Հայտարարություն

Collapse
No announcement yet.

XX դարի մանկավարժները

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Հետևյալ հղումով կարող եք ուսումնասիրել կրթության բովանդակությունը Ջոն Դյուի տեսանկյունից:

    tig28ran.wordpress.com/2017/02/08
    Last edited by Միկինյան Տաթևիկ; d.m.Y, H:i.

    Comment


    • #17
      Գուրգեն Էդիլյան

      Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակումից հետո, չնայած գոյություն ունեցող դժվարություններին, միջոցառումներ իրականացվեցին դպրոցական համակարգը վերականգնելու և ազգային նոր դպրոց ստեղծելու համար: Այդ շրջանում դպրոցական կրթության կազմակերպման գործում անուրանալի դեր խաղացին Հանրային կրթության և արվեստի նապարար Նիկոլ Աղբալյանը և նշանավոր մանկավարժ Գուրգեն Էդիլյանը:
      Գուրգեն Էդիլյանը Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից էր, համալսարանի մանկավարժության ու հոգեբանության առաջին դասախոսը և առաջին մանկավարժ հոգեբանը, որը Հայաստանում դրեց հոգեբանական գիտական մտքի էքսպերիմենտալ (փորձառական) ուսումնասիրությունների հիմքերը, ստեղծեց հոգեբանության կաբինետ ու գիտական լաբորատորիա: Գուրգեն Էդիլյանը ծնվել է 1885 թվականի դեկտեմբերի 25-ին Իջևանում: Ավարտելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն ու Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, ուսումը շարունակում է Ենայի, Լայպցիգի և Բեռնի համալսարաններում, ստանում է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան և վերադառնում հայրենիք: Դասավանդում է Գևորգյան ճեմարանում, Ներսիսյան դպրոցում, իսկ 1920 թվականին հրավիրվում է Երևանի պետական համալսարան և նշանակվում մանկավարժության ֆակուլտետի դեկան: Էդիլյանը Ներսիսյան դպրոցի այն ուսուցիչներից էր, որոնք առաջին իսկ դասից դառնում էին սիրելի և սիրելի դարձնում իրենց դասավանդած առարկան… Այնպես հետաքրքիր էր պատմում նոր դասը, որ ամենաչարաճճի աշակերտն էլ լուռ ու լարված լսում էր նրան»,- գրում էր նրա սաներից մեկը:
      «Առաջին հայացքից մեզ վրա գերմանացի պրոֆեսորի տպավորություն թողեց, դեմքի խիստ արտահայտություն, խիստ պահվածք: Խոսքի ձևակերպումը ստույգ և ճշգրիտ էր: Դասախոսությունների գալիս էր ճիշտ ժամանակին, միշտ կոկիկ հագնված… Իսկ դասախոսության ժամանակ հաճախ էր դադար տալիս ու պատմում ամեն ինչից՝ կյանքից, գրականությունից, արվեստից ու ապագայից…»,- իր հուշերում գրել է գրականագետ-թատերագետ Ռուբեն Զարյանն իր ուսուցչի մասին: Էդիլյանը հեղինակ է 100-ից ավելի հոգեբանության, մանկավարժության վերաբերյալ գիտական հոդվածների, հրատարակված ու անտիպ աշխատությունների, դպրոցական դասագրքերի և ձեռնարկների: 1934-ին Գուրգեն Էդիլյանին շնորհում են պրոֆեսորի կոչում, իսկ 3 տարի անց նա դառնում է ստալինյան բռնաճնշումների գոհը, որպես «ժողովրդի թշնամի»՝ աքսորվում Սիբիր, որտեղ և մահանում է 1942-ին և հետմահու արդարացվում:
      Ռուբեն Զարյանն իր հուշերում գրում է. «Վերջին դասախոսությանը մեկ ժամ պարապեց ու ավարտելով ասաց: Երբ կհանդիպենք, չգիտեմ: Կհանդիպենք դա էլ չգիտեմ: Եթե չհանդիպենք՝ ոչինչ… ողջ եղեք: Ասաց ու գնաց…Այլևս չհանդիպեցինք: Երբեք…»
      Last edited by Լաուրա Աթանեսյան; d.m.Y, H:i.

      Comment


      • #18
        Յանուշ Կորչակ (1879-1942)
        Ազգությամբ լեհ հրեական արմատներով բժիշկ, մանկագիր, մանկավարժ։ Կորչակը հավատում էր, որ մանկության հիշողությունները թանկ են բոլորի համար, և այն մեծ ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա։ Նա է առաջ քաշել այն միտք, որ երեխաները ևս ունեն իրավունքներ և պետք է պաշտպանվեն։ Ինքն էլ դարձավ դրանց առաջին պաշտպաններից մեկը։
        Կորչակը իր մանկավարժական հիմնական գաղափարները շարադրել է «Ինչպես սիրել երեխային» գրքում։ Նա համոզված է, որ չպետք է երեխային կրթել՝ առանց հաշվի առնելու երեխայի համոզմունքերը, պահանջները։ Չէ որ երեխաներն էլ ունեն ազատ կարծիք արտահայտելու իրավունք։ Երեխաներին պետք է թույլ տալ, որ ազատ արտահայտվեն, սխալվեն, իրենց սխալներից հետևություն անեն։
        Նրա ՝ «Երեխայի իրավունքները պետք է հարգել» գիրքը դարձել է հումանիստական մանկավարժության ուղեցույցը։
        1942 թ․ հրաժարվում է լքել իր աշակերներին և մանկատան որբերին և նրանց հետ գնում է համակենտրոնացման ճամբար։

        Comment


        • #19
          Հենրիկ Շարելման (1871-1940)
          Հենրիկ Շարելմանը գերմանացի առաջադեմ մանկավարժներից մեկն է։ Նա դեմ էր ավանդական մանկավարժությանը։ Հենրիկն առաջ է քաշել այն միտքը, ըստ որի՝ մանկավարժությունը պետք է ընդառաջ գնա երեխային։ Ուսուցիչի պետք է թուլ տա, որ աշակերտը ինքնուրույն շտկի իր սխալները։ Դպրոցը պետք է դառնա աշխատանքային միջավայր երեխաների համար։ Ուսուցիչները պետք է օգնեն երեխաներին իրենց առաջ դնել նպատակներ և հասնել դրանց։
          Շարելմանը դեմ էր դասի համար նախապես ծրագրեր կամ չափորոշիչներ կազմելուն։ Ըստ նրա՝ դասը պետք է ինքնաբուխ լինի, աշակերտը ինքը պետք է ուղղորդի դասը, այլ՝ ոչ թե ուսուցիչը։ Պետք է առաջնություն տալ ոչ թե երեխաների մտքի զարգացմանը, այլ կարևորել հուզական և էսթետիկ արժեքները։
          « Բիլիարդի սեղանից դեպի երկրաչափական թեորեմա ճանապարհն ավելի հեշտ է երեխայի համար, քան հակառակ ճանապարհը։ Սա մեկն է այն հազարավոր պատճառներից, ըստ որի՝ ուսուցչին կամ աշակերտին չպետք է կաշկանդեն չափանիշներն ու պլանավորումները»,- Հենրիկ Շարելման։

          Comment

          Working...
          X