Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Խաղալիքի դերը երեխայի կյանքում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Խաղալիքի դերը երեխայի կյանքում

    Ի՟նչ է նշանակում երջանիկ մանկություն. ներդաշնակ ու երջանիկ ընտանիք, առողջ սնունդ և, իհարկե խաղալիքներ:Խաղալիքը մեծ դեր ունի երեխայի կյանքում: Ճիշտ ընտրված խաղալիքների միջոցով երեխաները սովորում են սիրել, հոգատար լինել շրջապատի նկատմամբ, զարգանում է նրանց հուզական աշխարհը; Որպես մանկության անբաժանելի մաս` դրանք պետք է համապատասխանեն երկու կարևորագույն չափանիշի` չվնասեն երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջությունը:

  • #2
    Տիկնիկը կախարդական զորություն ունի. խոսեցնում է նույնիսկ ամենալռակյաց երեխային, բազմաթիվ խաղային իրավիճակներ էհուշում և գործողությունների է մղում:

    Comment


    • #3
      s640x480000.jpg
      Սովորաբար շատ երեխաներ նախընտրում են քնել իրենց սիրած խաղալիքի (հատկապես փափուկ խաղալիքների) հետ, ինչը չպետք է արգելել, որովհետև այդպես երեխայի համար ավելի լավ, հանգիստ և հարմարավետ է: Պետք է նկատի ունենալ, որ ընտանիքի միակ երեխաները, սենյակում մենակ քնելով, իրենց միայնակ են զգում: Հետևաբար հարկ չկա անհանգստանալու խաղալիքի կեղտոտվելու, մաշվելու համար, որը կարող եք լվանալ, մաքրել, բայց ոչ մի դեպքում չպետք է երեխային զրկել իր սիրած խաղալիքի ընկերակցությամբ քնելուց:
      Վերջին խմբագրողը՝ vanadzor27; 14-03-12, 20:48.
      Ռուզաննա Հախվերդյան
      Վանաձորի հ.27 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի

      Comment


      • #4
        Ռուզաննա Հախվերդյան
        Վանաձորի հ.27 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի

        Comment


        • #5
          Suqiasyan Ruzanna-ի խոսքերից Նայել գրառումը
          Ի՟նչ է նշանակում երջանիկ մանկություն. ներդաշնակ ու երջանիկ ընտանիք, առողջ սնունդ և, իհարկե խաղալիքներ:Խաղալիքը մեծ դեր ունի երեխայի կյանքում: Ճիշտ ընտրված խաղալիքների միջոցով երեխաները սովորում են սիրել, հոգատար լինել շրջապատի նկատմամբ, զարգանում է նրանց հուզական աշխարհը; Որպես մանկության անբաժանելի մաս` դրանք պետք է համապատասխանեն երկու կարևորագույն չափանիշի` չվնասեն երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջությունը:
          Ճշմարիտ ես, Ռուզաննա ջան: Ավելին, ճիշտ խաղալիք ընտրելով, ծնողը կարող է նաև զարգացնել երեխայի մտածողությունը, ստեղծագործ միտքը, աշխարհընկալումը: Հարկավոր է, որ ծնողը ուշադիր լինի ոչ միայն՝ թե ի՞նչ խաղալիք է գնում երեխայի համար, այլ նաև, թե ե՞րբ, երեխայի ո՞ր տարիքում է այն գնում: Մի խոսքով անհրաժեշտ է ճիշտ ժամանակին գնել ճիշտ խաղալիք, որպեսզի երեխայի համար ուշ կամ շուտ չլինի այն ընկալելու համար: Կան կառուցողական, զարգացնող խաղալիքներ, որոնցով իսկապես կարելի է շատ բան սովորեցնել երեխային, հաշվել, տարբերել մեծը փոքրից, կարճը երկարից, ճանաչել գույները և այլն: Կարծում եմ շատ կարևոր է, որ երեխայի հետ դրանցով խաղա նաև իրենից մի քիչ մեծ քույր կամ եղբայրը, ինչու չէ՝ նաև ծնողները: Եվ այդ տարիքից հենց խաղի ու հեքիաթի միջոցով, փոքրիկի հետ խաղալով կարելի է դնել դաստիարակության շատ լավ հիմք:
          Մ. Արզումանյան

          Comment


          • #6
            Ասում են՝ երեխաները նման են մաքուր թղթի, որի վրա կյանքը տարիների ընթացքում թողնում է իր անջնջելի հետքը: Խաղալիքի հոգեբանական ազդեցության մասին գիտեն բոլորը: Ինչու՟ են աղջիկները սիրում խաղալ տիկնիկներով, իսկ տղաների համար անփոխարինելի են ատրճանակներն ու ավտոմեքենաները: Աղջիկների մոտ զարգանում են մայրական բնազդը, ջերմություն ու սեր փոխանցելու ունակությունը: Տղայական խաղերը անհրաժեշտ են նրանց ներքին ագրեսիան արտահայտելու և պարպելու համար:
            Խաղալիքների առատությունը նույնպես կարող է բացասական երանգ ունենալ երեխայի կյանքում: Տվյալ դեպքում նա ուշադրությունը կենտրոնացնում է ոչ թե մեկի, այլ բոլորի վրա և դրանից հոգնում ու նյարդայնանում է: Խաղալիքը նրա համար դառնում է սովորական իր:

            Comment


            • #7
              Զարգացնող խաղալիքները երեխայի կյանք են ներխուժում կրտսեր տարիքից, սկսած չխչխկանից, հոլից: Ցանկացած զարգացնող խաղալիք երեխայի առաջ դնում է ուսուցողական խնդիր: Կարևոր է հաշվի առնել այն փաստը,որ զարգացնող խաղալիքները նպաստում են մտավոր ունակությունների, ուշադրության և հիշողության զարգացմանը: Ճիշտ ընտրված խաղալիքները զարգացնում են երեխայի լսողությունը, տեսողությունը, մտածողությունը, երևակայությունը, մատների մանր մոտորիկան և ձեռքերի շարժողական կոորդինացիան:Արթնանում է հետաքրքրասիրություն, ձևավորվում էնպատակին հասնելու ունակություն :

              Comment


              • #8
                Հետաքրքիր է, իսկ խաղալիքներ արտադրող ֆիրմաները մտածու՞մ են այս ամենի մասին: Օրերս մի երեխայի ձեռքին տիկնիկ տեսա՝ ամաչեցի…
                Մ. Արզումանյան

                Comment


                • #9
                  Հոգեբանները պնդում են

                  խաղի ժամանակ հետևելով երեխային (թե ինչ խաղալիքներով եւ ինչպես է խաղում)՝ կարելի է կանխորոշել նրա բնավորությունը: Եթե երեխան խաղալիքներ ունենալով հանդերձ նախընտրում է խաղալ տարաներով եւ արկղերով՝ տալով դրանց նոր դերեր եւ ֆուկցիաներ, նշանակում է՝ նա կոնստրուկտիվ (կառուցողական) մտածելակերպ ունի եւ ձգտում է հարմարեցնել իր հետաքրքրություններին:

                  կարելի է նաեւ հետեւել թե ինչպես են երեխաները յուրացնում բարդ խաղալիքները: Ոմանք, մի հայացք գցելով խաղալիքի կառուցվածքին, մի կող են նետում, իսկ մյուսները ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրում են այն:

                  Այս երեխաների մասին կարելի է ենթադրել, որ առաջինները բարձր ստեղծագործական պոտենցիալ ունեն, իսկ երկրորդները էությամբ պահպանողական են և նախընտրում են դեպքերի սովորական ընթացք:

                  Comment


                  • #10
                    Խճանկար
                    Այս խաղերը կարևոր են երեխայի հոգեկան աշխարհի ներդաշնակ ձևավորման համար: Դրանք մարզում են մանր մոտորիկան և պատկերավոր մտածողությունը: Այս խաղում երեխան մանր մասնիկների միջոցով ամբողջացնում է զանազան պատկերներ, որոնք համակարգում են նրա մտածողությունը:

                    Comment


                    • #11
                      Երեխաները պետք է ապրեն գեղեցկության, խաղերի, հեքիաթների, երաժշտության, նկարների, ֆանտազիայի, ստեղծագործության աշխարհում:
                      Վ.Ս.Սուխոմլինսկի

                      Comment


                      • #12
                        Լեգոներով խաղը զարգացնում է երեխայի մանր մոտորիկան, գույնի և ձևի մասին պատկերացումները, տարածական կողմնորոշումը, դրական է ազդում խոսքի զարգացման վրա:
                        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                        Comment


                        • #13
                          Ի տարբերություն մեծահասակների, որտեղ գերակշռող գործիքը խոսքն է, երեխաների հետ աշխատանքում դա խաղն է: Երեխայի խաղը յուրօրինակ խոսք է, որը նա փորձում է հասցնել մեծին, և դա լսել կարողանալ է պետք:
                          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                          Comment


                          • #14
                            Ամեն տարիք ունի իրեն համապատասխան խաղալիքը
                            https://168.am/2017/07/09/817265.html
                            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                            Comment

                            Working...
                            X