Ռադյարդ Քիփլինգ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Արեգ
    Մոդերատոր
    • May 2010
    • 292

    Ռադյարդ Քիփլինգ

    kipling.jpg


    Ձեզ եմ ներկայացնում Քիփլինգի «Եթե» բանաստեղծությունը:

    Եթե կարող ես անվրդով մնալ, երբ ողջ աշխարհը
    Գլուխը կորցրել ու դրա համար քեզ է նախատում,
    Եթե կարող ես ինքդ քո հանդեպ պահել հավատդ,
    Երբ հարազատդ, ընկերդ, կինդ քեզ չեն հավատում,
    Կամ թե կարող ես առանց հոգնելու սպասել ու սպասել,
    Կամ էլ խաբվելով` ինքդ չխաբել,
    Ատվելով` չատել,
    Ու բարեգործի դիմակ չհագնել, իմաստուն տեսքով չշաղակրատել,
    Եթե կարող ես երազներ հյուսել ու չստրկանալ դրանց հմայքին,
    Եթե կարող ես մտածել, սակայն չդարձնել մտքերն իմաստը կյանքիդ,
    Եթե կարող ես սառնասիրտ մնալ թե´ Հաղթանակի, թե´ Փորձանքի մեջ
    Ու տարբերություն չդնել բնավ այդ երկու խարդախ ստահակների մեջ.
    Եթե կարող ես տեսնել, թե ինչպես քո շիտակ խոսքը,
    Խաբեբաները խեղաթյուրում են, որ հիմարներին ծուղակը գցեն,
    Կամ թե ինչպես է կրակը լափում ողջ կյանքիդ գործը,
    Ու չվհատվել, մոխիրներից քեզ մի նոր երգ հյուսել.
    Եթե կարող ես ողջ ունեցվածքդ հավաքել մեկից
    Ու բախտախաղի դնել` հույսերդ էլ հետը միասին,
    Տանուլ տալ, հետո ամեն ինչ սկսել ամենասկզբից`
    Չտրտրջալով, չբղավելով կորստիդ մասին.
    Եթե կարող ես սրտիդ, նյարդերիդ ու մկաններիդ
    Ծառայել ստիպել, երբ վաղուց մարել, անուժ են դարձել,
    Այնքան, մինչև քեզ վերջին ուժերդ լքեն առհավետ`
    Բացի Կամքիցդ, որ նրանց ասի.«Էլի´ դիմացեք».
    Եթե կարող ես անաչառ մնալ, երբ ժողովուրդներ են քեզ հետևում,
    Արքաների հետ սեղան նստելիս` խիղճդ չթողնես դռան ետևում,
    Չգոռոզանաս, վերից չնայես ո´չ բարեկամիդ, ո´չ էլ թշնամուդ.
    Եթե քեզ հարգեն, քո խոսքին անսան, բայց կուռք չսարքեն, չաստվածացնեն,
    Ու թե կարող ես անդարձ սլացող րոպեի վաթսուն վայրկյանը լցնել
    Արդար քրտինքիդ վաթսուն կաթիլով` չկորցնելով մի ակնթարթ իսկ,
    Քոնը կլինի ամբողջ աշխարհը, նրա վրայի բոլոր գանձերը,
    Եվ որ ավելին, շատ ավելին է` դու Մարդ կլինես, սիրելի որդիս:

    Վերջին խմբագրողը՝ Արեգ; 02-05-12, 15:40. Պատճառը՝: Աղբյուրի նշումը
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)
  • manush
    Ադմինիստրատոր
    • May 2010
    • 855

    #2
    Ռադյարդ Կիպլինգ

    Ջոզեֆ Ռադյարդ Կիպլինգ (անգլերեն՝ Joseph Rudyard Kipling; 1865 դեկտեմբերի 30, Բոմբեյ — 1936թ. հունվարի 18, Լոնդոն) — անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր: 1907թ. դառնում է առաջին անգլիացին, ում շնորհվել է Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում: Նրա լավագույն ստեղծագործություններն են համարվում «Ջունգլիների գիրքը» (The Jungle Book) պատմվածքների ժողովածուն, «Կիմ» (Kim) վեպը, մի շարք բանաստեղծություններ, այդ թվում` «Եթե» բանաստեղծությունը: Քիփլինգի ստեղծագործությունների այլաբանություններով լի հարուստ լեզուն մեծ ներդրում է ունեցել անգլերեն լեզվի զարգացման գործում:
    Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

    Comment

    • Լիլիթ
      Ավագ մասնակից
      • May 2010
      • 304

      #3
      <<Եթե>>-ի մեկ ուրիշ թարգմանության եմ ծանոթ.

      ԵԹԵ

      Եթե կարողանաս գլուխդ պահել, երբ շուրջդ ամենքը
      Կորցնում են իրենցը և մեղավորը քեզ են համարում,
      Եթե կարողանաս վստահել ինքդ քեզ, երբ բոլորը կասկածում են քեզ,
      Բայց հաշվի առնել նրանց կասկածանքը նույնպես,
      Եթե կարողանաս սպասել և չհոգնել սպասելուց,
      Կամ էլ խաբված լինելով՝ խաբեությունը արհեստդ չկարգել,
      Կամ էլ սիրված չլինելով՝ հագուրդ չտալ ատելությանը,
      Եվ, այդուհանդերձ, չափազանց լավի կեցվածք չընդունել
      Եվ ոչ էլ խոսել չափազանց իմաստուն։

      ...

      Եթե կարողանաս երազել և երազանքներիդ ստրուկը չլինել,
      Եթե կարողանաս մտածել և խոհերդ չլինեն ինքնանպատակ,
      Եթե կարողանաս դիմակայել հաջողության ցնծությանն ու աղետին,
      Եվ նույն կերպ վերաբերվել այդ երկու չսպասված ինքնակոչներին,
      Եթե կարողանաս անվրդով լսել քո իսկ ասած ճշմարիտ խոսքը,
      Որն աղավաղել է խարդախ սրիկան՝ հիմարներին իր որոգայթը գցելու համար,
      Կամ նույն կերպ տեսնես, որ քանդված է այն ամենը, որոնց նվիրել ես քո կյանքը,
      Եվ կռանաս ու մաշված գործիքներով նորից դրանք վեր խոյացնես։

      ....

      Եթե կարողանաս բոլոր շահումներդ կուտակել ու վտանգել ամենը՝
      Միայն մի անգամ վիճակ գցելով,
      Եվ կորցնել ու սկսել ամեն ինչ նորից
      Եվ երբեք ծպտուն չհանել կորստիդ համար,
      Եթե կարողանաս ստիպել քո սրտին, նյարդերին ու ջլերին
      Երկար ծառայել քո նպատակներին, մինչև իսկ եթե դրանք արդեն սպառվել են,
      Եվ դեռ համառես, երբ ոչինչ այլևս չկա քո մեջ, բացի քո կամքից, որն ասում է.
      «Շարունակի՛ր»։

      ....

      Եթե կարողանաս զրուցել ամբոխների հետ՝ պահպանելով
      Ողջախոհության քո արժանիքը,
      Եվ նաև չկորցնել սովորական ոճը, երբ թագավորների հետ ես քայլ գցում,
      Եթե ոչ թշնամիներդ և ոչ էլ ընկերներդ չկարողանան քեզ կոտրել,
      Եթե հաշվի նստեն բոլորը քեզ հետ, ու ոչ ոք քեզ իր տերը չհամարի,
      Եթե կարողանաս վաթսուն արժանի վայրկյաններով լցնել
      Անգթորեն առաջ շարժվող ու անցնող քո կյանքի ամեն մի րոպեն,
      Քոնն է աշխարհը և այն ամենը, ինչ կա մեջ,
      Եվ դեռ ավելին՝ այդժամ ես դու մարդ, որդի՛ս։

      Անգլերենից հայերեն իմ թարգմանությունը
      նվիրել եմ որդուս՝ Դավիթին։
      2000թ.
      Յուրա Գանջալյան


      dpir.mskh.am

      Comment

      • Արեգ
        Մոդերատոր
        • May 2010
        • 292

        #4
        Անգլերենից հայերեն իմ թարգմանությունը նվիրել եմ որդուս՝ Դավիթին։ 2000թ. Յուրա Գանջալյան

        Լիլիթ ջան, շատ հուզիչ էր, ու հզոր:
        Շնորհակալություն
        Արեգ Միկիչյան
        Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
        ՎՊՄԻ դասախոս
        “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

        Comment

        • Սվետլանա Կասյան
          Մոդերատոր
          • Jan 2019
          • 152

          #5
          ՍՏՐՈՒԿԸ , ՈՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՐՔԱ
          Երեք բան է միշտ երկիրը ցնցում,
          և չորս բանի էլ մենք չենք դիմանա,_
          Այսպես է գրել իմաստուն գրքում
          Սողոմոնն ինքը, և թող իմանա
          Մեզնից ամեն մեկն այդ մասին ընդմիշտ
          և ամեն մեկս թող հավետ հիշի,
          Որ չորս նզովքից ամենից վատթարն
          ստրուկն է՝ նստած գահին ուրիշի:

          Անբարո կինն է թե ամուսնանում,
          զավակ է ծնում՝ մեղքն է մոռացվում:
          Անմիտն ուտում է և քուն է մտնում,
          իսկ երբ քնած է, ձայնը չի լսվում:
          Թե աղախինն է դառնում տիրուհի,
          նրանից հեռու դու մնա կյանքում:
          Փրկություն չկա, սակայն, ստրուկից,
          որը մեր գլխին արքա է կարգվում:

          Հիմար է՝ գործում կառուցողական
          և կործանիչ է ամեն կառույցի:
          Չի լսում ձայնը բանականության.
          իր գոռգոռոցն է վերջը զրույցի:
          Իշխում է միայն իշխելու համար,
          ուժով է ճնշում ոգին իմաստուն
          Եվ իմաստուն է հռչակում նրան,
          ով որ քծնում է՝ ՛՛Միակ ճիշտն ես դու՛՛:

          Ստրուկ է եղել, ուրեմն՝ սովոր,
          որ դժբախտության պահին սոսկալի
          Իր գործած ամեն արարքի համար
          իր տերն է միայն պատասխան տալիս:
          ՈՒ երբ որ արդեն երկիրն ամենայն
          դժոխք է դարձնում վարքով տմարդի,
          Մեղավորի է որոնում միայն,
          որ նրա վրա մեղքերը բարդի:

          Միշտ այնպես հեշտ է խոստումներ տալիս,
          բայց խոսքն է շուտով նա տալիս քամուն:
          Ահ կա իր սրտում՝ թե՛ բարեկամից,
          թե՛ մերձավորից, ինչպես թշնամուց:
          Համառ է ու բիրտ, երբ որ հարկ չկա,
          թույլ է, երբ հարկ է լինել աննկուն:
          Ստրուկը, որը դառնում է արքա,
          հոգով ստրուկ է դարձյալ իր կյանքում:

          Comment

          Working...
          X

          Debug Information