Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Յան Ամոս Կոմենսկու դաստիարակության 17 կանոնները

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Յան Ամոս Կոմենսկու դաստիարակության 17 կանոնները

    420 տարի առաջ ծնվեց չեխ մանկավարժ, մանկավարժական գիտության հիմնադիր, դաս-դասարանային համակարգի ստեղծող Յան Ամոս Կոմենսկին: Չնայած նրա հարյուրամյա պատմությանը՝ Կոմենսկու գաղափարները ավելի քան այժմեական են: Մեծ մանկավարժի ժառանգությանը պետք է ծանոթ լինեն ոչ միայն ուսուցիչներն ու ուսանողները, այլ նաև ծնողները: Ծանոթանանք այդ մեծ ժառանգության մի փոքր հատվածի հետ՝
    1. Ոչ միայն խրճիթ…
    Օրինակ, մարդիկ շանը վարժեցնում են որս անելուն, ձիուն՝ ծանրություն տեղափոխելուն և հեծնելուն, ցլին՝ հողը վարելուն և այլն. իսկ ինչո՞ւ, որովհետև նրանք ստեղծված են այդ նպատակների համար և նրանց չի կարելի հարմարեցնել մեկ այլ նպատակի: Մարդը, լինելով ավելի բարձրագույն ստեղծագործություն, քան բոլոր այս կենդանիները, պետք է ուղղված լինի ամենաբարձր նպատակների կատարմանը, որպեսզի իր բարեգործություններով որքան հնարավոր է համապատասխանի Աստծուն, որի կերպարը նա կրում է իր մեջ: Մարմինը, իհարկե, ինչպես որ վերցված է հողից, պատկանում է հենց հողին և պետք է վերջում վերածվի հողի, իսկ հոգին, որը ներշնչել է Աստված, պետք է մնա Աստծուն` բարձրանա նրա մոտ: Այդ իսկ պատճառով, ծնողները ոչ լիարժեք են կատարում իրենց պարտականությունները,եթե իրենց երեխաներին սովորեցնում են ուտել, խմել, քայլել, խոսել, պճնվել միայն ու միայն իրենց մարմինների համար: Իսկ այդ մարմինը ամբողջովին մարդը չէ, այլ ծառայում է որպես խրճիթ մարդու համար: Այդ խրճիթի տերը (խելացի հոգին) բնակվում է մարմնի ներսում և հենց նրա մասին էլ պետք է ավելի շատ հոգ տանի մարդը:
    2. Եռակի նպատակ…
    Պետք է հստակորեն սահմանել պատանիների դաստիարակության հետևյալ 3 նպատակները`
    1. Հավատ և բարեպաշտություն
    2. Բարի կամք
    3. Լեզուների և գիտությունների իմացություն
    Եվ այս ամենը հենց այս հերթականությամբ պետք է իրականացնել, այլ ոչ թե հակառակ: Ամենից առաջ երեխաների մեջ պետք է սերմանել բարեպաշտություն,այնուհետև նրանց մղել դեպի բարի գործերի և վերջապես, ավելի օգտակար գիտություններ սովորեցնել նրանց: Եվ ինչքան շատ հաջողություններ ունենան նրանք, այնքան ավելի լավ: Ըստ Կոմենսկու` այն ծնողները, որոնք իրենց երեխաներին դաստիարակում են այս 3 կանոններին համապատասխան, նրանց տանը միշտ տիրում է դրախտային մթնոլորտ, որտեղ աճում և կանաչում են երկնային բույսերը: Նրանց տունը նման է Սուրբ Հոգու տաճարի, որտեղ կատարելագործվում են ներողամտությունը, իմաստությունը և բարությունը, և ըստ Կոմենսկու` ինչքան երջանիկ են այն ծնողներրը, որոնք ապրում են հենց այսպիսի դրախտային տան մեջ:
    3. Ե՞րբ սկսել երեխայի դաստիարակությունը…
    Ծնողները չպետք է հետաձգեն երեխաների դաստիարակությունը մինչ նրանց դպրոց գնալը, քանի որ, ըստ Կոմենսկու՝ թեք աճած ծառը հետագայում շատ դժվար է, նույնիսկ անհնար է ուղղել: Նրանք ինքնուրույն պետք է սովորեն, թե դաստիարակության ինչպիսի մեթոդներ կարելի է կիրառել, որպեսզի իրենց երեխաները մեծանան իմաստության և սիրո զգացումով Աստծո և շրջապատի նկատմամբ: Մոտավորապես, 6 տարեկան երեխան պետք է իմանա, որ՝
    1) Աստված գոյություն ունի, 2) նա կա ամենուր և նայում է մեզ, 3) նա մեզ տալիս է ջուր, կերակուր, հագուստ, 4 )բարոյազուրկ և համառ մարդկանց խիստ պատժում է, 5 )Աստծուց պետք է վախենալ և միշտ սիրել նրան, ինչպես մեր հորը, 6) կատարել այն ամենը, ինչ նա հրամայում է, 7) եթե մենք լինենք բարի, մաքուր, նա սիրով կընդունի մեզ իր մոտ և այլն:
    Ըսկ Կոմենսկու՝ ահա այս ամենի մասին պետք է սովորեցնել 6 տարեկան հասակից:
    4. Ե՞րբ սկսել սովորեցնել…
    Բնությունը մարդ արարածին ստեղծել է այնպիսին, որ նրան փոքր հասակից ավելի հեշտ է կոփել, իսկ մեծանալու հետ միասին այդ գործը դժվարանում է: Այս ամենը, բնականաբար, վերաբերում է մարդուն: Նրա ուղեղը, որը առարկաների կերպարները ընդունում է զգայական օրգանների միջոցով, նման է մեղրամոմի,իսկ մանկական հասակում այն ավելի փափուկ է և ունակ է ընդունելու ճանապարհին հանդիպող բոլոր առարկաները: Այստեղից էլ Ցիցեռոնի հայտնի արտահայտությունը. <<Երեխաները շատ արագ յուրացնում են առարկաների անթիվ քանակությունը>>: Այս կերպ էլ, մանկության տարիներին և՛ ձեռքերը, և՛ մարմնի մնացած անդամները ավելի հեշտ են յուրացնում տարբեր արհեստներ և աշխատանքներ, քանի դեռ նրանց մկանները ճկուն են: Ով ցանկանում է դառնալ լավ նկարիչ, դերձակ, դարբին, երաժիշտ և այլն, պետք է զբաղվի դրանով պատանեկության տարիներից, երբ երևակայությունը դեռ շատ կենդանի է, մատները շատ ճկուն են, հակառակ դեպքում նա չի կարող տիրապետել իր աշխատանքի առարկային: Հենց այս ձևով էլ, բարեպաշտության արմատները պետք է սերմանել յուրաքանչյուրի սրտում վաղ հասակից: Ում մեջ ցանկանում ենք ներդաշնակորեն զարգացնել նրբագեղ վարքեր, նրա հետ պետք է աշխատել, այսպես ասած, նրա հենց <<նուրբ>> հասակից սկսած: Մարդու մեջ միայն այն է ամուր և կայուն, ինչը նա ընդգրկել է իր մեջ պատանի հասակում:
    5. Առողջ մարմնում…
    Ինչ-որ մեկն ասել է, որ պետք աղոթել աստվածներին, որպեսզի առողջ մարմնում լինի առողջ հոգի: Բնականաբար, պետք է ոչ միայն աղոթել, այլ նաև աշխատել այդ ուղղությամբ, քանզի Աստված օրհնում է հենց աշխատասերներին: Եվ քանի դեռ երեխաները ջանասիրաբար աշխատել դեռ չեն կարող և չեն կարող աղթոք անել Աստծուն, նրանց փոխարեն դա պետք է անեն ծնողները: Ամենից առաջ, որպեսզի երեխաները սովորեն այս ամենին, պետք է նրանք լինեն առողջ, ուստի ծնողների առաջնահերթ խնդիրներից է՝ ապահովել երեխաների առողջությունը:
    6. Ընտանիք…
    Դպրոցը , դաստիարակները կարող են զարգացնել երեխաներին և որոշ առումով նրանց դաստիարակությանը ճիշտ ընթացք տալ: Իսկ անձի հիմնական հոգեվիճակը ծնվում է ընտանիքում:
    7. Հետաքրքրությունների ամրապնդում…
    Ծնողները պետք է ձգտեն նրան,որ իրենց երեխաները չունենան հետաքրքրությունների պակաս: Օրինակ, նրանց մոտ 1 տարեկանում տրամադրությունը բարձրանում է, երբ ճոճում են մահճակալը, տանում այգի կամ ճոճում ձեռքերի վրա, միայն թե այս ամենը պետք է իրականացվի հետևողականորեն: Իսկ 2, 3, 4 տարեկանում և ավելի բարձր հասակում այդ ամենը իրականացվում է միջանձնային հարաբերությունների շնորհիվ: Կարճ ասած՝ երեխային չպետք է արգելել նրանում, ինչը որ նրան հաճելի և օգտակար է, քանի որ, այն, ինչը հաճելի է տեսողականի, ձայնի կամ այլ զգայարանների համար, դա կարող է առաջ բերել ինչ-որ հետաքրքրություն, որն էլ իր հերթին կամրապնդի նրա մարմինն ու հոգին: Միայն պետք է արգելել այն,ինչը հակառակ է նրանց բարեպաշտությանը և բարի կամքին:
    8. Երեխաները պետք է զբաղված լինեն…
    Երեխաները միշտ ինչ-որ բանով զբաղված են լինում, քանի որ արյունը նրանց երակներում չի կարող հանգիստ մնալ: Դա օգտակար է, և դրա համար էլ չպետք է խանգարել նրանց, այլ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի նրանք միշտ ինչ-որ անելու բան ունենան: Թող նրանք լինեն այն մրջյունների նման, որոնք միշտ զբաղված են, միշտ ինչ-որ բան տանում են, բերում, դասավորում, ամրացնում: Պետք է միայն օգնել երեխաներին, որպեսզի այն, ինչ տեղի է ունենում, կատարվի խելացիորեն և, խաղալով նրանց հետ, պետք է ցույց տալ խաղի բոլոր ձևերը:
    9. Սովորեցնել երեխային լռել…
    Քանի դեռ երեխաները սովորում են խոսել, նրանց պետք է տալ այդ հնարավորությունը, բայց խոսել սովորելուց հետո տեղին կլինի նրանց սովորեցնել լռել: Մենք ցանկանում ենք, որ նրանք լինեն ոչ թե համր արձաններ, այլ ողջամիտ ու բանիմաց անձնավորություններ: Մեծ իմաստության սկիզբը համարվում է լռության հնարավորությունից խելացիորեն օգտվելը: Լռությունը, իհարկե, ոչ մեկին չի վնասի, բայց երբեմն, շատ շատերին կվնասի այն, ինչ նրանք խոսում են: Վնաս կարող է և չլինել, քանի որ թե՛ խոսելը, թե՛ լռելը համարվում են մեր խոսակցական կյանքի զարդարանքն ու հիմքը և նրանք պետք է լինեն անբաժան, միասնական, իսկ մարդ պետք է կարողանա օգտվել թե՛ մեկից, թե՛ մյուսից:
    Ըստ Կոմենսկու՝ ծնողները պետք է երեխաներին սովորեցնեն լռել աղոթք անելիս և ոչ մի աղմուկ, շշուկ, գոռոց չպետք է թույլ տալ այդ ժամանակ: Ինչպես նաև, երեխաները պետք է սովորեն լուռ կատարել իրենց ծնողների հրամանները: Լռության մյուս կողմը դա մտածված խոսքն է, այսինքն, մինչ խոսելը կամ հարցերին պատասխանելը, երեխաները պետք է սովորեն տալ խելացի պատասխան, քանի որ ասել այն, ինչ առաջինը կգա մտքին, դա չի համապատասխանում նրան, որ մենք ուզում ենք նրանցից պատրաստել խելացի անձնավորություններ: Եվ ինչքան որ տարիքը թույլ է տալիս, ծնողները պետք է դրան շատ մեծ ուշադրություն դարձնեն:
    10. Կրթություն բոլորի համար…
    Դպրոցում պետք է սովորեն ոչ միայն հայտնիները և հարուստները, այլ նաև բոլորը՝ հարուստներն ու աղքատները, տղաներն ու աղջիկները և այդպես է միանշանակ բոլոր վայրերում: Բոլոր մարդիկ, որոնք ծնվել են այս աշխարհում, ունեն միևնույն գլխավոր նպատակը. լինել մարդ, բանական անձնավորություն, վառ անհատականություններ, ինչպես իրենց Արարիչը: Հետևաբար, բոլոր մարդկանց պետք է տանել նրան, որպեսզի ստանան բավարար գիտելիքներ և պատշաճ կերպով կարողանան անցում կատարել դեպի ապագա:
    Աստված տարբերություն չի դնում մարդկանց միջև: Իսկ եթե մենք մեզ թույլ տանք, որ իրենց կարողությունները զարգացնեն միայն որոշ մարդիկ՝ բացառելով մնացածին, ապա կգործենք շատ մեծ սխալ ոչ միայն այդ մարդկանց հանդեպ, այլ նաև հենց Աստծո հանդեպ: Աստված ուզում է, որ բոլոր նրանք, ում նա տվել է իր կերպարանքը, իրեն ճանչեն, սիրեն ու գովերգեն: Դա, անկասկած, ավելի ջերմորեն կիրականանա այնտեղ, որտեղ կվառվի գիտության լույսը: Մենք սիրում ենք այնքանով, որքանով որ ընկալում ենք մեր շրջապատող աշխարհը:
    11. Զարգացնել ունեցածը…
    Ինչպես այն դեպքում, երբ սերմը, ցանելով հողի մեջ, ներքևում արմատներ է տալիս, իսկ վերևում՝ ցողուններ, որից էլ աճում են տերևներն ու պտուղները, այդպես ել մենք պետք է կարողանանք զարգացնել, պարզել այն, ինչ մարդն ունի իր մեջ ներդրած:
    12. Ամենաիրական ճանապարհը…
    Աշխարհում մարդկանց բարոյական ապրելակերպի բերող միակ ճանապարհը դա պատանիների ճիշտ դաստիարակությունն է:
    13. Ում սովորեցնել…
    Ինչքան արտը արգասավոր է, այնքան նրա բերքը ավելի լավը կլինի: Այդպես էլ մարդկանց խելքն է. այն լցված է դատարկ երազանքներով, եթե այն չլցնենք իմաստության և բարության սերմերով, ապա նա կմնա դատարկ, վտանգավոր պարունակությամբ և կդառնա իր սեփական մահվան պատճառը:
    14. Դպրոցների օգնությունը…
    Բոլոր դեպքերում պետք է ձգտել դպրոցների շնորհիվ երեխաների մոտ զարգացնել՝
    Կարողությունները
    Լեզուների իմացությունը
    Լավ վարքագիծը
    Սեր Աստծո հանդեպ
    15. Ինչպես արթնացնել և խթանել ուսման ձգտումը երեխաների մեջ…
    Ուսման հանդեպ ձգտումը երեխաների մեջ պետք է խթանեն ծնողները, ուսուցիչները դպրոցում՝ դասագրքերի օգնությամբ:
    Ծնողները.
    Եթե ծնողները երեխաների ներկայությամբ գովասանքով են խոսում ուսման մասին կամ, խթանելով նրանց մեջ ուսման ձգտումը, խոստանում են նրանց գեղեցիկ գրքեր, գեղեցիկ հագուստներ, եթե գովաբանում են ուսուցչին, հատկապես նրան, ում ուզում են հանձնել երեխային և վերջապես եթե նրանք երեխաներին ուղարկում են ուսուցչի մոտ որևէ առաջադրանքի կամ նույնիսկ փոքրիկ նվեր հանձնելու համար, ապա ծնողները հեշտորեն կհասնեն նրան, որպեսզի երեխաները անկեղծորեն սիրեն և՛ առարկան, և՛ ուսուցչին:
    Ուսուցիչները.
    Եթե ուսուցիչները լինեն բարեհաճ և սիրալիր, ապա հետ չեն մղի երեխաներին իրենց խիստ վերաբերմունքով, այլ նրանց կգրավեն իրենց բառերով, լավ վերաբերմունքով, եթե ուսուցիչները իրենց դասավանդած առարկան ներկայացնեն թեթևությամբ, իր կարևորությամբ, գրավչությամբ, եթե քիչ աշխատասիրությամբ աչքի ընկնող երեխաներին ժամանակ առ ժամանակ գովաբանեն, ցույց տան առարկային վերաբերող որոշ նկարներ, որոնք ցույց կտան, թե հետագայում ինչեր են դեռ անցնելու, քարտեզներ, օպտիկանան սարքեր և այլ առարկաներ, որոնք կառաջացնեն երեխաների հիացմունքը, եթե ուսուցիչները սիրով վերաբերվեն աշակերտներին, ապա այս բոլոր դեպքերում երեխաները կնախընտրեն լինել դպրոցում, քան տանը:
    16. Չծանրաբեռնել…
    Ուսուցիչը պետք է սովորեցնի ոչ թե այնքան, որքան ինքը կարողանում է, այլ այնքան, որքան երեխան ունակ է յուրացնելու:
    17. Կարգապահություն…
    Եթե նայենք որոշ ազգերի՝ հանրային և մասնավոր կյանքում նրանց ցուցաբերած կարգապահությանը, ապա կտեսնենք , որ այն գնում է առաջ, ինչպես ժամացույցի մեխանիզմը: Նման կարգապահությունը վկայում է այդ ազգերի լավ կրթվածության մակարդակի մասին:

    Ի՞նչ կարծիքի եք այս կանոնների հետ հարգելի՛ հոգեբաններ:

  • #2
    Heghine Poghosyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Հեղինե,հետաքրքիր թեմա եք վերլուծում,Կոմենսկին 17-րդ դարի նշանավոր մանկավարժներից է:Ինչպես նշել է Գ.Լայբնիցը.
    <<Մանկավարժության զարգացման գործում Կոմենսկին նույն դերն է կատարել,ինչ կատարել են Դեկարտն ու Բեկոնը փիլիսոփայության,ինչ Կոպեռնիկոսը`աստղագիտության զարգացման գործում:>>

    Comment

    • #3
      Շնորհակալություն արձագանքի համար

      Comment

      • #4
        Այն ամենն ինչ հնարավոր է տրամադրեք զգայարանների ընկալմանը. տեսանելին՝ տեսողության ընկալմանը, լսելին՝ լսողությանը, շոշափելին՝ շոշափելիքին: Իսկ եթե որոշ առարկաներ կարելի է միանգամից ընկալել մի քանի զգայարաններով, ապա թող դրանք տրվեն միանգամից մի քանի զգայարանների ընկալմանը:
        - Դիդակտիկայի «ոսկե կանոն»

        Comment

        • #5
          Կոմենսկին պահանջում էր, որ ուսումն սկսվի ոչ թե առարկաների մասին խոսքային դատողություններ անելով, այլ նրանց առարկայական դիտումով: Անհրաժեշտ է ինչը հնարավոր է, դիտել բնօրինակով, իսկ առարկաների անմիջական դիտման անհնար լինելու դեպքում պետք է դրանք փոխարինել նկարներով, գծագրերով:

          Կոմենսկին գտնում էր, որ կարելի է ցուցադրել կոնկրետ առարկան, առարկայի նկարը, գծապատկերը: Բոլոր դեպքերում էլ ցուցադրումը պետք է լրիվ ու սպառիչ լինի: Սկզբում, նրա կարծիքով՝ պետք է ցուցադրել առարկան ամբողջությամբ՝ ուսումնասիրվող առարկայի վերաբերյալ ամբողջական պատկերացում տալու համար, հետո, երբ ամբողջի տպավորությունն արմատավորված է, կարելի է անցնել հիմնական մասերին, այնուհետև երկրորդականներին, և, վերջապես, մանրամասներին, մինչև որ առարկան ուսումնասիրվի իր բոլոր կողմերով, իր հիմնական ու երկրորդական հատկանիշներով:

          Comment

          • #6
            Շնորհակալություն հարգելի Էլեոնորա, շատ հետաքրքիր տեղեկություն եք տվել

            Comment

            • #7
              Կոմենսկին բարձր էր գնահատում մարդուն, նրան համարում էր բնության ամենակատարյալ ստեղծագործությունը: Նա կրթությունը համարում էր պարտադիր բոլորի համար: Ըստ Կոմենսկու մարդը իսկական մարդ է դառնում դաստիարակության շնորհիվ: Նա մարդուն համարում էր բնության մի մասնիկը և դաստիարակության հիմքում դնում բնահարմարության օրենքը: Հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները, մեծ տեղ էր հատկացնում փորձի մեթոդին և կատարում էր երեխաների տարիքային ստորաբաժանում. մանկության շրջան՝ 0-6 տարեկան, պատանեկության շրջան՝ 6-12 տարեկան, երիտասարդության շրջան՝ 12-18 տարեկան, հասուն տարիք՝ 18-24 տարեկան: Առաջին շրջանում զարգանում է երեխայի ֆիզիկական աճը, զգայարանները, իսկ մտածողությունը առարկայական է: Երկրորդ շրջանում զարգանում է երևակայությունը, հիշողությունը: Երրորդ շրջանում՝ մտածողությունը, երևակայությունը: Չորրորդ շրջանում ձևավորվում է կամքը, վարքագիծը, մարդը ձեռք է բերում ներդաշնակ զարգացում: Ըստ Կոմենսկու երկրորդ շրջանում երեխային պետք է սովորեցնել մայրենի լեզու և մի քանի արհեստներ: Երրորդ շրջանում նա պետք է սովորի այն առարկաները, որոնք զարգացնում են նրա մտավոր ունակությունները: 18-24 տարեկանը նա համարում է ակադեմիական շրջան և երիտասարդը պետք է սովորի մասնագիտական ֆակուլտետներից մեկում:

              Comment

              • #8
                Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը

                Շնորհակալություն ինֆորմացիայի համար հարգելի՛ Նելլի

                Comment

                • #9
                  Դժբախտ համարիր այն օրը կամ ժամը, երբ դու ոչ մի նոր բան չես յուրացրել և ոչ մի բան չես ավելացրել քո կրթությանը: Իմաստության ուսումնասիրումը մեզ վեհացնում է և դարձնում ուժեղ ու մեծահոգի:

                  Comment

                  • #10
                    Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
                    Դժբախտ համարիր այն օրը կամ ժամը, երբ դու ոչ մի նոր բան չես յուրացրել և ոչ մի բան չես ավելացրել քո կրթությանը: Իմաստության ուսումնասիրումը մեզ վեհացնում է և դարձնում ուժեղ ու մեծահոգի:
                    Շնորհակալություն թեմային արձագանքելու համար հարգելի՛ Կարինե

                    Comment

                    • #11
                      Նույնիսկ ծառը կարիք ունի քամիների, անձրևների, ցրտերի օգնությամբ գոլորշիացման և հաճախակի զովացման, այլապես նա հեշտությամբ նվաղում է ու թառամում: Ճիշտ այդպես էլ մարդուն անհրաժեշտ է շարժումը, գործունեությունը:

                      Մի հետամտիր գովեստին, բայց ողջ ուժով ձգտիր գովելի գործել:

                      Դպրոցն առանց կարգապահության` ջրաղաց է առանց ջրի:

                      Հեշտ է ճիշտ հետևել նրան, ով առջևում ճիշտ է ընթանում:

                      Առանց օրինակի ոչինչ չես սովորի:

                      Կոմենսկի
                      Լիլիթ Կորյունի Սահակյան

                      https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                      https://lib.armedu.am/user/profile/2640

                      Comment

                      • #12
                        Կոմենսկու ստեղծագործության գլուխգործոցը «Մեծ դիդակտիկա» աշխատությունն է: Դրանում քննարկվում են ուսուցման սկզբունքներին, մեթոդներին, կազմակերպման ձևերին վերաբերող հարցեր: Այն, ըստ էության, գիտական մանկավարժության առաջին շարադրանքն է, որտեղ կարելի է հանդիպել մանկավարժության մի շարք հարցերի գիտական և սպառիչ վերլուծության:

                        Կոմենսկու տեսության մեջ կենտրոնական է գիտականորեն հիմնավորված կրթական համակարգ ստեղծելու հարցը: Կոմենսկին, քննադատելով իր ժամանակի դասային կրթական համակարգը, նրան հակադրում է մի նոր, խորապես դեմոկրատական համակարգ, որը դպրոցական բոլոր աստիճանները մատչելի է դարձնում բոլոր խավերի ներկայացուցիչների համար: Կոմենսկու առաջադրած դպրոցական համակարգի կարևոր օղակը մայրենի լեզվի դպրոցն է: Եվրոպական մանկավարժության պատմության մեջ առաջին անգամ գիտականորեն հիմնավորվում է, որ լատիներենից բացի մայրենին նույնպես կարող է լինել գիտական կրթության լեզու, իսկ մայրենի լեզվի դպրոցը գիտական կրթության պարտադիր աստիճան: Կոմենսկին առաջադրել է նաև պարտադիր վեցամյա տարրական կրթության գաղափարը:

                        Իր ժամանակի համար նոր ու պրոգրեսիվ էին կրթության բովանդակության վերաբերյալ արտահայտած գաղափարները: Քննադատելով սխոլաստիկական կրթությունը՝ նա պահանջում էր ուսումնասիրության առարկա դարձնել ամենից առաջ բուն իրերը, բնությունը, բնական գիտությունները:

                        Comment

                        • #13
                          Ասույթներ՝ Կոմենսկուց.

                          Դժբախտ համարիր այն օրը կամ ժամը, երբ դու ոչ մի նոր բան չես յուրացրել և ոչ մի բան չես ավելացրել քո կրթությանը:

                          Նույնիսկ ծառը կարիք ունի քամիների, անձրևների, ցրտերի օգնությամբ գոլորշիացման և հաճախակի զովացման, այլապես նա հեշտությամբ նվաղում է ու թառամում: Ճիշտ այդպես էլ մարդուն անհրաժեշտ է շարժումը, գործունեությունը:

                          Մի հետամտիր գովեստին, բայց ողջ ուժով ձգտիր գովելի գործել:

                          Դպրոցն առանց կարգապահության` ջրաղաց է առանց ջրի:

                          Հեշտ է ճիշտ հետևել նրան, ով առջևում ճիշտ է ընթանում:

                          Առանց օրինակի ոչինչ չես սովորի:

                          Comment

                          • #14
                            Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                            Առանց օրինակի ոչ մի բան չես սովորի։

                            Նա ով քիչ բան գիտի, քիչ բան էլ կսովորեցնի։

                            Ինչ է գեղեցիկը, եթե ոչ փետուրներով զարդարված թութակ։

                            Կոմենսկի

                            Comment

                            • #15
                              Կոմենսկու վերջին ստեղծագործությունը «Համընդհանուր խորհուրդ մարդկանց գործերի կարգավորման» ծավալուն աշխատությունն է: Այն ներառում է օրգանապես կապված յոթ առանձին աշխատություններ.

                              «Համընդհանուր արթնություն»,
                              «Համընդհանուր լուսավորում»,
                              «Համընդհանուր իմաստնություն»,
                              «Համընդհանուր դաստիարակություն»,
                              «Համընդհանուր լեզու»,
                              «Համընդհանուր կարգավորում»,
                              «Համընդհանուր նպատակադրում»:

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information