Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Լեռնային Ղարաբաղի ռազմավարական կարևորությունը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սիրանուշ, Ղարաբաղի հիմնախնդիրը կարծում եմ դեռ երկար կծխա ,իսկ միակ լուծումը մեր միասնության և արիության մեջ է: Բազմիցս պատմությունը ցույց է տվել,որ մեր ուժը մեր միասնության մեջ է: Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլեւ շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը:
    Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, եւ, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմքեր:
    http://www.mfa.am/hy/artsakh-issue/
    Դուք իհարկե ճիշտ եք ,բայց հաշվի առնելով Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը ,ինչպես նաև մեր վարած արտաքին քաղաքականությունը ,որը, մեղմ ասած, կաղում է ,կարող ենք ենթադրել ,որ դեռ կարճատև քառօրյաներ,հուլիսյան ապստամբություններ կլինեն:Իհարկե ես շատ կցանկանայի սխալվեի այս հարցում և այդ հարցը լուծվեր խաղաղ ճանապարհով ,իհարկե, ի օգուտ մեզ:

    Comment

    • #17
      Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Ծովինար ջան Լեռնային Ղարաբաղը որպես տարածքային հիմնախնդիր դեռ 1920-ական թվականներից է արծարծվում,մեր մեծերը բազմիցս խոսել և մենք շարունակում ենք ականատեսը լինել այդ առայժմ չլուծված խնդրին:Համոզված եմ,որ կան լուծման եղանակներ,եթե մեր երկրի պետական այրերը ցուցաբերեն պատասխանատվություն,այն մայրերի առջև,ովքեր իրենց տղաներին ուղարկում են այն հույսով,որ պետք անպայման վերադառնան տուն:

      Comment

      • #18
        Լուսինէ Ավագյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Թերևս ամենաանհեթեթն այն է, որ ադրբեջանական դպրոցներում թե՜ աշակերտները, թե՜ ուսուցիչները պարզապես վստահ են,որ Արցախը ադրբեջանական պատմական տարածք է և աճող սերունդը դաստիարակվում է այդ տարածքը ամեն գնով վերադարձնելու մոլուցքով։
        Եվ այդ կեղծիքն ամեն կերպ փորձում են տարածել ողջ Եվրոպայով։ Որոշ ադրբեջանցի ուսուցիչներ Եվրոպական դպրոցների համագործակցության կրթական միջավայրերում տեղադրում են իրենց դպրոցներում անցկացված միջոցառումներից տեսանյութեր, որոնք պատմում են հայերի դաժանությունների,զավթումների մասին, փորձում են կազմակերպել քննարկումներ` տեղադրելով կեղծ տեղեկություններ։
        Ինչպես պայքարել այս երևույթի դեմ։
        Հարգելի Լուսինե , ես ադրբեջանական քաղաքականությունը անհեթեթ չեմ համարում , քանզի կարծում եմ , որ նույնատիպ քաղաքականության կարիք ունենք և մենք : Ամենակրևորը պետք է սովորենք Ադրբեջանի մշակույթը`գողացված ,պատմությունը `կարճ, աշխարհագրությունը ` զավթված և լեզուն`տգեղ : Միայն թշնամուն ճանաչելով կարելի է վերջնական հաղթնակ տանել , և գուցե մեկ օր կհասնենք նրան , որ չենք գովերքի միայն բարոյական հաղթանակները :

        Comment

        • #19
          Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Ծովինար ջան Լեռնային Ղարաբաղը որպես տարածքային հիմնախնդիր դեռ 1920-ական թվականներից է արծարծվում,մեր մեծերը բազմիցս խոսել և մենք շարունակում ենք ականատեսը լինել այդ առայժմ չլուծված խնդրին:Համոզված եմ,որ կան լուծման եղանակներ,եթե մեր երկրի պետական այրերը ցուցաբերեն պատասխանատվություն,այն մայրերի առջև,ովքեր իրենց տղաներին ուղարկում են այն հույսով,որ պետք անպայման վերադառնան տուն:
          Հարգելի` Սիրանուշ, եթե հաշվի առնենք, որ այսօր թե` ԱՄՆ ,թե` Ռուսաստանը ցանկանում են տեսնել արցախյան հիմնախնդիրը լուծված,կարծում եմ ,մեզ կստիպեն գնալ փուլային տարբերակով հարցի լուծման `մեզ ի նկատի ունեմ Հայաստանին և Ադրբեջանին ,բայց ցավով պետք է նշեմ, որ այդ փուլային տարվերակը նախատեսում է մեր արյան գնով ազատագրած Արցախի 5 ,միգուցե նաև 7 շրջանների վերադարձ ,իհարկե ոչ միանգամից ,այլ փուլ առ փում:Ամեն դեպքում ոչ մի հայրենասեր հայի համար չի կարող ընդունելի լինել այս ,թեկուզ սա խաղախ բանակցային ճանապարհով լուծման տարբերակն է, ընդ որում, առանց կոնկրետ կարգավիճակի տրամադրման երաշխիքի :Կարծում եմ, այս պայմաններով մեր ժողովուրդը առաջարկվող լուծումը չի ընդունի ,որքան էլ որ մեր ղեկավար մարմինները փորձեն նախապատրաստել մեր հասարակությանը :Սա ի վերջո կհանգեցնի նոր քառօրյաների,որոնք աստիճանաբար կհյուծեն թե` մեզ ,թե` Ադրբեջանին :

          Comment

          • #20

            Ինչ խոսք,Լեռնային Ղարաբաղը եղել և մնում հայկական հողերի անքակտելի մաս,թե՛ մեր հասարակությունը,թե՛ մեր ղեկավարությունը պետք է լինի միշտ զգոն,նույնիսկ արտաքին գործոնները իրենց կամքն են թելադրում երկու բախումնային կողմերին:

            Comment

            • #21
              Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Ինչ խոսք,Լեռնային Ղարաբաղը եղել և մնում հայկական հողերի անքակտելի մաս,թե՛ մեր հասարակությունը,թե՛ մեր ղեկավարությունը պետք է լինի միշտ զգոն,նույնիսկ արտաքին գործոնները իրենց կամքն են թելադրում երկու բախումնային կողմերին:
              Շնորհակալ եմ Սիրանուշ ջան, իրավացի ես, որովհետև՝ <<Սա Հայաստանն է ու վերջ...>>:

              Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
              Վանքեր նկարիր ու բերդեր անառ,
              Լեռները դարձրու հավերժի արձան,
              Գետերը՝ զնգուն տավիղների լար։
              Հողմի դեմ կանգնած անտառ նկարիր,
              Ձիեր նկարիր անթամբ ու անսանձ,
              Արծիվներ՝ թառած լեռան կատարին,
              Արտույտներ՝ երկնի լազուրով արբած։
              Մաշտոցյան անմահ գիրը նկարիր,
              Պատմությունը մեր՝ գրված այդ գրով,
              Որ անզոր էին ջնջել սրտերից-
              Աշխարհակործան յաթաղաններով։
              Եվ ծռությունը նկարիր նաև
              Ու մերկությունը ծռված աշխարհի,
              Որ ճիշտն ու սխալը իրար է խառնել
              Այս պատմությունը երկերեսանի։
              Նկարիչ, «ապրեմ-չապրեմ» նկարիր՝
              Տրորված օտար կրունկների տակ,
              Ոգին նկարիր Մելիք Ավանի
              Ու մեր լինելու ձգտումը արդար։
              Պատմիր աշխարհին՝ ով ենք մենք, ինչ ենք,
              Եվ ովքեր են թույն խառնում մեր հացին,
              Բախտի բերումով թեկուզ և քիչ ենք,
              Բայց ոչ քոչվոր ենք, ոչ էլ խառնածին։
              Որ մենք ենք ահա ու մեր լեռները,
              Մեր Գանձասարը, վանքը Ամարաս,
              Բաց են միշտ էլ մեր սրտի դռները,
              Մաքուր ենք հոգով, շիտակ ենք ու պարզ։
              Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
              Լեռներ նկարիր, հողմաթեք ծառեր,
              Մեր կամքը դարձրու հավերժի արձան,
              Ոգին՝ անխորտակ, երազը՝ անմեռ։

              Comment

              • #22
                Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                Շնորհակալություն տիկին Հովհաննիսյան, կարծում եմ, որ պետք է ճիշտ մոտեցման և գաղափարախոսության միջոցով սովորողների մեջ կոտրենք բոլոր այն կարծրատիպերը, որոնք ձևավորվում են ժամանակի ընթացքում: Պետք է հստակ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի կարևորությունը ոչ միայն ռազմական ոլորտում, այլ նաև որպես պատմական Հայաստանի անբաժանելի մաս:

                Comment

                • #23
                  Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Շնորհակալություն տիկին Հովհաննիսյան, կարծում եմ, որ պետք է ճիշտ մոտեցման և գաղափարախոսության միջոցով սովորողների մեջ կոտրենք բոլոր այն կարծրատիպերը, որոնք ձևավորվում են ժամանակի ընթացքում: Պետք է հստակ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի կարևորությունը ոչ միայն ռազմական ոլորտում, այլ նաև որպես պատմական Հայաստանի անբաժանելի մաս:
                  Հողը քո այս մի բուռ
                  Դու դարձրել ես եդեմ,
                  Լույսով ճամփադ հարթել,
                  Ի ցավ քո թշնամու
                  Կառուցելով ապրել,
                  Ապրելով ես հաղթել։

                  Comment

                  • #24
                    ԱՅՍՊԵՍ Է ԵՂԵԼ

                    Եվ Աստված ցանկացել է գրել
                    Ե Ր Ջ Ա Ն Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
                    քո տարածքի վրա ծայրեծայր,
                    բայց, ափսոս, բառն այդ շատ էր երկար
                    ու չտեղավորվեց քո փոքրիկ հողակտորի վրա…
                    Եվ Աստված ցանկացել է գրել
                    Խ Ա Ղ Ա Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
                    բայց, ավաղ,
                    այդ բառն էլ դարձրյալ շատ երկար էր
                    ու կեսն անգամ չտեղավորվեց
                    քո փոքրիկ հողակտորի վրա…
                    Եվ ի՞նչ աներ Աստված,
                    որ լոկ ՑԱՎ-ն եկավ հարմար,
                    որ լոկ ՍՈՒԳ-ն եկավ հարմար,
                    որ լոկ ԼԱՑ-ն եկավ հարմար
                    քո փոքրիկ հողակտորի համար…

                    Comment

                    Working...
                    X