Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Արամ Խաչատրյան

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • #31
    [QUOTE=Nelli Antonyan;83368]Սիրելի Կարինե, ուրախ եմ , որ թեման Ձեզ
    Գեղեցիկ և ուսանելի թեմա է։ Սիրով կմասնակցեմ քննարկմանը։

    Comment


    • #32
      Գարնանը ՝ 1943-ին Իոսիֆ Ստալինը որոշել է, որ ժամանակն է փոխել պետական օրհներգը: Նա հավաքել է 160 երաժիշտի, որոնց թվում էին նաև Շոստակովիչը, Պրոկոֆևը, Խաչատուրյանը և Ալեքսանդրովը: Ժյուրին 14 ստեղծագործություն է ընտրել և կազմակերպել է դրանց ունկնդրումը Մեծ թատրոնում: Լսելով հավանական օրհներգերը՝ Ստալինը հարց է ուղղել.

      - Ընկեր Խաչատուրյան, ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի երաժշտության որակն էլ ավելի լավը դառնա:

      - Ինձ թվում է, որ լավ կլիներ, եթե երգչախմբում նաև կանայք երգեին, - ասաց Խաչատրյանը: - Կանայք պետք չեն, - արձագանքեց Ստալինը:

      Comment


      • #33
        Արամ Խաչատրյանը հայ մեծագույն կոմպոզիտորներից մեկն է: Վստահ եմ լսել ես նրա անունը և ամբողջ աշխարհում հայտնի նրա ստեղծագործությունները: Հիմա միասին կփորձենք ավելի լավ ճանաչել նրան, չէ՞ որ սիրում են այն, ինչը իսկապես ճանաչում են:

        Արամ Խաչատրյանը տաղանդավոր կոմպոզիտոր էր, դիրիժոր, մանկավարժ և հասարակական գործիչ: Նա մեծ հռչակ էր վայելում ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Աշխարհը ճանաչում է մեզ նաև նրա շնորհիվ, քանզի նրա ստեղծագործությունները պատվավոր տեղ են գրավում համաշխարհային դասական երաժշտության մեջ, մինչև այսօր կատարվում են երկրագնդի բոլոր անկյուններում, հնչում նաև ռադիոյով, հեռուստատեսությամբ և բազմաթիվ հայտնի ֆիլմերում:

        Comment


        • #34
          Արամ Խաչատրյանը մշակույթ մտավ հաստատուն «հայցով» ` միանգամից և մշտապես դրոշմվելով երաժշտության պատմության մեջ. նա բարձր մասնագիտական ուղեծիր հանեց արևելքի իրական ժողովրդական հարստությունը… Խաչատրյանի ստեղծագործական աշխատանքը իր մեջ է ներառել հայկական ժողովրդական երաժշտության մի հսկայական շերտ։ Դրա ելևէջներից շատերը կոմպոզիտորը այնքան խորն էր ընկալել և վերամարմնավորել, որ դրանք ընկալվում են որպես խաչատրյանական։

          Արամ Խաչատրյանի ծնողները հաստատվել էին Թիֆլիսում, բայց ծնունդով հինավուրց Գողթան գավառից էին, որը պատմահայր Մովսես Խորենացին գովերգել էր որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք: Համեստ կազմարար Եղիա Խաչատրյանի չորս որդիներից ավագը՝ Սուրենը, ճանաչված թատերական գործիչ էր, ռեժիսոր, Լևոնը՝ երգիչ, ռադիոյի մենակատար: Բայց այս ընտանիքը պիտի փառաբաներ 1903 թվի հունիսի 6-ին ծնված կրտսեր որդին՝ Արամը:

          Comment


          • #35
            Հին Թիֆլիսը հնչուն, երաժշտական քաղաք է, – հետագայում գրում է Խաչատրյանը, – բավական էր անցնել կենտրոնից քիչ հեռու գտնվող փողոցներով ու նրբանցքներով, որպեսզի մխրճվեիր երաժշտական մթնոլորտի մեջ …

            Թիֆլիսում ապրում էին շատ տաղանդավոր երաժիշտներ, ինչպիսիք են Ֆյոդոր Շալյապինը, Սերգեյ Ռախմանինովը, նրանք իրենց ներկայությամբ հարստացնում ու աշխուժացնում էին Թիֆլիսի երաժշտական կյանքը:

            Պատանեկության տարիներից երաժշտության մոլի սիրահար Արամ Խաչատրյանն ինքնուրույն դաշնամուր է նվագել, փորձել է կրկնել շուրջը հնչող երաժշտությունը՝ յուրովի «մշակելով» այն: Նա մասնակցել է փողային նվագախմբի պարապմունքների, նվագել տենոր և բարիտոն: Փողային գործիքներին գործնականում տիրապետելը իր դրական դերն է խաղացել ապագա ստեղծագործողի կյանքում:

            Comment


            • #36
              Չնայած Արամ Խաչատրյանի երաժշտական ընդունակությունները ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում՝ ընդունվելով Մոսկվայի երաժշտական ուսումնարանի թավջութակի դասարան (1922 թվական): Կարճ ժամանակում նա ոչ միայն լրացրեց բաց թողածը, այլև դարձավ լավագույն ուսանողներից մեկը՝ հնարավորություն ստանալով հանդես գալ համերգներով:

              Comment


              • #37
                Թավջութակի լարված, նպատակամետ պարապմունքներին զուգահեռ, Արամ Խաչատրյանը դաշնամուրի դասեր էր ստանում, իսկ որոշ ժամանակ անց ընդունվեց նորաստեղծ կոմպոզիտորական դասարան: Կոմպոզիցիային նվիրվել նա որոշեց այն ժամանակ, երբ ձեռքերի հիվանդությունը (միազիտ) նրան ստիպեց հրաժարվել կատարող-թավջութակահարի մասնագիտությունից:

                Իր երաժշտական կրթությունը Արամ Խաչատրյանը շարունակել է մինչև 1936 թվականը՝ սովորելով նաև կոնսերվատորիայում, ապա կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: Իսկ 1950 թվականից սկսած արդեն ինքն է դասավանդել:

                Դեռևս ուսման տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ազգերի ժողովրդական երգեր, գրել դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո, դաշնամուրի «Տոկկատ» ու «Պոեմ», «Պարային սյուիտ»` սիմֆոնիկ նվագախմբի, և «Պար»` ջութակի ու դաշնամուրի համար, և այլ գործեր:
                aram-khacahtryan-e1442224017598.jpg

                Comment


                • #38
                  Նա գրել է երաժշտություններ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» համար: Իսկ առաջին սիմֆոնիայով սկզբնավորվել է Խաչատրյանի տաղանդի ծաղկման շրջանը: Սիմֆոնիան, որ նվիրված է Հայաստանին, էպիկական ասք է նրա հնագույն մշակույթի, ժողովրդի կյանքի և բնաշխարհի մասին:

                  aram-khacahtryan-3.jpg

                  Comment


                  • #39
                    Արամ Խաչատրյանը իր սիմֆոնիկ երկերում լայնորեն օգտագործել է հայկական ժողովրդական մեղեդիներ ու ռիթմեր, յուրովի և նորովի ներկայացրել դրանք ՝ հաշվի առնելով նաև համաշխարհային երաժշտության հսկայական փորձը:

                    Չնայած Հայաստանում ծնված չլինելու փաստին՝ Խաչատրյանը եղել է առաջին հերթին հայկական կոմպոզիտոր, ում ստեղծագործությունները գալիս են հայկական արմատներից և ունեն հայկական մեղեդայի գծեր։ Սակայն նրա ստեղծագործությունները զգալիորեն տարբերվում են ավանդական նվագախմբային թեմաներից: Խաչատրյանի ստեղծագործությունները ուղեկցվում են պարային երաժշտության վառ ռիթմով և հուզիչ տեմպով, միևնույն ժամանակ դրանք օրիգինալ ստեղծագործություններ են, որոնք վերամշակված են նոր գործիքավորումներով և եվրոպական երաժշտական կանոններով:

                    Comment


                    • #40
                      Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ։ Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը։ Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»։ Արամ Խաչատրյան

                      Comment


                      • #41
                        Արամ Խաչատրյանը գրել է կոնցերտներ, սոնատներ, թավջութակի և դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիաներ: Խաչատրյանն ազգային առաջին`«Երջանկության» բալետի, Հայաստանի Խորհրդային Հանրապետության օրհներգի հեղինակն է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Նրա հանրաճանաչ գործերից են «Գայանե» և «Սպարտակ» բալետները, որոնք բեմադրվել են բազմաթիվ երկրների բալետի թատրոններում: Գրել է թատերական և կինոերաժշտություն («Վալենսիայի այրին», Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» (հատկապես հանրահայտ է վալսը), «Պեպո», «Զանգեզուր», «Ստալինգրադյան ճակատամարտ»):

                        Comment


                        • #42
                          <<Ես չեմ հասկանում, թե ինչպես են ժամանակակից կոմպոզիտորները կարողանում մեկուսացնել իրենց կյանքից և չեն ցանկանում աշխատել հասարակության շրջանակում։ Ինչքան շատ լինեն կյանքի հետ շփումից եկող տպավորություններ, այնքան շատ և լավ կլինեն ստեղծագործ մտքերը>>: Արամ Խաչատրյան

                          Comment


                          • #43
                            1950 թվականից որպես դիրիժոր համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Եգիպտոսից մինչև Նորվեգիա, Ֆինլանդիայից մինչև Ճապոնիա, Լեհաստանից մինչ Լատինական Ամերիկա և Հավայան կղզիներ, և ամենուր ընդունվել մեծ ջերմությամբ:
                            aram-khacahtryan-4.jpg

                            Comment


                            • #44
                              Արամ Խաչատրյանը վախճանվեց 1978 թ. մայիսի 1-ին երկարատև, ծանր հիվանդությունից: Կոմպոզիտորի աճյունը տեղափոխվեց Երևան՝ համաձայն նրա վերջին ցանկության, և մայիսի 6-ին հողին հանձնվեց Արվեստի գործիչների պանթեոնում: Հայ ժողովրդի մեծ զավակի սգո թափորին մասնակցեցին տասնյակ հազարավոր հայրենակիցներ, բազմաթիվ օտարազգի բարեկամներ, որոնք վերջին հրաժեշտը տվեցին արվեստագետին:

                              Նա մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի 20-րդ դարի երաժշտական զարգացման վրա, օրինակ եղել բազմաթիվ երիտասարդ կոմպոզիտորների համար, դարձել Հայաստանի իսկական հերոս։

                              Comment


                              • #45

                                Comment

                                Working...
                                X