Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինչ է ինֆորմացիան ...

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ինչ է ինֆորմացիան ...

    Ինֆորմացիան կարող է բարոյական , հոգեւվոր, ֆիզիկական, ... ազդեցություն ունենալ մարդու վրա?:

  • #2
    Այո, ես կարծում եմ, որ ինֆորմացիան կարող է մարդու վրա ազդեցություն ունենալ` նայած թե այն ինչ բովանդակություն ունի
    Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

    Comment


    • #3
      Ալվարդ_Մ-ի խոսքերից Նայել գրառումը
      Ինֆորմացիան կարող է բարոյական , հոգեւվոր, ֆիզիկական, ... ազդեցություն ունենալ մարդու վրա?:
      Մեզ շրջապատող աշխարհը ինֆորմացիայի աշխարհ է:Այո ինֆորմացիան կարող է մարդու վրա ֆիզիկական ազդեցություն ունենալ : Ինֆորմացիան նաև բնավորություն է ձևավորում, անգամ կարող է ապագա կողմնորոշել:Խոսքն այն ինֆորմացիայի մասին է , որը մենք ստանում ենք ամեն օր տարբեր աղբյուրներից. համացանց, հեռուստաեթեր, մարդիկ և այլն:

      Comment


      • #4
        Նաիրա Մելիքսեթյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Այո, ես կարծում եմ, որ ինֆորմացիան կարող է մարդու վրա ազդեցություն ունենալ` նայած թե այն ինչ բովանդակություն ունի
        Շնորհակալություն արձագանքի համար:Ինֆորմացիան, այո, կարծում եմ կարող է լինել ստեղծագործ/ բանբասանք/ ,ավերիչ, շատ կարեւվոր է նրա աղբյուրը…

        Comment


        • #5
          Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
          Մեզ շրջապատող աշխարհը ինֆորմացիայի աշխարհ է:Այո ինֆորմացիան կարող է մարդու վրա ֆիզիկական ազդեցություն ունենալ : Ինֆորմացիան նաև բնավորություն է ձևավորում, անգամ կարող է ապագա կողմնորոշել:Խոսքն այն ինֆորմացիայի մասին է , որը մենք ստանում ենք ամեն օր տարբեր աղբյուրներից. համացանց, հեռուստաեթեր, մարդիկ և այլն:
          Հարգելի Գայանե, Ձեզ համար կրեւվոր է ինֆորմացիայի աղբյուրը, որի դեպքում եք ավելի լուրջ վերաբերվում: Ուշադրություն եք դարձնում այն գործոններին, որոնցով հաղորդվում է ուշագրավ ինֆորմացիան:

          Comment


          • #6
            Մարդն ապրում է ինֆորմացիոն աշխարհում: Բնական է , որ անհատի ձևավորումը կատարվում է նրա ազդեցությամբ: Ցանկացած ինֆորմացիա վերլուծվում է ենթագիտակցության մեջ....

            Comment


            • #7
              Ճիշտ է, մենք անընդհատ հարաբերվում ենք ինֆորմացիայի հետ, արթնանալու պահից սկսած : Ինֆորմացիա մենք ենք հաղորդում շրջապատին, ստանում շրջապատից, այն կարող է միջնորդավորված լինել, աղավաղվել...
              Բոլոր կենդանի օրգանիզմները, ղեկավարող մեքենաները և այլ ինֆորմացիոն սիստեմներ կենսագործունեության ընթացքում տիրապետում են որոշակի ինֆորմացիայի եւ յուրաքանչյուր ինֆորմացիայի աղբյուր, այն յուրավի է հաղորդում շրջապատին: Ինչպես գիտենք մարդը ստացած ինֆորմացիայի 90 տոկոսը ստանում է աչքերի միջոցով: Տեսողությունն առաջնակարգ դեր ունի արտաքին աշխարհի իմացության մեջ:
              Մեր կյանքի ընթացքում միջինը տեսնում ենք 24 միլիոն տարբեր պատկերներ: Աչքերն ամեն ժամ ուղեղին հաղորդում են հսկայական քանակությամբ ինֆորմացիա: Այդ ուղու թողունակությունը համեմատելի է մեծ քաղաքի ինտերնետ պրովայդերի թողունակությանը: http://entertrain.1in.am/
              Ինֆորմացիան իմ կարծիքով կարող է բարոյական ազդեցություն ունենալ մարդու վրա, եթե ինֆորմացիան փոխանցվում է <<բանբասանքի ֆորմատով>>, որը մարդու մոտ ամենավատ գծերից է…

              Comment


              • #8
                Ալվարդ_Մ-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Գայանե, Ձեզ համար կրեւվոր է ինֆորմացիայի աղբյուրը, որի դեպքում եք ավելի լուրջ վերաբերվում: Ուշադրություն եք դարձնում այն գործոններին, որոնցով հաղորդվում է ուշագրավ ինֆորմացիան:
                Հարգելի Ալվարդ, միանշանակ կարևոր է ինֆորմացիայի աղբյուրը: Հեռուստատեսությունը թեև ամենատարածվածն է, բայց ամենահուսալին չէ: Վստահությունն ավելի մեծ է համացանցի նկատմամբ:

                Comment


                • #9
                  Իմ պատկերացրած ինֆորմացիան ճանապարհ է. ճանապարհ դեպի անցյալ, դեպի անորոշություն, դեպի հուսալի ապագա, դեպի այնտեղ, ուր ի սկզբանե մարդն ուզում է գնալ. այստեղ արդեն մեր ընտրությունից ու վերամշակումից է կախված, թե ուր կտանի այդ ճանապարհը: Որպես ուսուցիչ` մեր խնդիրը պիտի լինի նաև սովորեցնել ճիշտ օգտվել ճիշտ ինֆորմացիայից:
                  Աննա Անանյան

                  Comment


                  • #10
                    Աննա Անանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Իմ պատկերացրած ինֆորմացիան ճանապարհ է. ճանապարհ դեպի անցյալ, դեպի անորոշություն, դեպի հուսալի ապագա, դեպի այնտեղ, ուր ի սկզբանե մարդն ուզում է գնալ. այստեղ արդեն մեր ընտրությունից ու վերամշակումից է կախված, թե ուր կտանի այդ ճանապարհը: Որպես ուսուցիչ` մեր խնդիրը պիտի լինի նաև սովորեցնել ճիշտ օգտվել ճիշտ ինֆորմացիայից:
                    Շնորհակալություն Աննա ջան, ինչպես միշտ ունիկալ պատասխանի համար:
                    Ալբերտ Էյնշտեյնի թեորիայի համաձայն՝ ապագա ճանապարհորդելու համար Դուք պետք է հասնեք լույսի արագության, իսկ անցյալում հայտնվելու համար պետք է գերազանցեք այդ արագությունը:

                    Միակ անձնավորությունը, որ ժամանակի միջով ճանապարհորդություն է կատարել Սերգեյ Կիրկալյովն է, ով 28 կմ/ժ արագությամբ (ժամում 17,450 մղոն) 337 մղոն թռչել է երկրի ուղեծրի շուրջ և փաստորեն 0.02 վայրկյանով տեղափոխվել է ապագա: Դա նշանակում է, որ նա 0.02 վայրկյան ավելի շուտ է մեկ քայլ անում, քան մենք տեսնում ենք: Այդպիսով, ճանապարհորդությունը դեպի ապագա լիովին հնարավոր է:

                    Բայց ոչ ոք դա դեռ չի կատարել և ոչ ոք չի կարողանա, եթե միայն չգերազանցի լույսի արագությունը:


                    http://blognews.am/arm/news/120708/i...al-ancyal.html

                    Comment


                    • #11
                      Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Ալվարդ, միանշանակ կարևոր է ինֆորմացիայի աղբյուրը: Հեռուստատեսությունը թեև ամենատարածվածն է, բայց ամենահուսալին չէ: Վստահությունն ավելի մեծ է համացանցի նկատմամբ:
                      Շնորհակալություն Գայանե ջան: Գիտեք չէ, որ ինֆորմացիան ունի հատկություն.
                      • Ինֆորմացիայի որոնում, ինֆորմացիայի՝ սպառողի պահանջմունքներին (հարցումներին) համապատասխանելու հատկություն։
                      • Ամբողջականություն, ինֆորմացիայի՝ տվյալ օբյեկտը կամ գործընթացը ամբողջապես բնութագրելու հատկություն։
                      • Արդիականություն, ինֆորմացիայի՝ ժամանակակի անհրաժեշտ պահին սպառողի պահանջմունքներին համապատասխանելու հատկություն։
                      • Հավաստիություն, ինֆորմացիայի՝ թաքնված սխալներ չունենալու հատկություն։
                      • Պաշտպանվածություն, հատկություն, որը բնոորշում է ինֆորմացիայի չարտոնված օգտագործման կամ փոփոխման անհնարինությունը։
                      • Հարմարավետություն, հատկություն, որը բնորոշում է ինֆորմացիայի ձևի կամ ծավալի հարմարավետությունը՝ տվյալ սպառողի տեսանկյունից։
                      • Համապատասխանություն, հատկություն, որը բնորոշում է ինֆորմացիայի՝ տվյալ օբյեկտին կամ երևույթին ճիշգրիտ կերպով համապատասխանելը։
                      Համապատասխանությունը՝ սպառողի համար ինֆորմացիայի ներքին հատկություն է, որն իրեն դրսևորում է հավաստիության միջոցով։
                      Նաև՝ ինֆորմացիայի հատկությունները կարելի է որոշել ըստ նրա սպառողի․ քաղաքական, քիմիական, կենսաբանական, տեխնիկական, տնտեսագիտական և այլն։ Ինֆորմացիան ունի նաև ներքին հատկություններ՝ ինֆորմացիայի ներքին կազմակերպություն (կառուցվածք) և ծավալ (քանակ)։ Ինֆորմացիան կազմված է մի քանի առանձին տարրերից, որոնք կարող են լինել և՛ բարդ և՛ պարզ։ Պարզ տարրերը հետագա մասնատման չեն ենթարկվում, իսկ բարդերը ձևավորվում են որպես մի քանի տարրերի համադրություն և ներկայացվում են որպես ինֆորմացիոն ամբողջութուններ։ /Վիքիպեդիա/

                      Comment


                      • #12
                        Հարգելի գործընկերներ, ուզում եմ Դուք էլ կարդաք ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ նամակը` ուղղված իր տղայի ուսուցչին: Ահա Ձեզ հետաքրքիր ինֆորմացիա /աղբյուրը` համացանց/: Շատ վաղուց էի կարդացել, այսօր էլ նույն հաճույքով կարդացի այն:
                        http://internest.am/2295/%D5%A1%D5%A...1%D5%AF%D5%A8/
                        Վերջին խմբագրողը՝ Ալվարդ_Մ; 19-05-17, 21:43.

                        Comment


                        • #13
                          Առանց ինֆորմացիա մարդը կարծես մութ ու խավար սենյակում փակված լինի: Ձեզ եմ ներկայացնում ինֆորմացիայի մեծ փունջ մեր մարմնի գաղտնիքներից:
                          100 հետաքրքիր փաստ մարդու մարմնի մասին http://blognews.am/arm/news/56116/10...mni-masin.html

                          Comment


                          • #14
                            Հարգելի ֆորումցիներ, հարաբերվել եք երբեւէ Ձեզ հետ կապված ինֆորմացիայի աղավաղման հետ, եւ ինչի է հանգեցրել այն...

                            Comment


                            • #15
                              Հարգելի ֆորումցիեր դպրոցում ինֆորմատիկայի ինֆորմացիա դասը բացատրելու ժամանակ պետք է կարեւվորել ինֆորմացիայի հատկությունները այն է` հավաստիություն, ամբողջականություն, արդիականություն, նույնականություն և մատչելիություն: Եվ հանգամանորեն բացատրել, թե նշված հատկություններից որեւէ մեկի խաթարումը ինչի կարող է հանգեցնել…

                              Comment

                              Working...
                              X