Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հիմնական հասկացություններ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հիմնական հասկացություններ

    Հոգեբանություն-մարդուն ուսումնասիրող կարևորագույն գիտություն,որի խնդիրն է նկարագրել և բացատրել հոգեկան երևույթները, հայտնաբերել հոգեկան կյանքի օրինաչափությունները;

  • #2
    Հոգեբան- մասնագետ, որն աշխատում է հոգեբանության բնագավառում:

    Comment


    • #3
      Հոգեկան կյանք- մարդու հոգեկան երևույթների, ապրումների պրոցեսը, դինամիկան ժամանակի ընթացքում: Թեև կապված է մարմնային գործընթացների հետ, բայց հարաբերականորեն անկախ է և ունի ուրույն օրինաչափություններ:

      Comment


      • #4

        Աֆեկտը
        -կարճատև, ուժեղ հուզական ռեակցիա է, որն ընթանում է բուռն պանտոմիմիկական և վեգետատիվ արտահայտումներով և զուգորդվում է ինքնահսկողության բացակայությամբ` լրիվ կամ որոշ չափով (ֆիզիոլոգիական կամ պաթոլոգիկ աֆեկտ):

        Տագնապ
        ` թախիծի թույլ տարբերակն է: Անհանգստություն է, ներքին դիսկոնֆորտ, կրծքի շրջանում կծկվածության զգացում է առաջանում: Մարդը ինչ-որ վթարի նախազգացում ունի: Հանդիպում է նևրոզների, տագնապադեպրեսիվ վիճակների, աֆեկտիվ զառանցանքային վիճակների ժամանակ:
        Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

        Comment


        • #5
          Հոգի- ըստ հնից եկող պատկերացումների՝ ստվերանման մի ակտիվ էություն, որը գտնվում է մարդու մարմնի մեջ և կառավարում է նրա վարքը, իսկ երբ մարմինը մեռնում է, լքում է այն ու հեռանում: Ըստ գիտական պատկերացումների՝ ավելի ճիշտ է խոսելանձի մեջ հատուկ կազմավորման՝ «ես»-ի մասին:

          Comment


          • #6
            Վարք- մարդու այն շարժողական գործողությունները և դրանց համակարգերը, որոնք մատչելի են դիտման համար: Վարքն այն է, ինչ մարդ իրականում կատարում է իր շարժողական օրգանների օգնությամբ:

            Comment


            • #7
              Պատրանքներն իրական առարկաների ու երևույթների սխալ ընկալումներն են, որոնց ժամանակ իրականը միախառնվում է հիվանդագինին։ Իրականում գոյություն ունեցող օբյեկտի (առարկայի) պարտադիր առկայությունը ցնորքների հետ տարբերակիչ չափանիշներից է։ Որպես նպաստող, նախատրամադրող գործոններ կարող են դիտվել աֆեկտիվ լարվածությունը, գիտակցության աֆեկտիվ նեղացումը և աֆեկտիվ դիրքորոշումը։ Կարևոր նշանակություն ունեն ենթագիտակցական սպասումները, մտավախությունները։
              Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

              Comment


              • #8
                Ուշադրություն – մարդու հոգեկան ակտիվության ուղղվածությունը դեպի որոշակի առարկաներ և երևույթներ:
                Արտաքին ուշադրություն – մարդու հոգեկան ակտիվության ուղղվածությունը դեպի սեփական ներաշխարհի երևույթները մտքերը, (մտապատկերներն ու ապրումները):

                Կամածին ուշադրություն – ուշադրության այն տեսակը, որն առաջ է գալիս և պահպանվում է գիտակցական ցանկությամբ և կամային ճիգերի օգնությամբ:

                Ոչ կամածին ուշադրություն – ինքնաբերաբար, առանց մտադրության առաջ եկող ուշադրություն: Այն դիտվում է անսպասելի, ուժեղ և նոր գրգռիչների ազդեցության դեպքում:
                Վերջին խմբագրողը՝ Suqiasyan Ruzanna; 14-04-12, 23:39.

                Comment


                • #9
                  Ուշադրության ծավալ – կարճ ժամանակահատվածում (0,1) վր ուշադրության կենտրոնում գտնվող և հստակորեն ընկալվող առարկաների քանակը:

                  Ուշադրության բաշխում – ուշադրությունը միաժամանակ մի քանի առարկաների կամ մեկից ավելի գործերի վրա կենտրոնացած պահելը:

                  Comment


                  • #10
                    Փիլիսոփայություն

                    Comment

                    Working...
                    X