Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԵՐԲ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    320.jpg

    Դպրոցի «Նշանակետ-ՄՄ» վարժասարքային դասասենյակն իր կյանքը հող հայրենիին ընծայաբերած հայորդի Զորիկ Գևորգյանի անունն է կրում:

    Դարերի պատմության ընթացքում ողջ հայության առջև, որպես հավերժորեն բաց մի ընծայարան, դրվեց մեր հայրենին, ուր ամեն ոք անցավ ընծայաբերման իր ճամփան և արժանացավ երկնային անդաստաններին: Եվ այդ դարերի ընթացքում հայրենի ոստանի նվիրյալ զինվորներին բաժին հասավ իրենց նվիրաբերելու երդումը:

    Այդ նրանք են, որ Արցախյան ազատամարտի բովով անցան, հասան ապրիլյան պատերազմ ու դարձան իրենց կյանքերն ընծայաբերողներ:

    Այդ նրանք են, որ այսօր էլ, սահմանին կանգնած, գիտակցում են, որ հայրենիքի պաշտպանության վեհ գործին իրենց պետք է զոհաբերեն, որ կանգուն մնա հող հայրենին:

    Նրանք են, որ հավատարիմ իրենց երդմանն ու առաքելությանը` գալիս են դարերից ու այսպես գնում հավերժացած անուններով:

    http://usarmenianews.com/am-n-7884.html

    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

    Comment

    • #17
      Երկու նահատակ եղբայրների մանկավարժ քույրը

      744.jpg
      Հոգուս մեջ մի անհաշտ լռություն աղաղակում է, երբ նայում եմ նրանց նկարներին, և այդ խռովքը երբեմն ինձ հետ դպրոցի ճանապարհին է, երբ մենք միասին ենք` երբեմն հանգիստ զրուցելով, երբեմն շտապ քայլելով, երբեմն էլ` պատահական մեր կողքին կանգնած մեքենայի ուղևորուհիները դառնալով: Պատահում է, երբ մտնում եմ ուսուցչանոց, հայացքս հառում եմ դեպ այն կողմը, որտեղ սովորաբար նստում է նա` մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչուհի Լյուդմիլա Ավագիմյանը` երկու նահատակ եղբայրների քույրը: Նա միշտ էլ լուրջ է, հավասարակշիռ, չափի զգացումով, զուսպ կեցվածքով, մանկավարժին հարիր պահվածքով, այս մեծագույն ցավը անթեղած հոգում:

      Ես զրուցում եմ նրա հետ, մի պահ քարանում է հայացքը, մեծագույն վիշտը նրան տանում է դեպի այն հեռավոր օրերը, այն սեպտեմբերի սկիզբը, որ դպրոցի զանգի ղողանջներին փոխարինել էր սարսափելի գույժը` կրսեր եղբոր` Սամվելի` Չլդրանի պաշտպանական մարտերում զոհվելու մասին: Դիրքերում մենակ մնացած ազատամարտիկը վերջին փամփուշտն իր համար պիտի օգտագործեր` թշնամու ձեռքը չընկնելու համար:

      539.jpg

      Մի պահ լռում է, խոսքերն այն չեն, որ կարողանան սփոփել նրան, լռում է, ու այդ լռությունն ինձ տանում է այն նույն 92 թվականի նոյեմբերի 22-ը, ընդամենը 82 օր անց, նորից բոթաբեր լուր` ավագ եղբոր` Վաչագանի զոհվելու մասին Բաշ-Գյունեփայայի համար մղվող մարտերում: Եվ տարիներ անց մտերիմ ընկերը, վիշտը սփոփելու համար, իր նորածին մանկանը Վաչե պիտի կոչեր նրա անունով:

      Նորից խոսքերը կորցնում են իրենց արժեքը, բառերը խուլ հառաչում են` իրենց տեղը չգտնելով, քարանում է սիրտդ, այդ ինչպես է մարդը դիմանում, երբ աղաղակելն էլ անօգուտ է, Աստված կանչելն էլ` անիմաստ, ահեղադղորդ գոռալն էլ քիչ է, ուզում ես հանդարտեցնել հոգիդ, փրկության ճանապարհը դառնում է այն խուլ լռությունը, որ երկուսիս համրացնում է:

      Նոր օրերում ես տեսնում եմ մեր դպրոցի շրջանավարտին` Լյուդմիլայի կրտսեր եղբոր անունով կնքված Սամվել որդուն, որ զինվորական պարտադիր ծառայությունից հետո մնաց հայոց բանակում: Այն ծանր ապրիլյան օրերին մայրական մղկտացող սիրտը ձայն չհանեց, նա լուռ էր, ինչպես միշտ, իսկ այդ լռությունն ամեն ինչ ասում էր:

      Իմ հիշողության մեջ, դեռ կենդանության օրոք, այս երկու եղբայրների մայրն է…96-ին օտար ափերից վերադառնալուց հետո չճանաչեցի, միանգամից ծերացած տեսա նրան, բայց իմ մտապատկերում մնաց այն երիտասարդ տարիների ժպտադեմ կինը:

      Հարցերս կցկտուր են դառնում… Արցախյան պատերազմից հետո հեռուներում ապաստան գտած մեր ուսուցչուհու ընտանիքի վերադարձը հայրենիք ամենահուսալին էր: Նորից տուն եկան, իրենց հարազատ տունը, նա եկավ, որ նորից դպրոց մտնի և մոտիկ լինի Ստեփանակերտի հուշահամալիրում հանգչող հարազատների շիրիմներին:

      http://www.usarmenianews.com/am-n-7772.html

      Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»
      Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 24-03-19, 11:01.

      Comment

      • #18
        53714824_105469330630474_6125477830659670016_n.jpg

        Շփման գծին ամենամոտ քաղաքն է Մարտակերտը, որ զրկված է ամեն տեսակի պետական արտոնություններից, ապրում է խաղաղ` հոգում անթեղած ցավը ազգիս, հավատացած հույսով ապրելու պատգամին: Իսկ մենք` մարտակերտցիներս, ապրում եք այստեղ, որովհետև ոգի կա, հայի հավատ, սեր... Սեր կա հողի, օջախի, անգամ փոշու, իսկ ավերակների հանդեպ տածած մեր մեծ սիրո մեջ սարսուռ կա, որ երբեմն մեզ վեր է թռցնում կրակոցների ձայներից, և ամեն անգամ մենք էլ ենք մեռնում ու նորից հարություն առնում սահմանում զոհված զինվորի հետ մեկտեղ:

        Այս հակասական կյանքի ճանապարհին մեզանից յուրաքանչյուրն այստեղ կերտում է մի-մի կենսագրություն: Այստեղ ազնվացնող և ջերմացնող հոգիներ կան, շատերը` խառնվածքների բազմազանությամբ, մարդկային խորունկ և հմայիչ մտորումներով, որ լուսավոր ու պայծառ հայացքներով իրենց անցնելիք ճանապարհին կարողանում են կերտել փայլուն ու գեղեցիկ կերպարներ` համոզված, որ Տեր Աստվածը հենց դրա համար է մարդուն կյանք պարգևել:

        Հպարտության զգացում ունեմ քաղաքիս ու այստեղ ապրողների նկատմամբ, առավել ևս, երբ գիտեմ, որ ուշադրության և հոգատարության կարիք ունենք մենք, որ համառ կամքով ընդունել ենք այստեղ ապրելու պատգամը: Ասում են` լավատեսությունը մեծ մարդկանց շքեղությունն է, ահա այդպես էլ ապրում ենք մենք ոչ իրական, բայց հոգու շքեղության մեջ, որտեղ հավերժահույզ մեղեդիներ կան, անմահների հիշատակ, որ կամաց-կամաց սուզվում են հույզերիդ աշխարհը, լուսավորում միտքդ և տանում քեզ դեպի երազների մի նոր աշխարհ, որտեղ խաղաղությունն է թևածում իր մոգական հնչյունների ներքո:

        Ն.Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

        Comment

        • #19
          Քյարքիի «օպերացիան» 1990 թ. հունվարին մի քանի օր տեւած իրադարձություն էր, որը պատերազմի փուլ մտած մեր Արցախյան շարժման լուրջ հաջողություններից էր։ Սրա մասին պատմելը հեշտ չէ, քանի որ մինչ օրս էլ քաղաքական գաղտնիության պահեր կան, որոնք գուցե եւ արժե չտարածել, սակայն մյուս կողմից՝ անցել է 26 տարի, եւ գաղտնիությունն այն աստիճանի պարտադիր չէ, որքան առաջ։

          Քյարքին, այսօր՝ Տիգրանաշենը, Արարատի նախկին շրջանի տարածքի մեջ է՝ Երասխ գյուղից վեր, Վայոց Ձոր եւ Սյունիք տանող ճանապարհին, Պարույր Սեւակ գյուղից հետո եւ լուսահոգի Պարույր Սեւակի ծննդավայր Զանգակատուն (նախկին Սովետաշեն) գյուղ չհասած։ Հենց ճանապարհին ընկած մի փոքրիկ կղզյակ հողատարածք է, որը նախկինում պատկանում էր Ադրբեջանին. Նախիջեւանի Նորաշենի շրջանի (ժամանակին՝ Իլյիչեւսկ, ներկայումս՝ Շարուր) մի կտորն էր, որը խորհրդային վերջնական քարտեզները գծելուց հետո մինչեւ 1927 թ. մոտ 6 տարի տեւած վեճերի արդյունքում, այնուամենայնիվ, թողնվեց Ադրբեջանին։

          Միակ կղզյակը չէր Քյարքին. Հայաստանում անկլավ-կղզյակներ կային նաեւ Իջեւանի եւ Նոյեմբերյանի շրջաններում։ Հայաստանն էլ մի կտոր ուներ Ադրբեջանում՝ Արծվաշեն գյուղը, որն ադրբեջանցիները 1992-ին խորհրդային զորքի օգնությամբ գրավեցին ու մինչ օրս պահում են։

          Comment

          • #20
            Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը

            Մեր կողքին և ամենուր բազմաթիվ ականատեսներ կան, որ հավատարմորեն մասնակցել են տարբեր ռազմական գործողությունների, այդ թվում նաև՝ Ալեքսան Հակոբյանը, ով բավականին մանրամասներ է պատմում Քյարքի գյուղի հայացման պատմության մասին(1990 թ.): Բաքվում հայերի հալածանքներին զուգահեռ՝ ադրբեջանցիներն սկսեցին նաեւ Քյարքիից գնդակոծել Զանգեզուր տանող մեր ճանապարհը, որն անցնում էր գյուղին պատկանող հողերով։ Պարզեցինք, որ 1989 թ. հունվարին ադրբեջանցի ընդհատակային զինյալները Նախիջեւանից անցել էին այս կողմ եւ լուրջ ջոկատ կազմել։ Հասկացանք, որ կանգնած ենք Սյունիքի ճանապարհը կորցնելու իրական վտանգի առջեւ։ Ուստի Արարատի մեր ջոկատը, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, մի օպերացիա մշակեց, համաձայնացրեց «Կոմիտեի» հետ եւ իրականացրեց. հունվարի 16-ին մեր տղաները մտան գյուղ ու բոլոր զինյալներին քշեցին։ Բայց գյուղում, իրենց ՕՄՕՆ-ից բացի, խորհրդային ներքին զորքերի մի փոքրիկ խումբ կար, որի պահանջով էլ մերոնք գյուղից դուրս եկան՝ տալով մեկ զոհ՝ Տիգրանին Արարատի շրջանի Արմաշ գյուղից, որի անունով էլ Քյարքին հետագայում անվանակոչեցինք Տիգրանաշեն։ Աստիճանաբար պարզ դարձավ, որ ադրբեջանցի գյուղացի ժողովուրդը ադրբեջանցի զինյալների հետ միասին հեռացել է Քյարքիից։

            https://www.aniarc.am/2017/08/06/ale...i-tigranashen/

            Comment

            • #21
              fc67a1ac4f6e9eb4c.jpg
              Իմ ձեռքին մի խունացած թուղթ է` տասնվեց տարի առաջ գրված մի հիշողություն լեգենդար հրամանատարի մասին, որ բեմ բարձրացրեց ուսուցչուհուս Վլադիմիր Բալայանի ծննդյան օրը: Հանկարծակի ծագած մի միտք, որ պետք է ընթերցեմ նրա կյանքի այս մի փոքրիկ հատվածի մասին, որ դպրոցահասակ մի երեխայի հիշողություն է այն օրերից, երբ արցախցին իր նախնյաց արյան կանչով ելավ հրապարակ` իր ուսերին կրելով մեր նախնիների ժանգոտած հիշողության հրացանը: Դահլիճում քար լռություն է, ինձ հառած հայացքներ, ու ես բոլորին ցույց եմ տալիս մի դեղնած թուղթ, որտեղ տողեր կան անմահացած այն օրերից, երբ պատերազմի այրող հոտը դեռ Արցախյան գոյապայքարի տարիներին շատ հայորդիների կռվի կոչեց, ու բռնեցին նրանք պայքարի ուղին և հավերժացան:

              «Մեր լեռների արծիվը», այդպես էր Վլադիմիրի ծննդյան օրվան նվիրված ստեղծագործական շարադրության վերնագիրը, որ 2001-ի փետրվարին հանձնարարել էի գրել 10-րդ դասարանում: Այդ օրը Ելենա Ավթանդիլյանի տողերն առանձնացան մյուսներից: Լեգենդար հրամանատարի հետ իր առաջին ու վերջին հանդիպման մասին մի գեղեցիկ հիշողություն էր այն, որ տեղի էր ունեցել մեկ տասնյակ տարի առաջ: Այն թղթին հանձնեց նա` առանց գիտակցելու, որ տարիներ անց այդ հիշողությունը կավելանա անմահացած հերոսի կյանքի մասին պատմող տարեգրությանը:

              Դահլիճի քար լռության մեջ ընթերցեցի ազգի նվիրյալի` անցած օրերից մնացած մի փոքրիկ պատառիկ, այդ նույն լռությամբ իջա բեմից, ու հիշողությանս մեջ մեր անցած ճանապարհն է, որտեղ ցույցեր կան, «քարե» պատերազմ, հարյուրավոր պատանդներ, սով ու մութ տարիներ, զինված պատերազմ, անթիվ զոհեր ու վիրավորներ, ավերված տներ, գաղթի անտանելի տագնապալի ճամփա, արցունք ու արյուն, համառ պայքար, օտար եզերքներ ու նորից վերադարձ հայրենի տուն:

              http://usarmenianews.com/am-n-8066.html

              Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

              Comment

              • #22
                Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                [ATTACH=CONFIG]9889[/ATTACH]

                Մեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սահմանն է, իսկ մենք երբեմն զինվորական դիրքերից մեզ հասնող կրակահերթերի արձագանքների տակ ենք...

                «Ես հիմա քմծիծաղով եմ տեղեկանում «քաղքենի» աշխարհի խնդիրներին ու ձգտումներին, երբ սահմանին այնքան մոտ եմ»,- ընթերցում եմ փոքրահասակ, բյուրեղյա մաքրությունն իր հոգում կրող, մի անսովոր հեզիկ կերպարի մեջ ամփոփված իմ աշակերտուհու գրած տողերը:

                Սա մարտահրավե՞ր էր` ուղղված ամբողջ աշխարհին, թե՞ արցախադստեր հոգում ծնված հպարտության զգացումն էր թև առել` գիտակցելով, որ սահմանին այնքան մոտ ապրողին քաջություն է պետք և միահամուռ աղոթք: «Սահմանին այսքան մոտ ապրելով` մենք ուրիշ ենք դառնում: Մեր կենդանի պատվար լինելու գիտակցումը վախի հետ նաև հպարտության գիտակցում է ծնում: Մենք ավելի ենք արժևորում մեր ամեն մի խաղաղ լուսաբացը և հասկանում, թե մեզ շրջապատող օդի պես որքան կարևոր է խաղաղությունը»:

                Տեսնես` աշխարհի մարդիկ գիտե՞ն, որ հայի համար կյանքը հավերժական տոն չէ: Սա սահմանն է, իսկ սահմանի մոտ մեզ համար մահվան խորհուրդը բեկվում է հավերժության ու անմահության հաղթանակով և առ Աստված ուղղված մեր աղոթք-մրմունջներով:

                Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

                [ATTACH=CONFIG]9886[/ATTACH]
                Սահմանում ապրելով՝ երբեմն պետք է մեր մեջ անողոքաբար խեղդենք անձնական հույզերը և ապրենք սահմանում ապրող զինվորի ցավով, նրա ճակատագիրը դարձնենք մերը և ապրենք անանձնական ուրախությամբ։ Բայց մի՞թե ես մսից ու արյունից չեմ, մի՞թե քարից եմ, չեմ կարող բռնկվել, երբ խոցել են, արտասվել, երբ մտքերս խեղդում են ինձ, երբ ինձ մենակ և անօգնական եմ զգում։ Ներքին ձայնս սաստում է ինձ, որ իրավունք չունեմ, և շղթայում է ձեռքերս ու հոգիս, մինչ սիրտս ուզում է ապրել բոլորի նման խաղաղության օվկիանոսում։ Պետք է սփոփվել միայն նրանով, որ խաղաղությու՞ն է, բայց ինչու՞ մենք պետք է աշխարհից աղերսենք խաղաղություն, եթե ունենք խաղաղ ապրելու իրավունք։

                Comment

                • #23
                  Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը

                  Շնորհակալ եմ արձագանքի համար, հարգելի՛ Լիլիթ Հակոբջանյան: Ինքնաբերաբար հիշեցի աշակերտուհուս խոսքերը:

                  90.jpg «Իմ ապրած զգացողությունը չէի ցանկանա ունենա ոչ մի մանուկ: Հիմա էլ ապրում եմ սահմանին մոտ, բայց չեմ վախենում իմ այստեղ ապրելով: Ես ուժ եմ տալիս զինվորներին, նրանք չեն թողնի, որ մեզ հետ ինչ-որ բան պատահի: Այստեղ մյուսների նման ես էլ ունեմ երազանքներ: Ամբողջ աշխարհի համար խաղաղություն եմ ուզում, նաև` ցանկանում եմ դառնալ ուսուցչուհի և կրթել հաջորդ սերունդներին:

                  Մինչ պատերազմի ականատես դառնալս` երբ ուսուցիչներս և ծնողներս խոսում էին մեր հայրենիքի, նրա պաշտպանի և հարևան նենգ թշնամու մասին, ես այնքան էլ գիտակցորեն չէի ընկալում այդ երկու անփոխարինելի արժեքները, քանի որ թե՛ հայրենիք և թե՛ հայրենիքի պաշտպան ասելով` ես չէի հասկանում, թե ինչ արժեքների մասին է խոսքը:

                  Վերջապես ես հասկացա…Հասկացա, որ հայրենիքը միայն հողն ու քարը չեն, հայրենիքը իմ գլխավերևում փռված երկինքն է, ջերմ արևը, ընտանիքս, հայրական տունս, դպրոցը, այն փողոցը, որով քայլում եմ, այն օդը, որով շնչում եմ, և վերջապես` այն ծանոթ և անծանոթ դեմքերը, որոնց հանդիպում եմ: Հպարտորեն պիտի ասեմ, որ հայրենիքս Արցախն է` ինձ համար աշխարհի հրաշալիքների մեջ ամենաարժեքավորը: Իսկ հայրենիքիս անդորրը հսկելու և իմ առավոտների խաղաղ բացվելու ու մայրամուտներն ուրախ դիմավորելու համար` պայքարող յուրաքանչյուր անհատ ինձ համար մեծագույն հիացմունքի պաշտպան է:

                  Այսօր բոլորիս անդորրը հսկում են մեր հայրերը, եղբայրները, ովքեր մեր լեռների պես անառիկ են և իրենց ուսերին դրված խնդիրը պատվով են կատարում: Ես հավատում եմ մեր սահմանում կանգնած զինվորին: Մեր հայրենիքի պաշտպանն ամուր է, նա հայոց լեռների արծվի նման անպարտ է, ով տենչում է ազատության, ում աչքերի մեջ բոցկլտում է հայրենասիրության կրակը: Իսկ ես խոստանում եմ` դպրոցում լավ սովորել և հայապահպանության գործում ինչ-որ օգտակար բան անել, չէ՞ որ ես էլ հայրենյաց փոքրիկ պաշտպան եմ, բայց հասունացել եմ միանգամից, երբ դարձել եմ պատերազմի ականատես»:

                  http://www.usarmenianews.com/am-n-8332.html
                  Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 24-03-19, 21:50.

                  Comment

                  • #24
                    Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Շնորհակալ եմ արձագանքի համար, հարգելի՛ Լիլիթ Հակոբջանյան: Ինքնաբերաբար հիշեցի աշակերտուհուս խոսքերը:

                    [ATTACH=CONFIG]9932[/ATTACH] «Իմ ապրած զգացողությունը չէի ցանկանա ունենա ոչ մի մանուկ: Հիմա էլ ապրում եմ սահմանին մոտ, բայց չեմ վախենում իմ այստեղ ապրելով: Ես ուժ եմ տալիս զինվորներին, նրանք չեն թողնի, որ մեզ հետ ինչ-որ բան պատահի: Այստեղ մյուսների նման ես էլ ունեմ երազանքներ: Ամբողջ աշխարհի համար խաղաղություն եմ ուզում, նաև` ցանկանում եմ դառնալ ուսուցչուհի և կրթել հաջորդ սերունդներին:

                    Մինչ պատերազմի ականատես դառնալս` երբ ուսուցիչներս և ծնողներս խոսում էին մեր հայրենիքի, նրա պաշտպանի և հարևան նենգ թշնամու մասին, ես այնքան էլ գիտակցորեն չէի ընկալում այդ երկու անփոխարինելի արժեքները, քանի որ թե՛ հայրենիք և թե՛ հայրենիքի պաշտպան ասելով` ես չէի հասկանում, թե ինչ արժեքների մասին է խոսքը:

                    Վերջապես ես հասկացա…Հասկացա, որ հայրենիքը միայն հողն ու քարը չեն, հայրենիքը իմ գլխավերևում փռված երկինքն է, ջերմ արևը, ընտանիքս, հայրական տունս, դպրոցը, այն փողոցը, որով քայլում եմ, այն օդը, որով շնչում եմ, և վերջապես` այն ծանոթ և անծանոթ դեմքերը, որոնց հանդիպում եմ: Հպարտորեն պիտի ասեմ, որ հայրենիքս Արցախն է` ինձ համար աշխարհի հրաշալիքների մեջ ամենաարժեքավորը: Իսկ հայրենիքիս անդորրը հսկելու և իմ առավոտների խաղաղ բացվելու ու մայրամուտներն ուրախ դիմավորելու համար` պայքարող յուրաքանչյուր անհատ ինձ համար մեծագույն հիացմունքի պաշտպան է:

                    Այսօր բոլորիս անդորրը հսկում են մեր հայրերը, եղբայրները, ովքեր մեր լեռների պես անառիկ են և իրենց ուսերին դրված խնդիրը պատվով են կատարում: Ես հավատում եմ մեր սահմանում կանգնած զինվորին: Մեր հայրենիքի պաշտպանն ամուր է, նա հայոց լեռների արծվի նման անպարտ է, ով տենչում է ազատության, ում աչքերի մեջ բոցկլտում է հայրենասիրության կրակը: Իսկ ես խոստանում եմ` դպրոցում լավ սովորել և հայապահպանության գործում ինչ-որ օգտակար բան անել, չէ՞ որ ես էլ հայրենյաց փոքրիկ պաշտպան եմ, բայց հասունացել եմ միանգամից, երբ դարձել եմ պատերազմի ականատես»:

                    http://www.usarmenianews.com/am-n-8332.html
                    Հարգելի Նատաշա ես Ձեր հրաշք սանի խոսքերից էի տեղադրել և տպավորված եմ

                    Comment

                    • #25
                      Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Նատաշա ես Ձեր հրաշք սանի խոսքերից էի տեղադրել և տպավորված եմ
                      Մեկը մյուսից լավն են իրենց հույզերով, անհանգիստ մտորումներով, բոլորն էլ ապրիլյան պատերազմի ականատեսներ: Հիմա Տաթևիկը 12-րդ դասարանում է սովորում, իմ նախորդ տարվա հրապարակումն է:

                      Անվե՜րջ սպասում. ահա թե ինչ է լինում, երբ սահմանի մոտ ենք ապրում...

                      Առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլում հայոց լեզվից և գրականությունից բարձր միավոր վաստակած 11-րդ գ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ղահրամանյանի շարադրության տողերը դպրոցի ստուգող հանձնաժողովի անդամ ուսուցիչներիս ուշադրությանն արժանացան: Հարցաշարի վերջին առաջադրանքը՝ շարադրություն գրել «Երբ սահմանի մոտ եմ ապրում» վերնագրով, նա հասցրել էր գրել րոպեների ընթացքում՝ դրանով իսկ արտահայտելով իր հասակակիցների ու բոլորիս անհանգիստ ապրումները, երբ սահմանի մոտ ենք ապրում: «Ամեն նոր բացվող արևածագի հետ հոգիս ցնծում է, երկնքից ճառագող լույսը կենդանություն է պարգևում իմ աննշույլ հույսին, շուրջս տիրող խաղաղությունն հանգստություն է բերում ալեկոծվող հոգուս, մինչ գիտակցում եմ, որ դա կարող է տևել վայրկյաններ, որ, հիրավի, երանելի է այդ խաղաղ առավոտը։ Երբ ապրում ես սահմանի մոտ, անհնար է չուրախանալ անգամ նոր բացվող այգով, բայց միևնույն պահին՝ այդ խաղաղության շղարշի տակ սահմանն է, սահմանում կանգնած զինվորը։ Լոկ ըմբոշխնել չէ պետք այդ խաղաղ վայրկյանները, պետք է դառնալ դրանց ջատագովը, գնահատել և աչքի առջև միշտ ունենալ այն «համազգեստով» մարդուն, ով կերտում է այդ խաղաղությունը:

                      Երբեմն մտածում եմ՝ ես իրավունք ունե՞մ տխրելու, իրավունք ունե՞մ տրտնջալու իմ անձնական ապրումների համար, երբ սահմանում անայլայլ վիճակ է, երբ հայրենիքի ճակատագիրը դեռ անորոշ է:

                      Սահմանում ապրելով՝ երբեմն պետք է մեր մեջ անողոքաբար խեղդենք անձնական հույզերը և ապրենք սահմանում ապրող զինվորի ցավով, նրա ճակատագիրը դարձնենք մերը և ապրենք անանձնական ուրախությամբ։ Բայց մի՞թե ես մսից ու արյունից չեմ, մի՞թե քարից եմ, չեմ կարող բռնկվել, երբ խոցել են, արտասվել, երբ մտքերս խեղդում են ինձ, երբ ինձ մենակ և անօգնական եմ զգում։ Ներքին ձայնս սաստում է ինձ, որ իրավունք չունեմ, և շղթայում է ձեռքերս ու հոգիս, մինչ սիրտս ուզում է ապրել բոլորի նման խաղաղության օվկիանոսում։ Պետք է սփոփվել միայն նրանով, որ խաղաղությու՞ն է, բայց ինչու՞ մենք պետք է աշխարհից աղերսենք խաղաղություն, եթե ունենք խաղաղ ապրելու իրավունք։

                      Աշխա՜րհ, դու ինձ լսու՞մ ես, բայց ուզում եմ, որ խուլի պես չլռես, այլ՝ ինձ հասկանաս։ Ես ապրում եմ սահմանում, այնտեղ, որի կողքին քո խաղաղ երկրների պես ծովեր կամ նեղուցներ չեն...Սա «սահմանն» է անորոշության, «սահմանը»՝ անողոքության ու անմարդկայնության։ Ես ուզում եմ հատել այդ «սահմանը», մի մեծ անջրպետ դնել և հայրենիքս դարձնել «ան-սահման»: Կգա՞ այն օրը, երբ գիշերը՝ քնելուց առաջ, կնայեմ երկնի լուսատու ջահերին, չեմ հիշի, որ կա մի չարիք, որից անգամ այդ ջահերը կարող են կուչ գալ...Կգա՞ այն երանելի օրը, երբ կաղոթեմ ոչ թե սահմանի, այլ՝ հայրենակիցներիս հոգիների ներքին խաղաղության համար։ Անվե՜րջ սպասում. ահա թե ինչ է լինում, երբ սահմանի մոտ ենք ապրում»:

                      Վերջին տողը կրկնում եմ հուզված ու մի քանի անգամ, որ Սպասումը բոլորիս հոգում ծվարած ցավ է դարձել, ապրելու հույս, բայց անվերջ սպասում ենք ու՞մ, ինչի՞ն, որքա՞ն...Մի կյա՞նք, թե՞ մի քանի կյանքեր, որ խաղաղությունը մեր սեփականը դառնա, ու հայն իր հողում ապրի խաղաղ, մի նոր բարեկեցիկ կյանքով, որ բոլորիս երազանքն է դարձել:

                      http://www.usarmenianews.com/am-n-10153.html

                      Comment

                      • #26

                        Արցախն ուրիշ աշխարհ է,կարծես արցախցուց է առաջացել հայրենասիրությունն ու քաջությունը։

                        Comment

                        • #27
                          Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Արցախն ուրիշ աշխարհ է,կարծես արցախցուց է առաջացել հայրենասիրությունն ու քաջությունը։
                          Հարգելի՛ Քրիստինե, շատ տեղին ու ճիշտ եք ասում: Երբ խոսքը վերաբերում է հայրենիքին, ապա լավ ու վատ սովորող աշակերտներ չկան, բոլորը համակարծիք են դառնում: Այստեղ 6-րդ դասարանի աշակերտների խոսքերն են:

                          «Հայերս միշտ պետք է ապրենք հայրենիքում և գիտակցենք, որ մեզ համար ոչ մի ուրիշ երկիր պետություն չի ստեղծի»/Անժելիկա/:

                          «Եթե մարդ իր հայրենիքում չապրի, բոլորը հեռանան, այդ երկիրը կոչնչանա և այդ մարդիկ հայրենիք չեն ունենա»/Արման/:

                          «Հայրենիքը մոր պես սուրբ է, մայր հայրենիքը լքողին անհրաժեշտ է նորից կանչել տուն»/Անի/:

                          «Եթե մենք թողնենք ու հեռանանք մեր հայրենիքից, կկատարենք մեր թշնամու վաղեմի երազանքը: Ամեն երեկո լսելի են դիրքերից եկող կրակոցները, բայց մենք չենք հեռանում, այստեղ է մեր տունը» /Լուսինե/:

                          «Վստահ կարող եմ ասել, որ մարդ պետք է ապրի իր հայրենիքում, քանի որ այնտեղ են ծնվել մեր հայրերն ու պապերը, մեր բոլոր նախնիները»/Գեորգի/:

                          «Եթե բոլորը հեռանան իրենց հայրենիքից, ապա ո՞վ պիտի զարգացնի մեր երկիրը, պահի ու պաշտպանի այն, տուն շինի, ծառ տնկի և շատ ու շատ բաներ»/Մերի/:

                          «Ես սիրում եմ իմ հայրենիքը, այն հայրենիքը, որի համար արյուն է թափվել… Ես այստեղ կմնամ, որ մեծանամ ու պաշտպանեմ այն: Տա՛ Աստված, որ երբեք պատերազմ չլինի»/Յուրա/:

                          Հայրենիքը տարբեր առիթներով թողած, հեռացած մեր հայրենակիցների համար չնայած ցավոտ կհնչեն այսպիսի տողերը, բայց դասավանդող ուսուցիչն էլ հայտնվում է անելանելի վիճակում, որ չի կարողանում արդարացնել հայրենիքից հեռացողներին այն երեխաների մոտ, ովքեր տեսել են պատերազմ և ապրում են թշնամու հարևանությամբ` ընդամենը սահմանից մի քանի կմ հեռավորության վրա: Բայց նաև հուսով ենք ապրում` համոզված, որ հայրենաբաղձության կարոտը մի օր հետ կբերի օտարության մեջ գտնվող բոլոր հայերին:

                          http://hayernaysor.am/archives/195060

                          Comment

                          • #28

                            Շատ ուրախ եմ,որ դաստիարակում եք այսպիսի հրաշք սերունդ

                            Comment

                            • #29
                              Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Շատ ուրախ եմ,որ դաստիարակում եք այսպիսի հրաշք սերունդ
                              ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆ

                              ...Շարադրության տողերը, որ գրել էին այդ օրը յոթերորդցիները, հոգուս հարազատ էին: Աշակերտուհիներից մեկը մի քիչ անվստահ ինձ հանձնեց տետրը: Ընթերցանության մեջ խորասուզված` կամաց-կամաց դեմքիս հայտնված հիացական ժպիտը ճառագեց նաև նրա դեմքին: Քանի որ մյուս աշակերտները գրում էին դեռ, երկուսս էլ անխոս հասկացանք միմյանց. «Ես սիրում եմ քեզ, իմ հայրենի երկի՛ր Հայաստան, սիրում եմ ամբողջ հոգով ու սրտով...Զարմացա՞ք, որ ես` Արցախի դուստրս, հայրենիք անվանեցի Հայաստանը: Գուցե տասնամյակներ առաջ դա անհնար էր թվում և նույնիսկ արգելված էր խոսել այդ մասին, իսկ հիմա դա իրականություն է, որի համար շնորհակալ ենք մեր պապերին ու հայրերին: Եվ ես ցանկանում եմ ամբողջ աշխարհին լսելի ձայնով գոռալ` ես սիրում եմ քեզ, իմ հայրենի երկի՛ր Հայաստան: Սիրում եմ քո կապուտաչյա Սևանը, քառագագաթ Արագածդ, ոսկեղենիկ լեզուդ, գրապահոց Մատենադարանդ, արևի տակ սևացած գյուղացիներիդ և ամե~ն-ամեն ինչ: Քեզ բռունցքված ու մոր ձեռքից ամուր բռնած եմ զգում ինձ և հպարտ, որ հաղթանակած երկրի դուստր եմ ես»/Պետրոսյան Կարինե/:

                              Հոգուս հարազատ տողեր կային նաև մի քանի ուրիշ աշակերտների մոտ. «Քարքարոտ ու երազ երկիր ես, իմ Հայաստա՛ն: Ես ուրախ եմ, որ դու կաս, որ հայ եմ ես, ապրում եմ Արցախում: Միայն թե այն պաշտպանել է պետք ամուր ձեռքերով, որպեսզի հայը ապրի խաղաղ ու ջինջ արշալույսներ»/ Հարությունյան Հարություն/: «Ուրիշ տեղ ես չեմ կարող ապրել, իմ սիրտն այս երկրի շարունակությունն է: Որախ եմ, որ ծնվել եմ այս բիբլիական հողի վրա և հպարտ, որ իմ մայր Հայաստանի ժառանգորդն եմ ես»/Ստեփանյան Արեգ/: «Ես սիրում եմ քեզ, իմ Հայաստա՛ն: Օտար երկրում ապրող ամեն մի հայ պետք է իմանա, որ հայերի հայկական տունն ես, իր անցյալն ու ապագան, մա՛յր Հայաստան»/Կարապետյան Աննա/: «Սպասի՛ր Հայաստա՛ն, դեռ քո գիրկը պիտի գան շատ պանդուխտ հայեր, պիտի համախմբվեն մեզ հետ, օգնեն` քո վաղվա օրը կառուցելու: Ապասի՛ր Հայաստա՛ն, ես քո վաղվա օրվա քաղաքացին եմ` մեր նախնիների արդար գործի շարունակողը, և վստահ ու հպարտորեն իմ ամեն մի սերնդակից կարող է ասել. «Ես քո զավակն եմ, մա՛յր Հայաստան» »/Ավթանդիլյան Աննա/:

                              Չեմ ժխտում, որ թույլ գրավորներ նույնպես կային, բայց եղածն էլ ընթերցելով` հպարտության զգացում ունեցա, որ այդ դասաժամին մեր երեխաների ստեղծագործական շարադրանքներում մի ամբողջ Հայաստան էր խոսում, մի բուռ հայրենիք:

                              Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

                              http://hayernaysor.am/%D5%A5%D5%BD-%...0%D5%A1%D5%B5/

                              Comment

                              • #30

                                Այո, Արցախ_Հայաստան,սրանք լոկ խոսքեր չեն։Անբաժանելի են ,լրացնելով մեկը մյուսին։

                                Comment

                                Working...
                                X