Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Էրիխ Ֆրոմմ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Անհրաժեշտ է գիտակցել,որ սերն այնպիսի արվեստ է,ինչպիսին ապրելն է։Եթե մենք ցանկանում ենք սիրել,
    ուրեմն,անհրաժեշտ է սիրել այնպես,ինչպես այն դեպքում,երբ ցանկանում ենք սովորել յուրաքանչյուր այլ
    արվեստ,ասենք՝ երաժշտություն,գեղանկարչություն,և այլն։
    <<Սիրելու արվեստը>> գրքից
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

    Comment


    • #17
      Սիրո իրական բնույթը դրսևորվում է այն բանում,որ,անկախ իր ձևերից,այն միշտ ենթադրում է
      որակների որոշակի փունջ,որոնց մեջ անհատը լրացնում է իր զգացմունքները։Դա հոգատարությունն
      է,պատասխանատվությունը,հարգանքը և գիտելիքները։
      Սերն անհնարին է առանց հոգատարության,իսկ դա ավելի ակնհայտ ի հայտ է գալիս երեխայի նկատմաբ
      մոր ունեցած սիրո մեջ։
      <<Սիրո արվեստը>>
      Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
      Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

      Comment


      • #18
        Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ սերը կախված է «առարկայից», ոչ թե սիրելու սեփական ունակությունից։ Նրանք անգամ համոզված են, որ եթե իրենք իրենց «սիրելիից» բացի ուրիշ ոչ ոքի չեն սիրում, դա սիրո ուժի ապացույցն է։ Այստեղ կենտրոնացում «առարկայի» վրա մոլորությունն է։ Դա նման է այն մարդու կարգավիճակին, ով ուզում է նկարել, բայց նկարել սովորելու փոխարեն պնդում է, որ իրեն ուղղակի անհրաժեշտ է գտնել արժանավոր բնորդ․ հենց դա լինի, ինքը կսկսի հիանալի նկարել։ Ընդ որում, դա պիտի կատարվի ինքնիրեն։ Բայց եթե ես իրոք սիրում եմ ինչ-որ մարդու, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը։ Եթե ես ի վիճակի եմ մարդուն ասելու «Ես քեզ սիրում եմ», ես պիտի նաև ի վիճակի լինեմ ասելու «Ես սիրում եմ այն ամենը, ինչ կա քո մեջ», «Քո շնորհիվ ես սիրում եմ ամբողջ աշխարհը․ ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»։
        Շնորհակալություն հարգելի Էմմա գրառման համար։ Կարծում եմ, եթե մարդը չի սիրել անշահախնդիր, ապա նա երբեք չի ապրել, և չի էլ գիտակցում ինչ բան է իրական սերը։

        Comment


        • #19
          Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Սիրո իրական բնույթը դրսևորվում է այն բանում,որ,անկախ իր ձևերից,այն միշտ ենթադրում է
          որակների որոշակի փունջ,որոնց մեջ անհատը լրացնում է իր զգացմունքները։Դա հոգատարությունն
          է,պատասխանատվությունը,հարգանքը և գիտելիքները։
          Սերն անհնարին է առանց հոգատարության,իսկ դա ավելի ակնհայտ ի հայտ է գալիս երեխայի նկատմաբ
          մոր ունեցած սիրո մեջ։
          <<Սիրո արվեստը>>
          Հարգելի Էմմա , ինձ համար շատ հարազատ թեմա եք գրառել։ Այո , մոր սերը անշահախնդիր է իր զավակի նկատմամբ։ Այն մաքուր է ինչպես սպիտակ ձյունը , և կարեկցող։
          Վերջին խմբագրողը՝ Narine Stepanyan; 23-11-17, 23:39.

          Comment


          • #20
            Narine Stepanyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Էմմա , ինձ համար շատ հարազատ թեմա եք գրառել։ Այո , մոր սերը անշահախնդիր է իր զավակի նկատմամբ։ Այն մաքուր է ինչպես սպիտակ ձյունը , և անշահախնդիր ։
            Շնորհակալություն հարգելի՛ Նարինե արձագանքելու համար։Համամիտ եմ։Այո,մայրական սիրտը մաքուր է և լցված է անսահաման սիրով։
            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

            Comment


            • #21
              Այն մարդը որ կարող է սիրել , չի կարող վատ մարդ լինել, անկախ նրանից , թե այդ սերը ում հանդեպ է:

              Comment


              • #22
                Эрих Фромм:Несчастная судьба людей – следствие несделанного ими выбора
                http://xochu-vse-znat.ru/interesnoe/...ogo-imi-vybora
                Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                Comment


                • #23
                  Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի՛ գործընկերներ,եկեք նյութեր տեղադրենք Էրիխ Ֆրոմմի կյանքի և ստեղծագործությունների մասին։
                  ԷՐԻԽ ՖՐՈՄՄԻ հայտնի և իմ սիրելի ցիտատներից մեկը,որով խորհուրդ եմ տալիս առաջնորդվել բոլորիս՝
                  Մենք չպետք է որևէ մեկին տանք բացատրություն և լինենք հաշվետու, եթե մեր գործողությունները ցավ չեն պատճառում մյուսներին: իմացեք, որ ազատ մարդը ինչ-որ բան պետք է բացատրի միայն ինքն իրեն, իր մտքին և գիտակցությանը, և այն քչերին, ովքեր ունեն բացատրություն պահանջելու իրավունք:

                  Comment


                  • #24
                    Երջանկությունն ինչ-որ աստվածային շնորհ չէ, այլ ձեռքբերում, որին մարդը հասնում է իր ներքին արդյունավետությամբ:
                    Մարդու համար ամեն ինչ կարևոր է, բացառությամբ իր սեփական կյանքի և ապրելու արվեստի:
                    Մենք այն ենք, ինչ մեր մասին ներշնչել ենք մենք, և այն, ինչ մեր մասին ներշնչել են ուրիշները:
                    Կյանքն այլ իմաստ չունի, քան այն, ինչը մարդը տալիս է նրան՝ բացահայտելով իր ողջ ուժերը, ապրելով արդյունավետ, բեղմնավոր կյանքով:

                    Comment


                    • #25
                      Մայք Ուոլլասի հարցազրույցը Էրիխ Ֆրոմի հետ. 1958թ. թվական
                      http://blog.mediamall.am/?id=12272

                      Comment


                      • #26
                        Թագուհի Լ-ի խոսքերից Նայել գրառումը
                        ԷՐԻԽ ՖՐՈՄՄԻ հայտնի և իմ սիրելի ցիտատներից մեկը,որով խորհուրդ եմ տալիս առաջնորդվել բոլորիս՝
                        Մենք չպետք է որևէ մեկին տանք բացատրություն և լինենք հաշվետու, եթե մեր գործողությունները ցավ չեն պատճառում մյուսներին: իմացեք, որ ազատ մարդը ինչ-որ բան պետք է բացատրի միայն ինքն իրեն, իր մտքին և գիտակցությանը, և այն քչերին, ովքեր ունեն բացատրություն պահանջելու իրավունք:
                        Շնորհակալություն հարգելի՛ Թագուհի թեմայիս արձագանքելու և հետաքրքիր ինֆորմացիա գրելու համար։
                        Ուրախ եմ,որ Դուք նույնպես Է․Ֆրոմմի մտքերով եք առաջնորդվում։
                        Ես էլ ավելացնեմ իմ կողմից հետևյալը՝
                        Եթե ես սիրում եմ, ես հոգ եմ տանում, այսինքն ես ակտիվորեն մասնակցում եմ այդ մարդու զարգացման
                        և երջանկության մեջ, ես հանդիսատես չեմ:
                        https://newmag.am/2017/erikhfrom/
                        Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 07-02-18, 00:45.
                        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                        Comment


                        • #27
                          Անի Ղարիբյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Երջանկությունն ինչ-որ աստվածային շնորհ չէ, այլ ձեռքբերում, որին մարդը հասնում է իր ներքին արդյունավետությամբ:
                          Մարդու համար ամեն ինչ կարևոր է, բացառությամբ իր սեփական կյանքի և ապրելու արվեստի:
                          Մենք այն ենք, ինչ մեր մասին ներշնչել ենք մենք, և այն, ինչ մեր մասին ներշնչել են ուրիշները:
                          Կյանքն այլ իմաստ չունի, քան այն, ինչը մարդը տալիս է նրան՝ բացահայտելով իր ողջ ուժերը, ապրելով արդյունավետ, բեղմնավոր կյանքով:
                          Շնորհակալություն հարգելի՛ Անի թեմայիս արձագանքելու և երջանկությունը իրատեսորեն մեկնաբանելու համար։
                          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                          Comment


                          • #28
                            ,,Եթե ես սիրում եմ, ապա հոգ եմ տանում, այսինքն ես ակտիվորեն մասնակցում եմ ուրիշ մարդու զարգացման ու երջանկացման գործընթացին, ես դիտորդ չեմ,,։
                            Եթե յուրաքանչյուր ուսուցիչ, կամ ընդհանրապես ամեն ոք առաջնորդվեր Էրիխ Ֆրոմմի այս խոսքերով։

                            Comment


                            • #29
                              Կյանքը մարդու առջև դնում է պարադոքսային խնդիր.մի կողմից արտահայտել սեփական անհատականությունը,
                              իսկ մյուս կողմից գերազանցել այն և հասնել ունիվերսալության: Միայն երկկողմանի զարգացմամբ անհատը կարող
                              է բարձրանալ իր Ես-ի առաջ:

                              Մարդու նպատակն է լինել այնպիսին, ինչպիսին նա իրականում կա, իսկ այդ նպատակին հասնելու պայմանը՝
                              լինել մարդ ինքդ քեզ համար:Ոչ թե ինքնուրացում կամ եսասիրություն,այլ սեր դեպի քեզ:Ոչ թե հրաժարում
                              անհատականությունից,այլ քո սեփական մարդկային ես-ի հաստատում. ահա սրանք են հումանիստական
                              էթիկայի իրական բարձրագույն արժեքները:

                              Մարդու կյանքի ամենագլխավոր խնդիրն է տալ կյանք ինքն իրեն, դառնալ այն,ինչ նա կա պոտենցիալ առումով:
                              Նրա ջանքերի ամենակարևոր պտուղը իր սեփական անհատականությունն է:

                              Եթե մարդ կարող է ապրել ոչ հարկադրաբար,ոչ ինքնաբերաբար,այլ տարերայնորեն,ապա նա կդիտարկի ինքն
                              իրեն որպես ակտիվ ստեղծագործ անհատի և կհասկանա, որ կյանքն ունի միայն մեկ իմաստ՝ հենց ինքը կյանքը:
                              Է․Ֆրոմմ
                              Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 08-02-18, 22:33.
                              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                              Comment


                              • #30
                                Էրիխ Ֆրոմմ.« Սիրելու արվեստը»

                                «Սերը ինչ-որ ինքնըստինքյան հասկանալի բան չէ։ Դա ավելի շուտ պահանջում է կարգապահություն,կենտրոնացում,
                                համբերություն,հավատ և նարսիցիզմի հաղթահարում։Դա ոչ թե զգացում է,այլ գործողություն։Սերը որոշում է,սերը վճիռ
                                է,սերը խոստում է։Եթե սերը միայն զգացմունք լիներ,իրար հավերժորեն սիրելու խոստումն անհիմն կլիներ։ Զգացմունքը
                                գալիս է և հնարավոր է՝ անցնի։Մարդ ինչպե՞ս կարող է վճռել,որ դա պիտի հավերժ մնա,երբ իմ գործողությունը չի ներառում
                                վճիռ ու որոշում։
                                https://haso63.wordpress.com/2016/03...D%D5%BF%D5%A8/
                                Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                                Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                                Comment

                                Working...
                                X