Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Էրիխ Ֆրոմմ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ներսեսյան
    replied
    Որքա՜ն կյանքեր են ավիրվել դա «բացատրելու» անհրաժեշտությունից, որը ենթադրում է, որ ձեզ «հասկանան», այսինքն արդարացնեն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Էմմա Խաչատրյան
    replied
    Շնորհակալություն հարգելի՛ Ներսեսյան թեմայիս արձագանքելու,դրական կարծիքի և օգտակար գրառումների համար։
    Սակայն խնդրում եմ ուսումնասիրեք թեմաս և կրկնվող նյութեր մի դրեք։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Հետո ի՞նչ, թե ուրիշները չեն հասկանում մեր պահվածքը։ Նրանց ցանկությունը մեզ ստիպելն է անել այն, ինչը իրենք հասկանում են։ Դա մեզ թելադրելու փորձ է։ Եթե դա նշանակում է նրանց աչքերում լինել « ոչ ռացիոնալ» կամ «հակասոցիալական», թող էդպես լինի։ Նրանց ամենաշատը ճնշում է մեր ազատությունն ու ձգտումը՝ լինելու այն, ինչ կանք։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Սիրած մարդու մեջ պետք է գտնես քեզ, այլ ոչ թե կորցնես։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ գործընկերներ,եկեք նյութեր տեղադրենք Էրիխ Ֆրոմմի կյանքի և ստեղծագործությունների մասին։
    Հետաքրքիր թեմա, ինձ դուր եկավ։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Մի մարդ, ով չի կարողանում ստեղծել, ուզում է ավիրել։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Հաճելի է համարել, որ սիրահարվածությունը սիրո գագաթնակետն է, այն դեպքում, երբ իրականում դա սկիզբն է ու ընդամենը հնարավորություն սեր ունենալու։ Հաճելի է նաև համարել, որ դա խորհրդավորության արդյունքն է ու երկու մարդկանց միմյանցով գրավված լինելը՝ ինչ-որ իրադարձություն, որը ինքնիրեն է կատարվում։ Այո, մենությունն ու սեռական ցանկությունները սիրահարվելը հեշտ բան են դարձնում, ու էստեղ ոչ մի խորհրդավոր բան չկա, բայց սա այն հաջողությունն է, որ անցնում է նույնքան արագ, որքան եկել էր։ Սիրելի մարդ պատահաբար չեն դառնում, քո սիրելու ունակությունը քեզ սիրել է տալիս այնպես, ինչպես հետաքրքրվածությունը ինչ-որ մեկով նրան հետաքրքիր է դարձնում։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Երեխայի բնավորությունը ծնողների բնավորության ծեփապատկերն է, երեխան զարգանում է նրանց բնավորությանն ի պատասխան։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ սերը կախված է «առարկայից», ոչ թե սիրելու սեփական ունակությունից։ Նրանք անգամ համոզված են, որ եթե իրենք իրենց «սիրելիից» բացի ուրիշ ոչ ոքի չեն սիրում, դա սիրո ուժի ապացույցն է։ Այստեղ կենտրոնացում «առարկայի» վրա մոլորությունն է։ Դա նման է այն մարդու կարգավիճակին, ով ուզում է նկարել, բայց նկարել սովորելու փոխարեն պնդում է, որ իրեն ուղղակի անհրաժեշտ է գտնել արժանավոր բնորդ․ հենց դա լինի, ինքը կսկսի հիանալի նկարել։ Ընդ որում, դա պիտի կատարվի ինքնիրեն։ Բայց եթե ես իրոք սիրում եմ ինչ-որ մարդու, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը։ Եթե ես ի վիճակի եմ մարդուն ասելու «Ես քեզ սիրում եմ», ես պիտի նաև ի վիճակի լինեմ ասելու «Ես սիրում եմ այն ամենը, ինչ կա քո մեջ», «Քո շնորհիվ ես սիրում եմ ամբողջ աշխարհը․ ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Միմյանց հանդեպ անձնուրաց մոլուցքը ոչ թե սիրո ապացույցն է, այլ ավելի վկայությունը դրան նախորդող անսահման մենակության։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Ես վստահ եմ, որ ոչ ոք չի կարող «փրկել» իր մտերիմին՝ նրա փոխարեն ընտրություն կատարելով։ Միակ բանը, որով կարող է մի մարդը մյուսին օգնել, ճաշմարտորեն ու սիրով, բայց առանց սենտիմենտալության ու պատրանքների այլընտրանքի առկայությունը բացահայտելն է։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Շատ մարդկանց տխուր բախտը իրենց չկատարած ընտրության արդյունքն է։ Նրանք ո՛չ կենդանի են, ո՛չ մեռած։ Կյանքը բեռ է դառնում, անարժեք զբաղմունք, իսկ գործերը՝ ընդամենը ստվերների թագավորությունում գոյության տանջանքներից պաշտպանվելու միջոց։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Էրիխ Ֆրոմմ. Սիրելու արվեստը

    Սերը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ երկու անձնավորություն միմյանց հետ հաղորդակցվում են իրենց էության առանցքից, հետևաբար՝ եթե յուրաքանչյուրն իրեն զգում է իր գոյության առանցքից ելած։ Միայն այս «առանցքային զգացողությունն» է մարդկային իրականությունը, միայն այստեղ է կենսունակությունը, միայն այստեղ է սիրո հիմքը։ Սիրո փորձառությունն, այսպիսով, հաստատուն մարտահրավեր է։ Դա հանգստի վայր չէ, այլ շարժման, աճի, միասին աշխատելու… Երկուսն իրար հետ մեկ են՝ միակ լինելով իրար համար։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Հարկավոր է համարձակություն ունենալ հավատալու համար, ռիսկի դիմելու կարողություն, պատրաստակամություն՝ նույնիսկ ցավ ու հիասթափություն ապրելու։ Նա, ով որպես կենսական հիմնական պայման պաշտպանվածության ու ապահովության վրա է պնդում, չի կարող հավատ ներշնչել։ Նա, ով իրեն դուրս է դնում պաշտպանության համակարգից, ուր հեռավորությունն ու տիրապետումն են նրա պաշտպանության միջոցը, իրեն դարձնում է բանտարկյալ։ Սիրելու ու սիրվելու համար քաջություն է պետք, հաստատուն արժեքները որպես գլխավոր հոգածություն դատելու քաջություն, դրանց համար նահատակվելու քաջություն։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ներսեսյան
    replied
    Էրիխ Ֆրոմմ. Սիրելու արվեստը
    Սերը հիմնականում հարաբերություն չէ որևէ հատուկ մարդու հետ, դա վերաբերմունք է, բնավորության գիծ է, որ սահմանում է մարդու հարազատությունը աշխարհին՝ ամբողջապես, ոչ թե սիրո միայն մեկ «օբյեկտի» հանդեպ։ Եթե անձը սիրում է միայն մի ուրիշ անձի և անտարբեր է մնացած ընկերների նկատմամբ, նրա սերը սեր չէ, այլ փոխշահավետ կապվածություն, կամ ընդլայնված եսասիրություն։ Մարդկանց մեծ մասը դեռ հավատում է, թե սերը օբյեկտի հաստատում է, ոչ թե ձիրքի։
    Սերը գործողություն է, ոչ թե պասիվ ազդակ։ Դրա թիկունքին են կանգնում, ոչ թե մեջն ընկնում։ Սիրո ամենաընդունված հատկանիշները նկարագրելու ամենագլխավոր ճանապարհը սահմանումն է, որ սերը նախ և առաջ տալ է նշանակում, ոչ թե վերցնել։ Տալը ուժի բարձրագույն դրսևորումն է։ Հենց տալու ընթացքում է մարդ արտահայտում իր հզորությունը, ուժը, կարողությունը։ Այս գերագույն կենսունակությունն ու կարողությունը մարդուն բերկրանքով են լցնում։ Դու քեզ դրսևորում ես որպես առատաձեռն, շռայլ, կենսունակ, հետևաբար և երջանիկ մարդ։ Տալն ավելի երջանկաբեր է, քան վերցնելը, ոչ թե որովհետև դա զրկանք է, այլ որ տալու հիմքում ընկած է քո կենսունակությունը։

    Թողնել հաղորդագրություն:

Working...
X