Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Իմ սրտի մայրաքաղաք

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Իմ սրտի մայրաքաղաք

    Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է «էրեբունի-Երևան - 2794» տոնակատարության շրջանակներում հոկտեմբերի 14-ին նախատեսված տոնական միջոցառումների ծրագիրը: Երևանի ծննդյան հերթական տարեդարձին նվիրված հանդիսություններն այս տարի նախատեսվում է անցկացնել մեծ շուքով: Տոնի կապակցությամբ մայրաքաղաք կժամանեն գործընկեր և քույր քաղաքների, ինչպես նաև հանրապետության մարզերի աննախադեպ թվով պատվիրակություններ: Տոնական միջոցառումները կսկսվեն հոկտեմբերի 9-ին և 10-ին`պատմական և ժամանակակից Երևանի մասին պատմող ցուցահանդեսներով: Հոկտեմբերի 14-ին նախատեսված միջոցառումների տոնական ուրախ մթնոլորտը կթևածի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Հանդիսություններ կանցկացվեն բազմաբնույթ ու բազմաբովանդակ թվով 26 բեմահարթակներում: Այդ օրը փոքր կենտրոնը երթևեկության համար փակ կլինի սկսած առավոտյան ժամը 08:30-ից: Նախ ջրցան մեքենաներով կմաքրվեն Երևանի փողոցները, այնուհետ բուհերի ուսանող կամավորների օգնությամբ կլվացվեն հուշարձանները, որից հետո կսկսվեն տոնական բուն միջոցառումները։

    Մեկնարկը կտրվի թատերականացված ներկայացմամբ` Էրեբունի արգելոց - թանգարանի հարակից հրապարակից: Ժամը 14-ին Ռուսաստանի հրապարակից կմեկնարկի տոնական շքերթը, որի մասնակիցները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքից հետո, երթով կուղևորվեն դեպի Հանրապետության հրապարակ: Այդ օրը հայտնի կդառնան նաև մայրաքաղաքի նոր պատվավոր քաղաքացիների անունները: Հաշվի առնելով նաև 2012 թվականին Երևանի` գրքի համաշխարհային մայրաքաղաք լինելու հանգամանքը, կկազմակերպվեն բացօթյա գրական ցերեկույթներ: Հանդիսությունների շրջանակում տեղի կունենան մարզամշակութային բազմաթիվ միջոցառումներ, կրկեսային ու թատերական ներկայացումներ, կկազմակերպվեն ավիամոդելավորողների և վինդսերֆինգի ցուցադրական ելույթներ, նաև բիենալե, մարաթոնյան ու հեծանվային վազք։

    Ավանդույթի համաձայն` օրվա գլխավոր միջոցառումը, որն այս անգամ կրելու է «Իմ սրտի մայրաքաղաք» խորագիրը, կանցկացվի Հանրապետության հրապարակում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Երեկոյի գեղարվեստական մասը կապահովեն նաև արտերկրից ժամանած հայտնի խմբեր ու ճանաչված երգիչներ: Միջոցառման ավարտին կլինի տոնական շքեղ հրավառություն, որին կհաջորդի երիտասարդական դիսկոտեկը: «Էրեբունի-Երևան 2794»-ի կազմակերպիչները հոգացել են, որ տոնական միջոցառումները հնարավորին գրավիչ ու հետաքրքիր լինեն և բավարարեն ամենատարբեր նախասիրությունների տեր մարդկանց պահանջը:
    Իմ սրտի մայրաքա&#1.jpg
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  • #2
    Իմ սրտի մայրաքաղաք

    Բարև Ձեզ հարգելի ֆորումականներ, գաղտնիք չէ, որ հոկտեմբերի 14-ին մեծ շուքով նշվելու է մեր բոլորի մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2794 ամյակը։ Այս տարի հանդիսավոր միջոցառումներն անցկացվելու են «Իմ սրտի մայրաքաղաք» խորագրով։ Եվ ահա մեր «Հայկական կրթական պորտալի» աշխատակազմը հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ։ Կիսվեք Ձեր լուսանկարներով, որոնք արվել են «Էրեբունի–Երևան 2794» տոնակատարությունների ընթացքում։ Այդ լուսանկարները քվեարկության կդրվեն ֆորումում, և ամենաշատ ձայներ հավաքած լուսանկարի հեղինակը կստանա մեր փոքրիկ մրցույթի հաղթողի կոչումն ու նախատեսված խորհրդանշական մրցանակը։ Սպասում ենք հետաքրքիր և պայծառ լուսանկարների։

    Կից ներկայացնում եմ «Իմ սրտի մայրաքաղաք-Էրեբունի-Երևան 2794» տեսանյութը, որն ինձ շատ դուր եկավ։
    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

    Comment


    • #3
      Իմ սրտի մայրաքաղաք

      Ես շատ եմ սիրում իմ քաղաքը, սիրում եմ իմ Երևանը, իսկապես իմ սրտի Մայրաքաղաքը։

      Ահա Երևանի հիմնի խոսքերը, որոնց հեղինակը Պարույր Սևակն է և մի տեսանյութ, որտեղ երգիչ–երգչուհիների մի քանի սերունդ երգում է իր սերը մեր Երևանի մասին։



      ԵՐԵՎԱՆԻ ՕՐՀՆԵՐԳԸ

      2004թ. անցկացված մրցույթի արդյունքում Երևանի խորհրդի N 12/2 որոշման հիման վրա հաստատվեց Երևանի հիմնը` որպես Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի խորհրդանիշ:
      «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Երևան քաղաքի ավագանու 12.04.2010թ. «Երևան քաղաքի խորհրդանիշների մասին» N 85-Ն որոշմամբ սահմանվեց Երևանի օրհներգը:

      ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐԵՎԱՆ

      Խոսքը` ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ
      Երաժշտությունը՝ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ


      Երևան դարձած իմ Էրեբունի,
      Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
      Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
      Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

      ԿՐԿՆԵՐԳ : Երևան դարձած իմ Էրեբունի,
      Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
      Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
      Մեծանաս դարով, Երևան:

      Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
      Անկատար տենչեր ունենք դեռ շատ,
      Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
      Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:

      Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
      Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել,
      Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես,
      Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես:

      Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

      Comment


      • #4
        Սրբազան-ի խոսքերից Նայել գրառումը
        ...

        Կից ներկայացնում եմ «Իմ սրտի մայրաքաղաք-Էրեբունի-Երևան 2794» տեսանյութը, որն ինձ շատ դուր եկավ։
        Վահե ջան, իսկապես լավն է, ինձ էլ շատ դուր եկավ։
        Մանուշակ Ավետիսյան
        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
        ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

        Comment

        Working...
        X

        Debug Information