Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Սարդարապատից Արցախ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Սարդարապատից Արցախ

    Հոգին է նույնը, էությունը: Բոլոր դարերում հայը շարժվել և մինչև օրս շարժվում է նույն նշանաբանով ՝" Մեռնել, քան լինել օտարին գերի "

    https://lib.armedu.am/resource/24083
    Վերջին խմբագրողը՝ E. Khachatryan; 18-04-18, 23:15.

  • #2
    Եղեռն տեսած, կյանքի և մահվան բոհով անցած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանել է իր գոյությունը, այլև տոնել իր հաղթանակները:Դժվարություններն ու պատերազմները համախմբել են հայերին, սովորեցրել այն, ինչ չեն սովորեցնում ո՛չ դպրոցում, ո՛չ բուհ-ում և ո՛չ էլ, ո՛չ էլ…
    Կյանքում ոչ ոք չի սովորեցնում ՝ ինչպես հասկանալ ուրիշի տխրությունը կամ վիշտը, նեղությունը կամ թախիծը: Նա, ով պայծառ օրը խավարամած է ներկայացնում, չի զգում, որ թուխպերից հետո արևն է ծագում, իսկ անձրևից հետո շողում է ծիածանը:

    Comment

    • #3
      Սարդարապատից Արցախ

      Անցել են տարիներ. նշանակալից շատ իրադարձություններ են տեղի ունեցել պատմական մեր տարածքում, սակայն պատմության համար ակնթարթ թվացող այս տարիների ընթացքում հայը կերտել է իր անունը ,հոգին: Հայն ապացուցել է, որ չի լինի ծառա, գերի կամ ստրուկ, ով կստիպի հակառակորդին հաշվի նստել իր հետ և Ճանաչել իր ՝ ազատ ապրելու իրավունքը: Դրա վկաներն են Բաշ-Ապարանը, Սարդարապատը, Արցախը և բազմաթիվ հողեր ու հերոսամարտեր: Ճանապարհը դժվար էր ,միգուցե՝ անանցանելի, բայց հայն անցավ. անցավ արյամբ, վրեժի ծարավով և տոկուն կամքով: Բոլորը մարտնչում էին հանուն հայրենիքի, հանուն կյանքի և ազգային արժանապատվության: Սարդարապատում, Արցախում և մյուս բոլոր հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն հակահարված տալ: Մայիսյան հերոսամարտերը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակներն էին:

      Comment

      • #4
        Թուրքն արդեն հասել էր Մայր աթոռի մատույցներին.
        Հասնելը հասել էր, բայց մոռացել էր մի կարևոր բան`
        Մեր հավաքական ուժը, քաջությունը:
        Նրանք չգիտեին այն անօրինաչափ թվաբանությունը,
        Որն ունի հայկականը` մենք գումարվելիս բազմապատկվում ենք:

        Comment

        • #5
          եղեռն 1.jpg
          Ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը համախմբած այցելում է դեպի Ծիծեռնակաբերդ, որը կառուցվել է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Մենք` հայերս պետք է միշտ լինենք համախմբված և չմոռանանք, որ աշխարհը չմոռանա:

          Comment

          • #6
            Նորօրյա Սարդարապատ Արցախում
            Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար…
            1918-ին Ավարայրից ջանք առած խենթերն այդ հնարը գտան Սարդարապատում, երբ վտանգված էր որպես հայ ապրելու և անհայրենիք մնալու դարերից եկող մեր իրավունքը: Հնարը հաղթանակն էր ու Անկախության հռչակումը:
            …Պատմությունը սիրում է կրկնվել: Մեզ՝ հայերիս համար, շատ հաճախ այդ կրկնությունը պահանջում է ինքնազոհողություն ու մահ իմացյալի գիտակցություն: Գիտակցություն, որը երբեք չի նիրհում մեր հոգիներում:
            …Մենք չհանգանք դեռ կգանք, Երբ տան զանգը, ահազանգը…
            Ահազանգը տրվեց 2016 թվականի ապրիլի 2-5-ը՝ Արցախում՝ քառօրյա պատերազմում ու նորօրյա Սարդարապատում: Այդ երկու մարտերում թշնամին ու հերոսը նույն դեմքն ունեին ու միևնույն առաքելությունը՝ տիրել ու հաղթել:
            Հայի ոգին պարտվել չգիտի. հաղթեցինք Սարդարապատում, հաղթեցինք նաև Արցախում: Նույնն էր «հնարը», նույնն էին խենթերը, միայն ժամանակն էր ուրիշ ու անունները:
            Սարդարապատում թուրքական 10 հազարանոց կանոնավոր զորքի դեմ դուրս եկավ 6 հազարանոց Հայկական բանակն ու աշխարհազորը: Մարտնչելով անհավասար մարտում՝ հերոսաբար հաղթեց՝ բոլորիս պարգևելով ազատ, անկախ հայրենիք ու պետություն:
            Արցախում ժամանակակից տեխնիկայով գերհագեցած թշնամու բանակի առաջխաղացումը կասեցրին մեր 18-20 տարեկան տղաները: Հերոսներ, որոնց համար հայրենիքը սկսվում էր այն խրամատից, որն ապրիլյան մի գիշեր դարձավ կենաց ու մահու ճակատամարտ՝ նորօրյա Սարդարապատ: Մեր հերոս տղաները նայելով մահվան աչքերին՝ կարողացան ժպտալ մահին ու հերոսանալ…
            Գրետա Տոնոյան

            Comment

            • #7
              Արցախում թշնամին պարտվեց այնպես, ինչպես Սարդարապատում:
              Սարդարապատում համազգային պայքարին զինվորագրվեցին հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները: Գրողն ու գիտնականը, հասարակ գյուղացին բահ ու մանգաղով կանգնելով զինվորի կողքին՝ հաղթեցին միասնաբար:
              Քառօրյա պատերազմի առաջին իսկ րոպեներից Արցախ շտապեցին կամավորականները՝ ժամ առաջ կանգնելու զինվորի կողքին: Հայր ու որդի, պապ ու թոռ միասին, ուս-ուսի պաշտպանեցին բոլորիս հայրենիքը: Պատերազմեցին կողք-կողքի փորձառու կամավորն ու մեկ օրում անպարտելի դարձած զիվորը:
              Գրետա Տոնոյան

              Comment

              • #8
                Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը

                Պատերազմեցին ու հաղթեցին այնպես, ինչպես Սարդարապատում:
                Սարդարապատում հայ ժողովրդի կողքին հերոսաբար մարտնչում էին եզդի աշխարհազորայինները՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Կռվում էին արիաբար, որովհետև այս հողը նաև նրանց հայրենիքն է:
                Հայն ու եզդին մարտնչեցին կողք-կողքի ու հաղթեցին:
                Արցախում հայ զինվորի կողքին կռվում էր նաև եզդի զինվորը: Քյարամ Սլոյանի անունը օրեր շարունակ բոլորի շուրթերին էր, իսկ նրա «Ձեզ մենակ չեմ թողնի հրամանատար» թևավոր խոսքի ուժ ստացած արտահայտությունը դարձավ հայ և եզդի ժողովուրդների բարեկամության նորօրյա վերահաստատում:
                Հայն ու եզդին կողք-կողքի պատերազմեցին Արցախում ու հաղթեցին այնպես, ինչպես Սարդարապատում:
                Սարդարապատի ճակատամարտին մասնակցում էին հոգևորականներ: Էջմիածնի հոգևոր ճեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանց (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս), Էրզրումի թեմի առաջնորդ Զավեն եպիսկոպոս Բաբայան. երկու հոգևորականներ, խաչը բարձր պահած, անցնում են զորքի գլուխն ու հայ զինվորներին առաջնորդում մարտի։
                Գրեթե 100 տարի անց Արցախ մեկնեցին նաև հոգևորականները:
                Խաչն ու զենքը ձեռքում՝ մարտնչեցին ու հաղթեցին հանուն հավատի և հայրենիքի՝ ինչպես Սարդարապատում:
                Սարարապատի ճակատամարտի 5 օրերի ընթացքում ղողանջել են Արարատյան դաշտավայրի բոլոր եկեղեցիների զանգերը՝ ոտքի հանելով ողջ ժողովրդին
                : Արցախյան քառօրյա պատերազմում չղողանջեցին եկեղեցիների զանգերը: Փոխարենը՝ Հայաստանից մինչև Ամերիկա, Ռուսաստան, Եվրոպա ու Կանադա ղողանջեցին մեր «հոգու» զանգերը, որոնք ոտքի հանեցին ու միավորեցին բոլորիս՝ ստիպելով հայացքներս ուղղել դեպի Արցախ: Այդ «զանգերի» ղողանջները լսվում են առ այսօր:
                Տարիներ անց՝ 1968-ին, Արմավիրի բարձունքներից մեկում վեր խոյացավ Սարդարապատի անմահ հերոսներին նվիրված հուշահամալիրը, որը յուրատեսակ ուխտատեղի է յուրաքանչյուր հայի համար:
                Քառօրյա պատերազմից մոտ երկու ամիս է անցել: Թարմ է ինչպես հաղթանակի բերկրանքը, այնպես էլ կորստի ցավը: Պատերազմից օրեր անց յուրաքանչյուր հայի համար ուխտատեղի են դարձել արցախյան մերօրյա հերոսների տունն ու դպրոցը, բակն ու խրամատը, որտեղ նրանց ծիծաղն է հնչել ու արյունն է թափվել…
                Սարդարապատի և Արցախի հերոսները նույն խենթերն էին, որոնք երբեք չեն նիրհում մեր հոգիներում:
                …Մենք չընկանք, մենք միշտ կանք…
                Հավերժ խոնարհում ու խնկարկում…
                ԱՂԲՅՈՒՐ՝
                http://hayernaysor.am/archives/186475
                Գրետա Տոնոյան

                Comment

                • #9
                  Շնորհակալություն Նարինե Ջան:

                  Comment

                  • #10
                    Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
                    Թուրքն արդեն հասել էր Մայր աթոռի մատույցներին.
                    Հասնելը հասել էր, բայց մոռացել էր մի կարևոր բան`
                    Մեր հավաքական ուժը, քաջությունը:
                    Նրանք չգիտեին այն անօրինաչափ թվաբանությունը,
                    Որն ունի հայկականը` մենք գումարվելիս բազմապատկվում ենք:
                    Ես հայ եմ, հայորդու զավակ: Սիրում եմ մեր պետությունը, ազգը, բանակը:Հայի արյունն է հոսում իմ երակներում, սնուցում սիրտս:

                    Comment

                    • #11
                      Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
                      Նորօրյա Սարդարապատ Արցախում
                      Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար…
                      1918-ին Ավարայրից ջանք առած խենթերն այդ հնարը գտան Սարդարապատում, երբ վտանգված էր որպես հայ ապրելու և անհայրենիք մնալու դարերից եկող մեր իրավունքը: Հնարը հաղթանակն էր ու Անկախության հռչակումը:
                      …Պատմությունը սիրում է կրկնվել: Մեզ՝ հայերիս համար, շատ հաճախ այդ կրկնությունը պահանջում է ինքնազոհողություն ու մահ իմացյալի գիտակցություն: Գիտակցություն, որը երբեք չի նիրհում մեր հոգիներում:
                      …Մենք չհանգանք դեռ կգանք, Երբ տան զանգը, ահազանգը…
                      Ահազանգը տրվեց 2016 թվականի ապրիլի 2-5-ը՝ Արցախում՝ քառօրյա պատերազմում ու նորօրյա Սարդարապատում: Այդ երկու մարտերում թշնամին ու հերոսը նույն դեմքն ունեին ու միևնույն առաքելությունը՝ տիրել ու հաղթել:
                      Հայի ոգին պարտվել չգիտի. հաղթեցինք Սարդարապատում, հաղթեցինք նաև Արցախում: Նույնն էր «հնարը», նույնն էին խենթերը, միայն ժամանակն էր ուրիշ ու անունները:
                      Սարդարապատում թուրքական 10 հազարանոց կանոնավոր զորքի դեմ դուրս եկավ 6 հազարանոց Հայկական բանակն ու աշխարհազորը: Մարտնչելով անհավասար մարտում՝ հերոսաբար հաղթեց՝ բոլորիս պարգևելով ազատ, անկախ հայրենիք ու պետություն:
                      Արցախում ժամանակակից տեխնիկայով գերհագեցած թշնամու բանակի առաջխաղացումը կասեցրին մեր 18-20 տարեկան տղաները: Հերոսներ, որոնց համար հայրենիքը սկսվում էր այն խրամատից, որն ապրիլյան մի գիշեր դարձավ կենաց ու մահու ճակատամարտ՝ նորօրյա Սարդարապատ: Մեր հերոս տղաները նայելով մահվան աչքերին՝ կարողացան ժպտալ մահին ու հերոսանալ…
                      Հավաքական ուժը և աննկուն կամքը բնորոշ է մենակ մեզ ,հայերիս:
                      Վերջին խմբագրողը՝ E. Khachatryan; 19-04-18, 21:30.

                      Comment

                      • #12
                        Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
                        Արցախում թշնամին պարտվեց այնպես, ինչպես Սարդարապատում:
                        Սարդարապատում համազգային պայքարին զինվորագրվեցին հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները: Գրողն ու գիտնականը, հասարակ գյուղացին բահ ու մանգաղով կանգնելով զինվորի կողքին՝ հաղթեցին միասնաբար:
                        Քառօրյա պատերազմի առաջին իսկ րոպեներից Արցախ շտապեցին կամավորականները՝ ժամ առաջ կանգնելու զինվորի կողքին: Հայր ու որդի, պապ ու թոռ միասին, ուս-ուսի պաշտպանեցին բոլորիս հայրենիքը: Պատերազմեցին կողք-կողքի փորձառու կամավորն ու մեկ օրում անպարտելի դարձած զիվորը:
                        Հոգին է նույնը, էությունը: Բոլոր դարերում հայը շարժվել և մինչև օրս շարժվում է նույն նշանաբանով ՝" Մեռնել, քան լինել օտարին գերի "

                        Comment

                        • #13
                          Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
                          Պատերազմեցին ու հաղթեցին այնպես, ինչպես Սարդարապատում:
                          Սարդարապատում հայ ժողովրդի կողքին հերոսաբար մարտնչում էին եզդի աշխարհազորայինները՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Կռվում էին արիաբար, որովհետև այս հողը նաև նրանց հայրենիքն է:
                          Հայն ու եզդին մարտնչեցին կողք-կողքի ու հաղթեցին:
                          Արցախում հայ զինվորի կողքին կռվում էր նաև եզդի զինվորը: Քյարամ Սլոյանի անունը օրեր շարունակ բոլորի շուրթերին էր, իսկ նրա «Ձեզ մենակ չեմ թողնի հրամանատար» թևավոր խոսքի ուժ ստացած արտահայտությունը դարձավ հայ և եզդի ժողովուրդների բարեկամության նորօրյա վերահաստատում:
                          Հայն ու եզդին կողք-կողքի պատերազմեցին Արցախում ու հաղթեցին այնպես, ինչպես Սարդարապատում:
                          Սարդարապատի ճակատամարտին մասնակցում էին հոգևորականներ: Էջմիածնի հոգևոր ճեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանց (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս), Էրզրումի թեմի առաջնորդ Զավեն եպիսկոպոս Բաբայան. երկու հոգևորականներ, խաչը բարձր պահած, անցնում են զորքի գլուխն ու հայ զինվորներին առաջնորդում մարտի։
                          Գրեթե 100 տարի անց Արցախ մեկնեցին նաև հոգևորականները:
                          Խաչն ու զենքը ձեռքում՝ մարտնչեցին ու հաղթեցին հանուն հավատի և հայրենիքի՝ ինչպես Սարդարապատում:
                          Սարարապատի ճակատամարտի 5 օրերի ընթացքում ղողանջել են Արարատյան դաշտավայրի բոլոր եկեղեցիների զանգերը՝ ոտքի հանելով ողջ ժողովրդին
                          : Արցախյան քառօրյա պատերազմում չղողանջեցին եկեղեցիների զանգերը: Փոխարենը՝ Հայաստանից մինչև Ամերիկա, Ռուսաստան, Եվրոպա ու Կանադա ղողանջեցին մեր «հոգու» զանգերը, որոնք ոտքի հանեցին ու միավորեցին բոլորիս՝ ստիպելով հայացքներս ուղղել դեպի Արցախ: Այդ «զանգերի» ղողանջները լսվում են առ այսօր:
                          Տարիներ անց՝ 1968-ին, Արմավիրի բարձունքներից մեկում վեր խոյացավ Սարդարապատի անմահ հերոսներին նվիրված հուշահամալիրը, որը յուրատեսակ ուխտատեղի է յուրաքանչյուր հայի համար:
                          Քառօրյա պատերազմից մոտ երկու ամիս է անցել: Թարմ է ինչպես հաղթանակի բերկրանքը, այնպես էլ կորստի ցավը: Պատերազմից օրեր անց յուրաքանչյուր հայի համար ուխտատեղի են դարձել արցախյան մերօրյա հերոսների տունն ու դպրոցը, բակն ու խրամատը, որտեղ նրանց ծիծաղն է հնչել ու արյունն է թափվել…
                          Սարդարապատի և Արցախի հերոսները նույն խենթերն էին, որոնք երբեք չեն նիրհում մեր հոգիներում:
                          …Մենք չընկանք, մենք միշտ կանք…
                          Հավերժ խոնարհում ու խնկարկում…
                          ԱՂԲՅՈՒՐ՝
                          http://hayernaysor.am/archives/186475
                          Մենք քիչ ենք, բայց հայ ենք..
                          Կանք պիտի լինենք ու դեռ շատանանաք...

                          Comment

                          • #14
                            Մեր փնտրումի գյու՜տ,_
                            Որ երեսուն դար ու դեռ ավելին
                            Սոսկ հոլովեցին ու չհասկացան
                            Բոլոր հին ու նոր Շամիրամները,_
                            Մարմի´նն է ձերը
                            Արա արքաի-Արարատ լեռան,
                            Սպանված, մեռած մարմի՜նը միայն,
                            Որը չե´ն կարող, չե´ն կենդանացնի
                            ձեր այլաբարբառ հարալեզները...
                            Մեը՝ հոգի´ն է.
                            Սերնդ է-սերունդ անշեջ թևածնող,
                            Վերջին շնչում իսկ՝ հազար կերպ առած նորի´ց պոռթկացող,
                            Որ չես սպանի զենքով ու դիրքով,
                            Չե´ս խլի երբեք գիր ու կնիքով
                            Եվ սահմանների փշալարերով երբեք չե´ս բանտի
                            Մերը՝ հոգի´ն է....

                            Comment

                            • #15
                              Մայիսը հայ ժողովրդի համար խորհրդանշական, բախտորոշ ամիս է։

                              Գարուն էր, 451 թվականի մայիսի 26 – ն էր: Արևավառ Ավարայրի դաշտում՝ պղտոր Տղմուտ գետի ափին հայ ժողովուրդն էր` մեծից փոքր: Հայ ժողովուրդն էր` օրհասական այդ պահին բռունցք դարձած, միասնական` իշխան, ռամիկ ու հոգևորական: Ազգովի ապրելու և մեռնելու գոյամարտ էր:

                              Ու … հաղթեցին, ապրեցին` նահատակվելով:
                              1918 թվական ու էլի մայիսի 26: Սարդարապատ: Ու կրկին ազգովին մարտի դաշտում են: Ու էլի պահն օրհասական է: Չէր կարող չհաղթել հայ ժողովուրդը: Ու չէր կարող այդ հերոսամարտից ընդամենը երկու օր անց տեղի չունենալ Հայաստանի Հանրապետության հռչակումը, հայոց պետականության վերականգնումը։ Եվ փողփողաց Հայաստանի եռագույնը: Ծածանվեց՝ ի լուր աշխարհի կարծես ասելով․ հայերն ապրել են, ապրում են, կապրեն:
                              Քսաներորդ դարավերջին սկիզբ առած Արցախյան հերոսամարտը դարձավ շարունակությունը մեր տառապալի և հերոսական անցյալի: Այն նոր էջ բացեց մեր պատմության մեջ: Արցախյան շարժումը դարձավ հիմք ոչ միայն հայոց, այլև ամբողջ աշխարհի նոր պատմության համար:

                              Մինչ քնած էր աշխարհը, ծանր մղձավանջի մեջ ապրող Արցախը ոտքի ելավ:

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information