Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինչ է ինֆորմացիան ...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Գիտնականները ապացուցում են, որ բառերը, ինչպես նաև մարդու մտքերը բացահայտ կամ քողարկված ձևով ազդում են նրա վրա: Բառերը ուղղակիորեն ազդում են ԴՆԹ-ի կառուցվածքի վրա, քանի որ նա ընկալում է խոսքի իմաստը: Պարզվել է նաև, որ եթե երեխայի համար մայր լեզու է դառնում որևէ օտար լեզու, ապա փոխվում է նրա ուղեղի ֆունկցիոնալ կառուցվածքը, քանի որ վերջինս պայմանավորված է մարդու լեզվաընկալմամբ և լեզվամտածողությամբ: Եվ ինչպես ասում է ռուս հայտնի մանկավարժ ՈՒշինսկին` <<Խլեցեք ժողովրդից ամեն ինչ, նա ամեն բան կարող է վերադարձնել. սկայն խլեցեք լեզուն, և նա այլևս լեզու չի ստեղծի, կարող է նույնիսկ նոր հայրենիք ստեղծել, բայց լեզու` երբե'ք. մեռավ լեզուն ժողովրդի շուրթերում` կմեռնի և ժողովուրդը>>:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ալվարդ_Մ
    replied
    Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն ,հարգելի կոլեգաներ, հետաքրքիր <<ինֆորմացիայի> քննարկման համար, որն ամենակարևոր տեղեկույթն է արդի դարաշրջանում, որն ուղղորդում է մարդկանց գործունեությունը: Միանշանակ, ինֆորմացիան մարդկանց վրա կարող է ունենալ և լավ, և վատ ազդեցություն: Կարևոր եմ համարում մարդու բանականությունը, որ յուրաքանչյուր ինֆորմացիա քննի, զննի, բարիին գործակից անի: Այլապես այս հարափոփոխ աշխարհում կդժվարանան ճիշտ ուղղորդվեն, որը կազդի և մարդու վարքագծի, և հասարակության վրա:
    Հարգելի Հռիփսիմե, լիովին համամիտ եմ Ձեզ հետ:Ինֆորմացիան` որպես եզրույթ, առաջացել է լատիներեն «Formation» և «Forma» բառերից, որը նշանակում է ինչ-որ բանին ձև տալ: Ինֆորմացիան նոր ձև է տալիս մարդու աշխարհայացքին...
    https://iravaban.net/36803.html

    Թողնել հաղորդագրություն:


  • Շնորհակալություն ,հարգելի կոլեգաներ, հետաքրքիր <<ինֆորմացիայի> քննարկման համար, որն ամենակարևոր տեղեկույթն է արդի դարաշրջանում, որն ուղղորդում է մարդկանց գործունեությունը: Միանշանակ, ինֆորմացիան մարդկանց վրա կարող է ունենալ և լավ, և վատ ազդեցություն: Կարևոր եմ համարում մարդու բանականությունը, որ յուրաքանչյուր ինֆորմացիա քննի, զննի, բարիին գործակից անի: Այլապես այս հարափոփոխ աշխարհում կդժվարանան ճիշտ ուղղորդվեն, որը կազդի և մարդու վարքագծի, և հասարակության վրա:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ալոյան Գոհար
    replied
    Ալվարդ_Մ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինֆորմացիան կարող է բարոյական , հոգեւվոր, ֆիզիկական, ... ազդեցություն ունենալ մարդու վրա?:
    Մարդը իր ամենօրյա գործընթացում այս կամ այլ կերպ կապված է ինֆորմացիայի հետ, լինի դա գիրք կարդալ, նամակ գրել, հեռուստացույց նայել, թե խնդիր լուծել, միևնույնն է մի դեպքում ինֆորմացիան ստանում է և պահպանում, մեկ այլ դեպքում վերամշակում: Ինֆորմացիայի գաղափարը ընդհանուր և խոր հասկացություն է , հնարավոր չէ տալ նրա ստույգ սահմանումը, ուստի օգտվելու ենք այդ գաղափարի մասին մեր ունեցած ինտուիտիվ պատկերացումից: Ինֆորմացիայի հետ կապված հիմնական երևույթները. դա ինֆորմացիայի հաղորդումը, պահպանումն ու վերամշակումն է : Ինֆորմացիան հաղորդելու և պահպանելու անհրաժեշտությունը հանգեցրել է գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը: Հետագայում՝ հաղորդվել ու տարածվել լրատվական այնպիսի միջոցների օգնությամբ , ինչպիսիք են գրքի տպագրությունն ու փոստային կապը : Հեռագրի , հեռախոսի, ռադիոյի և հեռուստատեսության հայտնագործումը հնարավորություն է տվել լուծել արագությամբ հաղորդելու պատկերների և տեքստային ինֆորմացիայի հսկայական հոսքեր: Ինֆորմացիայից օգտվելու ամենակարևոր պայմանը նրա վրամշակումն է , որը մինչև վերջին ժամանակները մարդկության համար եղել է դժվարին խնդիր: Սակայն 20-րդ դարի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հայտնագործությունից հետո հնարավոր եղավ անցնել ինֆորմացիայի ավտոմատ վերամշակմանը և օգտագործելուն, որը թույլ է տալիս իմֆորմացիայի մեծ մասը դնել այնպիսի սարքավորումների վրա , որոնք ունակ են առանց մարդու միջնորդոթյան աշխատելու բավականաչափ երկար ժամանակ և այնպիսի արագությամբ , որ մի քանի մլն անգամ գերազանցում է մարդու կողմից ինֆորմացիայի մշակման արագությանը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ալվարդ_Մ
    replied
    Հեղնար Աղբյուր-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մանկության ամենասիրելի գրող Մ․ Տվենն ասել է` կատվի պոչը մեկ անգամ քաշած մարդը կատուների մասին շատ ավելին գիտի, քան նա ով միայն կարդացել է դրանց մասին, բայց երբեք չի տեսել:

    Կրթությունը դրսում սովորողին հնարավորություն է տալիս յուրաքնաչյուր սովորած բառ ու տառ ապրելու, զգալու, շոշափելու, ինքնուրույն հարցի պատասխան և լուծում գտնելու, յուրացնելու։ Սովորողներն ավելի հեշտ են սովորում այն, ինչ իրենց ուրախություն է պատճառում, իսկ կրթությունը դրսում հաստատ շատ ուրախ է անցնում։
    Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով չի սովորել տառապանքներ տանել։
    Գրաֆ
    Որքան էլ հաճելի ու ցանկալի լինի դրսում լինել. կրթվել կամ աշխատել, մեկ է շատ դժվար է ...
    Ով չի վտանգում իր կյանքը, նա երբեք այն ձեռք չի բերի։
    Շիլլեր

    Թողնել հաղորդագրություն:


  • Հեղնար Աղբյուր
    replied
    Իմ մանկության ամենասիրելի գրող Մ․ Տվենն ասել է` կատվի պոչը մեկ անգամ քաշած մարդը կատուների մասին շատ ավելին գիտի, քան նա ով միայն կարդացել է դրանց մասին, բայց երբեք չի տեսել:

    Կրթությունը դրսում սովորողին հնարավորություն է տալիս յուրաքնաչյուր սովորած բառ ու տառ ապրելու, զգալու, շոշափելու, ինքնուրույն հարցի պատասխան և լուծում գտնելու, յուրացնելու։ Սովորողներն ավելի հեշտ են սովորում այն, ինչ իրենց ուրախություն է պատճառում, իսկ կրթությունը դրսում հաստատ շատ ուրախ է անցնում։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ալվարդ_Մ
    replied
    Սխալված չեմ լինի ,եթե ասեմ. թավշյա հեղափոխությունից հետո ստացած ինֆորմացիայի հեղեղ ունեցանք, որի արդյունքում /խաբված/ հասարակությունը ծանր սթրես տարավ …

    Թողնել հաղորդագրություն:


  • Ալվարդ_Մ
    replied
    Հարգելի Անահիտ, շնորհակալություն արձագանքի համար: Ճիշտ է ինֆորմացիան կարևոր գործոն է մարդու /երեխայի/ աշխարհայացքի ձևավորման հարցում: Փաստ է, անընդհատ տեղի ունեցող փոփոխությունները սոցիալ-մշակութային միջավայրում, աշխարհայացքային գաղափարական համակարգում, հասարակությունը դարձել է գերզգայուն և փոփոխական… չեն կարող մարդու վրա շատ մեծ ազդեցություններ չունենալ /լավ կամ վատ/:

    Թողնել հաղորդագրություն:


  • Anahit_87
    replied
    Ինֆորմացիան մեզ շրջապատող աշխարհի բազմազան աղբյուրներից ստացած գիտելիքներն ու տեղեկույթներն են:Այն կարևոր գործոն է մարդու աշխարհայացքի ձևավորման հարցում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ալվարդ_Մ
    replied
    gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք ապրում ենք տեղեկույթի դարաշրջանում, առանց որի հնարավոր չե պատկերացնել մեր կյանքը: Այն մեծ ազդեցություն է գործում մեզ վրա թե լավ ,թե վատ:Այն կարող է ճակատագրեր կերտել և փոխել:
    Երանի ունենայինք այնպիսի հասարակություն, որ նրա ցանկացած անդամի մոտ ուժեղ լիներ անձնական տագնապայնությունը /զգուշավորությունը/: Այս առումով խոցելի են սոցիալական լարվածության մեջ գտնվող մարդիկ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ալվարդ_Մ
    replied
    Լիովին համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի Rosi:
    Ինֆորմացիան որպեսզի արժեվորեն այն պետք է նեղ շրջանակից դուրս գա, ներկայացվի ավելի ազդեցիկ աղբյուրների միջոցով՝ հեռուստատեսություն, ռադիո, համացանց: Այո, այն պետք է վերահսկվի, հնարավոր անթույլատրելի ինֆորմացիայի տարածումը կանխելու համար: Այսօր համացանցը հնարավորություն է տալիս ցանկացած մեկի մտքով անցած ամենահիմար /աղբ/ ինֆորմացիան դարձնի հանրային, /սեւ շուկա/ դա էլ իր ունկնդիրն ու ընթեցողն ունի, լավ կլիներ մեր բլոգերները օգտագործեին համացանցի զտման հնարավորությունը եւ նման նյութերը համակարգը ուղղակի ջնջեր: Ինֆորմացիայի առաքման հենց այդ ազատությունը բերեում է նրան ինչ ունենք…

    Թողնել հաղորդագրություն:


  • Rosi
    replied
    Այն, որ արատավոր երևույթները ավելի սրընթաց են ներխուժում մեր կենցաղ, քան ոչ արատավոր ու դրականա երևույթները, փաստ է: Դրանք համաճարակի պես` սուր ու վտանգավոր, վարակում են առանց այդ էլ «իմունային համակարգից» զուրկ մեր հասարակության մարմիններն ու հոգիները և արդյունքում դառնում են սովորական, առօրյա, ընդունելի և ոչ արտառոց... Եվ սա, որքան էլ ցավոտ, այնքան էլ հասկանալի է. արատավորի քարոզչությանը լծված են կոմունիկացիոն բոլոր ոլորտները` ինտերնետ, հեռուստատեսություն, ռադիո, ամսագրեր և թերթեր:

    Թողնել հաղորդագրություն:


  • gaya71
    replied
    Մենք ապրում ենք տեղեկույթի դարաշրջանում, առանց որի հնարավոր չե պատկերացնել մեր կյանքը: Այն մեծ ազդեցություն է գործում մեզ վրա թե լավ ,թե վատ:Այն կարող է ճակատագրեր կերտել և փոխել:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ալվարդ_Մ
    replied
    Հետաքրքիր է, հարգելի ֆորումցիներ, ինչպես եք վերաբերվում կանխագուշակումներին, պայծառատեսությանը, մոգությանը…

    Թողնել հաղորդագրություն:


  • Ալվարդ_Մ
    replied
    Ինֆորմացիայի այն տեսակով պիտի հետքրքրվել, որը քո հետաքրքրությունների շրջանակից է: Այսինքը մարդը պետք է ուղղակի չհարաբերվի այնպիսի ինֆորմացիայի աղբյուրի հետ , որը բնավ իրեն չի հետքրքրում:
    Եթե չեմ սխալվում սատանային <<դև>> են, ասում ըստ Նոր Կտակարանի, որը հունարեն նշանակում է <<բանսարկու>>: Այսինքն բամբասողները թող իմանան, որ նրանք ծառայում են սատանային ու հավասարապես եւ բամբասողը, եւ այն լսողը մեղք են գործում: Այնպես որ պետք է կարողանալ մաքուր պահել մարմինն ու հոգին: <<Գաղտնիքը հայտնում է բանսարկությամբ ման եկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցվիր>>: /Առակաց գրքից/

    Թողնել հաղորդագրություն:

Working...
X