Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինչ է ինֆորմացիան ...

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Ինֆորմացիան մեզ շրջապատող աշխարհի բազմազան աղբյուրներից ստացած գիտելիքներն ու տեղեկույթներն են:Այն կարևոր գործոն է մարդու աշխարհայացքի ձևավորման հարցում:

    Comment

    • #32
      Հարգելի Անահիտ, շնորհակալություն արձագանքի համար: Ճիշտ է ինֆորմացիան կարևոր գործոն է մարդու /երեխայի/ աշխարհայացքի ձևավորման հարցում: Փաստ է, անընդհատ տեղի ունեցող փոփոխությունները սոցիալ-մշակութային միջավայրում, աշխարհայացքային գաղափարական համակարգում, հասարակությունը դարձել է գերզգայուն և փոփոխական… չեն կարող մարդու վրա շատ մեծ ազդեցություններ չունենալ /լավ կամ վատ/:

      Comment

      • #33
        Սխալված չեմ լինի ,եթե ասեմ. թավշյա հեղափոխությունից հետո ստացած ինֆորմացիայի հեղեղ ունեցանք, որի արդյունքում /խաբված/ հասարակությունը ծանր սթրես տարավ …

        Comment

        • #34
          Իմ մանկության ամենասիրելի գրող Մ․ Տվենն ասել է` կատվի պոչը մեկ անգամ քաշած մարդը կատուների մասին շատ ավելին գիտի, քան նա ով միայն կարդացել է դրանց մասին, բայց երբեք չի տեսել:

          Կրթությունը դրսում սովորողին հնարավորություն է տալիս յուրաքնաչյուր սովորած բառ ու տառ ապրելու, զգալու, շոշափելու, ինքնուրույն հարցի պատասխան և լուծում գտնելու, յուրացնելու։ Սովորողներն ավելի հեշտ են սովորում այն, ինչ իրենց ուրախություն է պատճառում, իսկ կրթությունը դրսում հաստատ շատ ուրախ է անցնում։

          Comment

          • #35
            Հեղնար Աղբյուր-ի խոսքերից Նայել գրառումը

            Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով չի սովորել տառապանքներ տանել։
            Գրաֆ
            Որքան էլ հաճելի ու ցանկալի լինի դրսում լինել. կրթվել կամ աշխատել, մեկ է շատ դժվար է ...
            Ով չի վտանգում իր կյանքը, նա երբեք այն ձեռք չի բերի։
            Շիլլեր

            Comment

            • #36
              Ալվարդ_Մ-ի խոսքերից Նայել գրառումը
              Ինֆորմացիան կարող է բարոյական , հոգեւվոր, ֆիզիկական, ... ազդեցություն ունենալ մարդու վրա?:
              Մարդը իր ամենօրյա գործընթացում այս կամ այլ կերպ կապված է ինֆորմացիայի հետ, լինի դա գիրք կարդալ, նամակ գրել, հեռուստացույց նայել, թե խնդիր լուծել, միևնույնն է մի դեպքում ինֆորմացիան ստանում է և պահպանում, մեկ այլ դեպքում վերամշակում: Ինֆորմացիայի գաղափարը ընդհանուր և խոր հասկացություն է , հնարավոր չէ տալ նրա ստույգ սահմանումը, ուստի օգտվելու ենք այդ գաղափարի մասին մեր ունեցած ինտուիտիվ պատկերացումից: Ինֆորմացիայի հետ կապված հիմնական երևույթները. դա ինֆորմացիայի հաղորդումը, պահպանումն ու վերամշակումն է : Ինֆորմացիան հաղորդելու և պահպանելու անհրաժեշտությունը հանգեցրել է գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը: Հետագայում՝ հաղորդվել ու տարածվել լրատվական այնպիսի միջոցների օգնությամբ , ինչպիսիք են գրքի տպագրությունն ու փոստային կապը : Հեռագրի , հեռախոսի, ռադիոյի և հեռուստատեսության հայտնագործումը հնարավորություն է տվել լուծել արագությամբ հաղորդելու պատկերների և տեքստային ինֆորմացիայի հսկայական հոսքեր: Ինֆորմացիայից օգտվելու ամենակարևոր պայմանը նրա վրամշակումն է , որը մինչև վերջին ժամանակները մարդկության համար եղել է դժվարին խնդիր: Սակայն 20-րդ դարի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հայտնագործությունից հետո հնարավոր եղավ անցնել ինֆորմացիայի ավտոմատ վերամշակմանը և օգտագործելուն, որը թույլ է տալիս իմֆորմացիայի մեծ մասը դնել այնպիսի սարքավորումների վրա , որոնք ունակ են առանց մարդու միջնորդոթյան աշխատելու բավականաչափ երկար ժամանակ և այնպիսի արագությամբ , որ մի քանի մլն անգամ գերազանցում է մարդու կողմից ինֆորմացիայի մշակման արագությանը:

              Comment

              • #37
                Շնորհակալություն ,հարգելի կոլեգաներ, հետաքրքիր <<ինֆորմացիայի> քննարկման համար, որն ամենակարևոր տեղեկույթն է արդի դարաշրջանում, որն ուղղորդում է մարդկանց գործունեությունը: Միանշանակ, ինֆորմացիան մարդկանց վրա կարող է ունենալ և լավ, և վատ ազդեցություն: Կարևոր եմ համարում մարդու բանականությունը, որ յուրաքանչյուր ինֆորմացիա քննի, զննի, բարիին գործակից անի: Այլապես այս հարափոփոխ աշխարհում կդժվարանան ճիշտ ուղղորդվեն, որը կազդի և մարդու վարքագծի, և հասարակության վրա:

                Comment

                • #38
                  Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Շնորհակալություն ,հարգելի կոլեգաներ, հետաքրքիր <<ինֆորմացիայի> քննարկման համար, որն ամենակարևոր տեղեկույթն է արդի դարաշրջանում, որն ուղղորդում է մարդկանց գործունեությունը: Միանշանակ, ինֆորմացիան մարդկանց վրա կարող է ունենալ և լավ, և վատ ազդեցություն: Կարևոր եմ համարում մարդու բանականությունը, որ յուրաքանչյուր ինֆորմացիա քննի, զննի, բարիին գործակից անի: Այլապես այս հարափոփոխ աշխարհում կդժվարանան ճիշտ ուղղորդվեն, որը կազդի և մարդու վարքագծի, և հասարակության վրա:
                  Հարգելի Հռիփսիմե, լիովին համամիտ եմ Ձեզ հետ:Ինֆորմացիան` որպես եզրույթ, առաջացել է լատիներեն «Formation» և «Forma» բառերից, որը նշանակում է ինչ-որ բանին ձև տալ: Ինֆորմացիան նոր ձև է տալիս մարդու աշխարհայացքին...
                  https://iravaban.net/36803.html

                  Comment

                  • #39
                    Գիտնականները ապացուցում են, որ բառերը, ինչպես նաև մարդու մտքերը բացահայտ կամ քողարկված ձևով ազդում են նրա վրա: Բառերը ուղղակիորեն ազդում են ԴՆԹ-ի կառուցվածքի վրա, քանի որ նա ընկալում է խոսքի իմաստը: Պարզվել է նաև, որ եթե երեխայի համար մայր լեզու է դառնում որևէ օտար լեզու, ապա փոխվում է նրա ուղեղի ֆունկցիոնալ կառուցվածքը, քանի որ վերջինս պայմանավորված է մարդու լեզվաընկալմամբ և լեզվամտածողությամբ: Եվ ինչպես ասում է ռուս հայտնի մանկավարժ ՈՒշինսկին` <<Խլեցեք ժողովրդից ամեն ինչ, նա ամեն բան կարող է վերադարձնել. սկայն խլեցեք լեզուն, և նա այլևս լեզու չի ստեղծի, կարող է նույնիսկ նոր հայրենիք ստեղծել, բայց լեզու` երբե'ք. մեռավ լեզուն ժողովրդի շուրթերում` կմեռնի և ժողովուրդը>>:

                    Comment

                    Working...
                    X