Պատկերացնել մանկավարժությունն առանց հոգեբանության` անհնար է: Առաջարկում եմ այստեղ քննարկել հոգեբանության տեսանկյունից կրթությանն ու դաստիարակությանը վերաբերող տարաբնույթ հարցեր:
Հայտարարություն
Collapse
No announcement yet.
Մանկավարժություն և հոգեբանություն
Collapse
X
-
Քանի որ սկսվել է քննությունների եռուն շրջանը, ուզում եմ քննարկումները սկսել հենց դրանից:
Օրերս հեռուստատեսությամբ մի հաղորդման մեջ ասվում էր, որ քննությունների նման ձևը (ավարտական և միաժամանակ ընդունելության) ազդում է երեխաների հոգեբանության վրա: Խոսացող հոգենաբը պնդում էր, որ քննությունն ինքնին սթրես է աշակերտի համար, և նա դեռ դուրս չեկած "ավարտական քննություն" կոչվող սթրեսից` միաժամանակ տանում է նաև "ընդունելության քննության" սթրեսը, ինչը բացասականորեն ազդելով` բերում է թեստային աշխատանքի արդյունքի մոտ 2 միավորի անհաջողության : Ասաց նաև, որ առաջվա ընդունելության համակարգը դա նախատեսում էր. ամռան ընթացքում երեխաները հասցնում էին "ետ քաշվել" դպրոցն ավարտելու սթրեսից, ուշքի գալ և օգոստոսին միայն` հանձնում ընդունելության քննությունները:
Կուզենայի իմանալ ձեր կարծիքն այս մասին: Արդյոք համամիտ եք?
Անձամբ ես մտածում եմ, որ դա ճշմարտության իր բաժինն ունիՄ. Արզումանյան
-
Հարգելի Մանոն: Իմ կարծիքով միասնական քննություններն ունեն դրական և բացսական կողմեր: Դրական կողմը օբյեկտիվության ապահովումն է, իսկ բացասականը , իհարկե, սթրեսն է, որը ես այսօր, ցավոք սրտի, ավարտական քննությանը չեմ տեսել : Բացի դրանից , տարեց տարի աշակերտների մեծ մասի մոտ կարմատանա իրարից X-եր հարցնելով ավարտելու կարողությունը: Ես ուշադիր հետևում էի մի շրջանավարտի, որն ,այդպես էլ չկարդալով թեստը, հանձնեց ձևաթուղթը նշումներով:Արդեն մի քանի տարի է, որ ես հրավիրվում եմ միասնական քննությունների և այդ ,,սթրես,, կոչվածի տեմպերը թուլացած եմ տեսնում:
Comment
-
Իրինա-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի Մանոն: Իմ կարծիքով միասնական քննություններն ունեն դրական և բացսական կողմեր: Դրական կողմը օբյեկտիվության ապահովումն է, իսկ բացասականը , իհարկե, սթրեսն է, որը ես այսօր, ցավոք սրտի, ավարտական քննությանը չեմ տեսել :Մ. Արզումանյան
Comment
-
Հոգեբանությունը և մանկավարժությունը սերտ կապված են միմիյանց հետ քնի որ երբ երեխան որևէ մաս դասից չի հասկանում, կամ չի կարողանում դասը սովորել չափազանց լավ ուսուցիչը չի ասում, որ տվյալ երեխան անհասկացող է կամ ինչ-որ վիրավորական խոսքով հոգեբանական ճնշման է ենթարկում երեխյին, իսկ երեխան սկսում է մտածել, որ ինքն իրոք չի հասկանում, անբան է կամ նմատիպ որևէ բան:
Comment
-
իհարկե ես ձեզ հետ համամիտ եմ որ քննությունից առաջ ամպայման պետք է նախապատրաստել երեխաներին ու իրենց հետ զրուցել,որից հետո եթե դա օգնեց երեխան շատ հանգիստ կարող է հանձնել իր քննությունը և ստանամ բարձր գնահատական:Հոգեբանությունը և մանկավարժությունը շատ դժվարին գործ է,քանի որ մարդիկ առնչվում են տարբեր մարդկանց հետ:
Comment
-
Ես համամիտ եմ այն կարծիքին, որ քննությունը ինքնին սթրես է յուրաքանչյուրի նկատմամբ, երբ լուրջ ես վերաբերվում դրան,ցանկալի արդյունք ակնկալում: Նույնիսկ նշանակություն չունի, թե որ տարիքում ես քննություն հանձնում: Իմ կարծիքով այդ տեսակի սթրեսները նույնիսկ օգտակար են: Հատկապես երեխաների համար այն ևս մի փորձություն է իրենց կյանքի ճանապարհին, որն ըստ արժանվույն հաղթահարելով, նրանք ձեռք են բերում ինքնուրույնություն, սեփական անձի արժանիքների գիտակցում: Իսկ քննության անհաջող ելքի դեպքում նրանցից շատերը չհուսահատվելով, կրկին փորձում են իրենց ուժերը,իսկ դա ինքնին կամքի դաստիարակությունն է:
Comment
-
Ս.Լ.Ռուբինշտեյն - ՙՙ Երեխան զարգանում է և դաստիարակվելով, և սովորելով...՚՚: Սա նշանակում է՝ դաստիարակությունը և ուսուցումը ներառված են զարգացման գործընթացում: ՙՙ Երեխայի անձնային հոգեկան հատկությունները, նրա ընդունակությունները, բնավորության գծերը և այլն... ձևավորվում են երեխայի սեփական գործունեության ընթացքում...:
Comment
Comment