Հայտարարություն

Collapse
No announcement yet.

XX դարի մանկավարժները

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Արեւ
    replied
    Ալիս Միլլեր (1923-2010)
    Ալիս Միլլերը շվեյցարիացի հայտնի հոգեբան և հոգեթերապևտ է։ Նա մանրամասն ուսումնասիրել է բռնության ենթարկված երեխաների հուզական աշխարհը։ Միլլերը առաջ է քաշել այն միտքը, որ մանկավարժական մեթոդները հիմնված են ճնշելու և կախվածության մեջ պահելու վրա։ Ուստի մանկավարժությունը չպետք է հիմնված լինի կարծրատիպերի վրա։ Երեխաները պետք է մեծանան ազատ մտածելակերպով, կարողանան արտահայտել իրենց տեսակետները՝ առանց որևէ վախերի։ Մանկավարժները պետք է միայն օգնեն երեխաներին գտնել իրենց սեփական Ես-ը։

    Թողնել հաղորդագրություն:


  • Արեւ
    replied
    Հենրիխ Շարելման (1871-1940)
    Հենրիխ Շարելմանը գերմանացի առաջադեմ մանկավարժներից մեկն է։ Նա դեմ էր ավանդական մանկավարժությանը։ Հենրիկն առաջ է քաշել այն միտքը, ըստ որի՝ մանկավարժությունը պետք է ընդառաջ գնա երեխային։ Ուսուցիչի պետք է թուլ տա, որ աշակերտը ինքնուրույն շտկի իր սխալները։ Դպրոցը պետք է դառնա աշխատանքային միջավայր երեխաների համար։ Ուսուցիչները պետք է օգնեն երեխաներին իրենց առաջ դնել նպատակներ և հասնել դրանց։
    Շարելմանը դեմ էր դասի համար նախապես ծրագրեր կամ չափորոշիչներ կազմելուն։ Ըստ նրա՝ դասը պետք է ինքնաբուխ լինի, աշակերտը ինքը պետք է ուղղորդի դասը, այլ՝ ոչ թե ուսուցիչը։ Պետք է առաջնություն տալ ոչ թե երեխաների մտքի զարգացմանը, այլ կարևորել հուզական և էսթետիկ արժեքները։
    « Բիլիարդի սեղանից դեպի երկրաչափական թեորեմա ճանապարհն ավելի հեշտ է երեխայի համար, քան հակառակ ճանապարհը։ Սա մեկն է այն հազարավոր պատճառներից, ըստ որի՝ ուսուցչին կամ աշակերտին չպետք է կաշկանդեն չափանիշներն ու պլանավորումները»,- Հենրիխ Շարելման։
    Վերջին խմբագրողը՝ Արեւ; 14-02-20, 21:59.

    Թողնել հաղորդագրություն:


  • Արեւ
    replied
    Յանուշ Կորչակ (1879-1942)
    Ազգությամբ լեհ հրեական արմատներով բժիշկ, մանկագիր, մանկավարժ։ Կորչակը հավատում էր, որ մանկության հիշողությունները թանկ են բոլորի համար, և այն մեծ ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա։ Նա է առաջ քաշել այն միտք, որ երեխաները ևս ունեն իրավունքներ և պետք է պաշտպանվեն։ Ինքն էլ դարձավ դրանց առաջին պաշտպաններից մեկը։
    Կորչակը իր մանկավարժական հիմնական գաղափարները շարադրել է «Ինչպես սիրել երեխային» գրքում։ Նա համոզված է, որ չպետք է երեխային կրթել՝ առանց հաշվի առնելու երեխայի համոզմունքերը, պահանջները։ Չէ որ երեխաներն էլ ունեն ազատ կարծիք արտահայտելու իրավունք։ Երեխաներին պետք է թույլ տալ, որ ազատ արտահայտվեն, սխալվեն, իրենց սխալներից հետևություն անեն։
    Նրա ՝ «Երեխայի իրավունքները պետք է հարգել» գիրքը դարձել է հումանիստական մանկավարժության ուղեցույցը։
    1942 թ․ հրաժարվում է լքել իր աշակերներին և մանկատան որբերին և նրանց հետ գնում է համակենտրոնացման ճամբար։

    Թողնել հաղորդագրություն:


  • Լաուրա Աթանեսյան
    replied
    Գուրգեն Էդիլյան

    Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակումից հետո, չնայած գոյություն ունեցող դժվարություններին, միջոցառումներ իրականացվեցին դպրոցական համակարգը վերականգնելու և ազգային նոր դպրոց ստեղծելու համար: Այդ շրջանում դպրոցական կրթության կազմակերպման գործում անուրանալի դեր խաղացին Հանրային կրթության և արվեստի նապարար Նիկոլ Աղբալյանը և նշանավոր մանկավարժ Գուրգեն Էդիլյանը:
    Գուրգեն Էդիլյանը Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից էր, համալսարանի մանկավարժության ու հոգեբանության առաջին դասախոսը և առաջին մանկավարժ հոգեբանը, որը Հայաստանում դրեց հոգեբանական գիտական մտքի էքսպերիմենտալ (փորձառական) ուսումնասիրությունների հիմքերը, ստեղծեց հոգեբանության կաբինետ ու գիտական լաբորատորիա: Գուրգեն Էդիլյանը ծնվել է 1885 թվականի դեկտեմբերի 25-ին Իջևանում: Ավարտելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն ու Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, ուսումը շարունակում է Ենայի, Լայպցիգի և Բեռնի համալսարաններում, ստանում է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան և վերադառնում հայրենիք: Դասավանդում է Գևորգյան ճեմարանում, Ներսիսյան դպրոցում, իսկ 1920 թվականին հրավիրվում է Երևանի պետական համալսարան և նշանակվում մանկավարժության ֆակուլտետի դեկան: Էդիլյանը Ներսիսյան դպրոցի այն ուսուցիչներից էր, որոնք առաջին իսկ դասից դառնում էին սիրելի և սիրելի դարձնում իրենց դասավանդած առարկան… Այնպես հետաքրքիր էր պատմում նոր դասը, որ ամենաչարաճճի աշակերտն էլ լուռ ու լարված լսում էր նրան»,- գրում էր նրա սաներից մեկը:
    «Առաջին հայացքից մեզ վրա գերմանացի պրոֆեսորի տպավորություն թողեց, դեմքի խիստ արտահայտություն, խիստ պահվածք: Խոսքի ձևակերպումը ստույգ և ճշգրիտ էր: Դասախոսությունների գալիս էր ճիշտ ժամանակին, միշտ կոկիկ հագնված… Իսկ դասախոսության ժամանակ հաճախ էր դադար տալիս ու պատմում ամեն ինչից՝ կյանքից, գրականությունից, արվեստից ու ապագայից…»,- իր հուշերում գրել է գրականագետ-թատերագետ Ռուբեն Զարյանն իր ուսուցչի մասին: Էդիլյանը հեղինակ է 100-ից ավելի հոգեբանության, մանկավարժության վերաբերյալ գիտական հոդվածների, հրատարակված ու անտիպ աշխատությունների, դպրոցական դասագրքերի և ձեռնարկների: 1934-ին Գուրգեն Էդիլյանին շնորհում են պրոֆեսորի կոչում, իսկ 3 տարի անց նա դառնում է ստալինյան բռնաճնշումների գոհը, որպես «ժողովրդի թշնամի»՝ աքսորվում Սիբիր, որտեղ և մահանում է 1942-ին և հետմահու արդարացվում:
    Ռուբեն Զարյանն իր հուշերում գրում է. «Վերջին դասախոսությանը մեկ ժամ պարապեց ու ավարտելով ասաց: Երբ կհանդիպենք, չգիտեմ: Կհանդիպենք դա էլ չգիտեմ: Եթե չհանդիպենք՝ ոչինչ… ողջ եղեք: Ասաց ու գնաց…Այլևս չհանդիպեցինք: Երբեք…»
    Վերջին խմբագրողը՝ Լաուրա Աթանեսյան; 13-06-19, 16:41.

    Թողնել հաղորդագրություն:


  • Միկինյան Տաթևիկ
    replied
    Հետևյալ հղումով կարող եք ուսումնասիրել կրթության բովանդակությունը Ջոն Դյուի տեսանկյունից:

    tig28ran.wordpress.com/2017/02/08
    Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 12-06-19, 15:03.

    Թողնել հաղորդագրություն:


  • Արեւ
    replied
    Ջոն Դյու (1859–1952)
    Ամերիկացի փիլիսոփա, սոցիոլոգ, մանկավարժ։ Նա հեղիանկել է «Դպրոցը և հասարակությունը» գիրքը։ Նրա մանկավարժության հիմքում հետևյալ գաղափարն է․« Մանկավարժության կենտրոնը երեխան է, կրթության բոլոր ձևերը պետք է պտտվեն երեխայի շուրջը»։ Դյուի մանկավարժական հայացքները իսկական հեղափոխություն բերեցին արևմտյան մանկավարժության մեջ։
    Նա կողմնակից էր նրան, որ դպրոցը պետք է դիտարկել փոքրիկ ժողովրդավար հասարակության կենտրոն։ Կրթության միջոցով պետք է երեխային սովորեցնել ապրել, այլ ոչ թե պատրաստել «մեծ կյանքին»։ Ըստ նրա՝ մանկավարժությունը չպետք է լինի միայն գաղափարներ, այլ հնարավորինս մոտ լինի կյանքին։ Կրթությունը չպետք է լինի երեխային պարտադրված ինչ-որ նյութեր սովորեցնելը, այլ պետք է երեխային սովորեցնել այն, ինչը նա ընդունակ է ընկալելու։
    Կրթության հիմքում պետք է լինի երեխայի ինքնուրույնությունը։ Եթե նա բախվում է ինչ-որ խնդրի, ապա ինքնուրույն պետք է կարողանա լուծի այդ խնդիրը՝ այդ կերպ ձեռք բերելով անհրաժեշտ հմտություններ։
    Դյուն առաջ բերեց այն գաղափարը, ըստ որի՝ առարկայական ծրագրերը պետք է կազմվեն՝ հաշվի առնելով աշակերտների հետաքրքրությունները, ընդունակությունները, կարիքները և զարգացման մակարդակը։
    «Մանկավարժության նպատակը պետք է լինի երեխային սովորեցնել ունենալ ինքնավստահություն, ցանկացած իրավիճակում կարողանալ ելք գտնել։ Իսկ մանկավարժության միակ մեթոդը պետք է լինի մտածելը, որը լիարժեք հարստացնում է միտքը»,-Ջոն Դյու

    Թողնել հաղորդագրություն:


  • Ստեփանյան Նելլի
    replied
    Եթե ուսուցիչն իր մեջ զուգակցում է սերը գործի ու աշակերտի նկատմամբ, նա կատարյալ ուսուցիչ է։

    Լև Տոլստոյ

    Թողնել հաղորդագրություն:


  • Ստեփանյան Նելլի
    replied
    Ուսուցչի ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ։

    Դմիտրի Մենդելեև

    Թողնել հաղորդագրություն:


  • Միքայելյան Կարինե
    replied
    Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որ ունի լավագույն ուսուցչություն։ Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք և բարձրագույն իդեալներ։

    Ավետիք Իսահակյան

    Թողնել հաղորդագրություն:


  • Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, այդ կարևոր, խրատող, գեղեցիկ մտքերին անդրադառնալու համար: Եվ նորից ենք կարևորում այն հանգամանքը, որ ուսուցչի աշխատանքը շարունակական է, պատասխանատու, այն մեզանից պահանջում է անսպառ ուժ ու եռանդ, և պետք է արժանապատվությամբ, մաքուր խղճով կատարենք մեր առջև դրված պարտականությունը...

    <<Սովորիր տեսնել, երբ ամենուրեք մութ է, և լսել, երբ ամենուրեք լուռ է: Մթության մեջ կտեսնես լույսը, լռության մեջ կլսես ներդաշնակություն>>:
    Չժուան-ցզի

    Թողնել հաղորդագրություն:


  • Նատաշա Պողոսյան
    replied
    Հետազոտությունները վկայում են, որ կրթական լավագույն համակարգերը Ֆինլադիայում, Ճապոնիայում, Նիդերլանդներում ու Իռլադիայում են: Այս երկրների դպրոցների կրթական սկզբունքները մոտ են 20-րդ դարի առաջադեմ մանկավարժների ուսումնական մեթոդներին, այնինչ մենք առաջ ենք շարժվում, ձգտում նորի, որը տանում է կրթության կործանմանը: Մեր շուրջը աղաղակում են թերությունները, իսկ մեզ ուղղորդում են, որ չնկատելու տանք ու առաջ շարժվենք, երբ ամեն առաջընթաց չէ, որ մեր միջավայրում ընկալելի է: Մեզ մոտ փոքրից մեծ կա՞ արդյոք այն գիտակցական բարձր մակարդակը, որ կարողանանք դրան զուգահեռ այդ առաջընթացը նորովի ընկալել...

    Թողնել հաղորդագրություն:


  • Արեւ
    replied
    Էլեն Քեյ
    Շվեդ գիտնական,մանկավարժ, կանանց իրավունքների պաշտպան։ Նրան է պատկանում ազատ կրթության գաղափարը։ Մանկավարժության նրա գաղափարները հիմնված էր Լև Տոլստոյի ազատ կրթության տեսության հիման վրա։ՆԷլեն Քեյը համոզված էր, որ հասարակության առողջացումը կապված է անհատի աշխարհայացքի ձևավորման գործընթացից։ Երեխային պետք է ունենա այնպիսի միջավայր, որում նա կարող է ազատ զարգանալ։ Երեխային պետք չէ կտրել բնությունից։ Գաղափարը «ապրել հանուն երեխաների», նա փոխեց՝ « թողեք երեխաները ապրեն»։ Ըստ նրա՝ մանկավարժությունը չպետք է սովորեցնի երեխային հարմարվել շրջակա միջավայրին,այլ սովորեցնի բացահայտել այն։

    https://en.wikipedia.org/wiki/Ellen_Key

    Թողնել հաղորդագրություն:


  • Արեւ
    replied
    Տիկի՛ն Պողոսյան ջան, Ձեզնից անվերժ սովորել կարելի է։

    Թողնել հաղորդագրություն:


  • Արեւ
    replied
    Ռուդոլֆ Շթայները և վալդորֆյան մանկավարժությունը

    Ռուդոլֆ Շթայները գերմանացի գիտնական է, փիլիսոփա, վալդորֆյան մանակվարժության հիմնադիրը։Վալդոֆյան մանկավարժությունը հիմնվում է Ռ. Շթայների գաղափարների հիման վրա,ըստ որի՝ անձի մարմինը, հոգին, մտքերը, զգացմունքները, կամքը կազմում են մի ամբողջություն։ Զարգացումը և ուսուցումը պետք է ազդեցություն գործեն երեխայի վրա ամբողջությամբ։ Ինտելեկտը կազմում է անձի հոգևոր բաղկացուցիչներից միայն մեկը։
    Վալդորֆյան մանկավարժության հիմքում ընկած է.
    *դպրոցի ղեկավարումը մանկավարժական խորհրդի կողմից
    *ուսուցչի, հատկապես դասվարի, բազմակողմանի գիտելիքների և հմտությունների տիրապետումը
    *ուսումնական պլանի և ուսուցման մեթոդների տարիքային կողմնորոշումը
    *բանավոր արտահայտվելու ավանդույթը, թատերական բեմականացումները՝ որպես ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս
    *ուսուցման գեղարվեստական-գեղագիտական տարրի բերումը 1-ին պլան (ձեռագործություն, խեցեգործություն, գեղանկար, ծեփում, էվրիթմիա, այգեգործություն)
    *ավանդությունների և տոների (Սուրբ Միքայելի, Սուրբ Ծնունդ, Զատիկ և այլն) նշումը
    *գնահատականների անցումը բալային համակարգի, երեխայի անհատական առանձնահատկություններից ելնելով, ապահովելով անձի զարգացումը
    *առաջին իսկ դասարանից միաժամանակ երկու օտար լեզվի դասավանդումը առանձնահատուկ մեթոդիկայով
    *«դասավանդման հիգիենան», դասավանդումը էտապներով
    *ամենշաբաթյա մանկավարժական համաժողովները, որպես արդյունք՝ ուսումնական գործընթացի և երեխաների մշտական դիտարկումը
    *ուսուցիչների և ծնողների համատեղ աշխատանք, դպրոցի գործունեության մեջ ծնողների դերի բարձրացում
    *երեխային շրջապատող միջավայրի կազմակերպումը (վալդորֆյան էքստերիեր և ինտերիեր)։

    https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E...80%D5%B8%D6%81

    Թողնել հաղորդագրություն:


  • Նատաշա Պողոսյան
    replied
    Սկզբունքներ նշանավոր մանկավարժ Ի. Ե. Սինիցայի «Տակտի և վարպետության մասին» գրքից:

    Պահպանեք ուսուցչի բարձր ու պատվավոր կոչումը: Հիշեցեք՝ սովորողների անձը ձևավորվում է ուսուցչի անձի օրինակով: Թող, որ ձեր հայրենասիրությունը, աշխատանքի նկատմամբ ձեր վերաբերմունքը, մարդու ու քաղաքացու ձեր դեմքը արժանի լինեն օրինակելու համար:

    Հարգեք ձեր սովորողների անձը: Պահպանեք և զարգացրեք նրա մարդկային արժանապատվությունը: Մարդկային արժանապատվության հետ միասին երեխայի մոտ զարգանում են նաև լավագույն քաղաքացիական որակներ: Պահպանեք ձեր արժանապատվությունը: Արժանապատվություն չունեցող ուսուցիչը չի կարող այն դաստիարակել սովորողի մոտ:

    Եղեք մոտ ձեր աշակերտներին: Նրանք ձեր բարեկամներն են: Նրանք գիտեն, որ դուք ուսուցիչ եք և ավելի շատ իրավունքներ ունեք, բայց չեն սիրում, երբ ցուցադրում եք այդ իրավունքները:

    Փոխեք ձեր վերաբերմունքը կախված սովորողների տարիքից ու հոգևոր զարգացումից: Եղեք ավելի ճկուն, դինամիկ և ոչ ցուցադրական ձեր հարաբերություններում: Նորարար և պահանջկոտ եղեք կրթության ու դաստիարակության հարցերում: Խուսափեք ավելորդ ուղղախոսությունից, կաղապարային դիտողություններից ու հանձնարարություններից: Գերադասեք ոչ ցուցադրական հուշումներն ու խորհուրդները: Ավելի շուտ և լավ են ընդունվում այն համոզմունքները, որանք ընկալվում են որպես սեփական:

    Օգտվեք մանկավարժական հնարքների ողջ զինանոցից, միաժամանակ ավելի շռայլ եղեք գովասանքների ու խրախուսանքների հարցում և ավելի մեղմ ու չափավոր պատիժների դեպքում: Սովորեք օգտագործել ձեր բոլոր արտահայտչամիջոցները՝ հայացքը, միմիկան, շարժումները, բայց խուսափեք կտրուկ քայլերից, որոնք կարող են հասցնել անցանկալի հետևանքների:

    Սովորեք տիրապետել սեփական ձայնին, խոսքերին ու արտահայտություններին, բայց խուսափեք գոռոցներից ու ճչոցներից: Դրանք նսեմացնում են ձեզ որպես մանկավարժի, խանգարում են աշակերտների հետ ձեր մոտ հարաբերությանը և վկայում են ձեր անօգնականության մասին:

    Խուսափեք որոշումներից, լուծումներից, որոնց նպատակահարմարության մեջ համոզված չեք: Գրգռված վիճակում վճիռներ մի կայացրեք, օգտվեք հարցի լուծման հետաձգման մեթոդից, որը հնարավորություն կտա ձեզ գիտակցորեն օգտագործել ձեր իրավունքները, աշակերտներին՝ գիտակցաբար ենթարկվել ձեզ:

    Հաճախեք փորձառու ուսուցիչների դասերին, տեսեք, թե ինչպես են նրանք շփվում երեխաների հետ, ինչ դիտողություններ են անում, ինչպես են լսում երեխաներին, ինչպես են նստում, քայլում դասարանում: Այս ամենը կարող են պետք գալ:

    Ուշադիր եղեք երեխայի ցանկությանը հաստատվելու իր հասակակիցների շրջապատում: Հաջողությունը թևավորում է, իսկ անհաջողությունը՝ ճնշում: Առիթ փնտրեք երեխային գովելու, նույնիսկ եթե դա դժվար դաստիարակվող երեխա է: Աշակերտը պիտի հավատա իր ուժերին ու հնարավորություններին:

    Փորձեք մտերիմ հարաբերություն հաստատել և ողջ դասարանի, և առանձին վերցրած ամեն մի աշակերտի հետ: Դրա համար կազմակերպեք հանդիպումներ, հավաքներ, ոչ միայն դպրոցում, այլև նրա պատերից դուրս: Ժամանակ գտեք կազմակերպելու էքսկուրսիաներ, ճամփորդություններ, այցելեք թանգարաններ, մեկ մեկու տներ, հասարակական վայրեր: Հավատացեք դա ձեզ կմտերմացնի երեխաների հետ:

    Ուրախացրեք ծնողներին իրենց երեխաների հաջողություններով: Աշխատեք շատ չբողոքել ծնողներին իրենց երեխաներից: Կարգապահությունը, որ դուք չեք հաստատել, այլ ուրիշները՝ քիչ արդյունավետ է: Ձեր փոխհարաբերությունները երեխաների հետ, դա առաջին հերթին ձեր գործն է ու պարտավորությունը:

    Հարմար առիթի դեպքում երեխաներին ցույց տվեք ձեր գիտելիքներն ու հմտությունները այլ բնագավառներից, առանց դրանց վրա մեծ ուշադրություն սեվեռելու, որովհետև ուսուցչի համեստությունը բարձր է գնահատվում ոչ միայն ուսուցչական, այլև դասարանական կոլեկտիվում:

    Պահպանեք աշակերտների վստահությունը: Այն ձեր հարաբերությունների շարժիչ ուժն է, պատուհանը դեպի երեխայի հոգին: Կորցնելով մի սովորողի վստահությունը, կարող եք կորցնել ողջ դասարանի վստահությունը:

    Դաստիարակեք ձեր սովորողների մոտ քաղաքացիական բարձր զգզցմունքներ, հարգանք դեպի աշխատանքն ու մարդը, սեր Հայրենիքի նկատմամբ, պատրաստակամություն հանուն նրա և Արդարության տալու ողջ կարողությունը, ուժերն ու կյանքը:

    https://haykazmargaryan.wordpress.co...D5%A1%D5%AF-2/

    Թողնել հաղորդագրություն:

Working...
X