Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայրենիքի կերպարը հայ գրականության մեջ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հայրենիք

    Լեռներդ հպսրտ վե՜ր են բարձրանում,
    Որ փառքդ վերև տանե՜ն, հայրենի՛ք:
    Արծիվները վես երկինք են հասնում,
    Որ փառքդ երկի՛նք տանեն, հայրենի՛ք:
    Հովերն ու հողմերն աշխա՜րհ են շրջում,
    Որ փառքդ չորս կողմ տանեն, հայրենի՛ք:
    Աղբյուր ու գուսան ե՜րգ են կարկաչում,
    Որ փառքիդ գովքը անեն, հայրենի՛ք:
    Իսկ զավակնե՜րդ, զավակներդ անգին
    Իրենց արյու՜նն են տալիս սրտագին,
    Որ փառքդ անմա՜հ պահեն, հայրենիք...

    Սիլվա Կապուտիկյան

    Comment


    • «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում առկա է հայրենասիրական մեծ ոգի և շունչ։ Գրքի հեղինակը՝ Մուրացանը, իր ընթերցողներին հայրենասիրություն ու խիզախություն է ուսուցանում։ Հենց դա է ստեղծագործության հիմնական գաղափարն ու իմաստը։ Բացի այդ հեղինակը վեպի միջոցով հաղորդում է իր անծայրածիր սերը հայրենիքի նկատմամբ։ Գրքի բովանդակությունը, կարծես յուրօրինակ պատգամ լինի երիտասարդ սերունդներին, ովքեր պետք է դաստիարակվեն գրքի դրական հերոսների նման։

      Վեպում շատ կան հայրենասիրական ու հերոսական տեսարաններ։ Օրինակ տեսարանը, երբ Գևորգ Մարզպետունին կույր իշխան ու ապստամբ Սահակ Սևադայի համոզում է հրաժարվել ապստամբությունից և Աշոտ Երկաթից վրեժ լուծելու մտքից, հանուն հայրենիքի, հարազատ ժողովրդի, սուրբ հավատքի։ Սևադան ներում է վերջինիս իր և իր որդու դեմ արված ոճրագործությունը։ Այդ քայլի համար Մարզպետունին Սահակ Սևադային «մեծ հայրենասեր» է կոչում։

      Մեծ հայրենասիրական շունչ է պարունակում նաև այն տեսարանը, երբ Գևորգ Մարզպետունին երդվում է հին կաթողիկոս՝ Մաշտոցի գերեզմանի վրա, որ չի վերադառնա հարազատ օջախ, եթե երկրում մնա գոնե մեկ հագարացի։ Մինչև իր կյանքի վերջը՝ նա այդպես էլ տուն չի վերադառնում, որովհետև երկրում դեռ բնակվում էին անմեղ, սովորական հագարացիներ։ Այսինքն երդումն ու հայրենիքն իր համար միշտ մնում են առաջին տեղում, իսկ մնացած ամեն ինչը՝ երկրորդական է։ Ըստ Մարզպետունու՝ հայրենիքը դա սրբությունների սրբությունն է։ Հանուն նրա չի կարելի խնայել բացարձակապես ոչ մի բան։ Զուր չէ, որ Մարզպետունու հայրենասիրական ու հերոսական կերպարը, անմահացել է հայ ժողովրդի մեջ, և որոշ մարդիկ մինչ այսօր էլ հավատում են այդ հաղթանդամ կերպարի հզորությանը։

      Կամ տեսարանը, որտեղ Գևորգ Մարզպետունին կռվի դաշտ է իջնում տասնինը զինվորներով։ Չվախենալով մահից, հայ քաջերը, նրանք պատրաստ են զոհաբերել սեփական կյանքը հանուն հայրենիքի փրկության։ Արդյունքում նրանց խիզախությունը պսակվում է հաղթանակով։

      Comment


      • Ուր որ հայրենի երգեր կլսվին` Հոն հայրենիքը ողջ է:

        Մեր ազգային զենքը պաշտպանական է և ոչ թշնամական:

        «Ճշմարիտ հայրենասիրությունն չէ ասուպ կամ փայլակ մը հանկարծ երևցող և անցնող, ոչ հուր մոլի և թափառիկ, և ոչ կայծակն անկուշտ այրող, լափող, այլ հանդարտ ջերմություն մը՝ հստակ լույսով, անըստգյուտ խղճով»:

        Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետևեն վազենք:
        Ղ. Ալիշան

        Comment


        • Շնորհակալություն, հարգելի ընկեր Բարխուդարյան, ձեր հայեցի կերպարի, ձեր հայրենանվեր աշխատանքի, մատաղ սերնդին հայրենասեր կրթելու և օգտակար խորհուրդներով առաջնորդելու համար...
          Վերջին խմբագրողը՝ Հռիփսիմե Հարությունյան; 29-11-19, 01:00.

          Comment


          • Հայրենի երկիր, հայրենի երկինք, հայրենի հող... Այս բառակապակցություններն են, որ կապակցված միմյանց, կազմում են մի անմահ սրբություն, որի անունն է հայրենիք...
            Սիրում եմ քեզ, իմ հայրենիք...

            Comment


            • Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հայրենիք

              Լեռներդ հպսրտ վե՜ր են բարձրանում,
              Որ փառքդ վերև տանե՜ն, հայրենի՛ք:
              Արծիվները վես երկինք են հասնում,
              Որ փառքդ երկի՛նք տանեն, հայրենի՛ք:
              Հովերն ու հողմերն աշխա՜րհ են շրջում,
              Որ փառքդ չորս կողմ տանեն, հայրենի՛ք:
              Աղբյուր ու գուսան ե՜րգ են կարկաչում,
              Որ փառքիդ գովքը անեն, հայրենի՛ք:
              Իսկ զավակնե՜րդ, զավակներդ անգին
              Իրենց արյու՜նն են տալիս սրտագին,
              Որ փառքդ անմա՜հ պահեն, հայրենիք...

              Սիլվա Կապուտիկյան
              Հայրենի երգն ես դու մեր՝
              Վերադարձած հայրենիք :-
              Դեմքիդ տանջանքն է դրել
              Անագորույն մի կնիք :-
              Եվ հանճարի հեռակա
              Հուրն է հանգչում ճակատիդ ,
              Ինչպես մարող ճառագայթ
              Արարատի գագաթին : –

              Comment

              Working...
              X