Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Արդիական -Ի՞նչ է արդարությունը , ինչպես վարվել, եթե անարդար են վարվում:

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Արդիական -Ի՞նչ է արդարությունը , ինչպես վարվել, եթե անարդար են վարվում:

    Մարդիկ միշտ ձգտել են հավասարության եւ արդարության: Արդարության հիմքում ընկած է արդարացի, անաչառ լինելը: Յուրաքանչյուր մարդ, այդ թվում երեխաները ունեն արդարության բնածին պահանջ /երեխան երբ լացում է, աղմկում նա որոշակի անարդարության մասին է հայտնում/: Երբ Ձեր նկատմամաբ անարդար են վարվում, դուք ինչպե՞ս եք վերաբերվում: Խնդրում եմ արձագանքել: Շնորհակալություն

  • #2
    Արդարության գաղափարի կարևորագույն առանձնահատկություններից է «մեկ արշինով չափելը», այսինքն՝ մարդկանց, նրանց արածը միևնույն չափանիշով գնահատելը, տարբերություն չդնելը։ Դատավորն ունի մեկ կշեռք, որով կշռում է հարուստին և աղքատին, մեծին և փոքրին։ Նրա դատավճիռը պայմանավորված է ոչ թե անհատով, այլ գործի հանգամանքներով։ Այսինքն՝ մարդուն գնահատելու, դատելու համար դիտարկում ենք նրա վարքագիծը, նրա կատարած գործողությունը և դրա արդյունքը, ոչ թե այդ մարդուն՝ ըստ իր հատկանիշների(սեռ, տարիք, հասարակական պատկանելություն և այլ)։

    Comment

    • #3
      Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Օլգա ջան, համաիտ եմ Ձեզ հետ, շատ վատ է, երբ բախվում ես «արդարության» հետ:
      Երբ սխալ գործողը պատժվում է իր սխալի համար, դա արդարացի է:
      Արդարությունն ունի երկու կողմ՝ իրավաբանական եւ բարոյական: Հասկանալի է առաջինը կարգավորվում է օրենքով, երկրոդը՝ բարոյական / հասարակական կյանքի /նորմերով: Երկրորդ դեպքում միշտ չէ, որ կարգավորվում է այն...

      Comment

      • #4
        Անտիկ մտածող Արիստոտելը բարոյական առաքինություններից ամենակատարյալը համարել է արդարությունը:

        Արդարությունը առաջին հերթին այն է, ինչ համապատասխանում է օրենքներին: Այն ենթադրում է նաև համաչափ բաշխում: Առավելություն պետք է ստանան նրանք, ովքեր գերազանցում են մյուսներին իրենց ծառայությամբ և արժանիքներով:
        Արդարությունն, ի վերջո, սեփական շահերի հավասարեցումն է ուրիշի շահերին: Մարդը երջանկության է հասնում, եթե ապրում է և' իր, և' իր ընտանիքի, և' իր հայրենակիցների համար:
        Արդարությունը, ինչպես նաև մյուս առաքինությունները մարդկային համատեղ կյանքի բարոյական հիմքն են:

        Comment

        • #5
          Արդարություն. արդյոք նա կա?...արդարությունը, ինչպես նաև ճշմարտությունը եղել է ու կմնա մարդու համար միշտ անհասանելի մի բան:

          Comment

          • #6
            Ուզում եմ շարունակել առաջին նախադասությունից: Երբ մարդը ենթարկվում է օրենքին, ապա նա ըստ էության ենթարկվում է երևակայական արդարությանը:Ինչ է օրենքը: Օրենքը պարզ մի պայմանականություն է, որտեղից չի հետևում բնավ, որ օրենքը արդարություն է նաև:Օրենքի ծնվելը ունի շատ հասկանալի մի պատճառ. վստահության բացակայությունը մարդկանց միջև, մարդը մարդուն չի հավատում: Ենթարկվել ընդունված օրենքին, չի նշանակում որ նա արդարացի է:

            Comment

            • #7
              Սարգսյան Ծովինար-ի խոսքերից Նայել գրառումը
              Մարդը երջանկության է հասնում, եթե ապրում է և' իր, և' իր ընտանիքի, և' իր հայրենակիցների համար:
              Արդարությունը, ինչպես նաև մյուս առաքինությունները մարդկային համատեղ կյանքի բարոյական հիմքն են:
              Համամիտ եմ Ծովինար ջան:
              Ընտանիքը պահող առաքինությունները՝ արդարություն, ժուժկալություն, հանդուրժողականություն,մեծահոգություն, խոնարհ լինելը … կարեւվոր պայմաններ են: Խոսքը հասարակության մեջ, մարդկային շփումներում դրսեւվորովող արդարության կամ անարդարությանն է վերաբերվում: Կարծում եմ արդարությունն էլ ազատության նման ընդգկուն թեմա է…

              Comment

              • #8
                Հատկապես քաղաքական ենթատեքստում ճիշտ է ասված....«Արդարությունը առանց ուժի՝միայն թուլություն է,ուժը առանգ արդարության՝ բռնակալություն է: Հետևաբար ,հարկավոր է արդարությունը համաձայնեցնել ուժի հետև դրա համար հասնել այն բանին ,որ այն,ինչ արդարացի է ՝լինի ուժեղ,իսկ այն ,ինչ ուժեղ է՝լինի արդարացի»:
                Բ. Պասկալ

                Comment

                • #9
                  ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ուզում եմ շարունակել առաջին նախադասությունից: Երբ մարդը ենթարկվում է օրենքին, ապա նա ըստ էության ենթարկվում է երևակայական արդարությանը:Ինչ է օրենքը: Օրենքը պարզ մի պայմանականություն է, որտեղից չի հետևում բնավ, որ օրենքը արդարություն է նաև:Օրենքի ծնվելը ունի շատ հասկանալի մի պատճառ. վստահության բացակայությունը մարդկանց միջև, մարդը մարդուն չի հավատում: Ենթարկվել ընդունված օրենքին, չի նշանակում որ նա արդարացի է:
                  Ուրախ եմ այս հարթակում շփման համար, Անահիտ ջան: Դուք Ձեր գրառման մեջ նշում եք, որ չկա արդարություն եւ ճշմարտություն, թույլ տվեք չհամաձայնել: Ցանկացած երեվույթի, պրոցեսի, իրավիճակի տարբեր կողմից պտի նայել, այդ դեպքում ամեն բան այլ կլինի:
                  Տես այսքան արդար լույսն էլ անարդար բաներ է անում,
                  Որ մարդիկ ուժեղ լույսից են ավա՜ղ հաճախ կուրանում: /Վարդան Այգեկցի/

                  Comment

                  • #10
                    Parandzem-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հատկապես քաղաքական ենթատեքստում ճիշտ է ասված....«Արդարությունը առանց ուժի՝միայն թուլություն է,ուժը առանգ արդարության՝ բռնակալություն է: Հետևաբար ,հարկավոր է արդարությունը համաձայնեցնել ուժի հետև դրա համար հասնել այն բանին ,որ այն,ինչ արդարացի է ՝լինի ուժեղ,իսկ այն ,ինչ ուժեղ է՝լինի արդարացի»:
                    Բ. Պասկալ
                    Հարգելի Փառանձեմ, Դուք ճիշտ եք, այդ ոլորտում ավելի հաճախ են մարդիկ բախվում անարդարության հետ:
                    Լիակատար կատարելության հասած մարդը բարձր է բոլոր կենդանիներից. բայց և նա ցածր է բոլորից,եթե ապրում է առանց օրենքների և առանց արդարության:Իսկապես,զինված անարդարությունից ավելի հրեշավոր բան չկա :
                    Արիստոտել
                    Շնորհակալություն

                    Comment

                    • #11
                      Ալվարդ_Մ-ի խոսքերից Նայել գրառումը
                      Ուրախ եմ այս հարթակում շփման համար, Անահիտ ջան: Դուք Ձեր գրառման մեջ նշում եք, որ չկա արդարություն եւ ճշմարտություն, թույլ տվեք չհամաձայնել: Ցանկացած երեվույթի, պրոցեսի, իրավիճակի տարբեր կողմից պտի նայել, այդ դեպքում ամեն բան այլ կլինի:
                      Տես այսքան արդար լույսն էլ անարդար բաներ է անում,
                      Որ մարդիկ ուժեղ լույսից են ավա՜ղ հաճախ կուրանում: /Վարդան Այգեկցի/
                      Արդարությունը ձուլված է անարդարության հետ,ինչպես բանականությունը երևակայության հետ, մարմինը՝ հոգու հետ: Մարդկային արդարությունը ընկած է երկու ծայրահեղությունների միջև ՝ անսահման բարու և անսահման չարի:

                      Comment

                      • #12
                        Անահիտ ջան, քո ձեւակերպմամբ .արդարությունը ձուլված է անարդարության հետ... սա այն դեպքն է, երբ բախվում ես անարդարության հետ, բայց քեզ այնպես են իրավիճակ ներկայացնում, որ դու այն ընդունում ես որպես արդարության դրսեւվորում /հալած յուղի տեղ/:
                        Վերջին խմբագրողը՝ Ալվարդ_Մ; 23-06-17, 17:20.

                        Comment

                        • #13
                          Ցանկացած հարաբերության մեջ /ընտանիքում, միջավայրում, աշխատանքային հարաբերությունում/ այս կամ այն կերպ հանդիպում ենք անարդարության: Եթե մարդ բավականաչափ խոհեմ է, շրջահայաց, զգուշավոր կարողանում է առանց կոնֆլիկտի հարթել իրավիճակը, մեկ այլ դեպքում, մարդու տեսակ կա, որ կարող է ավելի սրացման տանել անարդարության արդյունքում առաջացած իրավիճակը եւ անկախ խնդրի լուծման արդյունքից, լինել ինքնաբավ: Օրինակ՝ դուք ինչ կասեք, եթե ընտանիքի անդամը դժգոհ լինելով իր կարգավիճակից մեկնաբանում է՝ անարդար են վարվում, իրավունքը ոտնահարում են, բռնություն են գործադրում…Մի թե արժե ընտանիքում առաջացած խնդիրը դարձնել հանրային , իբր լուծում տալու համար?: Արդյոք դա ամենաօպտիմալ տարբերակն է, եւ արդար վերաբերմունք, ընտանիքի մյուս անդամների նկատմամբ:

                          Comment

                          • #14
                            Արդարությունը կյանքի համար նույնքան անհրաժեշտ է, ինչքան հացը:
                            Բյոռնե

                            Comment

                            • #15
                              Հաճախ ավելի հեշտ է վրդովվել աշխարհի մի այլ ծայրում տեղի ունեցող անարդարությունից, քան հարևան թաղամասում խտրականության հողի վրա կատարված բռնությունից։
                              Կարլ Տ․ Ռոուեն
                              Ի․ Մարգարյան

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information