Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Երկրաշարժի սպին դեռ մնում է...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Երկրաշարժի սպին դեռ մնում է...

    Երկրաշարժը մեր ազգի համար դարձավ սպի, որ դեռ ամոքվելու կարիք ունի...
    Սիրելի հայ ժողովուրդ, դու պետք է կաղնու նման խրոխտ լինես և դիմագրավես ամեն փորձություն: Աստված մեզ ուժ և իմաստություն է տվել, մենք պետք է միասնական և հայրենասեր լինենք, հատկապես այս օրերին... Լինենք հայրենասեր և Աստված կպահպանի մեզ:

  • #2
    Charles Aznavour and 88 Artists "Pour toi Arménie - Քեզ համար, Հայաստան"

    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment


    • #3
      1988թ–ի աղետալի երկրաշարժը գլխիվայր շուռ տվեց մարդկանց կյանքը, երկիրը, ապագան։ Այնպիսի սարսափելի վերք թողեց, որ այն, հավանաբար, կսպիանա մի քանի սերունդ հետո։ Ամեն տարի հատկապես այս օրը մարդիկ վերապրում են այդ օրերի ու տարիների սարսափելի իրադարձությունները։1323029.jpg1976548.jpg1976548.jpg

      Comment


      • #4
        Շուրջ 170 հազար մարդ դուրս բերվեց աղետի գոտուց և հանգրվան գտավ ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում։
        Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։
        Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցին հայրենիք՝ իրենց հետ բերելով սննդամթերք, հագուստ, դեղորայք։ Նրանցից շատերը՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին Հայաստանում և անմիջականորեն մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։
        Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը աղետի ենթարկվեց, և նրա 7 հոգուց բաղկացած անձնակազմը զոհվեց Երևանի մատույցներում։ Հայ ժողովուրդը մշտապես կպահպանի նրանց հիշատակը։
        Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ Իտալացիները մի ամբողջ բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց, որը կրում է մեծ հայասեր Ֆ. Նանսենի անունը։ Թաղամաս են կառուցել ավստրիացիները։ Գյումրիում շահագործման հանձնվեց անգլիացիների կառուցած դպրոցը, որի բացմանը մասնակցեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը և այլն։

        Comment


        • #5
          Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը: 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի հետեւանքով զանգվածային վնասվածքների եւ փլուզումների ենթարկվեցին հազարավոր շինություններ: Այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ դարձավ: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:41րոպեին:

          Ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված` լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր 1մլն մարդ: Ընդհանուր առմամբ՝ տուժել է 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ: Անօթեւան է մնացել 514 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20 հազարը, որոնցից հոսպիտալացվել է 12 հազար 500-ը, զոհվել է 20 հազարից ավելի մարդ. շուրջ 17 հազարը` Գյումրիում, 4 հազարը` Սպիտակում:

          Comment


          • #6
            Երկրաշարժից ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17տոկոսը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին եւ ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին: Ազգաբնակչության եւ փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45 հազար մարդ:

            Comment


            • #7
              Այսօր՝ 88-ի ավերիչ երկրաշարժի օրը, Գյումրի էր այցելել նաեւ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Որոշ գյումրեցիներ, այդ թվում՝ Էմին Խաչատրյանն ու նրա մայրը, հնարավորություն են ունեցել լուսանկարվել հյուրի հետ: Հայուհի կնոջ ուղեկցությամբ Գյումրի ժամանած Նիկոլա Ազնավուրն, ըստ Էմինի, իր եւ մի քանի այլ բնակիչների հետ զրուցելիս խոստացել է տեղափոխվել Հայաստան:
              Իր վերջին հարցազրույցներից մեկում էլ աշխարհառչակ շանսոնյեի որդին խոսել էր այստեղ բնակություն հաստատելու մտադրության մասին: «Հայաստանը բացահայտել եմ իր (հոր) հետ ճանապարհորդությունների ժամանակ։ Առաջին անգամ, երբ այնտեղ եմ գնացել, միանգամից համակվել եմ մի շատ ուժեղ զգացումով։ Հույս ունեմ հաստատվել Հայաստանում՝ նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ»,- ասել էր Նիկոլան:

              150138.jpg

              Comment


              • #8
                1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո Շառլ Ազնավուրը հիմնադրել էր «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը՝ օգնության ձեռք մեկնելով աղետից տուժածներին: 2017 թվականին Շառլ Ազնավուրն ու նրա որդի Նիկոլան ստեղծեցին «Ազնավուր» հիմնադրամը, որի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական եւ մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը:

                Comment


                • #9
                  Շարունակելով հոր գործը, այս տարի եւս Ազնավուր հիմնադրամի կողմից, Նիկոլա Ազնավուրի նախաձեռնությամբ գյումրեցի 8 անօթեւան ընտանիքներ բնակարան էին ստացել:

                  Բնակարանատերերը վաղուց տեղափոխվել են իրենց նոր, լուսավոր տներ, ապրում են այնտեղ, սակայն միայն այսօր են իմացել, թե ով է իրենց բնակարան նվիրել:Նիկոլան ու Քրիստինան եղել են բոլորի բնակարաններում, ծանոթացել բոլորի հետ, շրջել քաղաքում, մասնակցել օրվա միջոցառումներին, մոմ վառել Գյումրու եկեղեցում, այնուհետ հայտնել, որ ինչքան շատ են մնում Հայաստանում ու շփվում մարդկանց հետ, այդքան ավելի մեծ է ցանկությունը այստեղ տեղափոխվելու:

                  47389022_10215523349174897_7131941981265068032_n.jpg

                  Comment


                  • #10
                    Գյումրին երկրաշարժից առաջ և հետո...1.jpg2.jpg3.jpg4.jpg5.jpg
                    Վերջին խմբագրողը՝ Քրիստինե Հայ; 08-12-18, 00:43.

                    Comment


                    • #11
                      Այսօր դեկտեմբերի 7-ն է: Եվ աշխարհի բոլոր-բոլո՜ր հայերն այսօր տխուր են: Համոզված եմ՝ դուք ևս… Չէ՞ որ 1988 թվականի հենց այս օրը տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը խլեց հազարավոր մարդկանց կյանք և կործանեց մի շարք քաղաքներ՝ Սպիտակ, Գյումրի, Վանաձոր…
                      Երկրաշարժ բառը ինքնին սարսափ է առաջացնում: Երբ գիտակցում ես, որ բնության թեթև ձեռքով մարդկային հազարավոր ճակատագրեր դառնում են անցյալ ու հավերժ մնում որդեկորույս մոր, այրի կնոջ կամ որբ երեխայի հիշողության ամենանուրբ ու ամենազգայուն էջերում: Հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է իր տոկուն, կայուն և ամրակուռ կեցվածքը, որը դարերի ընթացքում չկարողացան ծնկի բերել ճղճիմ դահիճները: Հյուծված Խորհրդային Հայաստանը, թվում էր, թե չի դիմանա այս հարվածին: Սակայն հայ ազգը ապրեց, դիմացավ և վիշտն ու կարոտը սրտում ի լուր աշխարհի հայտնեց, որ կա, գոյություն ունի և միշտ էլ ունենալու է, որ մեր ազգը պատրաստ է ծնել նոր Չարենցներ և Կոմիտասներ, որ մեր կիրակիները դեռ մատուցելու են պատարագներ: Փառք Աստծուն, փառք բոլորին, փառք նրանց ովքեր այդ օրհասական պահին մեր կողքին էին, ովքեր փոշու և ծխի մեջ, սեփական կյանքը վտանգելով,փորձում էին վառ պահել հայ օջախների կրակն ու հույսը: Այո՛, մենք ապրեցինք, մենք դիմացանք,որովհետև մեզ հայ են ասում... Բոլորդ ձեր մեկ մոմը վառեք և աղոթե՛ք նրանց համար,ովքեր չիմացան կյանքն ինչ է, աղոթեք նրանց համար, ովքեր դեկտեմբերի 7-ին չհասցրեցին պատմել իրենց տնային առաջադրանքները, նրանց համար, ովքեր կան, ձեր կողքին են, հայ ժողովրդի համար, որ եղել է և կա...և միշտ կլինի:

                      Comment


                      • #12
                        Ռուսական 1-ին ալիքի անդրադարձը Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին



                        Comment


                        • #13

                          Comment


                          • #14
                            30 տարի անց բրիտանացի փրկարարները վերադարձել են Սպիտակ. BBC-ի անդրադարձը
                            Սպիտակի գերեզմանոցում՝ տապանաքար տապանաքարի հետևից, ընտանիք ընտանիքի հետևից, և բոլորը մահվան միևնույն ամսաթվով՝ 1988թ. դեկտեմբերի 7: Օր, երբ տեղի ունեցավ երկրաշարժը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

                            «Մենք հնարավորություն տվեցինք մարդկանց գոնե հուղարկավորել իրենց հարազատներին»,- ասում է Հայաստան վերադարձած բրիտանացի փրկարար Ռեջի Բերին՝ նայելով տապանաքարերին...

                            30-tari-anc-britanaci-phrkarar-na139168.1.jpg


                            https://mamul.am/am/news/139168?fbcl...Rw3WT_5QIcw0lY
                            Կցված ֆայլեր
                            Վերջին խմբագրողը՝ Մարինե Յարմալոյան; 08-12-18, 17:08.

                            Comment


                            • #15
                              Հիշատակի տուրք 88-ի Սպիտակի անմեղ զոհերի հիշատակի պուրակում

                              Վերջին խմբագրողը՝ Մարինե Յարմալոյան; 08-12-18, 17:13.

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information