Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մհեր Մկրտչյան

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • #16
    Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիրավի մեծ է Մհեր Մկրտչյանի ավանդը կինոարվեստում, նրա տաղանդը անզուգական է, նրա բեմական կերպարը` անթերի... Մեծ վարպետ, ով իր հոգու ցավը թաքցրեց հանդիսատեսից...
    Гениальный комик с выдающимся носом и печальными глазами - Фрунзик Мкртчян. Его обожал весь Советский Союз, а в родной Армении артиста буквально носили на руках. Но только самые близкие люди знали, какие переживания рвут на части его душу.
    Главной мечтой в биографии детства будущего актера был велосипед, но родители не могли позволить себе такой дорогой покупки. А когда Фрунзик подрос, нужда стала еще острее, потому что его отца арестовали и отправили в ссылку в Сибирь.
    Велосипед стал для Фрунзика Мкртчяна символом счастливого беззаботного детства, которого он был лишен. Когда у него появились свои дети, он чуть ли не на каждый праздник пытался подарить им по велосипеду - так ему хотелось осуществить несбывшуюся мечту того маленького мальчика, которым когда-то был он.
    Автор:Наталья Сердцева(из очерка Натальи Сердцевой''Фрунзик Мкртчян- биография,жизнь:смех сквозь слёзы.'')

    250px-Mkrtchan.jpg

    Comment


    • #17
      «Կյանք և կռիվ»
      Սա Մհեր և Ալբերտ Մկրտչյանների հետնորդի առաջին ֆիլմն էր հայկական կինոշուկայում, սակայն բոլորը փաստեցին, որ ռեժիսորական, օպերատորական, նկարչական, սցենարական մանրակրկիտ աշխատանքը նոր որակ էր ժամանակակակից կինոյում։ Արցախյան պատերազմին նվիրված ֆիլմում նուրբ թելով միահյուսված են հումորը, որը կյանք է տալիս կռվի ժամանակ, և դրաման՝ իր բոլոր դրսևորումներով, որ բերում է պատերազմը։

      Comment


      • #18
        image-1.jpeg

        Comment


        • #19
          Հիշողություններ Մհեր Մկրտչյանի մասին

          Արդեն աշխատում էինք թատրոնում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու՝ Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ մայրաքաղաքում: Ամեն ներկայացման մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի: Մի օր երկուսով ունեինք ընդամենը մի ռուբլի, հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանքը երկարի: Թատրոնի այգում հեծնեցինք նստարանին՝ թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղ: Հիշո՞ւմ ես ինչից էինք խոսում, Ֆրունզ: Իհարկե հիշում ես՝ թատրոնից, Ստանիսլավսկուց, մեր դերասաններից, զրուցում էինք՝ աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված… Թատրոն, դերասանություն, թատրոն, թատրոն… Խոսելը մեր արևածաղիկ չրթելը երկարացնում էր, և դա կարծեմ մեր կարծեմ մեր կախարդական օրերից էր…
          Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում եմ: Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քո հոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում: Բա դու ափսո՞ս չես, մեխ ու տախտակով զբաղվես: Աստված քեզ ազատ է ստեղծել: Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, քո արվեստը կաղապար չունեցող, ինքդ քեզ ինչո՞ւ ես կապանում: Թող ծառա լինի ձիդ, խրխնջա զրնգուն… մրցանակներ շահես ազգիդ համար…Ուրիշի գործով թող ուրիշը զբաղվի, բարձունքներին սովո՛ր մարդ…
          Կեսկատակ, կեսլուրջ մի համեմատություն անեմ: Ռուս երեխան կրպակից գնում է լուսանկարդ, ինքնագիր է խնդրում, վրացին քեղ համբուրելու թույլտվություն է խնդրում, ադրբեջանցին և ուզբեկը հեռվից քեզ մատով են ցույց տալիս հարևաններին, հնդիկը նայում է, ինչպես անշունչ առարկայի, առանց թույլտվության ձեռքդ բռնում, նայում է զարմացած: Հայ երեխան չի էլ մոտենում, հեռվից գոռում է. «Ֆրո՜ւնզ»:

          Սոս Սարգսյանի հուշերից

          Comment


          • #20
            Սոս Սարգսյան
            Նա այն մեծությունն էր, որի առաջ պետք էր խոնհարվել:
            Մենք` հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս, նրանց դարձնել մեզ համար չափանիշ:
            Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին: Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր:

            Խորեն Աբրահամյան
            Նրա կարողությունների ներկապանակը, շնհորքի ամպլիտուդան շատ մեծ էր` ամենազավեշտականներից մինչև ամենաողբերգականը: Երբեք հենց այնպես բեմ դուրս չէր գալիս: Կյանքի առաջին շրջանում նա տարիներով ոչինչ չխաղաց: Ոչ թե այն բանի համար, որ չէր ուզում, կամ ծուլանում էր, այլ հարմար բան չէր գտնում: Եվ վերջում իր թատրոնում բեմադրեց «Հացթուխի կինը», որն էլ եղավ նրա կարապի երգը:

            Comment


            • #21
              Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզին(Մհեր Մկրտչյան) հարցնում են.
              -Ֆրունզ ջան,ո՞նց է եղանակը Հայաստանում:
              -Էնքան շոգ է,որ Լենինի արձանի հագից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել:
              Великий армянский комик никогда не страдал пресловутым комплексом неполноценности. Вполне философски он относился к тому, что многие подтрунивали над величиной его носа. «Еще сызмальства я больше задумывался не над тем, почему, у меня нос массивный, – говорил шутя Фрунзик Мкртчян, – а у других носы такие маленькие». Комик так объяснял происхождение «национального достояния»: «Когда Бог раздавал народам носы, спрашивал у людей, какой формы они хотели иметь орган обоняния. Русский пожелал такой, чтоб рюмку не мешал опрокидывать. Грузин - как Кавказские горы. Армянин спросил: «А почем?» Когда Господь ответил, что бесплатно, армянин произнес: «Тогда как можно больше!»

              «Как-то я смотрел премьеру спектакля «Сирано де Бержерак», в котором Фрунз играл роль Сирано, – рассказал Вахтанг Кикабидзе. – В этом спектакле есть очень долгий монолог Сирано, где он рассуждает на тему своего большущего носа. У Фрунза этот монолог получился очень коротким, даже минуты не потянул. Когда после спектакля я его спросил: «Слушай, Фрунз, ты почему этот длинный монолог так сократил? Все-таки классическое произведение», он ответил: «Буба-джан, когда долго говоришь про нос, армянам это не нравится».
              Источник:РИА Новости(из воспоминаний''Кикабидзе о Фрунзике Мкртчяне - великом комике с грустными глазами.'' )

              250862494_0_0_1798_2000_600x0_80_0_0_25c0d7d103707a0b9348f194883a132f.jpg

              Comment


              • #22
                Агентство "Новости-Армения" в день рождения Мкртчяна представляет десять самых ярких цитат, которые он озвучил в любимых всеми фильмах. Высказывания его героев давно стали крылатыми выражениями и, скорее всего, их знают даже те, кто никогда не видел фильмов любимого артиста.

                Неподражаемый и харизматичный шофер Рубик Хачикян из "Мимино"

                1 - Скажите, подсудимый испытывал личную неприязнь к потерпевшему?
                - Да, испытывал. Он мне сказал: "Такую личную неприязнь я испытываю к потерпевшему, что кушать не могу"

                2 - Валик джан, я тебе сейчас один умный вещь скажу, но только ты не обижайся. Ты и она не две пары в сапоге.
                - Почему?
                - Слушай, ты - видный мужчина, а она - возьми кошку, опусти в воду,
                вынь - и такая же худая.

                3 - Валик-джан, у нас в Дилижане в кухне открываешь простой кран - вода течет - второе место занимает в мире.
                - А первое в Ереване, да?
                - Нет, в Сан-Франциско

                4 Вы почему кефир не кушаете? Что, не любите?


                Грозный дядя Джабраил из "Кавказской пленницы, или Новых приключений Шурика"

                5 - Ну имей же совесть! Ты же все-таки не козу получаешь. А жену, и какую: студентка, комсомолка, спортсменка, красавица… И за все это я прошу двадцать пять баранов. Даже смешно торговаться.

                6 - Вы не оправдали оказанного вам высокого доверия.

                7 - А ты не путай свою личную шерсть с государственной


                Красавец Борюсик из "Суеты сует" и недовольный жених Вартан из "Одиноким предоставляется общежитие"

                8 - Я хочу! Простую! Человеческую! Котлету! За двенадцать копеек!

                9 - Русский язык такой богатый, а я человек бедный.

                10 - Я возвращаю мою жену, потому что она не оправдала мои надежды счастливой семейной жизни! Она абсолютно не умеет готовить!
                - Я умею готовить!
                - Нет! Не умеешь.
                - А яичницу?
                Опять яичницу! Утром яичница, днём яичница, вечером яичница, а ночью - омлет! Скоро я буду кудахтать, как цыплёнок.

                Comment


                • #23
                  Ալբերտ Մկրտչյան
                  Երբ ինչ-որ կտոր պետք է նկարահանվեր, եթե պատրաստ չէր, սպանեիր էլ, չէր նկարվի, որովհետև ինքը «խալտուրա» ասած բառից զզվում էր:
                  Ասում էր . «Դերն ինձ համար մուկ է: Ես պիտի այնքան կատվի նման պտտվեմ շուրջը, այնքան պիտի ուսումնասիրեմ, պիտի արդեն դարձնեմ իմը, որ կարողանամ խաղալ»:
                  Հայերենում ինձ համար չկա այն բառը, որով կարելի է բնորոշել Մհեր Մկրտչյանին: Ինքն ապրում էր իր հոր կենսագրությունով, իր մոր կենսագրությունով, ապրում էր Մուշով, ապրում էր Վանով, Վանա լճով, ապրում էր ամբողջ Արևմտյան Հայաստանով:

                  Comment


                  • #24
                    Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ալբերտ Մկրտչյան
                    Երբ ինչ-որ կտոր պետք է նկարահանվեր, եթե պատրաստ չէր, սպանեիր էլ, չէր նկարվի, որովհետև ինքը «խալտուրա» ասած բառից զզվում էր:
                    Ասում էր . «Դերն ինձ համար մուկ է: Ես պիտի այնքան կատվի նման պտտվեմ շուրջը, այնքան պիտի ուսումնասիրեմ, պիտի արդեն դարձնեմ իմը, որ կարողանամ խաղալ»:
                    Հայերենում ինձ համար չկա այն բառը, որով կարելի է բնորոշել Մհեր Մկրտչյանին: Ինքն ապրում էր իր հոր կենսագրությունով, իր մոր կենսագրությունով, ապրում էր Մուշով, ապրում էր Վանով, Վանա լճով, ապրում էր ամբողջ Արևմտյան Հայաստանով:
                    Уважаемая Kristine Charchyan,не могу не согласиться с Вами.Действительно,Фрунзик Мкртчян-человек, живущий и творящий,вдохновлённый своей Родиной,которого любил его народ.Но и он очень любил свой народ...
                    В эти дни,когда в Москве вся интеллигенция прощается с великим режиссёром Георгием Данелией( не в обиду таланту прекрасного Георгия Данелии),хочу вспомнить нашего дорогого Фрунзика.
                    Когда снимали "Мимино",Фрунзик Мкртчян напивался и приходил на съемки фильма пьяным.Георгий Данелия запретил ему выпивать.И когда закончили снимать фильм,Мкртчян сказал свою знаменитую цитату, но не из фильма,а из собственной жизни...:"Я понял, почему миром правят бездарности. Они не пьют и с самого утра начинают заниматься своей карьерой''.

                    И, напоследок, хочу вспомнить ещё два афоризма от самого актера...

                    Знаю, что люди меня любят. Думаю это результат того, что я тоже их всех очень люблю. Всех и каждого в отдельности.

                    Мне кажется, некрасиво учить человека. Человеку нужно только помогать, но чтоб он об этом не знал.(М.Мкртчян)

                    Comment


                    • #25
                      Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։

                      Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։

                      1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վաղարշ Վաղարշյան)։

                      1956 թվականին տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:

                      1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

                      Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։

                      Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնությանց» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

                      Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից[

                      Comment


                      • #26
                        1955 - Հասցեատիրոջ որոնումները
                        1956 - Պատվի համար - Վարդան
                        1959 - Ինչու է աղմկում գետը - Խաչատուր
                        1959 - 01-99 (կարճամետրաժ) - Գարսևան
                        1960 - Նվագախմբի տղաները - Արսեն
                        1962 - Տերն ու ծառան (կարճամետրաժ) - Սիմոն
                        1963 - Կրակ (կարճամետրաժ) - Միսաք
                        1965 - Երեսուներեք- պրոֆեսոր Բրուք
                        1966 - Կովկասի գերուհին - Ջաբրայիլ
                        1966 - Այբոլիտ-66 - ծովահեն, Բարմալեյի տխուր ծառան
                        1966 - Ծիածանի բանաձևը - ոստիկան
                        1966 - Բաքվի 26 կոմիսարները - Գոչի
                        1966 - Սովի տարիներից (կարճամետրաժ) - Համբո
                        1967 - Եռանկյունի - դարբին
                        1968 - Սպիտակ դաշնամուր - Յուսուֆ Յուսուֆի Ահմեդով
                        1968 - Մի վշտանա - ձերբակալված թուրք
                        1969 - Պայթյուն կեսգիշերից հետո - Մուխտաշյով
                        1969 - Երեկ, այսօր, միշտ - ամուսին
                        1969 - Լուսանկար (կարճամետրաժ) - Ավագ
                        1969 - Ադամ և Խեվա - Բեքիր
                        1971 - Մենք ենք, մեր սարերը - հովիվ Իշխան
                        1971 - Խաթաբալա - Իսայի
                        1972 - Տղամարդիկ - Սուրեն
                        1972 - Հայրիկ - Հովսեփ
                        1972 - Հուշարձան (կարճամետրաժ) - Ավագ
                        1973 - Մհերի արձակուրդային արկածները - Մհեր
                        1977 - Բաղդասարը բաժանվում է կնոջից - Բաղդասար
                        1977 - Քարե հովիտ - Սանդրո
                        1977 - Նահապետ - Ափրո
                        1977 - Զինվորն ու փիղը - Արմենակ
                        1977 - Միմինո - Ռուբիկ Խաչիկյան, վարորդ
                        1979 - Օ՜, Գևորգ (կարճամետրաժ)
                        1979 - Ունայնություն ունայնությանց - Բորիս Իվանովիչ
                        1979 - Կյանքի լավագույն կեսը
                        1979 - Ալի Բաբան ու 40 ավազակները - Մուստաֆա
                        1979 - Աշխարհը հայելու մեջ (կինոալմանախ «Ամենալավ մարդը») - դերասան Մկրտչյան
                        1980 - Կտոր մը երկինք - Գրիգոր աղա
                        1980 - Խոշոր շահում - Գառնիկ
                        1981 - Թիֆլիս-Փարիզ ու հետ - Հրաչիկ
                        1981 - Փակ դռան առաջ - Վարդան
                        1981 - Համեստ մարդը (կարճամետրաժ)
                        1982 - Հին օրերի երգը - Նիկոլ
                        1983 - Հրդեհ - Ռուբեն
                        1983 - Միայնակներին տրվում է հանրակացարան - Նինայի ամուսինը
                        1984 - Լեգենդ սիրո մասին - ավազակ
                        1984 - Հեծյալը, որին սպասում են
                        1984 - Մեր մանկության տանգոն - հայր, Ռուբեն
                        1987 - Как дома, как дела?
                        1987 - Հատակում - Բարոն

                        Comment


                        • #27
                          Մհեր Մկրտչյան

                          Այսօր ուրախ-տխուր մարդը կդառնար 80 տարեկան Այսօր` հուլիսի 4-ին, լրանում է Մհեր Մկրտչյանի 80-ամյակը: Անվանի հայի, կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգուի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մահվանից անցել է արդեն 17 տարի, սակայն ժողովուրդը նախկինի պես սիրում է նրան, հուզվում, հրճվում նրա մարմնավորած բեմական ու էկրանային կերպարներով: Mher Mkrtchyan Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Գյումրիում։ Հայրը ծագումով մշեցի էր, մայրը՝ վանեցի։ Ծննդավայրում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, 1947 թվականին ընդգրկվել նույն թատրոնի հիմնական խմբում։ Wikipedia-ում նշված է, որ այդ թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր` ցուցաբերելով իր տարիքին անհամապատասխան վարպետություն։ 1953 թվականին նա տեղափոխվում է Սունդուկյանի անվան մայր թատրոն, սովորում Գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։ 1959 թ-ին էլ ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրում է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհեր Մկրտչյանը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։ Mher Mkrtchyan Կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունն ու էկրանի ճշմարիտ զգացողությունը Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Նրա բարձր մասնագիտացումն ու մյուս հատկանիշները հիանալի դրսեւորվել են Արսենի («Նվագախմբի տղաները»), Գասպարի («Եռանկյունի»), Իշխանի («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկի («Հայրիկ»), Ամիրոյի («Նահապետ»), Գրիգոր աղայի («Կտոր մը երկինք») դերերում։ Մհեր Մկրտչյանը «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), մինչդեռ դրսի կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66»,«Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգեւներով։ Վարդան Աճեմյանը նշել է, որ “Մհեր Մկրտչյանը, իրոք, ծնված է բեմի համար... Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները...”: Անրի Վերնոյն էլ լիովին հավատացած էր, որ Մհերը դերասան է ծնվել: Ե´վ ծիծաղ, ե´ւ արցունք աչքերում, ուրախ ու խոհուն արվեստով, անեզր սիրո սահմաններով, ուրախ ու տխուր մարդ, մեր ժամանակների մեծագույն դերասան, մեր սիրելի Ֆրունզ, շարունակելու ենք սիրել քեզ ու գնահատել քո թողած ժառանգությունը

                          Comment


                          • #28
                            «ԴՈՒՔ ՄՈՌԱՑԵԼ ԵՔ ՁԵՐ ԿՈՉՈՒՄԸ,ԴՈՒՔ ԲԱՐԻ ԵՔ ԾՆՎԵԼ, ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵՔ»
                            ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

                            Մհեր Մկրտչյանն իր սերնդի ամենատաղանդավոր դերասանն էր: Եվ ամենաժողովրդական, ամենասիրված դերասանը: Ո՞րն էր նրա արտիստական հմայքի գաղտնիքը, նրա արվեստի ուժը: Կյանքի ծիծաղելին թախիծով, բնական ու անսեթևեթ ներկայացնելու վարպետությու՞նը. գուցե, բայց որ նա հանդիսատեսին ձգում էր անբացատրելի ուժով, աներկբա է: Բավական էր, որ Մկրտչյանը հայտնվեր բեմում կամ էկրանին, հանդիսականը աշխուժանում էր, զվարթորեն արձագանքում նրա ամեն մի ռեպլիկին, ծափահարում էր սրտանց:
                            Նրա բեմական ուղին սկսվեց ծննդավայր քաղաքի՝ Լենինականի թատրոնում: Ճակատագրի հեգնանք էր, թե դիպված, Մկրտչյանին հենց սկզբում բաժին ընկան տարեց մարդկանց դերեր: Հետագայում պիտի խոստովաներ, որ «մեծերի» դերերը վստահություն հաղորդեցին իրեն:
                            Թատրոնում հաստատվել էր արդեն, մինչդեռ կինոյում շարունակում էին աննշան դերեր առաջարկել:
                            _ Բեմում թրծված դերասան Ֆրունզիկին կինոյում ինչու՞ չէին «նկատում»,_ մի առիթով հարցրի նրան:
                            Ծիծաղեց, ապա իր նման կես-լուրջ, կես-կատակ.
                            _ Բախտի բան է: «Սևանա լճի գաղտնիքները» կինոնկարում էպիզոդիկ դերում նկարահանվեցի, բայց մոսկվացի ռեժիսորը կադրում միայն ոտքս էր թողել: Գոնե քիթս թողներ, գլխի չընկավ, որ քիթս դառնալու է նշանավոր:
                            _ Ծանր չէ՞ երկու անուն կրելը:
                            _ Չէ, լավ է, Հայաստանում Ֆրունզիկ եմ, սփյուռքում՝ Մհեր: Բեյրութի հայերը կնքեցին. ասին՝ արևի պես լույս կուտաս, ուրեմն՝ Մհեր ես...
                            _ Տարիներ շարունակ երազում էիք Սիրանո դը Բերժերակ խաղալ: Բեմադրվեց ու շուտ հանվեց խաղացանկից: Պատճառն ի՞նչ էր:
                            _ Մի բան որ շատ ես ուզում, լավ չի ստացվում: Երևի կյանքում էլ է էդպես: Իմ ուզածը չեղավ: Ես ուզում եմ տխուր բաների մասին ուրախ ձևով պատմել:
                            _ 1987թ. նկարահանեցիք Մ. Գորկու «Հատակումը»: Ի՞նչը դրդեց զբաղվել ռեժիսուրայով, այն էլ կինոյում:
                            _ Ես ուզում էի կինոյի լեզվով մարդկանց ասել, որ դուք մոռացել եք ձեր կոչումը, դուք բարի եք ծնվել, բարի գործեր պետք է անեք:
                            Մհեր Մկրտչյանի հզոր տաղանդը չէր «ենթարկվում» արտիստական համակարգի արհեստածին պայմանականություններին, այն ասես «մակընթացության օրենքով» հորդում էր դուրս՝ ջնջելով ամեն մի սահման ու կարգ: Մեծ կատակերգուն նույն ուժգնությամբ նաև ողբերգակ էր, թեպետ սեփական տաղանդի հանդեպ դրսևորած անփութության, նաև այլ պատճառներով նրա դրամատիկական շնորհները այդպես էլ լիուլի չդրսևորվեցին:
                            «Փորձիր համեմատել Մհերի ստեղծած կերպարները միմյանց հետ, համեմաիր ոչ թե քիթ ու մորուքով, այլ կերպարների ներսով, ներքինով. անհնար է գտնել որևէ
                            նմանություն, նմանությունը միայն խաբուսիկ է, միայն
                            արտաքին է: Երջանկություն է, որ Մհերը կինո եկավ,
                            կարող էր չգալ»: Այս խոսք-բնութագրով Հենրիկ Մալյանն
                            ասես հաստատում է այն իրողությունը, որ Մհեր
                            Մկրտչյանը կինոբեմադրիչի համար փնտրված, փայփայելի
                            արտիստ էր:
                            Մհեր Մկրտչյանը որքան երջանիկ էր արվեստում, ուղիղ
                            համեմատականով դժբախտ էր անձնական կյանքում:
                            Կյանքի վերջում արտիստը ցավը խեղդում էր խմիչքի մեջ,
                            ապրում էր ասես հայեցումով՝ հանձնված բախտի
                            քմահաճույքին... Եվ 1993թ. դեկտեմբերի 29-ին անլույս
                            քաղաքի անջերմին բնակարանում գտավ իր վախճանը:
                            Սրտակից ընկերոջ ու բարեկամի՝ դերասան Ազատ
                            Շերենցի հոգեհանգստի օրը...
                            «Իմ մանկությունը, չգիտես ինչու, ինձ ներկայանում է
                            հեծանիվ քշող տղայի տեսքով,_ առանց կատակի ասում էր կատակերգու Ֆրունզիկը:_ Գուցե այն պատճառով, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որ այդպես էլ չունեցա»:
                            Մանուկները հեծանիվ և դրա նման բաներ են երազում: Մոռացումը գալիս է, երբ երեխաները մեծանալով՝ մեծ-մեծ բաների տեսիլքով են ապրում: Ասենք՝ դերասան դառնալու տեսիլքով: Բայց բեմի մասին երազել ու նվաճել բեմը՝ ընտրյալներին է տրված: Ֆրունզիկը հենց «ոսկի» երազ էր. նա գտավ թատրոնը, թատրոնն էլ՝ նրան: Ինքը՝ բեմի արև Մհեր Մկրտչյանն ասում էր, որ թատրոնը մարդու հետ ծնված բան է. հարսանքիները, հուղարկավորությունը, եկեղեցին, ամեն ինչ հանճարեղ բեմադրություններ են...

                            Հ. Մարտունի

                            Comment

                            Working...
                            X