Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ընտանիքը` երեխայի տեսանկյունից

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ընտանիքը` երեխայի տեսանկյունից

    Այս թեմայում . հոգեբանական նույնացումը ծնողների հետ,առաջին և միակ երեխան , երեխան քավության նոխազ;
    Վերջին խմբագրողը՝ Suqiasyan Ruzanna; 16-03-12, 01:31.

  • #2
    Ընտանեկան հարաբերությունները բարդ են: Ընտանիքի ներսում ստեղծվող ամեն մի իրադրություն նրա անդամներից յուրաքանչյուրն ընկալում և մեկնաբանում է յուրովի:Իրենց երեխաներին ճիշտ կրթելու ու դաստիարակելու համար ծնողները պետք է լավ հասկանան նրանց: Պետք է նկատի ունենալ, որ ընտանիքը զարգացող սոցիալական խումբ է: Յուրաքանչյուր նոր երեխայի ծնունդը կտրուկ կերպով փոխում է ներընտանեկան հարաբերությունների վիճակն ու բարդության աստիճանը՝ բազմաթիվ նոր խնդիրներ առաջ բերելով:

    Comment


    • #3
      Գարեգին Նժդեհ
      Հայրենապաշտական դաստիարակություն՝ ահա մեր փրկության խարիսխը:
      Հայրենապաշտության՝ մարդկային առաքինությունների այդ աստվածային մոր համար պետք է ջահ բարձրացնել մեր հոգիների մեջ, մեր դպրոցներում, մեր ընտանեկան հարկի տակ, մեր գաղթականական վրանների տակ, ամեն տեղ, ուր կապրի ու կշնչի հայ մարդը:

      Comment


      • #4
        Հոգեբանական նույնացումը մարդու հոգեկան գործունեության այն մեխանիզմն է, որի շնորհիվ երեխան սկսում էմտածել, զգալ, իրեն պահել այնպես, կարծես ինքը որևէ մեծահասակ է՝ հայրը, մայրը, մեծ եղբայրը կամ որևէ այլ հեղինակավոր անձնավորություն:
        Հոր խելամտությունը ամենաիրական դաստիարակությունն է երեխայի համար:
        Դեմոկրիտ

        Comment


        • #5
          ՈՒրիշների հետ երեխայի հոգեբանական նույնացումն առավել խորն է այն դեպքում, երբ այդ մեծահասակն ընկալվում է որպես հզոր, ուժեղ, գործիմաց և հեղինակավոր անձնավորություն, որը միաժամանակ իր հետ կապված է հուզական ջերմ կապերով:Հոգեբանական նույնացումը հեշտանում է , եթե երեխան տեսնում է, որ իր և մեծահասակի միջև նաև արտաքին նմանություններ կան: Ծնողների հետ երեխաների հոգեբանական նույնացման գոյությունը մեծապես պարտավորեցնում է նրանց;

          Comment


          • #6
            Հոգեբանական նույնացում ,իդենտիֆիկացիա - հոգեբանորեն մեկ այլ անձի հատկություններն ու տեսակներն ունենալու հակումը, նրա նմա լինելու ձգտումը:
            Երիտասարդ ծնողների համար առաջին երեխայի ծնունդը մեծ իրադարձություն է: Երեխաները սիրում են, երբ ամեն ինչ իրենց համար ծնողներն են անում: Միակ երեխան՝ մինուճարը, մեծ մասամբ հաղորդակցվում է մեծահասակների հետ, որի հետևանքով նրա կենսափորձը մնում է սահմանափակ: Ընտանիքում երկու կամ ավելի երեխաների առկայությունն այդ տեսակետից իսկապես դրական մեծ նշանակություն ունի նրանցից յուրաքանչյուրի հոգեկան զարգացման համար:

            Comment


            • #7
              Միակ երեխային ծնողներն ամեն րոպե հետևում ու օգնում են , որի հետևանքով նա միշտ ոչ միայն օգնության կարիք է զգում, այլև սկսում է մտածել, որ ծնողները միշտ և ամենուրեք պարտավոր են օգնել իրեն, նույնիսկ այն դեպքում, երբ նա նման օգնության կարիք, ըստ էության չունի:

              Comment


              • #8
                Շատ անգամ այն, ինչ որ բարի են կարծում՝ միայնակ, առանց ուրիշի հետ խառնվելու, վնասակար է լինում:
                Արեգակը թեև բարի է, սակայն առանց օդի զուգակցության այրող և չորացնող է:
                Եզնիկ Կողբացի

                Comment

                Working...
                X