենց նոր կյանքը: Դա նաև մանկավարժիս ակնածանքի խոսքն էր` ուղղված անսասան կորով, ապրելու սեր, ազատության տենչ և գալիքի նկատմամբ մեծ հավատ ունեցող այդ գյուղի բնակիչներին, որով ողջունում էի նրանց պատմության արևածագը` խաղաղության և լուսավոր կյանքի ակնկալիքով: Այդ օրը ԼՂՀ կրթության և գիտության նախարար Հ. Գրիգորյանի` մանկավարժիս հետ ձեռքսեղմումն ու ինձ ուղղված շնորհակալությունը վկայում էին, որ խոնարհումի խոսքս իր ազդեցությունն էր գործել ներկաների վրա:

                              Մարտակերտից ոչ շատ հեռու է գտնվում Նոր Մարաղա գյուղը, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր չեն մոռանում այն հինը, որի վրա դրոշմված է մի արյունալի սպանդ: Այդ գյուղի անունը միայն Մարաղա էր, մի գյուղ, որ այժմ էլ գերության մեջ է:

                              Նատաշա Պողոսյան

                              http://www.usarmenianews.com/am-n-8600.html
                              Հարգելի Նատաշա շատ շնորհակալ եմ Ձեր ակտիվ քննարկումների և արժեքավոր տեղեկությունների, Ձեր կյանքում տեղի ունեցած այդ հետաքրքիր և շատ կարևոր դեպքերին մեզ մասնակից դարձնելու համար:
                              Դարավերջի հայ ժողովրդի Մեծ Եղեռնը ավարտվեց դարավերջի սպանդով:Դարը չէր հագեցել... Դարը եռում էր համաշխարհային պատերազմներից , ցեղասպանություններից: 20-րդ դարը հայության համար դեռ պահել էր իր անակնկալները: Այո' Մարաղայի դեպքերը Ցեղասպանության շարունակությունն էր արդեն Ադրբեջանի կողմից:

                              Comment

                              Working...
                              X