Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Էրիխ Ֆրոմմ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Էրիխ Ֆրոմմ

    Հարգելի՛ գործընկերներ,եկեք նյութեր տեղադրենք Էրիխ Ֆրոմմի կյանքի և ստեղծագործությունների մասին։
    Վերջին խմբագրողը՝ manush; 27-10-17, 17:54.
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

  • #2
    Էրիխ Ֆրոմմ (գերմ.՝ Erich Fromm, 1900 թ. մարտի 23, Մայնի Ֆրանկֆուրտ — 1980 թ. մարտի 18, Լոկարնո), հրեական ծագում ունեցող գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, հոգեբան, հոգեվերլուծաբան, ֆրանկֆուրտյան հոգեբանական դպրոցի ներկայացուցիչ, նեոֆրոյդիզմի և ֆրոյդոմարքսիզմի հիմնադիրներից մեկը։ Համառորեն և հետևողականորեն պայքարել է տոտալիտարիզմի կապանքներից աշխարհի ազատագրման համար, հաստատել է համամարդկային արժեքների հավերժականությունը և անսասանությունը։
    Կենսագրություն
    Էրիխ Ֆրոմմը ծնվել է հրեական ընտանիքում 1900 թվականին։ Նրա պապը և նախապապը եղել են ռաբբիներ (հրեական քահանաներ), հայրը զբաղվել է առևտրով՝ միաժամանակ պահպանելով կրոնական սովորույթներն ընտանիքում։ Կրթություն է ստացել Հեյդելբերգյան համալսարանում՝ մասնագիտանալով սոցիոլոգիայի և հոգեբանության ոլորտներում։ Ուսանել է Մաքս Վեբերի, Կառլ Յասպերսի և Գ. Ռիկերտի մոտ, խորապես ուսումնասիրել է Զիգմունդ Ֆրոյդ և Կառլ Մարքսի ուսմունքները։ 1925 թվականին դարձել է կիրարկող հոգեվերլուծող։
    1932 թվականին կազմակերպել է լայն սոցիալական խմբերի վարքի անգիտակցական դրդապատճառներին վերաբերող հետազոտություն։ Արդյունքում եկել է այն եզրակացության, որ գերմանական հասարակությունը ցույց չի տալու դիմադրություն ֆաշիստական ռեժիմին։ 1933 թվականին Հիտլերի իշխանության գլուխ անցնելուց հետո Ֆրոմմը (Ֆրանկֆուրտյան դպրոցի այլ ներկայացուցիչների պես) հեռացել է Գերմանիայից և բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Այնտեղ նա գրել է իրեն լայն ճանաչում բերած ուսումնասիրությունների մեծ մասը։ 1941 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Փախուստ ազատությունից», որտեղ մերկացվում էին ֆաշիզմի տարբեր վերափոխված տեսակները։ Ամերիկայում հրատարակված նրա մյուս գրքերից են. «Մարդը իր համար» (1947 թ.), «Հեքիաթներ, լեգենդներ և երազատեսություն» (1951 թ.), «Առողջ հասարակություն» (1955 թ.), «Սիրելու արվեստը» (1956 թ.), «Ունենա՞լ, թե՞ լինել» (1976 թ.) և շատ ուրիշներ։
    Սոցիալ-հոգեբանական գաղափարը[խմբագրել
    Ըստ Ֆրոմի դասական հոգեվերլուծությունը նպաստում է մարդու մասին գիտելիքների հարստացմանը, սակայն այն չի ավելացնում գիտելիքն այն մասին, թե ինչպես պետք է մարդ ապրի և գործի։ Ֆրոմի կարծիքով Ֆրեյդը փորձել է ներկայացնել հոգեվերլուծությունը որպես բնական գիտություն, սակայն սխալ է գործել՝ բավարար ուշադրություն չհատկացնելով էթիկայի խնդիրներին։ Ֆրոմը փորձել է հոգեվերլուծությունում մարդկային պահվածքի կենսաբանական շարժառիթնեից շեշտը տեղափոխել սոցիալական գործոնների վրա, ցույց տալ, որ «մարդկային էությունը՝ նրա կրքերն ու վախերը, մշակույթի արդյունք են։
    https://hy.wikipedia.org/wiki/%D4%B7...80%D5%B8%D5%B4
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

    Comment


    • #3
      Եթե ես իմ համար չեմ,ապա ո՞վ է ինձ համար,
      Եթե ես ինձ համար չեմ,ապա ես ո՞վ եմ,
      Եթե ոչ հիմա,ապա ե՞րբ։
      Էրիխ Ֆրոմմ
      Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 25-10-17, 12:10.
      Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
      Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

      Comment


      • #4
        «Սիրելու արվեստը» գիրքը միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել արդյունավետ
        կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները:
        Մարդկանց մեծ մասը չի կարողանում սիրել այն մակարդակի վրա, որն առավել կարեւորում է հեղինակը. այն է` սեր, որ կազմված է
        հասունությունից,ինքնաճանաչողությունից եւ քաջությունից:
        Ինչպես ամեն արվեստ, սերն էլ պահանջում է հմտացում եւ կենտրոնացում, ինչպես նաև գիտելիք և ըմբռնում:
        ​Իր «Սիրելու արվեստը» դասական գործում հայտնի հոգեվերլուծաբան և սոցիալական փիլիսոփան բացահայտում է սերը իր բոլոր կողմերով. ոչ
        միայն ռոմանտիկ սեր, որում արմատավորվել են կեղծ հայեցակարգեր և վեհ սպասումներ, այլ նաև եղբայրական սեր, էրոտիկ սեր, սեր սեփական
        անձի հանդեպ, սեր Աստծո հանդեպ և ծնողական սեր:
        https://cloud.mail.ru/public/BQTb/k58oBH4Fj
        Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 25-10-17, 19:20.
        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

        Comment


        • #5
          Նա չէ հարուստը, ով շատ ունի, այլ նա` ով շատ է տալիս: Ժլատը, որ վախենում է ինչ-որ բանից զրկվել, հոգեբանական իմաստով աղքատ է, չնայած, որ, նա շատ ունի:
          Մեջբերում<<Սիրելու արվեստը>> գրքից

          Հարգանքը ամենևին էլ վախ և ակնածանք չէ, այլ` մարդուն այնպիսին տեսնելու ունակություն, որպիսին նա է` գիտակցելով նրա յուրօրինակությունը:
          Մեջբերում <<Սիրո արվեստը>> գրքից

          Եթե ես ինչ-որ մեկին ուզում եմ ասել. «Ես սիրում եմ քեզ» ապա պետք է ընդունակ լինեմ ասելու. «Ես քո մեջ ամեն ինչն եմ սիրում», «Ես` քո շնորհիվ սիրում եմ ամբողջ աշխարհը», «Ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»…
          Մեջբերում <<Սիրո արվեստը>> գրքից

          Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը սիրված լինելն է, այլ ոչ թե այն, որ իրենք սիրեն, ավելի ճիշտ` ի վիճակի լինեն սիրել:
          Մեջբերում<<Սիրո արվեստը>>գրքից

          Մարդիկ մտածում են, որ սիրելը հեշտ է, բայց դժվար է սիրո իսկական օբյեկտ գտնել կամ էլ սիրված լինել այդ օբյեկտի կողմից:
          Մեջբերում <<Սիրո արվեստը>>գրքից

          Հարգանքը ամենևին էլ վախ և ակնածանք չէ, այլ` մարդուն այնպիսին տեսնելու ունակություն, որպիսին նա է` գիտակցելով նրա յուրօրինակությունը:
          Մեջբերում <<Սիրո արվեստը>>գրքից
          Վերջին խմբագրողը՝ manush; 27-10-17, 16:25.
          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

          Comment


          • #6
            Մայրական սերը մարդուն օժտում է երանության զգացումով, իսկ բացակայությունն առաջացնում է հուսահատության և հուսախաբության զգացում: Մայրը սիրում է իր զավակներին, քանի որ նրանք իրենն են և ոչ թե այն պատճառով, որ նրանք հնազանդ են կամ լավը:
            Մեջբերում <<Սիրելու արվեստը>> գրքից
            Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 25-10-17, 22:48.
            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

            Comment


            • #7
              Եթե մարդը կարող է ապրել ո՛չ հարկադրված,ո՛չ ավտոմատ,այլ՝ սպոնտան,ապա նա գիտակցում է իրեն որպես ակտիվ ,ստեղծագործող անձ և
              հասկանում է,որ կյանքն ունի միայն մեկ իմաստ՝ հենց կյանքը։
              Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 26-10-17, 00:01.
              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

              Comment


              • #8
                Էրիխ Ֆրոմմի «Լինե՞լ, թե՞ ունենալ» աշխատությունը նվիրված է ժամանակակից հասարակության ճգնաժամի պատճառների վերլուծությանը: Գոյության առաջին եղանակը որպես աքսիոմ ընդունում է հետևյալ սկզբունքը. Ես այն եմ, ինչ օգտագործում եմ:
                http://www.tarntercum.ru/2015/09/blog-post_25.html
                Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                Comment


                • #9
                  Էրիխ Ֆրոմմ | Սիրելու արվեստը | համառոտ
                  Էրիխ Ֆրոմմը տարբերում է երկու տիպի սեր: Առաջինը արգասավոր սերն է, իսկ երկրորդը՝ տիրող կամ ոչ արգասավոր սերը: Առաջինը ենթադրում է հոգատարություն, արձագանքում, հոգևոր բավարարում, իսկ երկրորդը՝ սիրո առարկայի վերահսկողություն:
                  http://www.tarntercum.ru/2015/09/blog-post_82.html
                  Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                  Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                  Comment


                  • #10
                    Մարդը նվաճում է աշխարհը մտքով և հուզականությամբ, սիրո և բանականության օգնությամբ: Բանականության ուժը նրան հնարավորություն է տալիս թափանցել առարկայի խորության և էության մեջ` նրա հետ ակտիվ հարաբերությունների մեջ մտնելով: Նրա սիրո ուժը հնարավորություն է տալիս քանդել մի մարդուն մյուսից բաժանող պատնեշները:
                    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                    Comment


                    • #11
                      Մարդը պիտի զարգացնի իր բանականությունը, որպեսզի հասկանա ինքն իրեն, իր վերաբերմունքը ուրիշների հանդեպ և իր տեղը տիեզերքում։ Նա պետք է հասնի ճշմարտությանը՝ համապատասխանելով սեփական սահմանափակությամբ և հնարավորություններով։ Նա պետք է զարգացնի ուրիշների և իր հանդեպ սիրո ունակությունը և զգա բոլոր կենդանի էակների հետ միասնությունը։ Նա պետք է տիրապետի այնպիսի սկզբունքների և նորմերի, որոնք կուղեկցեն նրան դեպի այդ նպատակը։
                      Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                      Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                      Comment


                      • #12
                        Մարդու կյանքի ամենակարևոր խնդիրը, ինքն իրեն կյանքի կոչելն է, դառնալը այն, ինչ դառնալու ներուժն ունի։ Մարդու ջանքերի ամենակարևոր արդյունքն իր սեփական անհատականությունն է։

                        Մարդու նպատակն իր «Ես»-ը գտնելն է, իսկ այդ նպատակին հասնելու պայմանը ինքն իր համար մարդ լինելն է։ Ոչ ինքնուրացումը, ոչ էլ ինքնասիրահարվածությունը, այլ սերը իր անձի հանդեպ․ ոչ թե անհատականություն լինելուց հրաժարվելը, այլ իր սեփական մարդկային «Ես»-ի հաստատումը․ ահա մարդասիրական էթիկայի ամենաբարձր ու իրական արժեքները։
                        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                        Comment


                        • #13
                          Կյանքը մարդու առջև դնում է պարադոքսային խնդիր. մի կողմից՝ անհատականություն լինել, մյուս կողմից՝ հաղթահարել այն և հասնել ապրումակցման ու բազմակողմանիության: Միայն բազմակողմանի զարգացած մարդն է կարողանում իր «ես»-ը հաղթահարել։

                          Մարդն իր կյանքի կենտրոնն ու նպատակն է։ Իր անհատականության զարգացումը, ներքին հնարավորությունների իրացումը ամենաբարձր նշանակետն է, որը չի կարող փոխվել կամ կախված լինել ուրիշ, իբր թե ավելի կարևոր նպատակից։
                          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                          Comment


                          • #14
                            Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ սերը կախված է «առարկայից», ոչ թե սիրելու սեփական ունակությունից։ Նրանք անգամ համոզված են, որ եթե իրենք իրենց «սիրելիից» բացի ուրիշ ոչ ոքի չեն սիրում, դա սիրո ուժի ապացույցն է։ Այստեղ կենտրոնացում «առարկայի» վրա մոլորությունն է։ Դա նման է այն մարդու կարգավիճակին, ով ուզում է նկարել, բայց նկարել սովորելու փոխարեն պնդում է, որ իրեն ուղղակի անհրաժեշտ է գտնել արժանավոր բնորդ․ հենց դա լինի, ինքը կսկսի հիանալի նկարել։ Ընդ որում, դա պիտի կատարվի ինքնիրեն։ Բայց եթե ես իրոք սիրում եմ ինչ-որ մարդու, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը։ Եթե ես ի վիճակի եմ մարդուն ասելու «Ես քեզ սիրում եմ», ես պիտի նաև ի վիճակի լինեմ ասելու «Ես սիրում եմ այն ամենը, ինչ կա քո մեջ», «Քո շնորհիվ ես սիրում եմ ամբողջ աշխարհը․ ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»։
                            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                            Comment


                            • #15
                              Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ սերը կախված է «առարկայից», ոչ թե սիրելու սեփական ունակությունից։ Նրանք անգամ համոզված են, որ եթե իրենք իրենց «սիրելիից» բացի ուրիշ ոչ ոքի չեն սիրում, դա սիրո ուժի ապացույցն է։ Այստեղ կենտրոնացում «առարկայի» վրա մոլորությունն է։ Դա նման է այն մարդու կարգավիճակին, ով ուզում է նկարել, բայց նկարել սովորելու փոխարեն պնդում է, որ իրեն ուղղակի անհրաժեշտ է գտնել արժանավոր բնորդ․ հենց դա լինի, ինքը կսկսի հիանալի նկարել։ Ընդ որում, դա պիտի կատարվի ինքնիրեն։ Բայց եթե ես իրոք սիրում եմ ինչ-որ մարդու, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը։ Եթե ես ի վիճակի եմ մարդուն ասելու «Ես քեզ սիրում եմ», ես պիտի նաև ի վիճակի լինեմ ասելու «Ես սիրում եմ այն ամենը, ինչ կա քո մեջ», «Քո շնորհիվ ես սիրում եմ ամբողջ աշխարհը․ ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»։
                              Շնորհակալություն Էմմա ջան թեման բավականին հետաքրքիր էր, լիովին համամիտ եմ:
                              Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                              Comment

                              Working...
                              X