Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ի՞նչ է ՈՃԻՐԸ, երբ դառնում է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: ՑԵՂԻ հույսերը...

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • Կոմիտաս վարդապետի խոստովանությունը.
    «Վաղ պատանեկական օրերես մինչև այսօր իմ հոգու հսկիչն է Խաչատուր Աբովյանը և իմ ուսուցիչս... Հոգվույս մեջ ամենօրյա արձագանքողը... Աշխատիլ, տքնիլ, պայքարիլ` միայն և միայն ժողովրդիս և մարդկության համար... Ես երբեք չեմ կարող ապրիլ առանց Աբովյանի... Պատանի տարիքիս, Էջմիածնու ճեմարանը ուսանողությանս ատեն, երբ առաջին անգամ «Վերք Հայաստանը» կարդացի, հոգվույս մեջ այնպիսի ալեկոծություններ զգացի, որ երբեք չեմ մոռանար... Այդ օրերուն, ընկերոջ մը հետ, վաղ արշալույսին, ճեմարանեն փախչելով և սար ու ձոր կտրելով, հասանք Քանաքեռ գյուղը` Աբովյանի ծնած և մեծցած տնակին առջև... Համատարած լռությունը տխրությամբ համակեց մեզ... Քանի մը անգամ անոր տնակին շուրջը պտտեցանք, ոչ ոք տեսանք այնտեղ...Այդ օրը մեր վերադարձին, հայաստանյան անծայրածիր դաշտերուն մեջ , մենք քրքրեցինք «Վերք»-են մեր հոգվույն մեջ պահած աշակերտներու շարանները... Եվ ուխտեցինք` հավետ մնալ հայ ժողովրդի ճշմարիտ զավակը...»:

    Comment


    • Ազգը մեծ է իր մեծերով, իսկ Կոմիտասը մեր ազգի անկրկնելի մեծերից է , այն զարկերակներից, որով հավերժորեն սնվում է հայ ժողովուրդը: Կոմիտասյան երաժշտությունը հայի էությունը փոթորկում է ազնվության, կարոտի, հույսի, ազատության և ապրելու տենչով: Կոմիտասի երգերը լսելիս հայն ավելի է մարդանում, իսկ մարդը` ավելի հայանում...
      Պատմության ողջ ընթացքում, երբ հուսահատության ձմեռը փորձում էր սառեցնել մեր ժողովրդի հույսը ու գալիքի երազանքը, Կոմիտասն այն ձնծաղիկն ր, որ իրենով գարուն բերեց, ու ապրեցրեց մեզ`դառնալով երաժշտությա'ն Մեսրոպ Մաշտոց:

      Comment


      • ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՇԿԻՆԱԿԸ

        Սա այն դեպքն է, երբ երկու հոգի, երբեք միմյանց չտեսած, միացած են հոգևոր անխզելի կապով:
        Եղիշե Չարենցն ու Կոմիտասը երբեք չեն հանդիպել: Մեկն Արևելահայաստանում է արմատներ գցել, մյուսը՝ Արևմտահայաստանում, ու վերընձյուղել ազգի ամենանվիրական, գերագույն արժեքը՝ հոգևոր զարթոնքը, զտել ցեղի գենը, մաքրել նրա միտքը, սրբագրել ապագան:
        Չարենցն ու Կոմիտասը երբեք չեն հանդիպել, բայց Պոետը պաշտում էր Վարդապետին: Նա իր «Ռեքվիեմում» զուգահեռներ է անցկացնում իր Աբգար հոր ու Կոմիտաս վարդապետի միջև: Իսկ Ջոտտոն հենց այդպես էլ նկարել է Պոետին՝ գլուխը հակած Կոմիտասի հանգչող լուսեղեն դեմքին՝ սգավոր, դժգույն ու որբացած:
        1936-ն էր. կտակի համաձայն՝ Կոմիտասի մարմինը զմռսած դագաղով Փարիզից բերում են Երևան: Իսկ Չարենցը, հիվանդ ու հալածված, տնային բանտարկության էր դատապարտված: Կոմիտասին շրջապատող խուռն ամբոխը հանկարծ լուռ ու հնազանդ հետ է քաշվում. դագաղից քիչ հեռու Չարենցն էր կանգնած: Կոմիտասին նա այդպես էլ ողջ չտեսավ, ապրեց՝ ոգեշնչված ու հիացած նրա հանճարով, ու հիմա իր առջև նրա զմռսած դագաղն է: Չարենցը համրաքայլ մոտենում է ու համբուրում Կոմիտասի դագաղը: Պոետը ծաղկեպսակներից մեկից մոմե կապտաթույր ծաղիկ է պոկում ու իր հետ տուն բերում՝ որպես կոմիտասյան մասունք, հյուլե՝ նրա խնկարկված հիշատակից: Այդ ծաղիկը հիմա Չարենցի տուն-թանգարանում է՝ Կոմիտասին նվիրված անկյունում, իսկ վերևում՝ պատին, Ջոտտոյի նկարն է՝ երկու հանճարեղ գլուխներ՝ հանգչող Կոմիտասն ու իր մոտալուտ մահը տեսնող Չարենցը:
        Պոետի թանգարանում նոր ցուցանմուշ կա՝ Կոմիտասի թաշկինակը: 1952 թվականից այն պահվում էր Չարենցի Անահիտ դստեր տանը: Այդ մասունքը Չարենցի կոմիտասյան պաշտամունքի առհավատչյան է:
        Հայ գրերի գյուտի 1500 ամյակի կապակցությամբ 1913-ին Կոմիտասը Պոլսում հանդիսություն է կազմակերպում: Համերգներից մեկի ժամանակ նրա սիրելի աշակերտուհիներից մեկը՝ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանը, նվագում է Բեթհովենի սոնատը: Կոմիտասը թղթե ծաղկազարդ մի թաշկինակի ներքևի մասում ֆրանսերեն մակագրում է ու նվիրում Աղավնուն: Իսկ դաշնակահարուհին հետո թաշկինակի դարձերեսին անգլերեն գրում է. «Հիշենք ամենուր, ամեն օր և ամեն ժամ Կոմիտասի նվերը, որ տրվեց համերգի ժամանակ, երբ ես նվագում էի Բեթհովենի սոնատը»: Թաշկինակի վրա տպագրված է «Ով մեծասքանչ դու լեզու» բանաստեղծությունը, որ հենց այդպես էլ արտադրվել է Թուրքիայում:
        Աղավնի Մեսրոպյանն ու դերասանուհի Արուս Ոսկանյանը մանկության ընկերուհիներ են եղել: Արուս Ոսկանյանն իմանալով, որ Չարենցն ընդգծված վերաբերմունք ունի Կոմիտասի նկատմամբ, որոշում է Աղավնուն ծանոթացնել պոետի հետ: 1923-ին Չարենցն ու Արուս Ոսկանյանը մեկնում են Թիֆլիս՝ Աղավնուն այցելության: «Դաշնակահարուհին իր հուշերում պատմում է, թե Չարենցն ինչ կլանված ու հուզված էր լսում իր պատմությունները Կոմիտասի մասին, աղերսում Աղավնուն, որ որևէ մանրուք բաց չթողնի, ամեն բան պատմի բոլոր մանրամասներով: Աղավնին պապիկիս ցույց է տալիս Կոմիտասի թաշկինակը: Նա նվերը սեղմում է կրծքին ու թախանձագին խնդրում Աղավնուն այն իրեն նվիրել: «Այս թաշկինակն ինձ համար ներշնչանքի աղբյուր կդառնա»,- ասում է Չարենցը: Աղավնին պապիկիս խոստանում է, որ երբ տեղափոխվի Երևան, անպայման Կոմիտասի նվերը կնվիրի նրան»,- պատմում է Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը՝ Անահիտ Չարենցի դուստրը: Աղավնու համար էլ, փաստորեն, դժվար է եղել այդ պահին բաժանվել կոմիտասյան նվիրական մասունքից:
        Տարիներ են անցնում: 1935-ին Աբովյան փողոցում Չարենցը պատահաբար հանդիպում է Երևան տեղափոխված Աղավնի Մեսրոպյանին: Գոհար Չարենցը պատմում է, որ իր պապի ձեռքին մետաքսե մի ծրար է եղել, որի միջից երևացել է իր նորածին մոր՝ Անահիտի նկարը: Չարենցը հորդորում է Աղավնուն. «Արի մեր տուն, Աղավնի, արի տես իմ նորածին դստերը: Նա, ճիշտ է, Չարենցի աչքերն ունի, բայց ով գիտե, միգուցե մի օր Կոմիտաս նվագի: Արի մեր տուն ու հետդ բեր Կոմիտասի թաշկինակը՝ իբրև նվեր»:
        Բայց մինչ Աղավնին կգնար, 37 թիվն է գնում Չարենցի տուն: Այդպես էլ Աղավնի Մեսրոպյանը չի հասցնում Չարենցի բաղձանքն իրականացնել՝ Կոմիտասի թաշկինակն անձամբ նվիրել նրան:
        1952-ին՝ մահից երկու տարի առաջ, Աղավնի Մեսրոպյանն իր մոտ է կանչում Անահիտ Չարենցին ու հոգու պարտք դարձած խոստումը կատարում՝ նրան նվիրում Կոմիտասի թաշկինակը:
        Սրբազան մասունքը Չարենցի ընտանիքին է պատկանում ու հանձնված է թանգարանին՝ ժամանակավոր ցուցադրության: Գոհար Չարենցի համար այն առավել քան արժեքավոր է. խորհրդանշում է իր պապի սերն ու ակնածանքը Կոմիտասի նկատմամբ ու ծրարում գողտրիկ մի պատմություն՝ շաղախված նվիրումի, ցավի ու հույզերի զգացողություններով:

        ՆԱԻՐ ՅԱՆ

        Comment

        Working...
        X