Հայրենիքի կերպարը հայ գրականության մեջ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Անահիտ Բարխուդարյան
    Մոդերատոր
    • May 2018
    • 620

    #61
    Ամեն ինչ սկիզբ է առնում Մ. Խորենացու հայրենահիացումից, ով հեռավոր ժամանակներում կարողացավ տեսնել հայ ժողովրդի կերպարը, նրա սկզբնավորումը
    պայմանավորել «Հայկ և Բել» հերոսական առասպելով, ոգել մյուսների հերոսությունը, շարակարգել հայոց ծննդյան տոհմամատյանը և , քաջատեղյակ իր ժամանակի
    հունական, ասորական, պարսկական աղբյուրներին, ասել հիմնական միտքը.
    «Որովհետև թեպետ մենք փոքր ածու ենք և շատ սահմանափակ թվով, և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ
    քաջության շատ գործեր կան գործված՝ գրելու և հիշատակելու արժանի » ։




    «Պատմությունը» Խորենացին շարադրում է ոչ միայն իբրև հմուտ պատմիչ, այլև մեծ հայրենասեր ու արվեստաբան, որ նպատակ ուներ փառքերի հիշատակումներով
    սիրելի դարձնել հայրենիքը , նրա արվեստը , գիտությունը, շինարարությունը։

    Խոր տրտմությամբ , հայրենասերի անափ մտահոգությամբ նա ողբում է Հայոց աշխարհի աղետալի ու ծանր կացությունը։ Սակայն «Ողբը» հուսահատ վերջաբան չէ։
    «Հայոց պատմության» էջերում, իբրև ազգային հավերժումի ղողանջ, թևածում է հայրենի թագավորության վերականգնման, ազգային քաղաքական ու հոգևոր ինքնուրույնության վերահաստատման ճանապարհով փրկության հույսի երազանքը և մաքառումի ոգին։
    Վերջին խմբագրողը՝ manush; 31-07-18, 13:52.

    Comment

    • Մարգարյան Նաիրա
      Ավագ մասնակից
      • Jan 2018
      • 1540

      #62
      Հայ Հանճարների խորիմաստ մտքերը, որոնք այժմ չափազանց արդիական են


      Մեր Հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա հիվանդագին մի սեր է, դա մի անհաղթելի մոլություն է – դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը:
      Վահան Տերյան

      Կյանքս ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով. և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Եվ ես երբեմն մտածում եմ, որ դա ունի իր խորին իմաստը: Չե՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է իմ երկիրը «Իմ Նաիրի – գուցե դրա համար է այրվում և իմ հոգին, որովհետև իմ հոգու մեջ նաիրյան չքնաղ հոգին է այրվում»: Ես ևս սկսում եմ ինձ զգալ կոչված մեկը նրանցից, որոնց վիճակվել է «Նաիրյան» հոգու բարձր տառապանքը կրել իրենց հոգու մեջ:
      Վահան Տերյան

      Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:
      Րաֆֆի

      ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅՆ ԲԱԶՄԱԳԼԽՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՎԻՇԱՊՆ Է, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԻԴՐԱ, ՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՋԱԽՋԱԽՎԱԾ ԵՎ ԿՏՐՎԱԾ ԳԼԽԻ ՏԵՂ ԲՈՒՍՆՈՒՄ Է ՄԻ ՆՈՐԸ ԵՎ ԱՎԵԼԻ ԶՈՐԱՎՈՐԸ:
      ՐԱՖՖԻ

      Comment

      • star1
        Մոդերատոր
        • Mar 2018
        • 871

        #63
        Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
        Հայ Հանճարների խորիմաստ մտքերը, որոնք այժմ չափազանց արդիական են


        Մեր Հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա հիվանդագին մի սեր է, դա մի անհաղթելի մոլություն է – դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը:
        Վահան Տերյան

        Կյանքս ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով. և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Եվ ես երբեմն մտածում եմ, որ դա ունի իր խորին իմաստը: Չե՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է իմ երկիրը «Իմ Նաիրի – գուցե դրա համար է այրվում և իմ հոգին, որովհետև իմ հոգու մեջ նաիրյան չքնաղ հոգին է այրվում»: Ես ևս սկսում եմ ինձ զգալ կոչված մեկը նրանցից, որոնց վիճակվել է «Նաիրյան» հոգու բարձր տառապանքը կրել իրենց հոգու մեջ:
        Վահան Տերյան

        Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:
        Րաֆֆի

        ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅՆ ԲԱԶՄԱԳԼԽՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՎԻՇԱՊՆ Է, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԻԴՐԱ, ՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՋԱԽՋԱԽՎԱԾ ԵՎ ԿՏՐՎԱԾ ԳԼԽԻ ՏԵՂ ԲՈՒՍՆՈՒՄ Է ՄԻ ՆՈՐԸ ԵՎ ԱՎԵԼԻ ԶՈՐԱՎՈՐԸ:
        ՐԱՖՖԻ
        Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է: Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի. նա պետք է 10 բան առնե, որ մեկը տա:

        Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել նրան:

        Րաֆֆի

        Comment

        • Անահիտ Բարխուդարյան
          Մոդերատոր
          • May 2018
          • 620

          #64
          Հարգելի՛ գործընկերներ , շնորհակալություն գրառումների համար ։

          Ընթերցելով հանճարների մտքերը՝ մեկ անգամ ևս համոզվում ենք , որ մեր հայրենիքին ապրեցնողը և մեր ժողովրդին ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ դարձնողը այն մեծ սերն է,
          որ հայրենասեր հայն է կրում իր սրտում և դարեր շարունակ այդ սերը փոխանցում սերնդեսերունդ ։


          Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք մի՜ տուր թշնամյաց։

          Հայոց ազգը արարած աշխարհքին հավիտյանս հավիտենից կարող է համարձակ ցույց տալ, թե ինչքա՛ն հոգի ունի, ինչքա՛ն կամաց զորություն, սրտի հաստատություն...
          Հայոց ազգը անուն էլ ունի ու իրան հավատն ու լեզուն մինչև էս օրը իր արնի գնովը պահեց, հասցրեց, որ մեկ ազգ էլ ա էսպես օրինակ չունի:

          Խ․ Աբովյան

          Comment

          • Անահիտ Բարխուդարյան
            Մոդերատոր
            • May 2018
            • 620

            #65
            Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:

            Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:

            Մի ժողովուրդ` մի ընտանիք:

            Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագավորեց Հայաստանում:

            Գարեգին Նժդեհ




            «Հաղթանակի ճանապարհը փշածածկ է, և այն պատվով հաղթահարում են միայն նրանք, որոնց թևավորում են հայրենասիրության զգացումը և նպատակի ազնվությունը»:

            Հովհաննես Բաղրամյան

            Comment

            • Անահիտ Բարխուդարյան
              Մոդերատոր
              • May 2018
              • 620

              #66
              5-րդ դարի հայ մատենագրությունը դարձավ հետագա պատմագրության հիմքը, իսկ ավելի ուշ ազդակ հաղորդեց գեղարվեստական զարգացմանը:

              Միջնադարի հարուստ ժառանգության մեջ հարկավոր է առանձնացնել «Սասնա ծռեր» դյուցազներգությունը՝ իր պատումներով:
              Այն ժողովրդի բանավոր հանճարի խտացումն է, ինչի բարձրագույն սրբությունը հայրենիքն է:
              Էպոսի բոլոր հերոսները ծառայում են հայրենիքի կայացմանը, հայրենիքի անկախության նվաճմանն ու պահպանմանը:
              Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բարխուդարյան; 20-07-18, 17:22.

              Comment

              • Մարգարյան Նաիրա
                Ավագ մասնակից
                • Jan 2018
                • 1540

                #67
                ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ

                Հայաստա՛ն, անունդ տալիս,
                Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
                Ալևոր կամուրջի հոնքին
                Ծիծեռի մի բույն եմ հիշում,
                Թեքված մի մատուռ եմ հիշում
                Եվ բերդի տեղահան մի դուռ,
                Ավերակ տաճարի մի վեմ
                Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

                Հիշում եմ լքված մի թոնիր,
                Բերանին մամռոտած մի խուփ,
                Մամռոտած որմի խոռոչում
                Մասրենու վարսաթափ մի թուփ,
                Աշխարհի քարերին մաշված,
                Աշխարհից խռոված մի ցուպ,-
                Եվ հեռվում ինչ-որ ուշացած
                Ձիերի դոփյուն եմ հիշում:

                Արևոտ մի սար եմ հիշում,
                Ճակատին ձյունի պատառիկ,
                Սարն ի վար բարակ մի առու-
                Շուրթերին հայրեն ու տաղիկ,
                Ցորենի կանաչ արտի մեջ
                Առվույտի կապույտ մի ծաղիկ
                Եվ արտի եզրին՝ մենավոր
                Մի բարդու շրշյուն եմ հիշում:

                Համո Սահյան

                Comment

                • Անահիտ Բարխուդարյան
                  Մոդերատոր
                  • May 2018
                  • 620

                  #68
                  Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                  ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ

                  Հայաստա՛ն, անունդ տալիս,
                  Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
                  Ալևոր կամուրջի հոնքին
                  Ծիծեռի մի բույն եմ հիշում,
                  Թեքված մի մատուռ եմ հիշում
                  Եվ բերդի տեղահան մի դուռ,
                  Ավերակ տաճարի մի վեմ
                  Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

                  Հիշում եմ լքված մի թոնիր,
                  Բերանին մամռոտած մի խուփ,
                  Մամռոտած որմի խոռոչում
                  Մասրենու վարսաթափ մի թուփ,
                  Աշխարհի քարերին մաշված,
                  Աշխարհից խռոված մի ցուպ,-
                  Եվ հեռվում ինչ-որ ուշացած
                  Ձիերի դոփյուն եմ հիշում:

                  Արևոտ մի սար եմ հիշում,
                  Ճակատին ձյունի պատառիկ,
                  Սարն ի վար բարակ մի առու-
                  Շուրթերին հայրեն ու տաղիկ,
                  Ցորենի կանաչ արտի մեջ
                  Առվույտի կապույտ մի ծաղիկ
                  Եվ արտի եզրին՝ մենավոր
                  Մի բարդու շրշյուն եմ հիշում:

                  Համո Սահյան
                  Շնորհակալություն, հարգելի՛ Նաիրա , Հ․ Սահյանի այս գեղեցիկ բանաստեղծությամբ թեման հարստացնելու համար։
                  Սահյանի պոեզիայի գլխավոր կերպարը Հայաստանն է, նրա անցյալն ու ներկան , պատմությունն ու գալիքը։
                  Այս տողերը կարդալիս անմիջապես պատկերացնում ենք տաճարներով , մատուռներով ու ժայռափոր տներով Հայաստանի բնանկարը ։
                  Սա սոսկ բնանկար չէ, այլ ծանր ու դաժան պատմության հետևանք , քանի որ մատուռը թեքված է , տաճարը ՝ ավերակ , իսկ սյունը՝ բեկված։

                  Comment

                  • Անահիտ Բարխուդարյան
                    Մոդերատոր
                    • May 2018
                    • 620

                    #69
                    Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Շնորհակալություն, հարգելի՛ Նաիրա , Հ․ Սահյանի այս գեղեցիկ բանաստեղծությամբ թեման հարստացնելու համար։
                    Սահյանի պոեզիայի գլխավոր կերպարը Հայաստանն է, նրա անցյալն ու ներկան , պատմությունն ու գալիքը։
                    Այս տողերը կարդալիս անմիջապես պատկերացնում ենք տաճարներով , մատուռներով ու ժայռափոր տներով Հայաստանի բնանկարը ։
                    Սա սոսկ բնանկար չէ, այլ ծանր ու դաժան պատմության հետևանք , քանի որ մատուռը թեքված է , տաճարը ՝ ավերակ , իսկ սյունը՝ բեկված։
                    Գրականությունը կարելի է << տեսանելի>> դարձնել՝ օգտագործելով նյութի ընձեռած հնարավորությունը։
                    Կարծում եմ , որ աշակերտի մտապատկերում այս ստեղծագործությունն ավելի լավ կմնա , եթե ինքն այն դարձնի նկար։
                    Բանաստեղծությունն ուսումնասիրելիս առաջարկում եմ նկարել ։ Աշխատում են հաճույքով։

                    Տեղադրեցի բանաստեղծական տողերին համապատասխան մի քանի նկար Սյունյաց աշխարհից։
                    Այս լուսանկարները կարելի է կիրառել Սահյանի կենսագրությունն ուսուցանելիս։ Նյութն ուսումնասիրվում է 7-րդ դասարանում։
                    Կցված ֆայլեր
                    Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բարխուդարյան; 22-07-18, 12:59.

                    Comment

                    • Անահիտ Բարխուդարյան
                      Մոդերատոր
                      • May 2018
                      • 620

                      #70
                      Հայաստա՛ն, անունդ տալիս,
                      Ժայռի մեջ մի տուն եմ հիշում․
                      VJ-wIGTx4.jpg
                      Հին Խոտ գյուղը


                      Ալևոր կամուրջի հոնքին
                      Ծիծառի մի բույն եմ հիշում․

                      ԿԱՄՈՒՐՋ_Որոտան_(&amp;#.jpg
                      Մելիք-Թանգու միաթռիչք կամարակապ կամուրջ (1855)



                      Թեքված մի մատուռ եմ հիշում
                      Եվ բերդի տեղահան մի դուռ,
                      Ավերակ տաճարի մի վեմ
                      Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

                      1280px-Baghaberd.jpg

                      Բաղաբերդ, ամրոց պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Ձորք գավառում։
                      Հայաստանի հնագույն բերդերից մեկը, որն իր ամուր դիրքի շնորհիվ վաղ ժամանակներից հռչակված էր որպես անմատչելի բերդ։

                      Vorotnaberd_3.jpg
                      Որոտնաբերդ

                      800px-Church_in_Harjis.jpg
                      Հարժիսի «Ալան թագավորի» եկեղեցի /13-14 դդ./
                      Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բարխուդարյան; 22-07-18, 13:37.

                      Comment

                      • Անահիտ Բարխուդարյան
                        Մոդերատոր
                        • May 2018
                        • 620

                        #71
                        Հիշում եմ լքված մի թոնիր,
                        Բերանին մամռոտած մի խուփ,
                        Մամռոտած որմի խոռոչում
                        Մասրենու վարսաթափ մի թուփ,
                        Աշխարհի քարերին մաշված,
                        Աշխարհից խռոված մի ցուպ,-
                        Եվ հեռվում ինչ-որ ուշացած
                        Ձիերի դոփյուն եմ հիշում:

                        Լքված թոնիրը , աշխարհից խռոված ցուպը , ուշացած ձիերի հեռավոր դոփյունը շարունակում են պատմական ճակատագրի թեման։

                        Վերջին տան մեջ բանաստեղծը նուրբ ու քնքուշ սիրով արժեքավորում է հայրենիքի գեղեցկությունները։

                        Արևոտ մի սար եմ հիշում,
                        Ճակատին ձյունի պատառիկ․
                        Aramazmountaina.jpg

                        Արամազդ (Արամազ, Արմազդ, Գազբել, Գազբույլ, Գազբույլք, Գյազբել, Կազբել, Կազպել, Կասբել, Կասպել, Կարակայա, Մուրաշին, Մուրուշ, Մուրուշին),
                        Բարգուշատի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3392 մ)՝ Հայաստանի Սյունիքի մարզում։

                        Ցորենի կանաչ արտի մեջ
                        Առվույտի կապույտ մի ծաղիկБез названия.jpg
                        Եվ արտի եզրին՝ մենավոր
                        Մի բարդու շրշյուն եմ հիշում։

                        4-1.jpg

                        Հաճախ Հայաստան երկրի որոշ խորհրդանիշներ , ինչպես բարդին կամ մասրենին, այլաբանորեն են ներկայացնում Հայաստանի պատկերը։

                        Հին Հայաստանում եղել է սրբազան բարդիների անտառ։ Միջնադարյան մանրանկարչության մեջ նույնպես հաճախ պատկերվել է որպես «կենաց ծառ»։
                        Բարդին խորհրդանշել է ժողովրդի հավերժությունը, նրա կենսունակ ոգին և գեղարվեստական մարմնավորում է ստացել հայ բանաստեղծների՝ Դ․ Վարուժանի,
                        Վ․ Տերյանի , Ե Չարենցի , Համո Սահյանի և ուրիշների ստեղծագործություններում։
                        Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բարխուդարյան; 22-07-18, 20:32.

                        Comment

                        • Անահիտ Բարխուդարյան
                          Մոդերատոր
                          • May 2018
                          • 620

                          #72

                          Comment

                          • Անահիտ Բարխուդարյան
                            Մոդերատոր
                            • May 2018
                            • 620

                            #73
                            Բարդին խորհրդանշել է ժողովրդի հավերժությունը, նրա կենսունակ ոգին և գեղարվեստական մարմնավորում է ստացել հայ բանաստեղծների՝ Դ․ Վարուժանի,
                            Վ․ Տերյանի , Ե Չարենցի , Համո Սահյանի և ուրիշների ստեղծագործություններում։

                            Եղիշե Չարենցի << Նորք>> պատումը բացվում է հայոց ավանդական հողի ավանդական խորհրդանիշներից մեկի՝ նաիրյան բարդու կենսագրությամբ․
                            Բարձրաբերձ բլուրի վրա,
                            Ավանում այն հին , հայրենի,
                            Ամրացած հնավանդ իր բնին՝
                            Բարձրացել էր բարդին այն բուրյան , —
                            Բարձրացել էր բարդին նաիրյան
                            Եվ թե լույս , թե մութ օրերում
                            Իր իրանն էր մեղմ օրորում —
                            Եվ սիրում էինք մենք նրան։ / Ա ութնյակ /

                            Նաիրյան բարդին մարմնացնում է իր ժողովրդի պատմության տրտում , վշտալի էջերը , նրա մորմոքներն ու կարոտները։
                            Մորմոքի ու ցավի , կարոտի և վշտի երգիչներից մեկն էր Վ Տերյանը ՝ << մի պոետ մեղմախոս ու խեղճ>>։

                            Comment

                            • marine8
                              Ավագ մասնակից
                              • Jan 2017
                              • 188

                              #74
                              Հարգելի՛ Անահիտ,հետաքրքիր,բովանդակալից,ուսուցանող թեմա եք ընտրել,կեցցե՛ք:

                              Comment

                              • Անահիտ Բարխուդարյան
                                Մոդերատոր
                                • May 2018
                                • 620

                                #75
                                marine8-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի՛ Անահիտ,հետաքրքիր,բովանդակալից,ուսուցանող թեմա եք ընտրել,կեցցե՛ք:
                                Հարգելի՛ Մարինե , շնորհակալություն գնահատանքի համար։

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information