Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հոգեբանական խորհուրդներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Anna Melqumyan
    replied
    Հարգելի ֆորումցիներ,հետաքրքիր թեմայի շուրջ բովանդային քննարկումներ եք ծավալել:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մելինե Մելքումյան
    replied
    Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Մելինե ուրախ եմ,որ երջանիկ եք։Ես սխալ տեղեկատվություն չեմ տրամադրում։Բանաձևը հետազոտությունների արդյունք է,իսկ նյութն էլ երջանկության մասին է։
    Շնորհակալ եմ,հարգելի Էմմա:
    Ես կարծում եմ (սուբյեկտիվ կարծիք,որը հանգիստ կարող է չընդունվել),որ հոդվածում <<հետազոտությունը ցույց է տվել,որ...>> արտահայտությունը բավարար հիմք չէ հոդվածը լուրջ ընդունելու համար:
    Հ.Գ . Ես չեմ կարծում,որ Դուք սխալ տեղեկություն եք տալիս,ես կարծում եմ ,որ Ձեր նշած կայքը սխալ տեղեկատվություն է տալիս և Ձեզ, և ինձ ...

    Թողնել հաղորդագրություն:


  • Էմմա Խաչատրյան
    replied
    Մելինե Մելքումյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Էմմա, իմ հուզական վիճակը ոչ մի կերպ չի տեղավորվում այս բանաձևի մեջ, բայց ես ինձ երջանիկ եմ զգում.....������������
    Իսկ եթե ավելի լուրջ,ըստ իս կայքը ,որից Դուք մեջբերում եք արել ,այնքան էլ արժանի չի վստահության....
    Հարգելի՛ Մելինե ուրախ եմ,որ երջանիկ եք։Ես սխալ տեղեկատվություն չեմ տրամադրում։Բանաձևը հետազոտությունների արդյունք է,իսկ նյութն էլ երջանկության մասին է։
    Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 12-11-17, 19:42.

    Թողնել հաղորդագրություն:


  • Մելինե Մելքումյան
    replied
    Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե Դուք երջանիկ եք, ապա Ձեր հուզական վիճակը պետք է համապատասխանի հետևյալ բանաձևին' P+5E+3H: Հետազոտության ընթացքում հարցազրույցներ են անցկացվել 1000 մարդու հետ և հիմնվելով նրանց ֆիզիոլոգիական վիճակի ու ապրելակերպի վրա' եկել են այն եզրակացության, որ երջանկության մակարդակը բնորոշվում է հետևյալ բնութագրիչներով. P+5E+3H բանաձևում P-ն մարդու անձնային բնութագրիչներն են (աշխարհայացքը, հարմարման ընդունակությունը, կենսական ճկունությունը և այլն): E - ն նշանակում է մարդու ընդհանուր վիճակը տվյալ պահին (առողջությունը, ընկերական կապերի առկայությունը, ֆինանսական կայունությունը): H - ը նշանակում է, այսպես կոչված, «բարձրագույն կարգ ու կանոնը» (սեփական արժանապատվության զգացումը, կյանքից սպասելիքներն ու ամբիցիաները):
    http://blog.mediamall.am/?id=11644
    Հարգելի Էմմա, իմ հուզական վիճակը ոչ մի կերպ չի տեղավորվում այս բանաձևի մեջ, բայց ես ինձ երջանիկ եմ զգում.....������������
    Իսկ եթե ավելի լուրջ,ըստ իս կայքը ,որից Դուք մեջբերում եք արել ,այնքան էլ արժանի չի վստահության....

    Թողնել հաղորդագրություն:


  • Էմմա Խաչատրյան
    replied
    Ախտանշաններ, որոնք վկայում են դեպրեսիայի և նյարդային հյուծվածության մասին
    Մարդկանց ամենօրյա հոգսերից ու խնդիրներից առաջին հերթին տուժում է նյարդային համակարգը և նման դեպքերում ի հայտ են գալիս դեպրեսիաներ և նյարդային հյուծվածություն:
    Դեպրեսիան արդեն վաղուց համարվում է հիվանդություն: Դրա առաջացմանն է նպաստում գլխուղեղի քիմիական հավասարակշռության խանգարումը, որը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով (ֆիզիկական կամ հոգեկան ծանրաբեռնվածություն, անկայուն անձնական կյանք, հիվանդություններ, ծննդաբերություն և այլն): Երկարատև սթրեսը հյուծում է օրգանիզմը, ինչի արդյունքում գալիս է մի պահ, երբ նորմալ կենսագործունեության համար հարկավոր է լինում մասնագետի օգնությունը:
    Նյարդային համակարգի հյուծումը ոչ միշտ է ակնհայտ լինում և մարդիկ տարբեր կերպ են արձագանքում դրան: Հիմնական ախտանշանը լինում է երկարատև դեպրեսիան, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

    Դեպրեսիայի զարգացման փուլերն են.
    1.Դյուրագրգիռությունը՝ անգամ անկարևոր հարցերում,
    2.Անհանգստությունն ու տագնապն առանց որևէ պատճառի,
    3.Մեղքի զգացումը և միայնության զգացողությունը՝ անգամ հարազատների և ընկերների առկայության դեպքում,
    4.Հետզհետե խորացող վատատեսությունը,
    5.Աշխատունակության անկումը, խնդիրները՝ կապված ուշադրության կենտրոնացման հետ, մտավոր կարողությունների վատացումը,
    6.Քնի խանգարումներն ու մշտական հոգնածության զգացողությունը,
    7.Քրոնիկական հիվանդությունների սրումը, գլխացավերը, տհաճ զգացողությունները մեջքի հատվածում,
    8.Ինքնասպանության մասին մտքերը:
    Սակայն հարկ է հիշել, որ դեպրեսիան կարելի է բուժել և դրա համար հիմնական պայմանը կյանքի ռեժիմի կարգավորումն է, ակտիվ հանգիստն ու բժշկի օգնությունը: Լուրջ դեպքերում բժիշկը կարող է նշանակել հակադեպրեսանտներ:

    Նյարդային հյուծվածության ախտանշանները
    Նյարդային հյուծվածությունն աննկատ չի անցնում և սովորաբար դրսևորվում է ախտանշաններով.
    ·Սրտանոթային համակարգ. սրտի զարկերի արագացում, առիթմիա, ճնշման տատանումներ (ճնշման բարձրացման դեպքում կարող է առաջանալ հիպերտոնիկ կրիզ, որը հանգեցնում է անքնության ու միգրենի):
    ·Իմունային համակարգ. հաճախակի քրոնիկական մրսածություն, հերպես, դիսբակտերիոզ, հոդերի կետ կապված խնդիրներ, մկանային ցավեր, մարմնի ջերմաստիճանի բարձրացում (մինչև 37°С):
    ·Մարսողական համակարգ. մարսողական համակարգի աշխատանքի վատացում, գաստրիտ, խոցեր, աղիների հետ կապված խնդիրներ, սրտխառնոց, փսխում, տհաճ զգացողություններ որովայնի հատվածում:
    Նյարդային հյուծվածության դեպքում մարդուն մշտապես հետապնդում են բացասական սևեռուն մտքերը, ի հայտ են գալիս քնի խանգարումներ, հոգնածության, թուլության ու անտարբերության զգացում:

    Նյարդային հյուծվածության հետևանքները
    Նյարդային հյուծվածությունը ժամանակին չբուժելու պատճառով կարող են ի հայտ գալ տարատեսակ բացասական հետևանքներ.
    1.Փոխվում է մարդու բնավորությունը, նա սկսում է այլ կերպ ընկալել ու գնահատել ամեն ինչ, դառնում է ինքնամփոփ և խուսափում է շփումից:
    2.Հիվանդը «կորցնում» է իր անհատականությունը, փոխում է վերաբերմունքը կյանքի հանդեպ, կարող են ի հայտ գալ հոգեկան հիվանդություններ, մոլագարություններ ու սևեռուն գաղափարներ, մարդը սկսում է դեգրադացվել:
    Ինչպես բարելավել օրգանիզմի ընդհանուր վիճակը
    1.Հարկավոր է կարգավորել օրվա ռեժիմը. վարել առողջ ապրելակերպ, ճիշտ սնվել և ժամանակ անցկացնել մաքուր օդին,
    2.Կարգավորել քունն առանց դեղամիջոցների,
    3.Ժամանակ տրամադրել մեդիտացիային ու հանգստին և լսել հանգստացնող երաժշտություն,
    4.Հիշել ակտիվ հանգստի և ամենօրյա ֆիզիկական վարժությունների մասին(լող, մարմնամարզություն, հեծանվավազք, զբոսանք),
    5.Սովորել ինքնավերլուծություն անել և հասկանալ սեփական մտքերն ու ցանկությունները,
    6.Հանդիպել ընկերների հետ,
    7.Ժամանակ տրամադրել սիրելի զբաղմունքներին,
    8.Հիշել, որ խնդիրների մեծ մասը մարդն ինքն է ստեղծում. մարդու կյանքը միշտ նրա ձեռքերում է:
    http://med.tert.am/am/news/2017/10/06/depression/43030

    Թողնել հաղորդագրություն:


  • Էմմա Խաչատրյան
    replied
    եթե Դուք երջանիկ եք, ապա Ձեր հուզական վիճակը պետք է համապատասխանի հետևյալ բանաձևին' P+5E+3H: Հետազոտության ընթացքում հարցազրույցներ են անցկացվել 1000 մարդու հետ և հիմնվելով նրանց ֆիզիոլոգիական վիճակի ու ապրելակերպի վրա' եկել են այն եզրակացության, որ երջանկության մակարդակը բնորոշվում է հետևյալ բնութագրիչներով. P+5E+3H բանաձևում P-ն մարդու անձնային բնութագրիչներն են (աշխարհայացքը, հարմարման ընդունակությունը, կենսական ճկունությունը և այլն): E - ն նշանակում է մարդու ընդհանուր վիճակը տվյալ պահին (առողջությունը, ընկերական կապերի առկայությունը, ֆինանսական կայունությունը): H - ը նշանակում է, այսպես կոչված, «բարձրագույն կարգ ու կանոնը» (սեփական արժանապատվության զգացումը, կյանքից սպասելիքներն ու ամբիցիաները):
    http://blog.mediamall.am/?id=11644

    Թողնել հաղորդագրություն:


  • Էմմա Խաչատրյան
    replied
    Որքան շատ եք դուք ընթանում դեպի հաջողությունը, այնքան ավելի մոտ է այն դառնում: Շատերը թողնում են ամեն ինչ ու գնում, երբ հաղթանակին ընդամենը մեկ քայլ էր մնացել: Բայց հիշեք, եթե դուք չանեք այդ քայլը, ձեր փոխարեն դա կանեն ուրիշները:
    Նապոլեոն Հիլլ

    Թողնել հաղորդագրություն:


  • Էմմա Խաչատրյան
    replied
    Նյարդալինգվիստ Տատյանա Չեռնիգովսկայայի 15 սենսացիոն մտքերն ուղեղի անակնկալների, ենթագիտակցության և հոգեկան աշխարհի մասին
    https://168.am/2017/09/25/845959.htm...aT-2o.facebook

    Թողնել հաղորդագրություն:


  • Էմմա Խաչատրյան
    replied
    4 միջոց մարմնի լեզուն արդյունավետ օգտագործելու համար
    1.Ընդունեք «ուժեղ» կեցվածք
    Այս դիրքն ընդունելու համար անհրաժեշտ է «ազատություն» տալ մարմնին և ավելի շատ տարածք զբաղեցնել(օրինակ՝ձերքերը գոտկատեղին դնել,եթե կանգնած եք):Հարվարդի համալսարանում կատարվել է նմանատիպ հետազոտություն ,ըստ որի,ուսանողները պետք է մասնակցեին հարցազրույցի,սակայն 1-ին խմբին խնդրեցին մի քանի րոպե ընդունել իրենց հարմար «ուժեղ» դիրքը,իսկ մյուսներին՝ոչ:Արդյունքում պարզ դարձավ,որ ավելի ինքնավստահ և հաջող են ներկայացել հենց 1-ին խմբի ուսանողները:
    2.Խուսափեք փոքր սարքավորումներից
    Սարքավորման չափերը կարող են պատճառ դառնալ տրամադրության և ինքնավստահության անկման:
    Հարվարդի համալսարանում նույն անձնակազմը կատարեց ևս մեկ հետազոտություն,ապացուցվեց,որ մարդն ավելի ինքնավստահ է դառնում,երբ զբաղեցնում է ազատ դիրք և աշխատում մեծ էկրանով համակարգչով,նույն չի կարելի ասել սահմանափակ դիրքում պլանշետով կամ սմարթֆոնով աշխատողների մասին:
    3.Կառավարեք ձեր դեմքի արտահայտությունը
    Հաճախ ժպտացող մարդիկ զգում են իրենց ավելի պոզիտիվ ,ունեն դրական հիշողություններ և զգում են իրենց ավելի լավ:Նույնը կատարվում է նաև ձայնի տոնի հետ,օրինակ ՝ ցածր ձայնային տոն ունեցող մարիկ ավելի ազդեցիկ են ,մյուսների համեմատ:Եթե փորձեք երկար ժամանակ անցկացնել համակարգչի դիմաց կամ արևին հակառակ նայել,ապա արդյունքում ստացված դեմքի արտահայտությունը կարող է բացասաբար ազդել ձեր ինքնազգացողության վրա:Նախընտրելի է կարևոր հանդիպումներից առաջ նստել հայելու դիմաց և «ռեսթարթ» անել դեմքի արտահայտությունը:
    4.Օգտագործեք ժեստերը
    Ժեստերը օգնում են մեզ մտածել:Կատարվել է հետազոտությունը,որից պարզվել է ,որ մարդկանց խմբերին,որոնք թույլ էին տալիս
    օգտագործել ժեստերը,ավելի լավ էին բացատրում մաթեմատիկական խնդիրները և միաժամանակ հիշում տառային տողերը:Բացի այդ,ապացուցված է,որ ելույթի ժամանակ ժեստերի օգնությամբ խոսքի կառուցումը ավելի համոզիչ է,ազդեցիկ և արդյունավետ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Suqiasyan Ruzanna
    replied
    Մի փորձեք համոզել նրան, ով չի ուզում լսել ձեզ: Արդյունքում կտանջվեք և դուք , և զրուցակիցը:
    Մի վիճեք, եթե համոզված չեք, որ դրանից հետո կարող եք հանգիստ մնալ և բայրացակամ լինել մարդկանց նկատմամբ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Suqiasyan Ruzanna
    replied

    Հանգստություն թերապիա

    Թողնել հաղորդագրություն:


  • vanadzor27
    replied

    Այս տրենինգը երեխաների համար է: Այն բարձրացնում է փոքրիկների տրամադրությունը և նրանց մեջ ամրապնդում ընկերության ոգին:
    Ի տարբերություն մյուս տրենինգների սա լուռ չեն դիտում, այլ հոգեբանը երեխայի հետ դիտելով քննարկում է, թե ինչ է ընկերությունն ու ինչ լավ բան է իսկական ընկեր ունենալը:
    Վերջին խմբագրողը՝ vanadzor27; 11-03-12, 20:23.

    Թողնել հաղորդագրություն:


  • Suqiasyan Ruzanna
    replied
    Մանոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուզաննա ջան, մի քիչ կմանրամասնե՞ս այս գրառումդ: Ի՞նչը դիտելուց հետո, ի՞նչ է իրենից ներկայացնում քո նշած "Հանգստություն” թերապիան: Շատ հետաքրքիր ես գրում, գիտե՞ս:
    Սիրելի Մանոն շատ շհնորհակալ եմ գրառումներիս ուշադրություն դարձնելու համար: Իսկ ինչ մնում է ՙՙՀանգստություն՚՚ թերապիային ... http://www.youtube.com/watch?v=O95zA4cRp7Q

    Թողնել հաղորդագրություն:


  • Մանոն
    replied
    Suqiasyan Ruzanna-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱՆԳՍՏՈւԹՅՈւՆ

    Երբ անձը նյադային վիջակում է, հուզված, հոգնած, լացած, ընկճված` նրան կօգնի հանգստանալ "Հանգստություն” թերապիան: Որը կհանի հոգեկան լարվածությունը, կտա հանգստություն: Դիտողին կթվա, թե ինքը թռչուն է կամ թռչում է հանգիստ, թեթև, չի զգա ծանրություն կամ լարվածություն ոչ ուղեղում, ոչ մարմնի մեջ: Դիտումից հետո բմբուլի թեթևություն կպատի նրա մարմնին, իսկ հոգուն` մի նուրբ զգացում:
    Ռուզաննա ջան, մի քիչ կմանրամասնե՞ս այս գրառումդ: Ի՞նչը դիտելուց հետո, ի՞նչ է իրենից ներկայացնում քո նշած "Հանգստություն” թերապիան: Շատ հետաքրքիր ես գրում, գիտե՞ս:

    Թողնել հաղորդագրություն:


  • Suqiasyan Ruzanna
    replied
    Հոգեբանական խորհրդատվության նպատակն է այցելուի մոտ ապահովել դրական ինքնազգացողություն, ձևավորել մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն և բերել նրան այն <<կետին>>, որից այցելուն կվերցնի իր վրա պատասխանատվություն սեփական անձի զարգացման համար` գիտակցաբար ընդլայնելով իր վարքային դրսևորումները, մշակելով վարքագծի այլընտրանքային եղանակներ, և վերջապես կարողանալ արդյունավետ որոշումներ կայացնել ստեղծված իրավիճակներում և պատասխանատվություն կրել իր որոշումների համար: Խորհրդատվության արդյունքում ձևավորվում է մեծ թվով վերբալ (խոսքային) և ոչ վերբալ հիմնավորումներ առաջացնելու կարողություն, ինչը ապահովում է արդյունավետ հաղորդակցվելու հնարավորություն ինքն իր և միջավայրի հետ հաշվի առնելով մշակութային առանձնահատկությունները ու փոփոխվող իրավիճակները: Օրինակ` քիչ չեն մարդիկ, ովքեր լուրջ սթրեսային ապրումներ են ունենում, երբ անհրաժեշտ է լինում փոխել իրենց աշխատանքը, բնակավայրը, սովորույթները և այլն

    Թողնել հաղորդագրություն:

Working...
X

Debug Information