Արցախյան հիմնահարց, թե չհայտարարված, բայց շարունակվող պատերազմ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Ծովինար Հովհաննիսյան
    Մոդերատոր
    • Jul 2017
    • 218

    #16
    Ղարաբաղյան հիմնահարցը հայ ժողովրդի պատմության ներկայիս փուլում դարձել է ազգային անվտանգության հիմնախնդիրներից մեկը, պետք է ընդունենք, որ այս հարցը լուծում չի կարողանում ստանալ, քանի որ միջազգային կառույցները կոշտ դիրքորոշում չեն հայտնում, կիրառում են երկակի ստանդարտներ. այս պարագայում հատկապես մեծ պարտավորություններ են դրվում մեզ' ուսուցիչներիս վրա, մենք պետք է մատաղ սերնդին դաստիարակենք հայեցի, հայրենասեր, ազգային արժեհամակարգը գնահատող, հայրենասեր սերունդ: Կարծում եմ, մենք այդ հարցում հաջողել ենք, եթե հաշվի առնենք ապրիլյան պատերազմը: Հարգելի' գործընկերներ, դուք ինչպիսի կարծիք ունեք այս հարցի շուրջ:

    Comment

    • Ամալյա Հովհաննիսյան1
      Մոդերատոր
      • Jan 2018
      • 261

      #17
      Հարգելի Ծովինար երկար տարիներ չլուծված հարց եք բարձրացրել. Ես կարծում եմ Հայաստանը երբևէ չի կարող կոշտ քաղաքականություն ունենա Ռուսաստանի նկատմամբ. Պուտինը մեկ վայրկյանում կոչնչացնի մեր երկիրը, ինչ քայլեր էլ, որ արվում է մեր երկրում ,վերջինիս թելադրանքն է. Ղարաբաղի հարցը եղել և մնում է անլուծելի, քանի որ մեր երկիրը կառավարողները ,,Կարապը, խեցգետինը և գայլաձուկը,, շատ են կարդացել. Մեզ միայն ուժ են տալիս մեր հաղթական բանակի հզոր զինվորները.

      Comment

      • Անահիտ Սիմոնյան
        Մոդերատոր
        • Sep 2017
        • 425

        #18
        Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի՛ Ծովինար,բնականաբար Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմամբ այսօր զբաղվում են միջազգային այնպիսի կառույցներ,որոնց համար դժվար չէ մեկընդմիշտ լուծում տալ այս խնդրին:Ողջ հասարակությունը ականատես է դառնում Ադրբեջանի սանձարձակ գործողություններին:Սակայն մեզ պատմությունը սովորեցնում է,որ գերտերությունները սկսած Համիդյան ջարդերից մինչև օրս պատշաճ լուծում չեն տվել այս հարցին:

        Comment

        • Ծովինար Հովհաննիսյան
          Մոդերատոր
          • Jul 2017
          • 218

          #19
          Ամալյա Հովհաննիսյան1-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Ծովինար երկար տարիներ չլուծված հարց եք բարձրացրել. Ես կարծում եմ Հայաստանը երբևէ չի կարող կոշտ քաղաքականություն ունենա Ռուսաստանի նկատմամբ. Պուտինը մեկ վայրկյանում կոչնչացնի մեր երկիրը, ինչ քայլեր էլ, որ արվում է մեր երկրում ,վերջինիս թելադրանքն է. Ղարաբաղի հարցը եղել և մնում է անլուծելի, քանի որ մեր երկիրը կառավարողները ,,Կարապը, խեցգետինը և գայլաձուկը,, շատ են կարդացել. Մեզ միայն ուժ են տալիս մեր հաղթական բանակի հզոր զինվորները.
          Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Ամալյա, սակայն կարելի է այս հարցին լուծում տալու համար սկսենք մեր երկրի ներսից` սկսած մանկապարտեզից, դպրոցից, բուհից, լրատվական դաշտից. տալով ռազմահայրենասիրական դաստիարակություն` ինչպիսին տալիս են Իսրայելում, այլ ոչ անարդյունավետ ծրագրեր ներդնել, որտեղ ի հայտ է գալիս սոցիալական անարդարությունը:

          Comment

          • Ծովինար Հովհաննիսյան
            Մոդերատոր
            • Jul 2017
            • 218

            #20
            Անահիտ Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի՛ Ծովինար,բնականաբար Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմամբ այսօր զբաղվում են միջազգային այնպիսի կառույցներ,որոնց համար դժվար չէ մեկընդմիշտ լուծում տալ այս խնդրին:Ողջ հասարակությունը ականատես է դառնում Ադրբեջանի սանձարձակ գործողություններին:Սակայն մեզ պատմությունը սովորեցնում է,որ գերտերությունները սկսած Համիդյան ջարդերից մինչև օրս պատշաճ լուծում չեն տվել այս հարցին:
            Հարգելի' Անահիտ Սիմոնյան, Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ ոչ մի կառույց չի ցանկանում տալ այս հարցի լուծումը, քանի որ պատմությունը ապացուցել է, որ հայ ժողովուրդը իր հույսը պետք է դնի միայն իր վրա, շատ դիպուկ է ասված, որ իմ ժողովրդի փրկությունը միայն իր միասնության և հավաքական ուժի մեջ է:Մենք պետք է այնպիսի սերունդ կրթենք, որը իր հույսը միայն իր վրա կդնի և կփրկի մեր հայրենիքը կործանումից:

            Comment

            • Անահիտ Սիմոնյան
              Մոդերատոր
              • Sep 2017
              • 425

              #21
              Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի' Անահիտ Սիմոնյան, Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ ոչ մի կառույց չի ցանկանում տալ այս հարցի լուծումը, քանի որ պատմությունը ապացուցել է, որ հայ ժողովուրդը իր հույսը պետք է դնի միայն իր վրա, շատ դիպուկ է ասված, որ իմ ժողովրդի փրկությունը միայն իր միասնության և հավաքական ուժի մեջ է:Մենք պետք է այնպիսի սերունդ կրթենք, որը իր հույսը միայն իր վրա կդնի և կփրկի մեր հայրենիքը կործանումից:
              Բացարձակ ճշմարտություն է,հարգելի՛ Ծովինար:Այսօր,թերևս ունենք այնպիսի սերունդ,ով ամուր կառչած է հայրենիքից,չնայած այդքան մեծ արտագաղթին:

              Comment

              • Ծովինար Հովհաննիսյան
                Մոդերատոր
                • Jul 2017
                • 218

                #22
                Անահիտ Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Բացարձակ ճշմարտություն է,հարգելի՛ Ծովինար:Այսօր,թերևս ունենք այնպիսի սերունդ,ով ամուր կառչած է հայրենիքից,չնայած այդքան մեծ արտագաղթին:
                Շնորհակալ եմ հարգելի' Անահիտ թեմային արձագանքելու համար, պետք է նշեմ, որ հայ ժողովուրդը գրեթե միշտ խնդիրներ է ունեցել իր հարևանների հետ, բայց մեծագույն կորուստներից հետո էլ կարողացել է ոտքի կանգնել, մաքառել և վերածնվել. դա հայ ժողովրդի ճակատագիրն է: Մենք կարողանում ենք գոյատևել, քանի որ մատաղ սերնդի դաստիարակության հարցում մեծ ուշադրություն ենք դարձնում հայրենասիրության, ազգապահպանության, մարդասիրության հարցերին:

                Comment

                • Ծովինար Հովհաննիսյան
                  Մոդերատոր
                  • Jul 2017
                  • 218

                  #23
                  Հարգելի' գործընկերներ, այսօր մատաղ սերնդին դաստիարակելիս պետք է մեծ տեղ հատկացնենք հայրենասիրական ոգու ձևավորմանը և ամրապնդմանը, քանզի արցախյան հիմնախնդիրը ոչ միայն չի լուծվում, այլ աստիճանաբար փակուղում հայտնվելով, գնում է դեպի սրացում, իսկ սրացման հետևանքով պատերազմը դառնում է անխուսափելի: Մեր սերունդը պետք է պատրաստ լինի թե' հոգեպես և թե' ֆիզիկապես: Ես կարծում եմ, որ մենք մեր սովորողներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու համար, պետք է մեծ տեղ տանք ազգային, ռազմական երգի ու պարի ուսուցմանը, պատմական ֆիլմերի ստեղծմանը: Մեծ սիրով կսպասեմ ձեր տեսակետներին և արձագանքներին:

                  Comment

                  • Ստեփանյան Նելլի
                    Մոդերատոր
                    • Feb 2018
                    • 565

                    #24

                    Միանգամայն համաձայն եմ Ձեզ հատ հարգելի Ծովինար, դեռ երկար ժամանակ ղարաբաղյան հիմնախնդիրը կմնա ՀՀ ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական օրակարգի առանցքային հարցերից մեկը:

                    Comment

                    • Ծովինար Հովհաննիսյան
                      Մոդերատոր
                      • Jul 2017
                      • 218

                      #25
                      Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                      Միանգամայն համաձայն եմ Ձեզ հատ հարգելի Ծովինար, դեռ երկար ժամանակ ղարաբաղյան հիմնախնդիրը կմնա ՀՀ ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական օրակարգի առանցքային հարցերից մեկը:
                      Հարգելի' Նելլի Ստեփանյան, կարծում եմ, որ եթե միջազգային հանրությունը չկիրառեր երկակի ստանդարտներ, ապա այդ հարցը վաղուց լուծված կլիներ: Այս դեպքում հարցի լուծման համար հայ ժողովուրդը ունի միայն մեկ ելք. մենք պետք է այնպիսի հզոր երկիր ստեծենք, թե' տնտեսապես, թե' ռազմական առումով, որ միջազհային հանրությունը մեզ հետ հաշվի նստի: Դեռևս շատ դարեր առաջ պատմությունը ապացուցել է, որ թույլերի հետ հաշվի չեն նստում: Ցանկանում եմ մեզ և Ձեզ հզոր և ազատ հայրենիք. հայ ազգը դրան արժանի է:

                      Comment

                      • Վ. Հովհաննիսյան
                        Մոդերատոր
                        • Jan 2018
                        • 1375

                        #26
                        ․․․Արցա՛խ, մի բուռ Արցախ,

                        Դու աշխարհի համար մի փշուր հող ես լոկ

                        Եվ սակայն մեզ համար հսկա զոհասեղան...

                        Ու թե հնար լիներ կայծակները խաչել,...

                        Ես զոհերիս վրա կվառեի խաչերն այդ հրեղեն,

                        Ու թե հնար լիներ Հարդագողի ճամփան

                        Ոլորել ու դարձնել հսկա ծաղկեպսակ,

                        Ես զոհերիս վրա կդնեի պսակն այդ արցունքոտ,

                        Որ աշխարհին արար տեսանելի լիներ...

                        Ուրեմն, զա՛րկ, Արցախ,

                        Զա՛րկ, իմ զարմանալիդ...

                        Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,

                        Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի

                        Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ

                        Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին

                        Խուճապահար հոտի...

                        ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

                        Comment

                        • Ծովինար Հովհաննիսյան
                          Մոդերատոր
                          • Jul 2017
                          • 218

                          #27
                          Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                          Հարգելի' Հովհաննիսյան, կյանքը ցույց է տալիս, որ բարին միշտ էլ հաղթում է չարին, քանի որ այս հակամարտության մեջ մենք մեղավոր չենք, մենք միայն մեր հողն ենք պահանջել և հետ բերել, ուստի ես վստահ եմ, որ շատ շուտով այդ հարցը կլուծվի ի օգուտ մեզ: ԵՎ թող Աստված լինի մեզ օգնական:

                          Comment

                          • Մինասյան Նորա
                            Մոդերատոր
                            • Mar 2018
                            • 859

                            #28
                            Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի' Հովհաննիսյան, կյանքը ցույց է տալիս, որ բարին միշտ էլ հաղթում է չարին, քանի որ այս հակամարտության մեջ մենք մեղավոր չենք, մենք միայն մեր հողն ենք պահանջել և հետ բերել, ուստի ես վստահ եմ, որ շատ շուտով այդ հարցը կլուծվի ի օգուտ մեզ: ԵՎ թող Աստված լինի մեզ օգնական:

                            Ծովինար ջան, հոսւսանք, որ արդարությունը կհաղթի:

                            Comment

                            • Ծովինար Հովհաննիսյան
                              Մոդերատոր
                              • Jul 2017
                              • 218

                              #29
                              Հարգելի' գործընկեր, ցավոք հայ ժողովուրդը այնքան անարդարություն է տեսել, որ հույսներս արդարության վրա դնել չենք կարող: Մենք պետք է մեր հույսը մեր սեփական միասնության վրա դնենք և պայքարենք մեր իրավունքների համար, որքան էլ դա դժվար լինի:

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information