Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայրենիքի կերպարը հայ գրականության մեջ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հայրենիքի կերպարը հայ գրականության մեջ

    Հարգելի՛ գործընկերներ, առաջարկում եմ <<Ճանաչի՛ր քեզ ու երկիրդ>> թեման։ Կարծում եմ՝ սնապարծություն չէ և ոչ էլ մեծամտություն, այլ պատիվ՝ պարծենալ
    մեր նախնիներով , նրանց կառուցած հրաշալիքներով ու սփռած գիտելիքներով ։
    Ներկայացնենք մեզ ու մեր հայրենիքը՝ որպես մեր նախնիներից մեզ ավանդված սրբություն։


    Մենք՝ հայերս, մի արտառոց, զարմանալի ժողովուրդ ենք,
    Քանակով քիչ, իսկ մտքերում բարձրաթռիչ, լայնահորդ ենք,
    Ցավերի դեմ միշտ անհողդողդ, վատությանը անհաղորդ ենք,
    Այս աշխարհի ազգերի մեջ հավերժական մի ճամփորդ ենք
    Մենք՝ հայերս։
    ․․․․․․․․․․․․․․․․
    Կառուցել ենք, չենք վհատվել ավարներից, ավերներից,
    Հազար անգամ մոխրացել ենք, հառնել մեր իսկ մոխիրներից,
    Հայոց ձեռքի հրաշքները կյանքում կյանք են առել նորից,
    Ուսուցել ենք, թե լավն ինչպե՛ս պիտ ժառանգի որդին հորից,
    Մենք՝ հայերս։

    Ցրել են մեզ աշխարհով մեկ, դարձրել անտուն , թափառական,
    Զարկել, զրկել հայրենիքից ցեղերը թուրք-թաթարական․․․
    Ու որբացած Մասիսի դեմ՝ շղթաների մեջ դիվական,
    Հույս ենք կռել՝ ազատ տեսնել աշխարհը մեր պապենական,
    Մենք՝ հայերս։
    Պ․ Պողոսյան
    Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բարխուդարյան; 26-06-18, 18:04.

  • #2
    Որքան շատ ճամփորդես Հայաստանում, այնքան կհասկանաս, թե որքան քիչ ես ճանաչել սեփական երկիրդ ու համերկրացուդ:

    Comment


    • #3
      Քերթողահայր Մ. Խորենացու ավանդած կարևորագույն դասերից մեկն այն է, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է իմանալ, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ինչպիսի ճանապարհ ենք անցել:Այսինքն՝ նա մեր ժողովրդին պարգևել է ազգային ինքնագիտակցություն:
      Վերջին խմբագրողը՝ star1; 26-06-18, 23:45.

      Comment


      • #4
        «Հայաստանը հրաշքների երկիր է... Եթե ինձ հարցնեն` մեր մոլորակի վրա որտեղ կարելի է հանդիպել մեծ հրաշքների, ես առաջին հերթին կնշեի Հայաստանը... Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքրիկ հատվածում հնարավոր է հանդիպել այնպիսի կոթողներ ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են լինել ողջ աշխարհի զարդը: Եռակի օրհնյալ եղիր Հայոց աշխարհ` տաղանդների հայրենիք, հսկայական արարչագործությունների բնօրրան», Ռոքուել Քենտ:

        Comment


        • #5
          Վալերի Բրյուսով

          Հայաստանի պատմության մեջ գտա մի ուրույն աշխարհ, որտեղ հազարավոր խիստ հետաքրքական, բարդ հարցեր բորբոքում էին գիտական հետաքրքրությունս, իսկ որպես բանաստեղծ, որպես արվեստագետ Հայաստանի պոեզիայի մեջ ես տեսա գեղեցկության մի այնպիսի ինքնուրույն աշխարհ, որ մինչ այդ ինձ անհայտ էր, տիեզերական գեղեցկություն, որի մեջ փայլում ու շողշողում էին իսկական գեղարվեստական ստեղծագործության բարձր կերտվածքներ:

          Comment


          • #6
            Շնորհակալություն գրառումների համար, հարգելի՛ գործընկերներ։ Կարծում եմ ՝ ամեն հայ պիտի հպարտանա ,որ մեծ պատմություն ունեցող ժողովրդի զավակն է։ Խորենացու
            << Պատմությունը>> մեր ժողովրդի ծննդյան վկայականն է ։ Բնական եմ համարում , որ հայը պիտի սիրի իր հայրենիքը , բայց եռակի հպարտություն եմ զգում, երբ հային ու նրա
            երկիրը գովերգում են օտարները։
            Թանգարան բաց երկնքի տակ, հրաշքների երկիր — սա մե՛ր երկիրն է։

            Մեջբերեմ Իլյա Էրենբուրգի խոսքը․
            << Հայ ժողովուրդը մեծ պատմություն ունի իր թիկունքի ետևում։ Ամեն մարդ ունենում է վիշտ, վիշտն էլ է հաճախ զարդարում մարդուն։ Ճիշտ չէ, որ միայն ուրախությունն է մարդուն զարդարում։
            Այն ժողովուրդը , որը շատ փորձություն է տեսել, հոգեպես ավելի ուժեղ է, նա հոգեկան հմայք ունի։
            ՍԱ ՄԵԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ Է>>։

            Comment


            • #7
              Չկա ավելի խոր զգացում, քան հայրենասիրությունը: Եվ սխալվում էին հները` կարծելով, թե «սերը կույր է»: Համենայն դեպս չի կարող կույր լինել սիրո այն տեսակը, որ հայրեինքն է հարուցում:


              ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

              Comment


              • #8
                Ֆրիտյոֆ Նանսեն

                Հայ ժողովրդի պատմությունը դա համընդհանուր փորձ է: Կենդանի մնալու փորձ:


                Ռասուլ Համզաթով

                Հայերը կարող են դարեր շարունակ պահպանել և սերնդեսերունդ փոխանցել սուրբ հարգանք ձեռագրերի, իսկ հաճախ նաև` արյունով գրված գրքի նկատմամբ… Սա մեծագույն ցուցանիշ է մշակույթի և մեծ վկայություն սեփական ակունքների նկատմամբ տածած սիրո:

                Էմիլ Վերհառն

                Հայ ժողովուրդը տարբերվում է կենսասիրությամբ, տոկունությամբ, սեփական ճշմարտության հանդեպ ունեցած վստահությամբ, կամքով: Հենց այս որակների շնորհիվ այն մշտապես հաղթանակած է դուրս գալիս ցանկացած փորձություններից:

                Comment


                • #9
                  Հայ ժողովրդի ազնվությունը, քաջությունը, ուշիմությունը, խիզախությունը, պարզությունը, հեգնանքը, սրամտությունը և անվեհերությունը հպարտություն են պատճառում ինձ։
                  Այդ բարեմասնությունները բոլոր ճշմարիտ հայերի ժառանգությունն են։ Օգտակարապես ապրելու բաղձանքը զորավոր է հայի մեջ․․․ Մենք պետք է աճենք․ Ոչ թե թվերով, ոչ թե աշխարհի մեջ աննպատակ կերպով ապրող մարդկանցով, այլ այնպիսիներով, որ ճանաչում են իրենք իրենց , իրենց ցեղը , իրենց ժառանգությունը, իրենց պարտավորությունները՝ ազնվորեն ու արդյունավետ կերպով ապրելու։
                  Հայի ոգին զորավոր է։ Ես հայ եմ։
                  Վ․ Սարոյան

                  Comment


                  • #10
                    Լեռները հպարտ վե՛՛ր են բարձրանում,
                    Որ փառքդ վերև՛՛ տանեն, հայրենիՙք:
                    Արծիվները վես երկինք են հասնում,
                    Որ փառքդ երկիՙնք տանեն, հայրենիՙք:
                    Հովերն ու հողմերն աշխա՛՛րհ են շրջում.
                    Որ փառքդ չորս կողմ տանեն, հայրենիՙք:
                    Աղբյուր ու գուսան ե՛՛րգ են կարկաչում,
                    Որ փառքիդ գովքը անեն, հայրենիՙք:
                    Իսկ զավակնե՛՛րդ, զավակներդ անգին
                    Իրենց արյո՛՛ւնն են տալիս սրտագին,
                    Որ փառքդ անմահ պահեն, հայրենիՙք:

                    Ս. ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

                    Comment


                    • #11
                      Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը:
                      Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ է:

                      ՄՈՒՐԱՑԱՆ



                      Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել նրան:

                      ՐԱՖՖԻ

                      Comment


                      • #12
                        ՀԱՅԱՍՏԱՆ

                        Սա իմ երկիրն է-
                        չափերով այնպիսին-
                        որ կարող եմ վերցնել հետս,
                        թե մի հեռու տեղ գնամ:
                        Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
                        Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
                        իսկ քարտեզի վրա
                        ընդամենը արցունքի մի կաթիլ…
                        Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
                        որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
                        որ չկորցնեմ հանկարծ…

                        Հովհաննես Գրիգորյան

                        Comment


                        • #13
                          Հայաստանը սքանչելի է: Բայց չկա և չի կարող Հայաստան լինել առանց հայերի, աշխարհի հնագույն ժողովրդի, որ աշխատանքով և իմաստությամբ փառաբանել է իր քարքարոտ հողը:

                          Comment


                          • #14
                            Հայն այն ժողովուրդներից էր,որ ոչ թե գոյատևեց դաժան դարերի փորձություններում,այլ հերոսացավ պատմության քառուղիներում և իր անունը հավերժ գրեց դարերի հիշողության մեջ:
                            Հայը կարողացավ երկարատև պայքարի,բազում կռիվների, իր հերոս զավակների օգնությամբ պատմություն կերտել,ծնկի բերել անարգ թշնամուն,ընկճել ոչ միայն ուժը, այլև գոռոզ հոգին և ողջ մարդկությանն ապացուցել , որ հայն անպարտ է, հայը հպարտ է:

                            Comment


                            • #15
                              Դարերի ընթացքում մեր ժողովուրդն ապրել է ու արարել՝ ի հեճուկս իր թշնամիների։ Արարել է ՝ սրտում ունենալով Հայկ նահապետից ավանդ ստացած
                              ազատության բնական պահանջն ու ազատատենչ ոգին։
                              Այն , ինչ ավանդ ենք ստացել մեր նախնիներից՝ մեր հավատը, մեր հայրենիքը , մեր ազատությունը, չենք տա ոչ ոքի։

                              Իր ազատությունն ու հայրենիքը պաշտպանելու համար ամեն անգամ հայ մարդը ելել է կռվի՝ առաջնորդվելով՝ << Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է>> կարգախոսով։
                              Գնում էին գիտակցված մահվան, քանզի մահ գիտակցված անմահություն էր։

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information