Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Երկրաշարժի սպին դեռ մնում է...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    https://www.youtube.com/watch?v=pwZWa-5qZHE

    Վերջին խմբագրողը՝ Մարինե Յարմալոյան; 08-12-18, 17:22.

    Comment


    • #17
      Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Երկրաշարժը մեր ազգի համար դարձավ սպի, որ դեռ ամոքվելու կարիք ունի...
      Սիրելի հայ ժողովուրդ, դու պետք է կաղնու նման խրոխտ լինես և դիմագրավես ամեն փորձություն: Աստված մեզ ուժ և իմաստություն է տվել, մենք պետք է միասնական և հայրենասեր լինենք, հատկապես այս օրերին... Լինենք հայրենասեր և Աստված կպահպանի մեզ:
      Այս ինչ պատահեց հայոց աշխարհին. Ողբերգություն է համաշխարհային...
      Մի բուռ ազգ էինք, դարձել ենք կես բուռ, Իսկ այդ կես բուռն էլ արտասուք է լուռ:

      Արամայիս Սահակյան

      Comment


      • #18
        Մարինե Յարմալոյան-ի խոսքերից Նայել գրառումը
        30 տարի անց բրիտանացի փրկարարները վերադարձել են Սպիտակ. BBC-ի անդրադարձը
        Սպիտակի գերեզմանոցում՝ տապանաքար տապանաքարի հետևից, ընտանիք ընտանիքի հետևից, և բոլորը մահվան միևնույն ամսաթվով՝ 1988թ. դեկտեմբերի 7: Օր, երբ տեղի ունեցավ երկրաշարժը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

        «Մենք հնարավորություն տվեցինք մարդկանց գոնե հուղարկավորել իրենց հարազատներին»,- ասում է Հայաստան վերադարձած բրիտանացի փրկարար Ռեջի Բերին՝ նայելով տապանաքարերին...

        [ATTACH=CONFIG]9041[/ATTACH]


        https://mamul.am/am/news/139168?fbcl...Rw3WT_5QIcw0lY
        Շնորհակալ եմ. նման թեմա ծավալելու համար։ Ցավով եմ վերանայում այն համգամանքին, որ 30 տարի անց Գյումրին համարվում է աղետի գոտի, դեռ տնակներում ապրողների թիվը տասնյակներից ավելին է, դեռ չի սպացել անգամ քաղաքի ճարտարապետական վերքերը, ավերված շեները։ Աստված առաջնորդ ու զորավիգ գյումրեցուն, հային և թո՛ղ արագ վերականգնվի քաղաքի ճարտարապետական դիմագիծը, բայց հոգևոր սպին կարծում եմ դրոշմվել է հայի բախտի վրա։

        Comment


        • #19
          Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Երկրաշարժը մեր ազգի համար դարձավ սպի, որ դեռ ամոքվելու կարիք ունի...
          Սիրելի հայ ժողովուրդ, դու պետք է կաղնու նման խրոխտ լինես և դիմագրավես ամեն փորձություն: Աստված մեզ ուժ և իմաստություն է տվել, մենք պետք է միասնական և հայրենասեր լինենք, հատկապես այս օրերին... Լինենք հայրենասեր և Աստված կպահպանի մեզ:



          Թո՛ղ չլինեն զոհեր անտեղի,
          Թո՛ղ չլինեն մահեր անհաշիվ,
          Թո՛ղ երկինքը միշտ ջինջ կապուտակի ,
          Եվ թո՛ղ միշտ ժպտա արևը պայծառ
          Դարերով տանջված, տառապած հայի հինավուրց հողում:
          Խաղաղություն տուր, դու ո՜ վ մեծ Աստված,
          Հանդարտի բնության տարերքն անսահման,
          Թո՛ղ խաղաղության աղավնիները միշտ
          Սավառնեն հանգիստ
          Մեր երկրագնդի բոլոր ծայրերում:

          Comment


          • #20
            Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը: 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։ Երկրաշարժի գոտում շարքից դուրս եկան ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը, կապի, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունները։ Ավերվեց ավելի քան 170 արդյունաբերական ձեռնարկություն։ Ծանր վնաս կրեց գյուղատնտեսությունը, քանդվեցին անասնապահական շինությունները, ոչնչացավ անասունների մեծ մասը։ Շարքից դուրս եկավ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող 80 ձեռնարկություն; Տարերային աղետը հանրապետության ժողովրդական տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս։ Պաշտոնական նվազեցված տվյալներով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, բայց իրականում այն անցնում էր 35 հազարից։ Անօթևան դարձավ 530 հազարը։
            Կցված ֆայլեր

            Comment


            • #21
              Ողջ աշխարհն անշահախնղիր օգնություն էր ցույց տալիս ծանր կացության մեջ հայտնված հայ ժողովրդին։ 1990 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի օգնության հիմնադրամ էր փոխանցվել արտասահմանյան երկրներում հանգանակված շուրջ 35 մլն դոլար։ Շատ պետություններ ու կազմակերպություններ աղետի գոտում ձեռնարկեցին կառուցելու բնակելի թաղամասեր, հիվանդանոցներ, դպրոցներ։ 1989 թ, իտալացիները Սպիտակում կառուցեցին բնակելի թաղամաս՝ «Իտալական գյուղը», Գյումրիում թաղամաս կառուցեցին ավստրիացիները։ Նորվեգացիների կողմից Սպիտակում կառուցված ժամանակակից հիվանդանոցը կրում է մեծ մարզասեր, հայ ժողովրղի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի անունը։ Գյումրիում անգլիացիների հիմնադրած դպրոցի հանդիսավոր բացմանը ներկա էր Անգլիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։

              Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա աղետի գոտի օգնության շտապող հարավսլավացի 7 օդաչուներին, որոնք Երևանի մատույցներում զոհվեցին օդային աղետից, ինչպես նաև Գյումրիի մոտակայքում ավիավթարից զոհված խորհրդային զինծառայողներին։ Հայ ժողովուրդը երախտագիտությամբ ընդունեց աշխարհի մարդասիրական օգնությունը։

              Comment


              • #22
                Մայր Հայրենիքին լայն աջակցության ձեոք մեկնեց սփյուռքահայությունը։ Այդ ծանր օրերին նա համախմբվեց և ստեղծեց «ՍՕՍ Արմենիա», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ, որոնք նյութական ու բարոյական մեծ օգնություն էին ցույց տալիս հայրենաբնակ իրենց եղբայրներին ու քույրերին; Բազմաթիվ սփյուոքահայեր շտապեցին իրենց հետ մայր հայրենիք բերել դեղորայք, հագուստ, վրաններ, սննդամթերք և այլն; Նրանցից շատերը մնացին Հայաստանում և անմիջական մասնակցություն ունեցան փրկարարական ու վերականգնողական աշխատանքներին։ Նրանց թվում էր նաև Շարլ Ազնավուրը, որը հետագայում նույնպես մեծ եռանդով շարունակեց իր ազգանվեր գործունեությունը։

                Comment


                • #23
                  Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
                  Այս ինչ պատահեց հայոց աշխարհին. Ողբերգություն է համաշխարհային...
                  Մի բուռ ազգ էինք, դարձել ենք կես բուռ, Իսկ այդ կես բուռն էլ արտասուք է լուռ:

                  Արամայիս Սահակյան

                  ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

                  Այս ինչ պատահեց հայոց աշխարհին,
                  Ողբերգութիւն է համաշխարհային,
                  Մի բուռ ազգ էինք, դարձել ենք կէս բուռ`
                  Իսկ այդ կէս բուռն էլ արտասուք է լուռ:
                  Մենք այլոց տունը երբեք չենք քանդել,
                  Էլ ինչո՞ւ պիտի մեր տունը քանդուէր.
                  Մեր պաշտած հողը մեզ իր գիրկն առաւ
                  Մեր պաշտած քարը մեր գլխին ընկաւ:
                  Այո՛, կը յիշենք, նոյնիսկ կը գրենք,
                  Եթէ շատերս չխելագարուենք:
                  Բայց այս օրերին կայ լոկ մի՛ խորհուրդ`
                  Պիտի դիմանա՛ս, իմ հայ ժողովուրդ,
                  Դեռ պիտի յաղթես, ապրելո՛վ յաղթես.
                  Եւ նաեւ, նաեւ ծիծաղո՛վ յաղթես:
                  Մենք չմնացինք աշխարհում մենակ.
                  Ամբողջ աշխարհը դարձաւ մեզ յենակ
                  Ամբողջ աշխարհը դարձաւ մեզ թիկունք,
                  Շնորհակալ ենք` բոլորին յատուկ:
                  Մարդիկ զոհուեցին` ազնուութիւնը ո՛չ:
                  Սա՛ է պահելու ժողովուրդին ողջ:
                  Եւ ասա՛ Աստուած, եթէ խիղճ ունես,
                  Ի՞նչ ճակատագիր տուեցիր դու մեզ:
                  Մենք այսօր շատ ենք ցնցուած, բզկտուած,
                  Թող վերջին վիշտը լինի սա, Աստուա՛ծ:
                  Արամայիս Սահակյան
                  Կցված ֆայլեր
                  Վերջին խմբագրողը՝ Ալոյան Գոհար; 14-12-18, 01:11.

                  Comment


                  • #24
                    Մեկնաբանությունն ավելորդ է...

                    53484832_403135377119655_7027538400110444544_n.jpg

                    Comment


                    • #25
                      Տեսահոլովակի մեջ / 28-րդ վայրկյանում/ մորաքույրս է....մորս մեծ գերդաստանից 54 զոհ...
                      https://www.youtube.com/watch?v=7RNP...hBnMD2FKy_oJyo

                      Comment


                      • #26

                        Comment


                        • #27
                          1.jpg2.jpg

                          Comment


                          • #28
                            Մի-մի բաժակ օղի խմեցինք, որ լացը թեթև լիներ,
                            հետո էլի խմեցինք, որովհետև լացը պիտի լիներ երկար,
                            հետո ձյուն եկավ մի ջահել կնոջ հետ, բոլորովին մենակ մնացած մի կին, որը խնդրեց չորս գերեզմանափոս փորել իր ընտանիքի` ամուսնու և երեխաների համար, ինքը, հասկանալի է, չէր կարող` իˉնչ կնոջ գործ է
                            գերեզմանափոս փորելը, ձմռան սկզբին, երբ հողը քարացել է մեր սրտերի պես, և ոչ օղին է օգնում, և ոչ էլ դուդուկը; – Չէ, – հանկարծ ասաց կինը,- մի փոսը հերիք է, թող բոլորը միասին լինեն, երեխեքս փոքր են, թող հայրը հետները լինի, ինչքան չլինի երեխա են, չվախենան հանկարծ…
                            … Ու ձյունը թեև կտրվել էր վաղուց, բայց կինը
                            շարունակում էր ճերմակել…իսկ մենք, սևացած
                            սրտերով կանգնել էինք նրա կողքին և առանց ամաչելու բարձրաձայն լալիս էինք մեր լացը,
                            որը պիտի շատ երկար լիներ…

                            Հովհաննես Գրիգորյան

                            Comment

                            Working...
                            X

                            Debug Information