Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինչ է ինֆորմացիան ...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Հարգելի Ալվարդ կարծում եմ կարևոր է նաև ինֆորմացիան մատուցելու ձևը։

    Comment


    • #17
      Ինֆորմացիան խոսք է, միտք է,պատկեր է, շարժում և ԱՌԱՋԸՆԹԱՑ.... Ինֆորմացիան բանականության շարժիչ ուժն է,մարդուն ՄԱՐԴ դարձնող ճանապարհ....

      Comment


      • #18
        anahitgeorgyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Ալվարդ կարծում եմ կարևոր է նաև ինֆորմացիան մատուցելու ձևը։
        Համամիտ եմ Անահիտ ջան: Ինֆորմացիայի ընկալման հետեւվանքը կախված է ոչ միայն այն մատուցելու ձեւից, այլ ինֆորմացիայի աղբյուրից եւ ընդունողից: Ի վերջո ծաղկից մեղուն մեղր է ստանում, օձը` թույն ...

        Comment


        • #19
          Այսօր իբրեւ ինֆորմացիայի պահպանման անփոխարինելի միջոց օգտագործվում է համակարգչային կրիչներ, պահպանված ինֆորմացիան անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար: Գիտնականները հույս ունեն փոխել այդ ձեւաչափը /թվային տեսքով պահպանման/` ընդօրինակելով բնության մեջ գոյություն ունեցող` տվյալների պահպանման անփոխարինելի համակարգը` ԴՆԹ-ն: Իսկ ԴՆԹ-ն` ինֆորմացիա պարունակելու կարողությունը էվոլյուցիայի արդյունք է, թե ի վերուստ ծրագրավորված էր:
          Վերջին խմբագրողը՝ Ալվարդ_Մ; 31-05-17, 22:07.

          Comment


          • #20
            Պարզվել է, որ խոսքի ուժով կարելի է փոխել մարդու ժառանգական կոդը, քանի որ ԴՆԹ-ի ալիքային կառուցվածքը զգայուն է խոսքի նուրբ էներգիայի նկատմամբ: Կենսաբանության դպրոցական ծրագրից հայտնի է, որ բոլոր օրգանիզմների ժառանգական տեղեկատվությունը ծածկագրված է ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթվի) մոլեկուլում: Վերջինս բարդ կառուցվածք ունեցող քիմիական միացություն է, մտնում է քրոմոսոմների կառուցվածքի մեջ, որոնք տեղակայված են բոլոր օրգանիզմների (բույսերի, կենդանիների, մարդու) բոլոր բջիջների կորիզներում:
            http://www.irates.am/hy/1371197035?f...f3c1f4ce5621d6

            Comment


            • #21
              Ժողովուրդն ասում է՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա: Յուրաքանչյուր մարդու համար իր անունն ու հեղինակությունը շատ թանկ են: Այս մասին գիտեն շատերը, բայց դա ոչ ոքի չի խանգարում ընկերուհու, հարեւանի, բարեկամի ետեւից բամբասել, չարախոսել…
              Ինչո՞ւ են մարդիկ բամբասում, ի՞նչ է բամբասանքը եւ ի՞նչ հոգեբանական ապրումների մեջ կարող է այն մարդուն գցել:

              Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2009/06/25/361147/
              © 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

              Comment


              • #22
                Ինֆորմացիան՝ տեղեկատվությունը, մարդու համար անհրաժեշտ գործոն է․ այն մարդուն սովորեցնում է, կրթում, ի վերջո, տեղեկացված մարդը հասարակության մեջ հետաքրքիր է՝ անկախ մասնագիտությունից, սակայն ավելորդ ինֆորմացիան շատ հաճախ բացասաբար է ազդում․ մարդն ինքն է որոշում ՝ ինչն է իրեն պետք, ինչն է իր համար ավելորդ։ Օրինակ՝ ես երբեք չեմ հետաքրքրվում ուրիշների հաջողություններով ու անհաջողություններով, այլ մտածում եմ ՝ ինչպես ինքնս հասնեմ հաջողությունների և չունենամ անհաջողություններ։ Իսկ բամբասանքը առաջանում է այն դեպքում, երբ համեմատում ես քո ապրած կյանքն ուրիշի ապրածի, ունեցածդ՝ ուրիշի ունեցածի, և սկսվում է անառողջ մրցակցություն, որը հոգեբանորեն ճնշում է և հասցնում ընկճախտի։
                Ի․ Մարգարյան

                Comment


                • #23
                  Հարգելի Ալվարդ և Իրինա, ինֆորմացիան երբևիցե չեմ համարել բամբասանք: Չարախոսել կարող են միայն այն մարդիկ , ովքեր էապես թույլ են և մակարդակով ցածր: Չէ որ բամբասանքից հետո հետևում է քննադատությունը.մեջբերեմ աստվածաշնչից՝ << մի դատիր , որ չդատվես>>:

                  Comment


                  • #24
                    Ի դեպ չարախոսության մասին մի երիտասարդ գրողի ստեղծագործությունից մեջբերեմ հետաքրքիր հատված․ <<Ցանկացած հաջողություն մութ կողմ ունի։ Անձնական կյանքում լինի, աշխատանքում լինի, որտեղ էլ լինի։ Հայտնի դառնաս, երջանիկ դառնաս, ինչ էլ դառնաս։ Կա գին, որը վճարում են, դրա համար երբ մեկի մասին ասում եք՝ ինչի՞ դրա տեղը ես չեմ, իմացեք, որ «դրա» տարածը չեք տարել, չեք տեսել, չեք ապրել։ Թե չէ դուք էլ կունենայիք, անհնար բան չի։ Ոչ մի երկարաժամկետ ու հաստատուն հաջողություն հեշտ չի տրվում։ Բայց հեշտ ա տրվում սերը ու հավատը տվյալ գործին, որն էլ ստիպում ա առաջ գնալ՝ անկախ ամեն ինչից։
                    Մեկին երբ սևացնում եք, նախ համոզվեք, որ հաստատ գիտեք՝ ինչ գին ա վճարում կամ վճարել էդ մարդը էսինչ-էսինչ բանի համար ու հետո հարցրեք ձեզ՝ կարող էի՞ք իր փոխարեն էդքանը տանել, վճարել նույն գինը:
                    Էլ չէիք չարախոսի >>։
                    Ի․ Մարգարյան

                    Comment


                    • #25
                      Ինֆորմացիայի այն տեսակով պիտի հետքրքրվել, որը քո հետաքրքրությունների շրջանակից է: Այսինքը մարդը պետք է ուղղակի չհարաբերվի այնպիսի ինֆորմացիայի աղբյուրի հետ , որը բնավ իրեն չի հետքրքրում:
                      Եթե չեմ սխալվում սատանային <<դև>> են, ասում ըստ Նոր Կտակարանի, որը հունարեն նշանակում է <<բանսարկու>>: Այսինքն բամբասողները թող իմանան, որ նրանք ծառայում են սատանային ու հավասարապես եւ բամբասողը, եւ այն լսողը մեղք են գործում: Այնպես որ պետք է կարողանալ մաքուր պահել մարմինն ու հոգին: <<Գաղտնիքը հայտնում է բանսարկությամբ ման եկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցվիր>>: /Առակաց գրքից/

                      Comment


                      • #26
                        Հետաքրքիր է, հարգելի ֆորումցիներ, ինչպես եք վերաբերվում կանխագուշակումներին, պայծառատեսությանը, մոգությանը…

                        Comment


                        • #27
                          Մենք ապրում ենք տեղեկույթի դարաշրջանում, առանց որի հնարավոր չե պատկերացնել մեր կյանքը: Այն մեծ ազդեցություն է գործում մեզ վրա թե լավ ,թե վատ:Այն կարող է ճակատագրեր կերտել և փոխել:

                          Comment


                          • #28
                            Այն, որ արատավոր երևույթները ավելի սրընթաց են ներխուժում մեր կենցաղ, քան ոչ արատավոր ու դրականա երևույթները, փաստ է: Դրանք համաճարակի պես` սուր ու վտանգավոր, վարակում են առանց այդ էլ «իմունային համակարգից» զուրկ մեր հասարակության մարմիններն ու հոգիները և արդյունքում դառնում են սովորական, առօրյա, ընդունելի և ոչ արտառոց... Եվ սա, որքան էլ ցավոտ, այնքան էլ հասկանալի է. արատավորի քարոզչությանը լծված են կոմունիկացիոն բոլոր ոլորտները` ինտերնետ, հեռուստատեսություն, ռադիո, ամսագրեր և թերթեր:

                            Comment


                            • #29
                              Լիովին համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի Rosi:
                              Ինֆորմացիան որպեսզի արժեվորեն այն պետք է նեղ շրջանակից դուրս գա, ներկայացվի ավելի ազդեցիկ աղբյուրների միջոցով՝ հեռուստատեսություն, ռադիո, համացանց: Այո, այն պետք է վերահսկվի, հնարավոր անթույլատրելի ինֆորմացիայի տարածումը կանխելու համար: Այսօր համացանցը հնարավորություն է տալիս ցանկացած մեկի մտքով անցած ամենահիմար /աղբ/ ինֆորմացիան դարձնի հանրային, /սեւ շուկա/ դա էլ իր ունկնդիրն ու ընթեցողն ունի, լավ կլիներ մեր բլոգերները օգտագործեին համացանցի զտման հնարավորությունը եւ նման նյութերը համակարգը ուղղակի ջնջեր: Ինֆորմացիայի առաքման հենց այդ ազատությունը բերեում է նրան ինչ ունենք…

                              Comment


                              • #30
                                gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
                                Մենք ապրում ենք տեղեկույթի դարաշրջանում, առանց որի հնարավոր չե պատկերացնել մեր կյանքը: Այն մեծ ազդեցություն է գործում մեզ վրա թե լավ ,թե վատ:Այն կարող է ճակատագրեր կերտել և փոխել:
                                Երանի ունենայինք այնպիսի հասարակություն, որ նրա ցանկացած անդամի մոտ ուժեղ լիներ անձնական տագնապայնությունը /զգուշավորությունը/: Այս առումով խոցելի են սոցիալական լարվածության մեջ գտնվող մարդիկ:

                                Comment

                                Working...
                                X