Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հովհաննես Շիրազ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Սակավաթիվ են ածականներից ստեղծված բայերը / խոշորվել, նենգվել, ահեղվել, անառիկվել և այլն/:
    Բանաստեղծն էլ անհավատվեց,
    Առանց հավատ ի՞նչ ստեղծի?

    Սակավադեպ են նաև դերանուններից կազմվածները .
    Ետ քաշվիր, որ հար մենակ բազմանաս ` այս ծաղկի նման,
    Ինքնանաս , որ քեզ չխաբի գալիք ոչ մի նենգ հման:

    Comment


    • #77
      Հավերժական սառույցների տակ ապրող սիրտը. Հ.Շիրազ

      Comment


      • #78
        https://www.facebook.com/menqenq77/v...A3MjY0MTQ3NTI/

        Comment


        • #79
          Ասմունքի ցերեկույթ Շիրազի տուն - թանգարանի բակում: https://www.facebook.com/my.lovely.a...E1NzMzMjYzMTk/

          Comment


          • #80
            ՀՈՐՍ ԽՂՃԻ ՁԱՅՆԸ

            Ուրիշ հորից ծնվեի՝
            Թէի ծնվի բանաստեղծ…
            …Չգիտեյի հորս բույրն համեմներից էր գալիս,
            Թե իրիկունն էր վերին դրախտներից վար բերում,
            Երբ արև էր հեռավոր Ղարսի վրա մարմրում՝
            Հորս ոսկի հեքիաթն էր մերթ ծիծաղում, մերթ լալիս:
            Քնում էինք բոստանում, աստղերի բաց գրքի տակ,
            Յրորի տակ հովերի, բայց երբ քունս չեր տանում՝
            Աստղերի մեջ իմ բախտի աստղիկն էի որոնում,
            Չգիտեի, որ հույսիս աստղը իմ հայրն էր միակ:
            Աստվածավախ հայրիկս աստվածավախ մորս հետ
            Լոկ եղնիկ է սերմանել սրտիս սրտում, ոչ թե գայլ,
            Մեր ոսոխի մոր մահն էլ չեմ խնկելու ես դարձյալ,
            Հորս ծածկող հողից էլ խիղճ է ծլում մարդավետ:
            ՈՒ երբ այժմ մեր գողտրիկ բոստանին եմ կարոտում,
            Իմ հուշերն եմ հոտոտում, որ հանդիպեմ հայրիկիս,
            Ու չեք զգում, որ ցավից հեկեկում է որբ հոգիս,
            Ես որբացած մի գառնուկ՝ կյանքի ձմռան արոտում:
            ԹԵ հրեշտակ էր մայրս, հայրս հող էր և աստված,
            Մանկուց մնաց անաստված ոտաբոբիկն իմ կյանքի,
            Հազար աստված մեռցվեց որբ օրերում իմ ազգի,
            Խիղճս էլ չանիծես՝ "Ազգե’ր, մնաք անաստված…":

            Comment


            • #81
              ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
              ՂԱՐԱԲԱՂԻ ՈՂԲԸ

              Ղարաբաղը մորս կանչն է,
              Ինձ է կանչում հույսով տրտում,
              Ղարաբաղը իմ կակաչն է`
              Կարմիր,բայց սև ունի սրտում:
              Դու էլ դարձած կռվածաղիկ,
              Իմ բալիկն ես այ Ղարաբաղ,
              Մեղրդ օտար մեղվին տվող,
              Իմ ծաղիկն ես, հայ Ղարաբաղ:
              Հայաստանից քեզ պոկողը
              Հայաստանի եղբայրը չէ,
              Երկուսիս մեջ դու էլ մոլոր
              Իմ բալիկն ես, վայ Ղարաբաղ:
              Քանի բաժան - դաժան տարի
              Հայ բերանիս ախ ես դառել,
              Դառել օտար ջաղացին ջուր,
              Ազգիդ սրտին դաղ ես դառել:
              Էլ չեմ կարող վիշտս լռել,
              Վայ ինձ ու քեզ, հայ Ղարաբաղ:
              Դու էն գլխից հայոց հող ես
              Աստվածածնա իմ լեռնաձոր,
              Քո դրախտից ձեռ քաշող հայն`
              Վայն է հայոց, ով մեղրաձոր,
              Թե եղբայր են,ինչու° են քեզ մեր մեջ
              Դարձրել կռվախնձոր,
              Աստվածածնա ինչպե°ս թողնես,
              Սատանային փայ,Ղարաբա´ղ,
              Կթառամես անտիրական այգեպանիդ
              Ձեռքից տարված,
              Շիքյաստի ես խաբված լսում
              Կոմիտասիդ երգից զատված,
              Քեզ չի թողնի իշխան մնաս,
              Մայր Սևանիդ գրկից զատված,
              Քեզ կուլ կտան մուղամները,
              Զառդ կանեն, վայ Ղարաբաղ:
              Դու չես ջոկվել, խլել են քեզ,
              Որ մոռանաս երգերն հայոց,
              Ձորերիդ պես խտացել են
              Քո կարոտով վերքերն հայոց,
              Ա´խ, ե°րբ պիտի լեռներիդ պես
              Վեր բռնցկվեն ձեռքերն հայոց,
              Որ չդառնա հայոց արծիվն
              Օտար ծովին ճայ, Ղարաբաղ:
              Բաց աչքերդ, անդունդը տես,
              Եկ, մի´ձուլվիր օտար զարմին,
              Իմ տարագիր հայոց կռունկ,
              Եկ, խառնվիր քո երամին:
              Մեզ չի կարող մահն էլ զատել,
              Մի ոգի ենք ու մի մարմին,
              Դու իմ Ղարսի, իմ Սասունի,
              Իմ Մասիսի թայ Ղարաբաղ:
              Մենակ դու չես, որ դիմանամ,
              Յոթը դրախտ ունեմ խլված,
              Վանա ծովը, Ղարսն ու Վանը,
              Սիփան սարը, Անին փլված,
              Հայկ Նահապետ Մասիսի հետ
              Դեռ բանտում են` ծունկը ծալված,
              Տարտարոս է Տարոնը դեռ,
              ՈՒ°ր ես Ավարայր Ղարաբաղ:
              Ա´խ, ե°րբ պիտի ելնես բանտից`
              Նախիջևանի ձեռքից բռնած,
              Տուն գաս հավետ, Մասիսի հետ,
              Ղարս ու Վանի ձեռքից բռնած,
              Որ ազգովին Մասիս ելնենք
              Քարավանի նառից բռնած,
              Նորից ազգի ավազանում հայ մկրտվես,
              Հայ Ղարաբաղ:
              Ասում են, թե շեն է կյանքդ
              Առանց ազգի շենն ի°նչ անեմ,
              Երբ չի զնգում հայոց լեզվով
              Գինով թասի ձենն ի°նչ անեմ:
              Հյուսիսն ինքն էլ սառցալուռ է,
              Էլ իմ անզոր քենն ի°նչ անեմ,
              Գինիդ օտար թասն է խմում,
              Արցունքդ հայը, վայ Ղարաբաղ:
              Բարեկամը, որ քեզ խլեց,
              Էլ թշնամին բան կտա° ետ,
              Թե լուռ մնա քար աշխարհը,
              Չարը Ղարս ու Վան կտա° ետ:
              Ի°նչ դուռ բախեմ, որ ծիծաղեմ,
              Ասեմ` Նախիջևան կտ°ա ետ,
              Մոլորվել եմ ես էլ քեզ պես
              Պիղծ է աշխարհն ա´յ Ղարաբաղ:
              Քանի իմ հող ինձ չեք տվել,
              Ես ձեզ հելուզակ պիտի ասեմ...
              Ավարայրի Վարդան դառած,
              Ես ձեզ Վասակ պիտի ասեմ,
              Երբ իմ բոլոր հողերն ինձ տաք,
              Ձեզ հրեշտակ պիտի ասեմ,
              Պիտի պաշտեմ ողջ ազգերիդ,
              Երբ որ չասեմ Վայ Ղարաբաղ:
              Դու էլ հայոց գրկից խլված
              Իմ բալիկն ես, իմ հեռավոր,
              Պոռնկաշուրթ բախտիս ոտքին
              Խաղալիք ես, իմ լեռնաձոր,
              Բայց ինչքան էլ բալիկիս պես դու
              Էլ մնաս կռվախնձոր,
              Շիրազն ասաց, աշխարհ անցիր,
              Հայ գալիքն ես, հայ ՂԱՐԱԲԱՂ։

              Comment

              Working...
              X