Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ի՞նչ է ՈՃԻՐԸ, երբ դառնում է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: ՑԵՂԻ հույսերը...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Անցած տարի Արցախում Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված դպրոցական շարադրությունների մրցույթ էր: Զաբել Եսայանի «Սիլիդարի պարտեզները» կարդալուց հետո աշակերտներին առաջարկեցի իրենց մտքերը շարադրել: Զուգահեռ անցկացվեց մինչ Մեծ եղեռնը արևմտյան հատվածի հայության ծանր վիճակի և մեր օրերի միջև: Աշակերտուհիս հատուկ մրցանակի արժանացավ, Արցախ այցելած Զաբել Եսայանի ծոռան կողմից նաև գրողի դիմանկար-հուշանվերը նվեր ստացավ:
    Այս թեմային նորից ցանկացա արձագանքել իմ աշակերտուհու խոսքերով:

    «Օրենքը երբեք մեղավոր չէ և ոչ էլ՝ սխալ: Հանցավոր են օրենքը սխալ կիրառողները, օրինապահ այն մարմինները, ովքեր անձամբ են շրջանցում օրենքը։ Զաբել Եսայանի «Սիլիդարի պարտեզներ» ստեղծագործությունից սուլթանների անձեռնմխելիության մասին իմանալն ինձ համար նորություն չէր, քանի որ և՛ պատմությունից, և՛ եղեռնի մասին գրքերից կարդացել էի և այդ պատճառով էլ առաջին իսկ պահից խորշեցի նրանցից:

    Ժամանակները փոխվել են, բայց դարձյալ թուրքը մնացել է նույն վայրենին, իսկ ինչու՞ պետք է զարմանամ, չէ՞ որ այդ մարդատյաց գազանները ոչ բանականություն ունեն և ոչ էլ կարող են ձեռք բերել: Մի՞թե սուլթանից տարբերվում է անմեղ հայի գլուխն անողոքաբար կտրողին հերոսի կոչում տվող ազերիների նախագահը, մարդասիրությունից խույս տվող անհումանիստ մարդը: Զինվորի թափած արյան անգամ վերջին կաթիլն էլ արդարացի է, դա հայրենիքի համար է, իսկ հայրենիքի համար արժե զոհել անձնականը, բայց անգամ գազանը, տեսնելով արյամբ շաղախված զինվորին, վնաս չէր տա... Եթե շուն լիներ նրանց փոխարեն, կհասկանար, անգամ նվնվոցով կփորձեր արթնացնել ընկածին, կլիզեր վերքերը, անհանգիստ կվնգստար, մինչդեռ թուրքը հոգի չունի, նա լկտիաբար ծաղրել գիտի ու անպատվել:

    Օսմանյան կայսրության նպատակը հայ երեխաներին խղճուկ, անպաշտպան մեծացնելն էր։ Մատղաշ ծիլերը՝ դեռ պտուղ չտված, չորացնելն էր, կայծը՝ դեռ կրակ չդարձած, հանգցնելն էր, ազատությունը՝ դեռ թև չառած, սպանելն էր... Սրտի խորին հուզմունքով ընթերցում էի տողեր և հոգու խորքում վրդովվում, հոգիս ալոկոծվում էր, մոլեգնում ցավագին: Ձեռքերս ակամա տարա դեպի երեսս և խաչակնքեցի՝ փառք տալով, որ հիմա այդպես չէ, որ մեր ազատությունը սանձված ու ճնշված չէ...»։

    /Ղահրամանյան Տաթևիկ, 11-րդ դասարան/:
    Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 23-04-19, 19:09.

    Comment

    • #47
      Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Այո', հարգելի Նատաշա շատ տեղին և դիպուկ է Ձեր աշակերտուհին նկարագրել «թուրք» կոչված վայրագին:Հենրի Մորգենթաուն այդ վայրագ ցեղի մասին գրել է.«էապես թուրքը սնապարծ և երկչոտ է: Նա առյուծի պես քաջ է, երբ գտնվում է նպաստավոր իրավիճակի մեջ: Բայց քծնող, գծուծ և կորովազուրկ է, երբ ձախորդությունները ճնշում են նրան: Վարանոտ ու վախկոտ օսմանցին հիմա իր ցեղային հոգեբանության մյուս կողմն էր ի ցույց դնում: Հոգեբանություն, որով 14-15-րդ դարերում շատ զորավոր ժողովուրդների ստրկացրեց` գոռոզությամբ ցուցաբերելով այն խոր արհամարհանքը, որ ուներ քրիստոնյա ժողովուրդների հանդեպ»:

      Ի՞նչ կարելի է ուրիշ ասել, եթե թուրքի երդումի կարևոր խոսքերն են. «Այնպիսի ավերակներ պիտի կերտեմ, որ տեսնողներն ասեն.այստեղով թուրքեր են անցել»:

      Comment

      • #48
        Կան աղետներ ,որ չեն մոռացվում և որքան հնանում, այնքան դառնանում են: Հրեշավոր ոճիրը, որին ճարակ եղանք ազգովին, անօրինակ է մարդկության տարեգրության մեջ և' տեսակով, և' ծավալով:Ապրել դարեր լավագույն օրերի հույսով, ապրել սոսկալի զոհողությամբ` հլության շղթաները կրծելով, բախտի ոտքերի տակ քարշ գալով, ելնել ժամանակի խորխորատներից, գալ հասնել քսաներորդ դարը և նրա գրկում, նրա լույսի տակ մորթվել, բնաջինջ լինել` ի տես համայն աշխարհի: Մի երևույթ, որի հետ չի կարելի հաշտվել` առանց ատելու մարդկությունը իր բոլոր քաղաքակրթությամբ:
        Նիկողայոս Ադոնց

        Comment

        • #49
          Հարգելի Լաուրա, մի քանի դասերի ժամանակ փորձել եմ կիրառել այս մեթոդը: Բայց, կարծում եմ , մեթոդը նպատակահարմար է կիրառել պատերազմներ անցնելիս:

          Comment

          • #50
            Ռուզաննա Ներսիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Լաուրա, մի քանի դասերի ժամանակ փորձել եմ կիրառել այս մեթոդը: Բայց, կարծում եմ , մեթոդը նպատակահարմար է կիրառել պատերազմներ անցնելիս:
            Շնորհակալություն հարգելի Ռուզաննա Ձեր կարծիքը դասի վերաբերյալ արտահայտելու համար: Ճիշտ եք ավելի կիրառելի է ապագայի անիվ մեթոդը պատերազմներ,հեղափոխություններ, ապստամբություններ թեմաների ուսումնասիրման ժամանակ: Սակայն կիրառում եմ նաև մշակույթ թեմայի ուսուցման ժամանակ` վեր հանելով մշակույթի զարգացման նախադրյալները և արդյունքները:

            Comment

            • #51
              Ցեղի հույսերը...

              Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Զարդարյան, Ռուբեն Սևակ, Արտաշես Հարությունյան, Թլկատինցի Երուխան, Տիգրան Չյոկյուրյան, Սմբատ Բյուրատ, Կոմիտաս, Նազարեթ Տաղավարյան, Տիրան Քելեկյան, Գագիկ Օզանյան... Թող ներեն զոհերը, որ չեմ կարող տալ նրանց բոլորի անունները: Բոլորիս հոգին` նրանց հիշատակների առջև մշտապես վառվող կերոն... Բոլոր զոհերի, որոնք իրենց միտքն ու տաղանդն աշխարհի համալսարաններում էին կրթել ու ապա վերադարձել հայրենիք, որ ծառայեն իրենց ժողովրդին անմնացորդ նվիրումով... Եվ նաև ողջ Օսմանյան կայսրությանը, որի տիրապետության տակ ապրում էին...Նրանցից յուրաքանչյուրը որևէ մարդաշատ ազգի դարակազմիկ քաղաքակրթության ռահվիրան կարող էր լինել... Նրանք` այս եղեռնորեն զոհվածները, Հայոց ոգեղենի ընդերքից պարտադրեցին իրենց տաղանդը այնքան առատորեն ՇԱ'Տ:Այդ շատը հոշոտվեց մարդակերպ բորենիների ճիրանների մեջ, որովհետև թուրքը չպիտի հանդուրժեր նրանց... Որովհետև թուրքի ամայի մտքի անդաստանում իշխում էր ՀԱՅՈՑ ՏԱՂԱՆԴԸ: Նրանց մեջլիսներում, մեծ մասամբ, հայերի ձեռքերով էին շտկվում ու մշակվում օրենքները, նրանց դպրոցներում ու համալսարաններում հայ ուսուցիչներն էին թուրքերին սովորեցնում իրենց իսկ ազգային լեզուն, նրանց բուժում ու մահից փրկում էին հայ բժիշկները և երկիրն ամեն իմաստով հարստացնում էին հայերը:
              Վաչկատուն, վրանաբնակ ցեղի հոգեբանությունից չազատագրված թուրքը պիտի վայրագորեն դատաստան տեսներ, ամենաքստմնելի ձևեր պիտի ընտրեր քինախնդիր ատելությամբ վրեժ լուծելու համար Հայոց գոյությունից: Որովհետև հավատացած էր. եթե մեռնի հայությունը, այլևս առանց ջանքի տեր պիտի լինի նրա Հանճարին, ինչպես մշտապես թալանով տեր էր լինում նրա ստեղծած հարստությանը: Որ իր ոճրածին արգանդից պիտի դուրս նետի քաղաքակրթություն դարբնող թուրքին: Եվ երբ Թուրան տանող ճանապարհը ազատի, մահվան երախը նետելով տաղանդավոր, իմաստուն, աշխատասեր ժողովրդին, նրա Հայրենիքի հետ ժառանգություն պիտի ստանա մեռած ժոովրդի ՀԱՆՃԱ'ՐԸ:
              Վերջին խմբագրողը՝ Լաուրա Աթանեսյան; 24-04-19, 12:33.

              Comment

              • #52
                Ռուբեն Սևակ:Եվս մեկ երիտասարդ զոհ սահմաններ չճանաչող անմարդկային ոճրագործության:Ականատես Հասան անունով թուրք կառապանը պատմում է.«Հինգ դահիճները հարձակվում են հինգ զոհերի վրա /նրանց մեջ էին Ռ. Սևակը և Դ. Վարուժանը/ , մերկացնում, կապում ծառերին:Հետո ոստիկանապետը և իր մարդիկ իրենց դաշույնները մերկացրին և սկսեցին դանդաղորեն և հանդարտ կերպով մորթոտել..»:Իսկ դու՝ քաղաքակիրթ աշխարհ, փակել ես քո աչքերն ու բերանը այս և մյուս ոճրագործությունների առջև:
                Ո՜վ մարդկային արդարություն,
                թող ես թքնեմ քու ճակատիդ:

                Comment

                • #53
                  Ես չեմ տեսել դեպքերն այն ահարկու, չեմ տեսել անապատը ծածկող ցնցոտիածածկ մարդկանց շարքերը, չեմ լսել մեկուկես միլիոն մարդու հեծկլտոցն ու հառաչը, մրմունջն ու աղոթքը, բայց այդ հիշողությունները ժառանգել եմ իմ պապերից, այդ հիշողությունները իմ արյան ու իմ երակների մեջ են , իմ աչքերում…Քարերով ջախջախված հանճարեղ գլուխներ,վհատումի սոսկումից գետը նետվող կույսեր,այրվող այգեստաններ,վեր կարկառած կմախքացած ձեռքեր,զոհե՜ր, զոհե՜ր ,զոհեր՝քարակոծ,ջրախեղդ,խոշտանգված:Մորթվեցին մեկուկես միլիոն երազներ,ջախջախվեցին խաչքարեր , պղծվեցին մատուռներ:
                  Իմ երկրի ամեն մի քար լուռ մահարձան դարձավ,իմ երկրի ամեն մի երգ ողբ է հիմա, ու այդ ամենը քո <<շնորհիվ>>,ո՛վ անսիրտ թուրք:
                  ՈՒ հիմա վրեժ է տենչում արյունով ներկված հողիս ամեն մի մասնիկը,ամեն հայի աչքում սառել է հատուցման պահանջը:

                  Այո՛,ես էլ եմ հատուցում պահանջում,պահանջում եմ վերադարձնել հայի կորցրած ժպիտը,հայի հողը,հայի աչքերի փայլը:Պահանջում եմ վերադարձնել միլիոնավոր մարդկանց երազներն ու իղձերը,պահանջում եմ ծնկաչոք ներում հայցել իմ <<մորթված>> ազգից,պահանջում եմ , որ ընդունես քո կատարած ոճրագործությունը,թու՛րք բարբարոս:
                  Պահանջում եմ ու հավատում ,որ դեռ գալու է վրեժի ու հատուցման ժամանակը,հավատում եմ ,որ Դեր Զորի անապատների անթաղ դիակները գտնելու են իրենց հանգիստը,հավատում եմ,որ բարբարոսը պատասխան է տալու:

                  Comment

                  • #54
                    Կգա այդ օրը,լսու՞մ եք,զոհե՛ր…Ննջեցե՛ք խաղաղությամբ…Ձեր երազները իջնելու են երկնքից…
                    Քանի կամ ու շնչում եմ,հիշելու եմ:
                    Քանի հիշում եմ,պահանջելու եմ:

                    Comment

                    • #55
                      Ֆրիտյոֆ Նանսեն. Դա դժոխք էր…թուրքական իշխանություններն ամեն բան արել էին, որ խանգարեն նրանց, ովքեր փորձում էին օգնել այդ տարաբախտ մարդկանց … Հայերի թշնամիները ապացույցներ են փնտրում նրանց նվաստացնելու այն բանի համար, որ լինելով այդքան բազմաթիվ` նրանք առանց դիմադրության թույլ տվեցին, որ իրենց քշեն սպանդի… Նրանք ինչպե՞ս կարող էին պաշտպանվել ընդդեմ զինված ժանդարմների, զինվորների ու «կամավորների» բազմաթիվ հերոսակախմբերի, եթե աշխատունակ տղամարդկանց մեծամասնությունն արդեն հավաքագրված էր զինվորական ծառայություն կրելու, իսկ ամբողջ բնակչությունը սիստեմատիկաբար զինաթափվում էր: Սակայն ամենուրեք, որտեղ դա հնարավոր էր, հայերն արիաբար դիմադրում էին, երբեմն` որոշակի հաջողությամբ, իսկ դա եղավ Վանում և Կիլիկիայի լեռներում: Ասենք, այն ժողովուրդը, որը կարողանում է մարտնչել հանուն գործի, որը արդար է համարում …, կարող է արհամարհանքով վերաբերվել երկչոտության բոլոր մեղադրանքներին … Այդ գազանությունները իրենց չափերով ու նողկալի դաժանությամբ գերազանցում են պատմության մեջ հայտնի բոլոր վայրագությունները …»:

                      Comment

                      • #56
                        Մարիա Ս-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ռուբեն Սևակ:Եվս մեկ երիտասարդ զոհ սահմաններ չճանաչող անմարդկային ոճրագործության:Ականատես Հասան անունով թուրք կառապանը պատմում է.«Հինգ դահիճները հարձակվում են հինգ զոհերի վրա /նրանց մեջ էին Ռ. Սևակը և Դ. Վարուժանը/ , մերկացնում, կապում ծառերին:Հետո ոստիկանապետը և իր մարդիկ իրենց դաշույնները մերկացրին և սկսեցին դանդաղորեն և հանդարտ կերպով մորթոտել..»:Իսկ դու՝ քաղաքակիրթ աշխարհ, փակել ես քո աչքերն ու բերանը այս և մյուս ոճրագործությունների առջև:
                        Ո՜վ մարդկային արդարություն,
                        թող ես թքնեմ քու ճակատիդ:
                        Ռուբեն Սևակն այն գրողներից էր, որ կարող էր մնալ Եվրոպայում և ապահով ապրել, հաջողակ լինել իր ընտրած մասնագիտության ընձեռած հնարավորությամբ, երջանիկ իր Յանիի և զավակների տաք սիրով և ստեղծագործական բուռն կյանքով:
                        Բայց հայրենիքից ու հայությունից հեռու լինելով` նա չէր կարող երջանիկ լինել:
                        Որքան էլ որ հզոր էր Բանաստեղծի երևակայությունը, նա չէր կարող իմանալ, որ դեռ տեղի է ունենալու Հայոց համայնական Ցեղասպանությունը: Բայց արդյոք չէ՞ր զգում իր ժողովրդի գլխին կախված ամենօրյա զարհուրանքի ահռելի շունչը: Զգու'մ էր: Խոսքը կոտորածի Անընդգրկելիությա'ն մասին է, որն ընդհանրապես դուրս էր որևէ երևակայությունից: Նա իր տողերին էր հանձնում բնության, սիրո, գաղափարի, երազի և միաժամանակ, ծայրահեղ հակադրություն որպես` կոտորածի բանաստեղծական խտացված պատկերները:

                        Comment

                        • #57
                          Մարիա Ս-ի խոսքերից Նայել գրառումը
                          Ես չեմ տեսել դեպքերն այն ահարկու, չեմ տեսել անապատը ծածկող ցնցոտիածածկ մարդկանց շարքերը, չեմ լսել մեկուկես միլիոն մարդու հեծկլտոցն ու հառաչը, մրմունջն ու աղոթքը, բայց այդ հիշողությունները ժառանգել եմ իմ պապերից, այդ հիշողությունները իմ արյան ու իմ երակների մեջ են , իմ աչքերում…Քարերով ջախջախված հանճարեղ գլուխներ,վհատումի սոսկումից գետը նետվող կույսեր,այրվող այգեստաններ,վեր կարկառած կմախքացած ձեռքեր,զոհե՜ր, զոհե՜ր ,զոհեր՝քարակոծ,ջրախեղդ,խոշտանգված:Մորթվեցին մեկուկես միլիոն երազներ,ջախջախվեցին խաչքարեր , պղծվեցին մատուռներ:
                          Իմ երկրի ամեն մի քար լուռ մահարձան դարձավ,իմ երկրի ամեն մի երգ ողբ է հիմա, ու այդ ամենը քո <<շնորհիվ>>,ո՛վ անսիրտ թուրք:
                          ՈՒ հիմա վրեժ է տենչում արյունով ներկված հողիս ամեն մի մասնիկը,ամեն հայի աչքում սառել է հատուցման պահանջը:

                          Այո՛,ես էլ եմ հատուցում պահանջում,պահանջում եմ վերադարձնել հայի կորցրած ժպիտը,հայի հողը,հայի աչքերի փայլը:Պահանջում եմ վերադարձնել միլիոնավոր մարդկանց երազներն ու իղձերը,պահանջում եմ ծնկաչոք ներում հայցել իմ <<մորթված>> ազգից,պահանջում եմ , որ ընդունես քո կատարած ոճրագործությունը,թու՛րք բարբարոս:
                          Պահանջում եմ ու հավատում ,որ դեռ գալու է վրեժի ու հատուցման ժամանակը,հավատում եմ ,որ Դեր Զորի անապատների անթաղ դիակները գտնելու են իրենց հանգիստը,հավատում եմ,որ բարբարոսը պատասխան է տալու:
                          Այո', հարգելի Մարիա, բոլորս էլ հավատում ենք,որ բարբարոսը պատասխան է տալու: Քանի որ ժամանակին մեծ տերությունները լռեցին, թուրք մարդասպաններին պատժեցին մեր հայ վրիժառուները`Սողոման Թեհլերյան,Արշավիր Շիրակյան, Արամ Երկանյան, Միսաք Թոռլաքյան... Թող թուրքն իմանա, որ հայը միշտ էլ պայքարել և պայքարելու է: Տեղին է հիշել ֆրանսիացի նշանավոր գրող Անատոլ Ֆրանսի խոսքերը. « Այն ժողովուրը, որ չի ուզում մեռնել, երբեք չի մեռնի: Նրա երակներում մնացած քիչ, բայց թանկագին արյունը վաղը հերոսներ կծնի: Նվաղում է Հայաստանը, բայց նա կվերածնվի»:
                          Հայի պայքարը պիտի շարունակվի, քանի դեռ Հայ դատը չի լուծվել...

                          Comment

                          • #58
                            «Հայությունը խմեց ոչ թե դառնության բաժակը, այլ պարպեց օվկիանոսը մինչև մրուրը... Ինչպե՞ս դիմացանք... Հայը տիեզերքից մեծ սիրտ պիտի ունենար, որ կարողանար տիեզերքի չափ այդ ցավերին դիմանալ»,- մորմոքում ու տառապում էր մեծ Վարպետը` Ավետիք Իսահակյանը,սգում դառնագին Մեծ Եղեռնին զոհ դարձած արևմտահայ մեր մտավորականների մահը, եթե դա կարելի է մահ համարել...

                            Դեր-Զորում ոչ մի հուշարձան չկա,
                            Եվ ոչ մի կոթող, և ոչ մի արձան,
                            Նույնիսկ մի հատիկ շիրմաքար չկա, չկա', չի' եղել...
                            Մի միլիոն շիրիմ ո՞վ պիտի փորեր,
                            Միլիոն շիրմաքար ո՞վ պիտի դներ.
                            Դեր-Զորը ինքն է իր իսկ կոթողը...

                            Comment

                            • #59
                              <<Հայ ժողովրդի ոչնչացումը մնում և կմնա որպես ամենամեծ ողբերգությունը ,որը համայն մարդկության այդ թվում Գերմանիայի ամոթն է,քանի որ վերջինս լինելով Օսմանյան Թուրքիայի առաջնաշնորհյալ դաշնակից`ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար>>-գրել էր նշանավոր գերմանացի գիտնական Ալբերտ Էյնշեյնը:Այ'ո,եթե այդ ժամանակին հզոր պետություն Գերմանիան ինչ-որ քայլ կատարեր, ապա չէինք ունենա անթիվ անհամար զոհեր,որոնցից շատերը չունեցան գերեզման:
                              Մինչև չդատապարտվի եղեռն ողջ մարդկության կողմից ,սա կարող է շարունակվել........

                              Comment

                              • #60
                                Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                «Հայությունը խմեց ոչ թե դառնության բաժակը, այլ պարպեց օվկիանոսը մինչև մրուրը... Ինչպե՞ս դիմացանք... Հայը տիեզերքից մեծ սիրտ պիտի ունենար, որ կարողանար տիեզերքի չափ այդ ցավերին դիմանալ»,- մորմոքում ու տառապում էր մեծ Վարպետը` Ավետիք Իսահակյանը,սգում դառնագին Մեծ Եղեռնին զոհ դարձած արևմտահայ մեր մտավորականների մահը, եթե դա կարելի է մահ համարել...

                                Դեր-Զորում ոչ մի հուշարձան չկա,
                                Եվ ոչ մի կոթող, և ոչ մի արձան,
                                Նույնիսկ մի հատիկ շիրմաքար չկա, չկա', չի' եղել...
                                Մի միլիոն շիրիմ ո՞վ պիտի փորեր,
                                Միլիոն շիրմաքար ո՞վ պիտի դներ.
                                Դեր-Զորը ինքն է իր իսկ կոթողը...
                                Այո, շատերը շիրիմ չունեցան, սակայն մեր հարգանքի տուրքը կարող ենք մատուցել` այցելելով ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կամ էլ Մեծն Կոմիտասի շիրիմին:

                                Ծաղիկներ տանենք նրա շիրիմին և թող մեր ներսում զրնգան նրա մեղեդիները... Լույս ճառագող նրա շիրմի առաջ ծունկ խոնարհենք և ականջ դնենք, թե ի՞նչ են արդյոք շշնջում իր ժողովրդի ցավից չարչրկված, խոցված երազանքները, որոնք պահվել են իր հայրենիքի հողի ընդերքում... և սրբազան դողով դեռ ձայն են տալիս մեր ներսում և պահանջելու նման խնդրում են ի կատարումն... Ծունկ խոնարհել Մեծ Կոմիտասի սրբազան շիրիմին և հիշել նրանց բոլորի անհայտ գերեզմանները` ցրված Հայոց Աշխարհի սգավոր հողում և հեռու-օտար ինչ-որ վայրերում. այն Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Զոհրապի ու մնացած բոլոր-բոլորի, որ կերտում էին Հայոց Մեծ Ոգեղենի իրենց բաժինը և նաև նրանց` այն միլիոնների, որոնց հոշոտեցին թուրք կոչված բորենիները... Եվ չամաչեք արցունքներից, եթե ակամա կհոսեն... Որովհետև ապրոներիս այդ արցունքները որպես մյուռոն ցողվում են նրանց սուրբ հոգիներին, որոնք, իրենց ողջությամբ ապրում են մեր մեջ...

                                Comment

                                Working...
                                X