Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԽՈՀԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
    Պահած-պաշտած ծառիդ համար
    Կաս թե չկաս, միևնույն է։
    Սրբատաշած քարիդ համար
    Կաս թե չկաս, միևնույն է։
    Նկարդ, որ ամեն ինչով
    Դու ես, որ կաս, մինչև անգամ
    Դու այնքան դու- նկարիդ համար
    Կաս թե չկաս, միևնույն է։
    Այնքան սիրած սարիդ համար
    Կաս թե չկաս, միևնույն է...
     Հաշտվիր այս պարզ օրենքի հետ
    Եվ ճանապարհդ այնպես գնա,
    Որ մշտական մերժողդ անգամ
    Ոչ մի անգամ մտքում չասի.
    -Խառն ու խռով դարիդ համար
    Կաս թե չկաս, միևնույն է։

    Comment


    • #32
      Իմ սրտով սիրածն իմ սիրտն ավերեց,
      Բռնեցի նրան ուրիշի գրկում...
      Փոթորկվեց, եռաց արյունն իմ գլխաում,
      Վրեժխնդրության ինձ հրավիրեց։
      Ներումն աղերսեց մեղավորն ու գութ
      Եվ նեղն ընկածի լացով ինձ նեղեց։
      Ու ես ներեցի...Բայց ամբողջ կյանքում
      Ներելուս համար նա ինձ չներեց։
      Համո Սահյան

      Comment


      • #33
        Այս ինչքան ես թույլ ու փոփոխական,
        Մրսում ես հուշի մի ցուրտ բեկորից
        Եվ հույսի մի տաք նշխարհից անգամ
        Շիկնում ես նորից։
        Մի բերան սուտն էլ անգամ դառնում է թախիծ
        Ու մահ է դառնում քեզ համար կարծես,
        Եվ մի կուտ հավատ կորցնելու վախից
        Կորցնում ես դու քեզ...
        Եթե լինեիր երկաթյա ու բիրտ,
        Իմ սանդուխքն անգամ կլիներ ոսկի,
        Բայց քեզ հետ ինչպես կզգայինք, իմ սիրտ,
        Հրճվանք այս խոսքի։

        Համո Սահյան

        Comment


        • #34
          ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ...

          Ես չեմ կարող չհավատալ
          Կռունկների վերադարձին,
          Երբ արթնացող առվակն արդեն
          «Բարի գալուստ»,
          «Բարի լայս» է ասում դաղձին,
          Երբ պատրաստ է հողը՝ լալու
          Մայրանալու
          Խուտուտ բերող մի սարսուոից,
          Եվ քունն առած ծծկեր մի ծիլ
          Նայում է իր թավշյա խոնավ
          Խանձարարուրից...
          Ես չեմ կարող չհավատալ
          Այն զինվորի սուրբ երդումին,
          Որ երդումը հազիվ կերած,
          Կուրծքը դրել խրամատի
          Խոնավ թմբին,
          Ծիծաղում է մահի վրա։
          Ես չեմ կարող չհավատալ
          Արյան գույնին իմ երակի...
          Ես չեմ կարող չհավատալ
          Այն գրերին,
          Որ խոսում են երկինքն ի վեր
          Սուրբ քարերից ավերակի,
          Մեր պատմությունն արթնացնում,
          Մարդ են դարձնում մեզ եռակի։
          Ես չեմ կարող չհավատալ
          Մեր հինավուրց հայրենների
          Թափառական համ ու հոտին,
          Որ դարերի մշուշներից
          Ոլորվել են ու խառնվել մեր երազին,
          Մեղ դպրությանն ու կարոտին։
          Ես չեմ կարող չհավատալ
          Այն ավանդին,
          Որ ամեն օր նորանալով,
          Ծաղկում է մեր շուրթի վրա,
          Մեր սրտի մեջ։
          Եվ վերջապես ես չեմ կարող
          Չհավատալ իմ հավատին,
          Որ մարդկության հավատն է մեծ:

          Համո Սահյան

          Comment


          • #35
            Ինչո՞ւ է նաև այսպես պատահում.
            Ինչ հարկավոր է, քիչ է պատահում,
            Իսկ ինչ-որ պետք չէ, կա ամեն քայլում:

            Ովքեր իրար հետ կապրեին սրտանց,
            Ինչո՞ւ են հաճախ լինում անջատված,
            Ուրիշների հետ և չհասկացված:

            Եվ ինչո՞ւ ենք մենք մի պահ կուրանում`
            Ինչո՞ւ ենք միայն հետո իմանում,
            Թե ո՛վ էր լավը, բայց ընտրեցինք ո՛ւմ:

            Comment


            • #36
              ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆՍ
              Ուշ հանդիպեցինք,շուտ ընկերացանք,
              Առանք-տվեցինք և ընտելացանք
              Քմահաճ բախտի տաքին ու պաղին;
              Եվ քացի տալով քերծին ու քարին,
              Փորձության կիրճերն ու վիհերն անցանք:
              Եվ շատ եմ փորձել փորձանքի պահին
              Օգնական ձեռք է ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆՍ

              Ծածկում է ,երբ որ ես բաց եմ լինում,
              Տխրում էէ ,երբ որ խաբված եմ լինում,
              Խեղդվում է ,երբ որ ես լաց եմ լինում,
              Մինչև անգամ երբ հարբած եմ լինում,
              Չի ճչում ,մեկ է, մենակությունս:

              Իմ վարքն ու բարքը,շատ եմ զարմանում,
              Ինքը ինձանից լավ է իմանում,
              Ինչ անեմ- չանեմ,ծպտուն չի հանում,
              Ու երբ որ նրան ականջ եմ անում,
              Ինձ թվում է, թե իմ մենաստանում
              լռության երգ է մենակությունս:

              Ոչ խոսք է տանում,ոչ խոսք է բերում:
              Բայց պատահում է ,որ չեմ համբերում,
              Իր խուլ խեղճությամբ ինձ խեղդում է նա:
              Եվ ի՞նչ ասացիք,ես ձեզ չեմ ներում,
              Դուռը բաց անեմ,դուրս անեմ գնա՞...
              Կմրսի,մերկ է մենակությունս...
              Հողաթմբերը շարժվում են հեռվում,
              Եվ ծանոթ ձայներն ինձ ձայն են տալւս.
              -Ինչ է մոռացա՞ր, այդ ու՞ր ես, չկաս,
              Մենք քո կարոտից նորից ենք մեռնում,
              Արի, ասում են, և էլ մի գնա։
              -Ասում եմ. Ախր, սատանան տանի,
              Թե հանկարծ ինձ հետ մի բան պատահի,
              Մենակությունս մենակ կմնա,
              Խղճացեք ,մեղկ է մենակությունս։
              Ու երբ նստում եմ՝ աշխարհ բերելու
              Իմ ներքնաշխարհի հեռու ծալքերից,
              Խորքերից հեռու
              Քունը թռցրած, թրթռուն մի բառ,
              Մի ծվեն ծիծաղ, հույսի մի պատառ,
              Հոշոտված մի շող, ամպոտված մի ծիլ,
              Հավատի մի շյուղ, հոգսի մի կնճիռ,
              Մի ծոց կասկածանք, մի մախաղ վճիռ,
              Մի փաթիլ երկինք՝ թաթախված լճում,
              Մի նշույլ հոգոց. Մի նշխար լքում,
              Մի բերան մերժում հարևան թաղից,
              Մի ռրես ամոթ և մի կում թախիծ,
              Մի բուռ խղճմտանք, մի բով խենթություն,
              Էլ ի՞նչ գրողի տարած խեղճություն,
              Տուն է, աշխարհ է
              Եվ տիեզերք է մենակությունս։

              Համո Սահյան

              Comment


              • #37
                Մինչեւ հիմա չեմ հասկանում

                Մինչեւ հիմա չեմ հասկանում
                թե ինչպե՛ս են մարդ սպանում:

                Մտածում եմ, թե մարդն իր մեջ
                իրե՛ն պետք է նախ սպանի,
                հետո՛ միայն մարդ սպանի:


                Արամայիս Սահակյան

                Comment


                • #38
                  "Բիբլիական»
                  Հովհաննես Շիրազ


                  Ցավը տվեց սարերին՝
                  Սարերը չտարան...
                  Ցավը տվեց մարդուն՝
                  Մարդը տարավ:
                  (Մորս խոսքերից)

                  Երբ անհայտ ոգին՝ աշխարհն արարող,
                  Որ աստված կոչվեց դարեր ու դարեր,
                  Ստեղծեց երկինք, արև, ծով ու հող,
                  Ստեղծեց համայն տիեզերքը մեր
                  Եվ աշխարհ բերեց բիրտ հողից մարդուն,
                  Բաժանեց բոլոր իր բարիքն անհուն:-
                  Լույսի հրճվանքը տվեց երկնքին,
                  Կապույտ ծիծաղը ծովին ծավալեց:
                  Ճերմակ ժպիտը սփռեց ձյուներին,
                  Վեհության խինդը լեռներին տվեց:
                  Դաշտերին՝ կանաչ ժպիտը գարնան,
                  Դայլայլը տվեց հավք ու հովերին:
                  Հողին բերկրանքը տվեց մայրության,
                  Սիրո խայտանքը տվեց ամենքին,
                  Ու բոլոր վարդերն իր ուրախության
                  Շաղ տվեց այսպես նորաստեղծ երկրին:
                  Բայց վշտի ծովը իրեն մոտ թողեց՝
                  Ու չէր իմանում ո՞ւմ բաժին հաներ,
                  Ո՞վ ուներ մի սիրտ՝ այնքան լայն ումեծ,
                  Որ վշտի ծովը անխռով տաներ:
                  Ու խորհեց խորին արարողը մեծ
                  Եվ անտեսորեն երկրում թափառեց.
                  Տեսավ ցնծում է սիրտը հավքերի,
                  Խենթ համբուրում են գազաններն իրար,
                  ՈՒ նրանց տվեց խայթը ցավերի՝
                  Ցրելով նրանց խինդը խելագար:
                  Եվ իսկույն աշնան տերևների պես
                  Ցավից սգացին հավք ու ծաղիկներ
                  Եվ կակաչների սիրտը սևացավ,-
                  Այն օրից իրենց լեզուն կորցրին
                  Ու դեռ նետում են կաղկանձով անբառ
                  ազաններն իրենց անեծքը լուսնին:
                  Եվ գթաց նրանց արարողն, ասես,
                  Նայելով երկրի խրոխտ լեռներին,--
                  Լեռները, ասաց, հզոր են ու վես,
                  Գոռոզ է նրանց կեցվածքն իմ աչքին,-
                  Թող քիչ խոնարհվեն ու խորհեն ինձ պես:
                  Ասաց ու վիշտը տվեց լեռներին:
                  Եվ հառաչեցին լեռները ցավից,
                  Անեծք ժայթքեցին հրաբուխներով,
                  Ցավից լանջերին խոցեր բացվեցին՝
                  Դարձան անդունդներ ու խորանալով
                  Այն սեգ լեռների տանջանքը լացին:
                  Եվ արցունքները գետերի փոխված՝
                  Իբրև լեռների լեզուն փրփրած՝
                  Խոցված լեռների անեծքն են լալիս,
                  Իսկ գագաթներին ձյունն հավերժացած
                  Սառած արցունքն է, որ ցած չի գալիս:
                  Թաց լեռներին արարողն ու մեծ
                  Ցավն առավ՝ անհոգ դաշտերին տվեց,
                  Վերքեր բացվեցին դաշտերի կրծքին,
                  Եվ հառաչեցին դաշտերը դարեր…
                  Ու դեռ մնում են նրանց վերքերից
                  Անապատները, որպես սպիներ:
                  թաց դաշտերին արարողը մեծ՝
                  Մռայլ նայելով ծովի ծիծաղին,
                  Առավ վշտի շանթն ու ծովը նետեց,
                  Ու ծովն անդնդից ելավ կատաղի,
                  Մինչև աստղերը ծառս եղավ ցավից,
                  Այնպես ծառս եղավ, որ կոհակների
                  Մատները կարծես աստղերն հանեցին՝
                  Որպես երկնքի աչքերը անգութ,
                  Որ նույնպես լացին…
                  Այնպես ծառս եղավ, որ հատակներից
                  Քարացած արցունք՝ ավազն երևաց,
                  Դարեր մոլեգնեց ու հետքը ցավի
                  Ալիքների մառ կնճիռը մնաց՝
                  Եղծելով չքնաղ երեսը ծովի:
                  Ծովին էլ գթաց արարողը լուռ,
                  Ցավն առավ ծովից՝ երկնքին տվեց:
                  Ամպերով գոռաց երկինքը զարհուր,
                  Ցավից անձրևը կարկուտի փոխվեց,
                  Անեծք կայծակեց ու լացեց անհույս,
                  Ու մնաց լուսինն աչքում երկնքի,
                  Որպես մի շիթը սառած արցունքի:
                  Իսկ հավերժական ցավից հալածված
                  Աստղերն այն օրից ասուպներ դարձած
                  Թռան ու մեռան իրար գրկի մեջ,
                  Եվ դարեր ցավը երկնքում մնաց՝
                  Ցրեց աստղերի դաշնությունը պերճ:
                  Ու ցավն առնելով արարողն էլի,
                  Խորհում էր՝ ո՞ւմ տար, որ գեթ մի գիշեր
                  Անխռով տաներ պարգևն ահալի,
                  Որ, ավա՜ղ, ինքն էլ չէր կարող տանել:
                  Սոսկաց, թե ցավը կմնա իրեն…
                  Ո՞ւմ տար այս անգամ՝ խորհում էր, նայում,
                  Երբ տեսավ մոտիկ հովտում՝ տարորեն
                  Ժպտում էր մարդը՝ վագրի ճանկերում,-
                  Մարդ, որ դեռ վագր էր վայրի քարայրում…
                  Տեսավ, խաղաղվեց խռովյալ ոգին,
                  Եվ ասաց՝ լոկ սա´ կարող է տանել,
                  Ու մարդուն տվեց վիշտը երկրային
                  Եվ ինքը թեթև սլացավ եթեր…
                  Եվ ծնվեց մարդու դեռ վայրի սրտին
                  Ցավի զգացումն ու ահը մահվան,
                  Եվ մարդն այսուհետ խեթ նայեց վագրին՝
                  Սրելով աչքը ժանիքի նման:-
                  Այդ ցավն Էր մարդու աչքերը բացեց,
                  Եվ մերկ ուղեղը զգեցած ահով՝
                  Զգաց, որ մահն Է վիշտն ամենամեծ
                  Եվ կռվի ելավ մահվան դեմ մահով,-
                  երեզմանի դեմ դնելով մանկան
                  Ոսկի օրոցքը՝ իր հույսն օրորեց,
                  Իր մահը դարձրեց գոյի հոլովում՝
                  Ու սերնդաշար ապրեց վերստին՝
                  Տանելով դժնի վիշտ մոր մահվան,
                  Դիմացավ որդոց անհետ կորստին,
                  Տարավ դառնանուշ տանջանքը սիրո,
                  Տոկաց բնության խոլ աղետներին,
                  Ու լցված կյանքի ծարավուտ սիրով՝
                  Դիմացավ այրող վերքերի ցավին:
                  Բայց իր թույնի հետ վիշտն Էլ մեղր ունի՝
                  Եվ առագաստը բացեց մտածման
                  Վիշտը՝ մեծ դայակն իր մանուկ մտքի,
                  Վիշտը, որ դարձավ հույսի օթևան…
                  Ու երբ նորախոհ մարդը մի վայրկյան
                  Առաջին վշտերն հույսի մեջ խեղդեց,
                  Ոգին հիացքով հայտնվեց անձայն՝
                  Գոյության կռվի ցավերն էլ տվեց:
                  Բայց մարդը կրա´կ կոփեց ժայռերից,
                  Լույսի ծնունդով ցավերը մեռցրեց,
                  Ու կենաց պտուղն հանապազօրյա
                  Իր տառապանքի անտառում գտավ,-
                  Ու ոգորանքով հաղթեց այն վշտին,
                  Որից խոլական մամոնտը կորավ…
                  Եվ դարեր ծխաց սիրտը մարդկային,
                  Լցրեց տիեզերքն իր վշտի ծխով,
                  Բայց չկորցրեց իր հույսն աստղային
                  Եվ իմաստութամբ իր նորաբողբոջ
                  Դարեր գուպարեց իր նմանի դեմ,
                  Որ լուծ Էր դարձել իր բյուր ուսերին -
                  Մարդը մարդուն գայլ որկորով դժխեմ…
                  Բայց անագորույն ոգին նորից նոր
                  Մարդու մեջ քամեց գետերով պղտոր
                  Իր տիեզերքի ցավերը բոլոր,
                  Եվ հրամայեց ապա մայր հողին,
                  Որ մարդու առջև բարիք չփռե,
                  Եվ անապատի փոխվեց տխրագին
                  Մարդու աչքի դեմ՝ դաշտը զմրուխտե,
                  Այնպես տոչորվեց և հողն աշխարհքի,
                  Որ անապատում օձն Էլ իր ձագի
                  Աչքի արցունքը ծարավից խմեց…
                  Այնպես, որ ծովն Էլ շոգից կարկամեց:
                  Բայց ինչքան շատ Է մարդն իմաստնանում՝
                  Իր ցավերն այնքան հեշտ Է դարմանում:
                  Ու մարդը խորհեց և մառ դաշաերից
                  Փախած գետերը ձորերից հանեց
                  Եվ անապատված դաշտերում սփռեց՝
                  Եվ գինի քամեց դաժան դաշտերից,
                  Եվ մեղրագետեր քրտնքով քամեց:
                  Եվ դժնետեսիլ հոգսերով ելավ,
                  Պեղեց ծովերը, լեռները պեղեց,
                  Աստծո թաքցրած գանձերը գտավ
                  Ու մտքի ձեռքը աստ ղերին մեկնեց՝
                  Եվ լուսնի վրա մահեր նշմարեց…
                  Եվ կյանք նշմարեց աստղերի վրա,
                  Եվ մահվան ահից իմաստնանալով՝
                  տավ հյուլեի հոլովումն անմահ,
                  Շարժմունքն անընդմեջ ու դարեր խորհեց,
                  Զգաց, որ երկու անգամ չի կարող
                  Անցնել նույն ջրով նույն գետի՝ անցնող:
                  Զգաց, որ մահը և´ կա, և´ չկա,
                  Որ նյութն, ինքնագոհ, շարժվում ինքնիրեն,
                  Մեռնում և հրա՜շք՝ ծնվում է նորեն:
                  Որ ոչ թե աստված ստեղծեց մարդուն,
                  Այլ մարդն իր ահից ստեղծեց աստծուն,
                  Դարերի մթնում իր խարխափանքի
                  Նյութին անգիտակ՝ նա երկնեց ոգի.
                  Եվ կույր խնկարկեց պատրանքն իր ունայն,-
                  Մարդը, որ ծնվեց ծովափնյա տիղմից
                  Ու դարձավ միակ խոհը բնության,-
                  Կռահեց, որ հողն է աճյունն արևի
                  Եվ եղել է, կա, անստեղծելի
                  Ու անեղծելի, ու դարեր խորհեց,
                  Եվ իմաստությամբ իր լուսաբողբոջ՝
                  Իր արցունքի պես սրբելով ընկճեց
                  Իր ցավերի հետ ցավերն ընկերոջ:
                  Եվ կործանելով իր մեջ գազանին՝
                  Նա իր մեջ զգաց երազներ վսեմ,
                  Լույսը դարձնելով իր սպեղանին՝
                  Անցավ ցավերի ճամփեքը դժխեմ,-
                  Նույն ծաղկից թե´ թույն, թե´ մեղր քամեց
                  Եվ աստծուց հզոր՝ ինքն էլ արարեց
                  Չեղած հրաշքներ աշխարհի վրա,-
                  Իր արարչության խնդությամբ խեղդեց
                  Մարդը բյուր դարեր բյուր ցավերն իրա:-
                  Մարեց կրակով իր ստեղծագործ՝
                  Ցավերի ծովը իր մի բուռ սրտում՝
                  Եվ տիեզերքում լոկ մարդը անեղծ
                  Վշտին հաղթելով՝ դարձավ իմաստուն:-
                  Այդ աշխատանքն էր, որ ինչպես դարբին
                  Կռեց ու կոփեց հոգսերի սալին
                  Բիրտ անբանից մարդ ու մարդուց աստված՝
                  ազանի ճանկից մինչ աստղերն հասած…
                  Եվ վերջին անգամ ոգին հայտնվեց՝
                  - Դու, ասաց մարդուն, վշտին հաղթեցիր,
                  Ժառանգիր ահա տիեզերքն իմ մեծ,
                  Քո մտքի թագով իր արքան դարձիր:
                  Վշտին հաղթողը իշխանն է խինդի,
                  Իշխիր գաղտնալից տիեզերքն համայն,
                  Ինքդ ստեղծիր հողը դրախտի
                  Եվ սնիր, որ հար վայելես նրան,
                  Որ վշտիդ գետերն էլ չծովանան:
                  Իշխիր ծովերի մռայլ հատակում,
                  Իշխիր ինքդ քեզ ու վագրին իշխիր,
                  Իշխիր դու երկրում, իշխիր երկնքում,
                  Մրջյունից մինչև աստղերին իշխիր:
                  Եվ ինչ որ քո դեմ գաղտնիք թողեցի՝
                  Պեղիր տիեզերքն՝ հայտնություն դարձրու,
                  Դու հրաշքներիս հրաշքն իմաստուն,
                  Թող վիշտն ու խինդդ անբաժան լինեն՝
                  Ինչպես կակաչի կարմիրն ու սևը,-
                  Եվ թող հավիտյան ախոյան՝ բախվեն
                  Վիշտն ու խինդը քո՝ քո մահն ու սերը…
                  Եվ թող հույսերս քեզ ապավինեն,
                  Եվ թե արտասվես՝ թող քո արցունքից
                  ոհար խաղողի ողկույզներ ծնվեն,
                  Թող նոր հրաշքներ ծնվեն քո ձեռքից…
                  Եվ իմաստնացած կգնաս այդպես,
                  Դարերի անտես սանդուղքով կելնես
                  Դեպի կատարը կատարելության,
                  Որ միջօրեի արևի նման
                  Փարատես ստվերն ոգուդ չարության,
                  Եվ ա ղավնանաս քո նմանի դեմ,-
                  Որ քո նմանի վիշտն էլ ճաշակես
                  Ու նոր լինես մարդ ու ծաղկես որպես
                  Ազնիվ խտացվածքն ահեղ բնության՝
                  Հասնելով ոգու ներդաշնակության:
                  Իսկ ծաղիկներից՝ շունչն անմահության,
                  Որպես նոր գինի, իցիվ դու գտնես,
                  Ըմպես, որ չիջնեսնես ձորը ծերության,
                  Որ կյանքով լցվես ու նորից ելնես
                  Կանաչ սարերը քո պարմանության,
                  Որ տիեզերքում լոկ ինքդ լինես
                  Հավերժ տիրակալն հավերժ բնության…:
                  Եվ լռեց հավետ ու մարդու սրտի
                  Հովիտներն իջավ, ընկնող աստղի պես,
                  Մարդուն թողնելով սանդուղքն աստղերի,
                  Որ մարդն հասկացավ անբարբառ լեզուն
                  Մեծ իմաստության ու տիեզերքի:
                  Ու ողջ բնությունն ապշեց մարդու դեմ,
                  Ծովերն աչք դարձան մարդու դեմ ապշած
                  Եվ դարեր ահա մնացել են բաց:
                  Երկնակամարն Էլ հոնքն Է՝ վեր քաշված՝
                  Հավիտյան ապշած մայր տիեզերքի
                  Արեգակնաբիբ կապուտակ աչքի…
                  Բայց իմաստնացած մի պարմանի պես՝
                  Մարդն Էլ իրենով հիացավ կարծես,
                  Ու մեծ տենչանքի ու կրքի ճամփով
                  Ելավ փնտրելու իր ստեղծողին,
                  Տիեզերախույզ մտքով թափառեց,
                  Հյուլեից հարցրեց, հասավ աստղերին,
                  Հազար մի չեղած հրաշքներ երկնեց
                  Ու ձգտեց հասնել իր ստեղծողին,-
                  Չափվել նրա հետ,
                  Պեղելով նրա առեղծվածը մեծ…
                  Կասկածեց, հուսաց ու դարեր փնտրեց,
                  Ու աչքն աստղերից ուղղեց արևին՝
                  Դեպի լուսեղեն հրաշքը ձգտեց՝
                  (Իր վայրի քարայրն հավիտյան թողած
                  Այն վաղնջական խավարի հովտում
                  Անբան գազանին՝ լեզուն կորցրած)…
                  Իսկ բարձունքներում լույսերով լցվեց
                  Դեռ վշտի սափոր սիրտը մարդկային
                  Արևի ճամփին, ուր դարեր փնտրեց,
                  Ու երբ չգտավ՝
                  Այն բիբլիական
                  Հարդա գողն արած իր մտքի ճամփան,-
                  Ու երբ չգտավ՝ ելավ նորախոհ,
                  Էլ չապավինեց նա ոչ մի աստծո
                  Ու ոչ մի ոգու, որ իբր ահի
                  Տեսիլն էր անգո´ այս տիեզերքում.-

                  Այնինչ՝ նիրհում Է աստված իր հոգում...

                  Comment


                  • #39
                    Տարիներն իրար նման ու տարբեր,
                    Տարիներն իրար երես չտեսած,
                    Իրարից փախած-մտել իրար գիրկ,
                    Եկել-գնացել, կորել են անդարձ...
                    Կորչելով աճել դարձել են տարիք,
                    Եվ տարիքով եմ ես հարստացել:
                    Ես ամբողջովին ինձ պարտք եմ առել
                    Բնությունից մեծ ու մեծահարուստ:
                    Եվ կամաց-կամաց, պատառ-պատառիկ
                    Մարել եմ երգով... Բայց որքան մարել,
                    Այնքան աճել են պարտքերս տալիք,
                    Եվ տալիքով եմ ես հարստացել:
                    Համո Սահյան

                    Comment


                    • #40
                      Ծիլ ենք տալիս հողից
                      Եվ սնվում ենք, աշխարհ, մենք քո հողով:
                      Եվ լցվում ենք քիչ-քիչ
                      Քո թեժությամբ, աշխարհ, մաքառում ենք,
                      Այրանում ենք, այրվում, մաքառում ենք,
                      Իմաստնանում, փորձվում, մարդանում ենք...
                      Հետո կամաց-կամաց
                      Խելքով, կարողությամբ ու կորովով
                      Մանկանում ենք նորից, մանկանում ենք
                      Ու գնում ենք նորից դեպի հողը,
                      Ախ, դեպի մեր միակ սպասողը,
                      Մեր դեմ վերջին, վերջին դուռ բացողը:
                      Համո Սահյան

                      Comment


                      • #41
                        Գալիս, աշխարհ ենք մտնում
                        Լավի, բարու հավատով,
                        Առած մեկի փոխարեն
                        Հազար տալու հավատով:
                        Հավատը մեզ, մենք իրեն
                        Սպանում ենք և սակայն
                        Հեռանում ենք աշխարհից
                        Աշխարհ գալու հավատով:


                        Համո Սահյան

                        Comment


                        • #42
                          Տխրությունով, սիրով,
                          Բախտով հարբած եղիր,
                          Մի քիչ պարտված մնա,
                          Մի քիչ աստված եղիր:
                          Բաշխիր, ինչ որ ունես,
                          Մի ափսոսա ոչինչ,
                          Սրտիդ ուզածն արա
                          Ու սրտաբաց եղիր:
                          Ամեն բացվող օրվադ
                          Աստծու պարգև ասա,
                          Մի լավ խոսք ես լսել`
                          Թռնելու թև ասա,
                          Միշտ ճերմակին ճեճրմակ
                          Ու սևին սև ասա,
                          Ծուռ նայողիդ վրա
                          Դոււ ծիծաղած եղիր:
                          Ու երբ ցերեկն անցնի,
                          Ընկնի գիշերը մութ,
                          Եվ դու մենակ մնաս,
                          Քեզ ինձանից խորհուրդ.
                          Համո Սահյան ասա,
                          Նստիր ու լաց եղիր:

                          Համո Սահյան

                          Comment


                          • #43
                            Այս աշխարհում ես ապրեցի
                            Աշխարհի հետ
                            Եվ ինքս ինձ հետ կռիվ տալով,
                            Ինչ ունեի ցրիվ տալով,
                            Բեռ-բեռ, բուռ-բուռ լրիվ տալով
                            Մինչև անգամ նրանց, ովքեր
                            Հետո պիտի ուրանային...
                            Այս աշխարհում ես ապրեցի,
                            Ավաղ, քարին քացի տալով,
                            Աչքս հազար լացի տալով,
                            Հոգի տալով հազար անգամ,
                            Հազար անգամ դարձի գալով,
                            Դարձի գալով ես ապրեցի:
                            Ինձ կշռելով ու չափելով,
                            Իմ անբաժան անքնությամբ
                            Գիշերներս կրճատելով,
                            Խարույկի պես ճարճատելով,
                            Ծուխը բոցից,
                            Բոցը մոխրից անջատելով,
                            Իմ ջանքերով գերերկրային
                            Գերերկրային տանջանքներով,
                            Տանջանքներով ես ապրեցի:
                            Այս աշխարհում ես ապրեցի
                            Այս աշխարհի մեղքի համար
                            Ինձ մեղավոր ճանաչելով,
                            Եվ իմ չարած, բայց ինչ արած,
                            Հնարավոր մեղքի համար
                            Ինքս ինձանից ամաչելով,
                            Ամաչելով ես ապրեցի:
                            Այս աշխարհում ես ապրեցի
                            Ամեն տեսակ
                            Տաք ու պաղից ճաքճքելով,
                            Ամեն ինչից ինձ զրկելով,
                            Ինձ ժխտելով ու լքելով,
                            Բայց վերջնական կործանումից
                            Ու կորուստից ինձ փրկելով,
                            Ինձ փրկելով ես ապրեցի...
                            Այս աշխարհում ես ապրեցի
                            Այս աշխարհի բախտի համար
                            Իմ մատները մոմ անելով
                            Ու վառելով,
                            Չարածներիս համար անվերջ
                            Ես ինքս ինձ չարչարելով,
                            Ինձ կորցնելով ու ճարելով,
                            Մեկին հազար վճարելով,
                            Վճարելով ես ապրեցի:
                            Այս աշխարհում ես ապրեցի
                            Պարտք առնելով ու մարելով,
                            Ցավը ցավին գումարելով,
                            Լավը լավին գումարելով,
                            Գլուխս կախ, առամց ճառի...
                            Եվ ինչ էլ որ արի չարի,
                            Իմ անճարակ, խեղճ ու կրակ
                            Լուսահոգի պապիս ասած,
                            <Գալս եղավ ճարահատյալ,
                            Եվ մնալս վայնաչարի>...
                            Եվ վերջապես
                            Իմ ուժերի ներածի չափ,
                            Այս աշխարհում ապրեցի ես
                            Ինքս ինձ պես, ինքս ինձ պես:


                            Համո Սահյան

                            Comment


                            • #44
                              Կյանքիս կեսը հավատով,
                              Կեսն` անհավատ ապրեցի,
                              Մի օր բախտի մեջ կորած,
                              Մի օր վհատ ապրեցի:
                              Ինչ որ նվեր էր բերել,
                              Հիմա տուգանք է տանում,
                              Աստված մեղք է համարում,
                              Որ այսքան շատ ապրեցի:
                              Համո Սահյան

                              Comment


                              • #45
                                Բարձրից

                                Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից,
                                Էն մեծ խոհերի անհուն խորերից՝
                                Կամեցավ՝ ելավ իմ հըզոր հոգին,
                                Որ բարձրից նայի աստծու աշխարհքին։

                                Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր՝
                                Մարդկային ամեն հընարքներից վեր,
                                Վե՜ր ամեն շուքից և շամանդաղից՝
                                Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ։

                                Ու իր հարազատ բարձունքիցը լույս՝
                                Անչար,անաչառ,անդորր ու անհույզ՝
                                Պարզ,ամենատես հայացքովը նա
                                Ճառագեց ներքև՝ աշխարհքի վըրա։

                                Տեսավ աշխարհքը՝ գեղեցի՜կ,անվե՜րջ,
                                Եվ հայրենիքներն անձուկ նըրա մեջ,
                                Եվ աստվածները նըրանց զանազան,
                                Եվ սուրբերը խիստ,խըտրող ու դաժան։

                                Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.
                                Ամեն հայրենիք՝ իրեն զավակին,
                                Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված,
                                Եվ կյանքը տանջանք,ցավ համատարած։

                                Ու ոչ մի երկիր չըկա հանգչելու—
                                Խոր,արարչական հանգիստն անխըռով,
                                Ու ոչ մի անկյուն չըկա շընչելու
                                Շունչն աստվածային՝ լի անվերջ սիրով...

                                Անպատում վըշտով վերըստին նայեց
                                Իմ էս մեծ սըրտին՝աշխարհքից էլ մեծ,—
                                Անսահմա՜ն աշխարհք,և սեր ընդհանուր
                                Եվ մարդը ուրախ,և երգ ամենուր...

                                Ու իջավ նորից էնտեղ հանգչելու—
                                Խոր,արարչական հանգիստն անխըռով,
                                Էնտեղ հանգչելու,էնտեղ շընչելու
                                Էն մեծ խոհերով,էն անվերջ սիրով...

                                Հ․Թումանյան
                                Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                                Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information